Հայոց պատմություն 9

Աշոտ II Սմբատ I

83-87 էջ

  1. Երբ է գահակալել Սմբատ I-ը 
    Աշոտ I ի մահից հետո գահակալեց նրա որդին Սմբատ I-ը (890-914) թթ․
  2. Ինչ քայլել ձեռնարկեց Սմբատ Iը թագավորության ամրապնդման համար
    Սմբատը ավարտեց հայկական հողերի միավորման գործը, թագավորությունը միացրեց տայք, Սարոն, Աղձնիք, Բարձի Հայք նահանգները, Գուգարքի Ջավախք գավառը։
  3. Ներկայացրեք հայ Բյուզանդական և հայ արաբական հարաբերություննեը Սմբատ I ի օրոք 
    893 թ․ Սմբատ I-ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ։
    Հայ-բյուզանդական պայմանագիրն անհանգստացրեց Ատրպատականի արաբական ամիրայությանը։ Այնտեղի Սաջյան տոհմի առաջնորդ ամիրան ներխուժեց Հայաստան, գրավեց Նախճավանը, ապա ավիրված Դվինը։
  4. Ինչու Գագիկ Արծրունին պայքարի դուրս եկավ Սմբատ I ի դեմ. Նշեք այդ հակամարտության հետևանքները Հայաստանի համար
    X դ․ սկզբին Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունի նախարարական տների միջև վեճ էր ծագել Նախճավան գավառի պատկանելիություն շուրջ։ Սմբատն այդ վեճը լուծեց հօգուտ Սյունյաց նախարարների․ Նախճավանը հանձնվեց Սյունիքին։ Օգտվելով առիթից՝ 908թ․ Յուսուֆը թագ ուղղարկեց դժգոհ Գագիկ Արծրունուն և նրան խալիֆի միջոցով ճանաչեց Հայաստանի թագավոր։ Շուտով Յուսուֆը գագիկի հետ ներխուժեց Հայաստանի կենտրոնական գավառներ։ Տեղի ունեցավ ճակատամարտսմբատի բանակն անհաջողություն կրեց։
  5. Ով էր Աշոտ Երկաթը, ինչպես նա կարողացավ հաղթել Արաբներին, Երբ նա ճանաչվեց Շահնշահ
    Աշոտ -ը Սմբատի որդին է ում քաջության համար ժաղավուրդը կոչեց Երկաթ։ Ատրպատականի ամիրայության դեմ հայ ժողովրդի մղած պայքարը տևեց մեկ տասնամյակից ավելի։ Աշոտի շուրջ համախմբվեցին բազմաթիվ հայ իշխաններ, վերակազմվեց բանակը։ 922թ. Բաղդադի խալիֆը ոչ միայն թագ ուղղարկեց Աշոտին, այլև նրան ճանաչեց շահնշահ (արքայից արքա) հայոց, Վրաց և Աղվանից։
  6. Ներկայացրեք Աշոտ Երկաթի օրոք արաբների դեմ պայքարի արդյունքները։ բնութագրեք Աշոտ Երկաթին 
    Կապույտ բերդի անկումից հետո արաբներն սկսեցին ավերել երկիրը։ Հայ ժողովուրդը կրկին ոտքի կանգնեց նորաստեղծ պետականությունը պահպանելու համար։ Պայքարի գլուխ անցավ Սմբատի որդին՝ Աշոտ II–ը, որին քաջության համար ժողովուրդը կոչեց Երկաթ (914–928)։ Ատրպատականի ամիրայության դեմ հայ ժողովրդի մղած պայքարը տևեց մեկ տասնամյակից ավելի։ Աշոտի շուրջ համախմբվեցին բազմաթիվ հայ իշխաններ, վերակազմվեց բանակը։
    Նա եղել է խիզախ, որովհետև այդ ժամանակ հայաստանը գտնվում էր վատ վիճակում և նա կառավարեց երկիրը։ 928 թվականին Աշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել է և հետ շպրտել բյուզանդական զորքերին։
Հայոց պատմություն 9

Հայաստանի անկախության վերականգնումը

Անկախության համար մղվող պայքարը գլխավորեց Բագրատունու տոհմը։

862թ․ Աշոտ Բագրատունին ճանաչվեց հայոց իշխանաց իշխան։ Նրան տրվեց հարկեր հավաքելու իրավունքը։ Հայրենիք վերադարձան Բուղայի կողմից գերեվարած հայ իշխանները։ Աշոտ բագրատունին կարողացավ իր ազդեցությունը տարածել ոչ միայն Արծրունյաց, Սյունյաց, Արցախի և այլ նախարարների, այլև վրաց ու աղվանից իշխանների վրա։ Աշոտը վերակազմեց բանակը, նրա թիվը հասցրեց 40 հազարի, իր եղբորը՝ Աբասին, նշանակեց սպարապետ։ Բագրատունիների ձեռքն անցավ երկրի ամբողջ վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը։ Նա մեծ աշխատանք կատարեց երկիրը միավորելու և նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Նա Վանադի իշխանների գավառը միացրեց իր պետությանը և ամրապնդեց կապերը վրացիների և աղվանների հետ:

869 թ․ հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրվեց հայ իշխանների հատուկ ժողով։ Այն որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դիմել խալիֆայությանը։

Արաբները ստիպված էին փոխել իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Խալիֆը 885թ. թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում հայոց թագավոր։ Այդ փաստը խիստ անհանգստացնում է Բյուզանդիային, ուստի Աշոտին շտապում է թագ ուղարկել և արքայական հանդերձանք ուղարկել նաև կայսր Վասիլ 1-ը։

885թ. օգոստոսի 26-ին Շիրակ գավառում աթոռանիստ Բագարանում, Աշոտ Բագրատունին օծվում է Հայոց թագավոր՝ Աշոտ I անունով (885-890թթ.)։ Օծումը մեծ հանդիսավորությամբ իրականացնում է կաթողիկոտ Գևորգ Գառնեցին։

Աշոտ I-ը ճնշեց Վանանդի իշխանների ապսամբությունը և նրանց գավառը՝ Կարս կենտրոնով, միացրեց իր պետությանը։ Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների նստավայրը։ Խաղաղ ճանապարհով Աշոտ I-ը կարողացավ իր ազդեցությունն ամրապնդել Սյունյաց և Արծրունյաց զորեղ իշխանների վրա։ Աշոտի գերիշխանությունն ընդունեցին նաև Մանազկերտի, Արճեշի, Բերկրիի և այլ շրջանների արաբական ամիրայությունները։ Մի քանի արշավանքներից հետո հաջողվեց սանձահարել Վրաստանը և Աղվանքը ասպատակող հյուսիսկովկասյան լեռնականներին։ Շնորհիվ այդ հանգամանքի՝ամրապնդվեցին Աշոտ Բագրատունու բարեկամական կապերը վրացիների ու աղվանների հետ։

Հայոց պատմություն 9

Հռոմի պապ

Հռոմի պապ , միջազգային իրավունքում՝ գերագույն անձ բացառիկ իրավունքներով, քանի որ միաժամանակ տիրապետում է իշխանական երեք գործառույթների՝
միապետ և Սուրբ աթոռի գերիշխան,
Սուրբ Պետրոսի (Հռոմի առաջին եպիսկոպոս) հաջորդ – կաթոլիկ եկեղեցու առաջնորդ,
Վատիկան քաղաք-պետության ղեկավար

Վաղ քրիստոնյաների միությունները գլխավորող եպիսկոպոսների մասին տեղեկություններ պահպանվել են 2-րդ դարի աղբյուրներում։ Պապությունը ձևավորվել է եպիսկոպոսության հիմքի վրա 5-րդ դարում։ Մինչև 6-րդ դարը հռոմեական եպիսկոպոսները՝ որպես խոշոր հողատերեր, եկեղեցում գրավել են հատուկ դիրք, իսկ 6-րդ դարի կեսերին նրանք (որ արդեն կոչվում էին «պապ») դարձել են Հռոմի փաստացի ղեկավարներ։ 756 թվականին, Պիպին Կարճահասակից ստանալով Հռոմի շրջակայքում գտնվող տարածքները, Հռոմի պապը դարձել է Պապական մարզի աշխարհիկ ղեկավար։ 1059 թվականի Լաթերիանի եկեղեցական ժողովում հաստատվում է, որ Հռոմի պապն ընտրվում է բացառապես կարդինալների կողմից. մինչ այդ Հռոմի պապն այլ եպիսկոպոսների նման ընտրվում էր հոգևոր և աշխարհիկ բարձր դասերի ներկայացուցիչների կողմից։

Հայոց պատմություն 9

Դասարանակն աշխատանք․ Ավատատիրություն

1. Կառավարման տեսանկյունից ինչպիսի երկիր էր Հայաստանը
Կառավարման տեսանկյունից Հայաստանը միապետական էր։ Այսինքն կար մեկ կառավարող երկրում։

2. Ինչու էին անհրաժեշտ գործակալությունները
Որպեսզի յուրաքանչյուրը զբաղվեր պետության համար իրենց աշխատանքներով։ Գործակալությունների շնորհիվ էր թագավորը կառավարում երկիրը։

3. Ներկայացրեք գործակալությունները նրանց գործառույթները և տնօրինող նախարարական տոհմերը
Թագավորական տաճարների կալվածքներն ու դարերով կուտակված հարստությունները: Քրիստոնեությունից հետո այն անցել է կաթողիկոսին։  

Սենեկապետությունը արքունի գործակալություն էր հին և միջնադարյան Հայաստանում։ Գործակալը կոչվել է սենեկապետ, սենեկապան կամ «պահպան և պետ սենեկի»։ Պահպանել և հսկել է թագավորի գանձերն ու շտեմարանները, դիվանատունը, դրոշը, կնիքը, պալատի սենյակները, հանդերձանքը, զգեստավորել և կապել է նրա «մարգարտապատ, ոսկեպատյան պողովատիկ սուսերը», կազմակերպել հանդիսավոր արարողություններն ու խնջույքները։ Հաճախ թագավորի անունից ընդունել և ուղարկել է դեսպանություններ, վարել բանակցություններ։  

Մարզպանության գործակալությունը վարել է արտաքին, իշխանաց իշխանինը՝ ներքին գործերը։ Մաքսապետության գործակալություն վարել է ֆինանսական գործերը, հսկել մաքսերի գանձմանը, ներքին և արտաքին առևտուրը։ Մաքսապետության գործակալը կոչվել է պրոքսիմոս, իրենց են ենթարկվել մաքսատների, առևտրական ու նավահանգստային կենտրոնների վերակացուները։  

4. Ինչ էին բովանդակում Գահ նամակը և Զորանամակ

Գահնամակը Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ 

Զորանամակը Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ 

5. Ինչպես էր կազմվում հայոց այրուձին։
Հայոց թագավորի և նախարարների պահած
հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին։


6. Ովքեր էին իրականացնում թագավորական ոսպանի պաշտպանությունը, որքան էր հայոց բանակի թիվը։
Թագավորական ոստանը պաշտպանում էին
ոսրանիկ այրուձի կոչվող հեծյալ ջոկատները:


Հայոց պատմ․ 8-9 66-428
միապետական- մեկ կառավարող երկրում
պատերազմ հայտարերել, հաշտություն կնքելու, արտաքին գործեր վարել
արքունի գործակալություն
հազարապետ-տնտեսական, հարկային գործեր գնունիներ ամատոնիներ
սպարապետ-զինված ուժերի գլխավոր հրամանատար մամիկոնյաններ
մարդպետ-կալվածքները գանձարանը հսկում էր
մեծ դատավոր- հայոց կաթողիկոս
թագադիր ասպետ- թագ էին դնում արքայի գլխին և կազմակերպում էին պալատում
Հայոց բանակ – 100-120 հազարից է կազմված

Հայոց պատմություն 9

Պատմության ծրագրի նախորդ ուսումնական շրջանի ամփոփ կրկնություն

Պատասխանել հարցերին

Հայոց պատմություն 9-րդ դասարան

  • Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հռչակվեց Հայաստանի Առաջին հանրապետության անկախությունը։ Ի՞նչ գիտեք Բաթումի պայմանագրի մասին։ Ինչպիսի՞ն պետք է լիներ ՀՀ ըստ այդ պայմանագրի

    1990 թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդը ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին:
    1991 թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի մասնակիցների բացարձակ մեծամասնությունը արտահայտվեց անկախության օգտին: Սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

    Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո։

    Պայմանագրով Հայաստանի տարածքը կրճատվում էր մինչև 28000 քառակուսի կիլոմոտրով և կազմում 12500 քառակուսի կիլոմետր:Պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը։ Թուրքիային էր անցնում երկաթուղին։
    Պայմանագրով Հայաստանի տարածքը կրճատվում էր մինչև 28000 քառակուսի կիլոմոտրով և կազմում 12500 քառակուսի կիլոմետր:Պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը։ Թուրքիային էր անցնում երկաթուղին։
  • Ամփոփ նկարագրե՛ք Հայաստանի Առաջին հանրապետության ներքին և արտաքին դրությունը իր գոյության 2․5 տարիների ընթացքում
    Երկրում տիրում էր աղքատություն և սով, այդ ժամանակ երկրի քաղաքական վիչակը գտնվում էր ոչ բարեկեցիք վիչակում քանի որ Թուրքիան էր ներխուժել Հայաստան։
  • Ներկայացրե՛ք ՀՀ անկման պատճառները և հետևանքները

  • Ներկայացրե՛ք Խորհրդային Հայաստանի գոյության առավել հիշարժան հատվածները
  • Ցույց տվե՛ք Խորհրդային միության կործանման քաղաքական տեսարանը։ Ինչպե՞ս անկախացավ Հայաստանի Երրորդ հանրապետությունը
    Քանի որ կործանման շրջանում Ամերիկան և ԽՍՀՄ վարում էին սառը պատերազմ, նարնք անընդատ մրցակցության մեջ էին, բայց ԽՍՀՄ-ը չուներ այքան շատ ֆինանսներ որպեսզի մրցեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ և դա եղավ պատճառներից մեկը։
  • Ի՞նչ է Ղարաբաղյան հակամարտությունը, ինպե՞ս էր այն դրսևորվում 1988-1991 թթ․-ին
    1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-ադրբեջանական պատերազմ։ Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար։ Ադրբեջանի բանակը 75-80 հազար։ Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարավոր հայ խաղաղ բնակիչներ։ Հայկական կողմը կորցրեց Արծվաշենի, Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը։
  • Ամփոփ ներկայացրե՛ք Հայաստանի Երրորդ հանրապետության պատմությունը:
Հայոց պատմություն 9

Հայաստանի պատմավարչական բաժանումները

Քրիստոսից առաջ III-II հազարամյակներում մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել տարբեր մանր պետությունների։ Ք․ ա․ I հազարամյակի սկզբին մեր երկիրը անցնում է նոր պատմական ժամանակաշրջանի՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Ք․ ա․ IV դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու պետություններ՝ Մեծ Հայք և Փոքր Հայք։
Մեծ Հայքը ուներ 300 հազար քառ․կմ․ տարածք, որը իր հերթին բաժանվում էր 15 նահանգների, իսկ 15 նահանգները 191 գավառներում։15 նահանգներն էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան(Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։ Մեծ Հայքի ամենախոշոր և նշանավոր նահանգը(աշխարհը), Այրարատն էր այնտեղ են գտնվել, Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասը․ Երևան, Անի, Կարս, Արտաշատ, Դվին, Արմավիր, Վաղարշապատ։
Փոքր Հայքը գտնվում էր Մեծ Հայքից արևմուտք նրանք իրարից բաժանվում էին արևմտյան Եփրատ գետով։ Փոքր Հայքի տարածքը ուներ 80.000 քառ․ կմ․ տարածք։ Հայկական լեռնաշխարհից դուրս Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին XI-XIV րդ դարերում հայերը ստեղծեցին իրենց պետությունը որը կոչվում էր Կիլիկիա որը ուներ 50.000 քառ․ կմ․ տարածք ներկայիս ՀՀ-ն ունի 29.8 հազ քառ․ կմ․ տարածք։ Որը իր մեջ չի ներառում Մեծ Հայքի ոչ մի նահանգ ամբողջապես։ ՀՀ կազմում տարածքներ կան Սյունիքից և Այրարատից ավելի քիչ՝ Գուգարքից և Ուտիքից։ ԼՂՀ-ն զբաղեցնում էր 12,5 հազար քառ․ կմ․ տարածք։

Հայոց պատմություն 9

Հայաստանի անկախության գործընթացը

125-128 էջեր

1. Ով փոխարինեց Ս․Հրությունյանին։ Երբ կայացան ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունները։ Ինչ ավարտ ունեցան և ինչով նշանավորվեցին այդ ընտրությունները։ Երբ բացվեց Հայաստանի նորընտիր գերագույն խորհրդի նստաշրջանը և ով ընտրվեց ԳԽ-ի նախագահ։

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունները կայացան 1990 թվականի գարնանը։ Հայկոմկուսը, ՀՀՇ-ն և այլ քաղաքական ուժեր 260 ընտրատարածքներում առաջադրել էին իրենց թեկնածուներին, ըստ որումէ ՀԽՍՀ Գերահույն խորհրդի ընտրությունների ընտրատարածքներ էին ստեղծվել նաև ԼՂԻՄ-ում։ 1990 թ․ ապրիլի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի ղեկավարության հերթական փոփոխություն, Սուրեն Հարությունյանին փոխարինեց Վլադիմիր Մովսիսյանը։



2. Ե՞րբ և ում կողմից է ընդունվել (Հռչակագիր Հայաստանի անկախության մասին) փաստաթուղթը։ Ներկայացրեք այդ փաստաթղթի հիմնական բովանդակությունը։ Ցույց տվեք Հռչակագրի պատմական նշանակությունը։



3. Ինչ քայլեր ձեռնարկեց ԽՍՀՄ ղեկավարությունը փրկելու երկրի նպատակով։ Ներկայացրեք օգոստոսյան խռովության հետևանքները։ Ձեր կարծիքով ինչու պարտվեցին պահպանողական ուժերը։

4. Վեր հանեք ԽՍՀՄ-ի փլուզման գլխավոր պատճառները։


5. Երբ և ինչու ստեղծվեց ԱՊՀ-ն։

Հայոց պատմություն 9

Հոկտեմբերյան հեղաթոխությունը Ռուսաստանում

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Ներկայացրե՛ք <<1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում>> հետևյալ տեսակետներով

  • Ո՞վ էր ղեկավարում Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում, ի՞նչ գիտեք իր մասին։
    Հեղափոխությունը ղեկավարում էր բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինը։ Այն տեղի է ունեցել զինված ապստամբության միջոցով Պետրոգրադում 1917 թվականի հոկտեմբերի 25-ին։ Լենինը ծնվել է Սիմբիրսկում՝ միջին խավի ընտանիքում, այնուհետ 1887 թվականին՝ եղբոր մահապատժից հետո, տարվել է սոցիալ-հեղափոխական գաղափարներով։ Հեռացվել է Կազանի Կայսերական համալսարանից՝ Ռուսական կայսրության և ցարի դեմ ցույցերին մասնակցելու համար, հետագա տարիներին ստանում է իրավաբանի մասնագիտացում։
  • Ի՞նչ է սոցիալիզմը։ Ի՞նչ է միապետությունը

    Սոցիալիզմ կամ ընկերվարություն, տնտեսական և սոցիալական համակարգերի համակցություն, որը բնորոշվում է արտադրության միջոցների հանրային սեփականությամբ և աշխատողների ինքնակառավարմամբ, ինչպես նաև սոցիալիզմի հետ ասոցացվող քաղաքական տեսություններով և շարժումներով։ Կան սոցիալիզմի տարբեր տեսակներ և չկա ընդհանուր սահմանում, որը բնորոշում է բոլորին, քանի որ հասարակական սեփականությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով։Սոցիալիստական համակարգերը կարող են բաժանվել ոչ շուկայական և շուկայական ձևերի:

    Միապետությունը պետության կառավարման համակարգ է, երբ իշխանության գլուխ կանգնած է մեկ անձնավորություն՝ միապետը։ Հաճախ միապետությունը ժառանգական է, հետևաբար տվյալ պետության իշխանությունը պատկանում է մեկ դինաստիայի։ Տարբերակվում են բացարձակ միապետական և սահմանադրական միապետական կարգեր։

     
  • 1917-1922 թթ․ Ռուսաստանում ծագած քաղաքացիական պատերազմում ի՞նչ ուժ հաղթեց և ինչպե՞ս

    Քաղաքացիական պատերազմը Ռուսաստանը խոցած հեղափոխական ճգնաժամի արգասիքն էր, որը սկսվել էր Ռուսաստանում 1905–1907 թվականների հեղափոխությամբ և խորացել՝ հանգեցնելով միապետության անկմանը, տնտեսության փլուզմանը, խոր սոցիալական, ազգային, քաղաքական և գաղափարական պառակտմանը և է՛լ ավելի խորացել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Պառակտման ապոգեյը հանդիսացել է ամբողջ երկրի մասշտաբով ծավալվող անողոք պատերազմը սովետական և հակաբոլշևիկյան իշանությունների միջև
    Տարածքային փոփոխություններ Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի անկախացում, Բեսարաբիայի բռնակցումը Ռումինիային, Բաթումի և Կարսի մարզերի փոխանցումը Թուրքիային։
  • Ինչպիսի՞ էական փոփոխություններ էին առաջարկում Բոլշևիկյան կուսակցության առաջնորդները Ռուսաստանում

Հայոց պատմություն 9

Հայ ժողովրդի ներդրումը հայրենական Մեծ պատերազմում

1940-ական թվականի հուլիսի 22ին Գերմանիան խախտելով 1939 թվականի օգոստոսի 29ի ԽՍՀՄ-ի հետ կնքած չհարձակման մասին պայմանագիրը, հարձակվեց խորհրդային միության վրա որից հետո սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների նախակրթարանը։ Հայրենական Մեծ պատերազմում (1941-1954)

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են շուրջ 600 հազար հայեր։ Որոնցից երկու հարյուր հազարը զոհվել են։ ՀԽՍՀ-ից պատերազմին մասնակցել են որոնցից հարյուր հազարը զոհվել է։ ԽՍՀՄ-ի այլ երկրներից և դաշնակից պետություններից պատերազմին մասնակցել են ևս երեք հարյուր հազար հայ։

Հայկական ազգային դիզիաիզաներ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան աչքի ընկավ Ստալին գրադի ճակատամարտում և վերակազմավորվեց 51-րդ Գվարզիական հրաձգային զորաբաժնի (դիվիզիա)։

Հաջորդ Հայկական դիվիզան 390-րդ այն մասնակցել թ Կերչի համար մղող մարտերին։ 408, 409, և հատկապես 89-րդ հրաձգային զորաբաժինները աչքի ընկան ամբողջ պատերազմի ընթացքում, իսկ 262րդ դիվիզիան մնաց Հայաստանում պաշտպանելու համար հայ-թուրքական սահմանը։ ԽՍՀՄ-ը հերոսի կոչմանը առաջինը արժանացավ Լազր Չափչափղյանը։ ԽՍՀՄ-ը մարշալներն էին Հովհաննես Բազրամյանը, նավաստորմի ծովակալ ադմիրալ Իվան (Հովհաննես) Իսակովը, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց և Համազասպ Բաբաջանյանը։ ԽՍՀՄ-ը կրկնակի հերոս են արժանացել օդաչու Նելսոն Ստեփանյանը, Հունան Ավետիսյանը, Սերգեյ Բուռնազյանը և Ջահան Կարախանյան արդյունքում երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀ-ն ժողովուրդներից խլեց շուրջ 27.000.000 մարդկանց կյանքեր։ 1945 թվականի մայիսի 9ին Գերմանիան հանձնվեց որով ավարտվեց Հայրենական պատերազմը, իսկ 1945 թվականի սեպտեմբերի 2ին Ճապոնիայի կապիտուլացիայով ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։

Հարցեր
1. Հայկական ո՞ր զորաբաժիններն են մասնակցել պատերազմին։
76, 51, 409, 89, 261

2. Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀից որքան հայեր են մասնակցել պատերազմին:
Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցել էն շուրջ 600.000 հայեր, որոնցից 200.000 զոհվել են։ ՀՍԽՀ-ից պատերազմում մասնակցել են 300.00 մարդ, որոնցից 100.000 զոհվել են։ ԽՍՀՄ-ի այլ երկրներից և դաշնակից պետություններից պատերազմին մասնակցել են ևս 300.000 մարդ։

3. Ամփոփ ներկայացրեք երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքը։
1939թ․ Օգոստոսի 23-ին Գերմաիան խզելով ԽՍՀՄ-ի հետ ունեցած պայմանագիրը, սկսեց պատերազմ ԽՍՀՄ-ի դեմ։ Պատերազմին մասնակցեց մոտ 600.000 հայ: ԽՍՀՄ-ի այլ երկրներից և դաշնակից պետություններից պատերազմին մասնակցել են ևս 300.000 մարդ։ 409 և 89-րդ հրաձգային զորաբաժինները հատկապես 89-րդ հրաձգային բաժանմունքները աչքի ընկան ամբողջ պատերազմի ընթացքում իսկ 261-րդ դիվիզիան մնաց Հայաստանում պաշտպանելու համար Հայ-Թուրքական սահմանը։ Արդյունքում երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ ժողովուրդներից խլեց շուրջ 27.000.000 մաչդկանց կյանքեր։ 1949թ․ Մայիսի 9-ին Գերմանիան հանձնվեց, որով ավարտվեց Հայրենական պատերզամը, իսկ 1945թ․ Սեպտեմբերի 2-ին, Ճապոնիայի Կապիտուլյացիայի ավարտով ավարտվեց Երկրորդ միջազգային պատերազմը։

4. Ամփոփ ներկայացրեք հայրենական մեծ պատերազմի, հայ մարշալների կենսագրությունը

Հայոց պատմություն 9

Հայաստանի առաջին հանրապետություն․ դասարանական աշխատանք

Հարց 1. Երբ և ինչ պայմաններում ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։
1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր։

Հարց 2. Ինչ գիտեք մայիսյան հերոսամարտերի մասին։ Ինչպիսի նշանակություն ունեցան հայ ժողովրդի համար։
Մայիսյան հերոսամարտեր, 1918 թվականի հայ-թուրքական պատերազմ, Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին օսմանյան Թուրքիան օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայի աջակցությունից, ինչպես նաև Կովկասյան ճակատի կազմալուծումից, 1918 թվականի հունվարի 28-ին խախտելով Երզնկայ զինադադարը, վերսկսել է ռազմական, գործողությունները։ Արագորեն հեռացող ռուսական, զորքը մեծաքանակ զինամթերք էր թողնում Արևմտյան Հայաստանում։ Անդրանիկի նախաձեռնությամբ Հայոց ազգային խորհուրդը որոշել էր ճակատը պահել և Անդրանիկին նշանակել էր տեղի պաշտպան, շրջանի ղեկավար՝ հակառակ սպայակույտի կարծիքի։

Հարց 3. Նշեք Հայաստանի առաջին հանրապետության վարչապետներին։ Ինչիպիսին էին ՀՀ․ զինանշանը դրոշը և օրհներգը։


Հաստատվել է 1920 թվականի հուլիսին։ Հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Դրոշը եռագույն էր՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։
Օրհներգը «Մեր Հայրենիք» հայրենասիրական երգն էր։ (Օրհներգի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։)

Հարց 4. Ինչպիսի ներքին և արտաքին խնդիրներ ունեցավ Հայաստանի առաջին հանրապետությունը իր գոյության երկուսուկես տարիների ընթացքում։
Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Ռուսական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։

Հարց 5․ Ինչպես կործանվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։
Նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ, Ադրբեջանից մտավ Իջեւան եւ երկրում հայտարարեց խորհրդային իշխանություն: Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատեւեց երկու տարի, Հայաստանը խորհրդայնացվեց ,բայց՝ ժամանակավոր … 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը պիտի վերականգներ կորցրածը: