Uncategorized

Երկու ուղիղների զուգահեռության հայտանիշները

218.

AB=BC ուրեմն ԼBAC=BCA

CD=DE ուրեմն LDCE=LDEC

DCE և ACB իրար հակադիր անկյուններ է ուրեմն իրար հավասարն են:

220.

AB=BC ուրեմն BC և AD ուղիղները AC-ով հատելիս առաջացել է =CB II AD

222.

L1=L2

L2=3

L1+L4=210o

210/2=105o

L1=105o

L4=105o

Uncategorized

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

  1. Գրել մերկասերմերի ընդհանուր կառուցվածքը. Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են, չունեն խոտաբուսային կենսաձևեր:Դրանք բացառապես ցամաքային, մշտադալար, հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ: Ունեն արմատներ, բուն, ցողուններ, և տերևներ, բազմանում և տարածվում են սերմերի միջոցով:
  2. Մերկասերմերի բազմացումը. Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը: Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով: 
  3. Նկարագրել սերմնավոր բույսերի ընդհանուր նկարագիրը. Սերմնավոր բույսեր, սերմ առաջացնող բարձրակարգ անութավոր բույսեր։ Դրանց են պատկանում մերկասերմերը և ծածկասերմերը կամ ծաղկավոր բույսերը։Սերմերով բազմացող առաջին բույսերը եղել են սերմնավոր պտերները։ Սերմնավոր բույսերը մեծ դեր ունեն Երկրի բուսական ծածկույթի առաջացման, ինչպես նաև մարդու տնտեսական գործունեության պրոցեսում:
  4. Ներկայացնել ծաղկավոր բույսերի կրկնակի բեղնավորումը. Կրկնակի բեղմնավորում, ծածկասերմ բույսերի սեռական պրոցես, բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը։ Մեզ բոլորիս հետաքրքրում է թե որտեղից է առաջացել բույսերը: Երբ միջատները ծաղկի նեկտարները հավաքում են և հետո գնում են ուրիշ ծաղիկների վրա նրանց ոտքերը կպնում են ծաղկի սերմնահատիկին և այդպես առաջանում է կրկնակի բեղմնավորում
  5. Ինչպես է տեղի ունենում խաչաձև փոշոտումը. Խաչաձև փոշոտումը հատուկ է բույսերի վիթխարի մեծամասնությանը։ Դարվինը 27 տարի զբաղվել է ծածկասերմ բույսերի ծաղիկների ձևերի և փոշոտման եղանակների րնդարձակ հետազոտություններով և եկել է այն եզրակացության, որ էվոլյուցիայի ընդհանուր ընթացքում խաչաձև փոշոտումը ապահովում է առողջ սերունդ։Խաչաձև փոշոտումը բույսերի մեջ կատարվում է առավելապես միջատների և քամու միջոցով։ Բացի ղրանից, արևադարձային մարզերում հաճախ ծաղկափոշին փոխադրում են թռչուններր և նույնիսկ մանր կաթնասունները։
  6. Ներկայացնել ինչպես է տեղի ունենում ինքնափոշոտումը. Ինքնաբեղմնավորմամբ ավարտվող ինքնափոշոտումը տեղի է ունենում այն պայմանի դեպքում, երբ մոտավորապես միաժամանակ հասունանում են ծաղկափոշին և սաղմնապարկը։ Հասունացած փոշանոթը պայթում է, ծակափոշին դուրս է գալիս, և ծաղիկը քամուց ճոճվելու ժամանակ կամ միջատի օգնությամբ ծակափոշին կարող է ընկնել իր իսկ ծաղկի սպիի վրա։ Բացի դրանից, անհրաժեշտ է նաև, որ բիոֆիզիկական և բիոքիմիկան կարգի խոչընդոտներ չլինեն։
Uncategorized

Մերկասերմերի բազմացումը

Մերկասերմերը բույսերի թագավորության 13—14 բաժիններից մեկը։ Սերմերը զարգանում են կոներում։ Ժամանակակից բոլոր տեսակները փայտատու բույսեր են, որի գերակշռող մասը ծառերն են, թեև կան նաև թփեր։ Տիպիկ ներկայացուցիչներն են՝  մայրի,  նոճի,  փշատերևազգիներ, գիհի, խեժափիճի, եղևնի, սոճի, սեքվոյա, Կենի և Agathis australis։ Մերկասերմերը վայրի ձևով աճում են աշխարհի գրեթե բոլոր տեղերում։ Հաճախ այս բույսերն աճում են այլ բուսատեսակների կողքին, օրինակ՝ այնպիսի բիոմներում, ինչպիսին է տայգան։ Մերկասերմերի փայտը ներառվում է «փափուկ» տեսակի մեջ։ Տրիասի և յուրայի դարաշրջանում որոշ մերկասերմ բույսեր աստիճանաբար ձեռք են բերել ծաղկավոր բույսեր ին բնորոշ բոլոր կարևոր հատկանիշները՝ սերմնարան, սպի, կրկնակի բեղմնավորում և այլն, իսկ ավելի ուշ վերափոխվել են (ասեղնատերևների հետ միասին) բուսական աշխարհի գերիշխող խմբի։

Մերկասերմերը բացառապես ցամաքային հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ են: Ունեն արմատներ, բուն, ցողուններ, տերևներ: Բազմանում և տարածվում են սերմերի միջոցով: Ժամանակակից մերկասերմերի մեծամասնությունը մշտադալար փշատերև տեսակներ են՝ ծառեր, հազվադեպ թփեր: Փշատերև պույսեր են՝ եղևնին,սոճին,կվենին,մայրին, գիհին,նոճին: Մերկասերմ բույսերի բնափայտը թանկարժեք հումք է արդյունաբերության տարբեր բնագավարնների համար: Եղևնուց փայտից թուղթ են ստանում, սոճուց՝ շինանյութ: Սոճիներեը և եղևնիները, ինչպես նաև մյուս փշատերև տեսակներն անջատում են յուրահատուկ մանրեասպան ցնդող նյութեր՝ որոնք կոչվում են ֆիտոնցիդններ:

Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը: Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով: Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք արական և իգական կոներ։  Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են արական գամետները՝ սպերմիումները: Իգական կոներում զարգանում են իգական գամետները՝  սերմնաբողբոջները:

Արական կոներում հասունացումից հետո փոշեհատիկները քամու միջոցով տեղափոխվում են իգական կոների վրա, որոնց թեփուկների արանքում գտնվում են իգական սերմնաբողբոջները: Արական գամետների տեղափոխումը իգական ռական օրգանների վրա կոչվում է փոշոտում:Փոշոտումից հետո իգական  կոները կանաչում են, նրանց թեփուկները փակվում և սոսնձվում են խեժով: Հաջորդ գարնանը տեղի է ունենում բեղմնավորում և առաջանում է զիգոտ:Զիգոտից զարգանում է սաղմը, իսկ սերմնաբողբոջից՝ սերմը:

Uncategorized

Նախատոնական նախագծային փաթեթ

Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 20-24
Նախագծեր 1. Ամանորյա ստեղծագործությունների ընթերցում: Կարդալ ստեղծագործությունները, վերլուծել, քննարկել, կարծիք գրել բլոգում: 

Հայկական ամանոր

Այս ստեղծագործության մեջ ներկայացվում է հայկական ավանդույթները ամանորին: Մի շարք կերակուրներ այսօր էլ է տեղ գտնում մեր սեղաններին: Սակայն ամանորը դիմավորելու հին ավանդույթները կարելիա ասել չի պահպանվել միմյանց խնձոր ներսում մետաղադրամ նվիրելը: Փոխարենը նվիրում են հագուստ, կենցաղային իր և այլն: Անցյալում Շիրակում տարեհացը կտրելուց տան պառավը վերցնում էր և թոնրատան երդիկի շուրջը երեք անգամ պտտվում էր: Ներկայացված էինտարբեր շրջաններ որտեղ կային տարբեր ավանդույթներ: Նվերների փոխանակումը հնում եղել է հետաքրքիր սովորույթ: Բարեկամներն իրար տուն այցելելիս նվիրում էին հատիկեղենով ճաշեր և քաղցրեղեն:Փեսացուն հարսնացուին նվիրում էր խնձոր: Ամանորյա տոնածառը զարդարում էին չորացրած մրգերով չրերով և քաղցրավենիքներվ: Ամանորին ուտում էին միայն բուսական ծագում ունեցող ուտեստներ, բայց դա չի նշանակում որ ամանորյա սեղանը լի ու առատ չեր: Ինչ է Ամանորին խորհրդանշում հացը՝ բարձր Հայքում ճերմակ ցորենի հաց էին թխում, կեսը ուտում էին հին տարում, մյուս կեսը Նոր տարում, կարծես խնդրելով հայոց աստվածներին, որ Նոր տարին հինտարվա պես հացառատ լինի:

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին: Մի երեկո նա լսելով դռան թակոցը զարմացավ : Դուռը բացելով նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ: Տերը ադսաց որ կարող է բայց այդ ամենը միասին կկազմի 3 ռուբլի: Ծերունին ասաց որ փող չունի բայց եթե նրան դուրս վռնդեն նա սովամահ կլինի: Տերը խղճաց ծերունուն և հյուրասիրեց բորշ: Ծերունին շնորհակալություն հայտնեց և խոստացավ նրան տալ 3 ռուբլին: Երբ ձյունը հալվեց հյուրանոցի վիճակը լավացավ և արդեն մարդիկ էին գնում մնում: Տերը վորոշեց գնալ եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար:Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:


Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:


Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Սբ. ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Այս պատմությունը մի աղջկա մասին էր ով ամբողջ օրը նվագում էր սրի: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, Մի խոսքով այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:Եվ երբ աղջիկը սկսեց հավատալ մարդկանց սրինգը դադարեց նվագել և աղջիկը հարցրեց ինչու չէս ցանկանում նվագել: Եվ սրինգը պատասխանեց որ ոչ թէ նա չի նվագում այլ աղջիկը չի ցանկանում իրեն լսել:Սրինգն ասաց որ այս Սբ. Ծննդյան տոնին նրա առջև կբացվի երկու աշխարհ Աշխարհ ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ նրա աչքերով: Եվ ապագա կյանքի համար նա պետք է ընտրի դրանցից մեկը: Եթե նա նախընտրի աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնա ունկնդիր, և նրա կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրի աշխարհը նրա աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսի ինքն իրեն և կրկին նվագի: Սակայն ստիպված կլինի այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
 Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
 Նա ասաց որ հիմա կնվագի։ Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Սուրբ ծննդյան հեքիաթ

Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:Եվ մի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:Առաջինն ասաց- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը: Երկրորոդն ասաց- Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր։ Երրորդն ասաց,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն: Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները:Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:Ժամանակն անցնում էր, ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա: Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին: Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը: Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

2. Աշխատել անհատական նախագծերով : 

Նախագիծ Լավաշ

Նռենի նախագիծ

3.Ստեղծագործական աշխատանք

Շարադրություն Թող լինի

Տնային աշխատանք

Ամփոփելով 2021-ը, տարեմուտի խոհեր (ձեռքբերումներ, դիտարկումներ)

Ակնկալիքներ 2022-ից 

Ամանորի իմ հեքիաթը: 

4. Մի գրքի պատմություն 

  • Տեսանյութ պատրաստել որևէ գրքի մասին: 
  • Տևողությունը՝ 2-3 րոպե: 
  • Բովանդակությունը՝ գրքի բովանդակությունը, հեղինակի մասին հակիրճ, ձեր կարծիքը, տպավորությունը գրքից, հետաքրքիր մտքեր, հետաքրքիր իրադարձություններ կամ կերպարներ, այլ:  

5. Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

  • Ընթերցած գրքեր

Երկարագուլպա պիպին

  • Վերլուծություններ
  • Ստեղծագործական աշխատանքներ

Շարադրություն Թող լինի

Տնային աշխատանք

  • Նախագծային աշխատանքներ
  • Այլ աշխատանքներ
  • Առաջարկներ
  • Գնահատեք ձեր կատարած աշխատանքը՝ հիմնավորելով : 

6. Անհատական նախագծով կատարած աշխատանքների չորս ամսվա ամփոփում

  • Ներկայացնել իրականացրած նախագիծը կամ նախագծերը: 
  • Հաջողված կամ թերի կողմեր, դիտարկումներ, առաջարկներ:
  • Հավաքել չորս ամսվա աշխատանքները՝ ստեղծել փաթեթներ:
  • Ձեր կարծիքը նախագծերով ուսուցման այս ձևի վերաբերյալ: 

7. Հունվարյան ճամբարի համար նախագծերի պատրաստում, ձևակերպում, ներկայացում: 
Իրականացրած և պատրաստի աշխատանքներն ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ. հասցեին: