Երկրաչափություն 9

Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը

Ուղղանկյուն եռանկյան մեջ եռանկյունաչափական ֆունկցիաները օգտագործվում են եռանկյան կողմերի և անկյունների հաշվման համար:

Screenshot_4.png

1) Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան սինուս կոչվում է այդ անկյան դիմացի էջի հարաբերությունը ներքնաձիգին:

2) Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան կոսինուս կոչվում է այդ անկյան կից էջի հարաբերությունը ներքնաձիգին:

3) Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան տանգենս կոչվում է այդ անկյան դիմացի էջի հարաբերությունը կից էջին:

α անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը նշանակում են sinα,cosα,tgα և կարդում՝ «սինուս ալֆա», «կոսինուս ալֆա» և «տանգենս ալֆա»:

sinα=դիմացի էջ/ներքնաձիգ sinα=a/c

cosα=կից էջ/ներքնաձիգ cosα=b/c

tgα=դիմացի էջ/կից էջ tgα=a/b

Եռանկյունաչափական ֆունկցիաների արժեքների աղյուսակ․

30°45°60°
sinα1/2√2/2√3/2
cosα√3/2√2/21/2
tgα√3/3√3

Առաջադրանքներ․

Դասագիրք

392.

397,399

Տնային աշխատանք․

396,398

Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 4,5,6 մասերը:

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։ 

3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։ 
Ցոլակի աչքերի առաջ մթնել էր։ Գլխիվայր դառնում էին քարերը, գետափը, և թվում էր, թե գետափի փափուկ մամուռը կախվել է երկնքից։ Հաճելի էր ջրի մեջ և բնազդաբար կենդանին ավելի խորն էր թաղվում լպրծուն տիղմի և ջրային խոտերի մահիճում։ Իսկ վիզն ու գլուխը չէր բարձրացնում կապույտ քարերի բարձից։

4. 6-րդ հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նկարագրությունը։ 
Ցոլակի աչքերի առաջ մթնել էր։ Գլխիվայր դառնում էին քարերը, գետափը, և թվում էր, թե գետափի փափուկ մամուռը կախվել է երկնքից։ Հաճելի էր ջրի մեջ և բնազդաբար կենդանին ավելի խորն էր թաղվում լպրծուն տիղմի և ջրային խոտերի մահիճում։ Իսկ վիզն ու գլուխը չէր բարձրացնում կապույտ քարերի բարձից։ – Այս հատվածում պատկերավոր նկարագրված է Ցոլակի իրավիճակը թե նա ինչ է զգում։

5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։ 
Կարծում եմ Սիմոնը գտնվում էր անելանելի վիճակում ու միակ ելքը իր համար դա էր, քանի որ միայն դրանով կարող էր ազատել ձիուն։ Սակայն եթե նայենք երկրորդ տեսանկյունից Ցոլակի համար շատ ցավոտ էր այդ ամենը ու նրա համար ավելի ցավոտ էր երբ դա իր տերն է անում, ու կարծում եմ պետք է աներ մտածված և ոչ ամբողջությամբ վնասեր ոտքը, քանի որ դրանից հետո ձին կարող է չքայլել։

Uncategorized

Sights of Armenia

Source

Artsakh

Artsakh is an independent, state in Transcaucasia, which has historically been inhabited by Armenians. The capital is Stepanakert, and the cultural center is the fortified city of Shushi.

With its geographical and political location, it played an important role in Armenian history. During its existence, Artsakh has been the scene of many battles.

Artsakh is rich in high-value architectural monuments and beautiful places: Azok, Amaras, Bovurkhanavank, Gandzasar, Gtchavank, Dadivank, Lusavorich, Tsitsernavank, Kanach Zham, Kachaghakaberd, Handaberd, Ghazanchetsots, Mayraberd, Nngi, Nngidjan, Shoshka, Shushi, Shktorasheni Chinary, Togh, Avetaranox, Tigranakert, Jermajur, Handaberd and others.

Aragats

The highest point of the Republic of Armenia is Mount Aragats (4095 m). Karagat is the favorite mountain of this giant mountaineer and attracts many adventure lovers to its heights every year. The best stop on the way to the south peak is Kari Lake, located at an altitude of 3250 m. A particularly charming view opens from the top. On one side, the green valleys are outlined, on the other side, the eternal snow gives off white, in another place, the many large and small lakes of Aragats are silvered, and in the distant mist, the Biblical Ararat rises up on the edge of the Ararat valley.

Uncategorized

Ավստրալիա

Դասի հղում։

  1. Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:
    Աշխարհամասը գտնվում է միաժամանակ բոլոր 4 կիսագնդերում, քանի որ Օվկիանիայում գտնվող Կիրիբատի կղզին միակն է, որի տարածքով անցնում է և՛ հասարակածը, և՛ 180° միջօրեականը, իսկ մայրցամաքն ամբողջությամբ գտնվում է հարավային և արևելյան կիսագնդերում։Մայրցամաքին առավել մոտ է Ասիան, որից այն բաժանվում է մի խումբ կղզիներով և Թորրեսի նեղուցով:
  2. Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:
    Աշխարհամասը գտնվում է միաժամանակ բոլոր 4 կիսագնդերում, քանի որ Օվկիանիայում գտնվող Կիրիբատի կղզին միակն է, որի տարածքով անցնում է և՛ հասարակածը, և՛ 180° միջօրեականը, իսկ մայրցամաքն ամբողջությամբ գտնվում է հարավային և արևելյան կիսագնդերում։Մայրցամաքին առավել մոտ է Ասիան, որից այն բաժանվում է մի խումբ կղզիներով և Թորրեսի նեղուցով:
  3. Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:  
    Ավստրալիայում զարգացած է արդյունաբերությունը։ Տնտեսության մեջ զարգացած է նաև ծանր արդյունաբերությունը, հզոր էներգետիկ բազան և տեխնիկան։ Էներգետիկան հիմնված է՝ ածխի, նավթի և գազի վրա։Գյուղատնտեսությունը մեծ դեր է խաղում երկրի վրա, որին բնորոշ են՝ կապիտալիստական խոշոր հողատիրությունը և բազմաճյուղ կառուծվացքը։
  4. Առանձնացնել և դուրս գրել Ավստրալիայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր։
    1. Հին ժամանակներում Ավստրալիան ուներ ավելի քան 30,000 աբորիգեն մարդ:
    2. Ավստրալիայի կանանց մեծ մասն ապրում է 82 տարեկան:
    3. Ամենաշատ թունավոր կենդանիները հայտնաբերվել են Ավստրալիայում:
    4. Աշխարհի ամենամեծ արոտավայրը գտնվում է Ավստրալիայում:
    5. Ավստրալիան թարգմանվում է որպես «հարավի անհայտ երկիր»:
Uncategorized

Իսպանիայի տեսարժան վայրերը

Աղբյուր
Աղբյուր

Իսպանիան հաճելի անակնկալ է նրանց համար, ովքեր սիրում են կիզիչ արևը, հսկայական լողափերը, ցլամարտը և ֆլամենկոն: Երկրի տարածքում կան բազմաթիվ ամրոցներ, եզակի գյուղեր, իսկ Բարսելոնան և Մադրիդը կարելի է անվանել երկրի գլխավոր զբոսաշրջային մագնիսները

Բարսելոնան Իսպանիայի շատ գեղեցիկ քաղաքներից մեկն է, և ընդամենը մի քանի օրում այցելել քաղաքի տեսարժան վայրերը` ակումբներ, թանգարաններ, անհնար է: Նրանք, ովքեր պատրաստվում են ամառային հանգիստն անցկացնել հենց Բարսելոնայում, անհրաժեշտ է այցելել մշակութային ու շատ գեղեցիկ քաղաքի թոփ 5 տեսարժան հետևյալ վայրերը:


Ձեր առաջին այցելության վայրը պետք է լինի «Սագրադա Ֆամիլիա» տաճարը, Անտոնիո Գաուդիի հրաշք ստեղծագործությունը տեսնելը: Իր կյանքում մեծ քանդակագործն այդպես էլ չկարողացավ տեսնել այդ ստեղծագործությունը և դրա շինարարությունն այժմ էլ շարունակվում է և խոստանում են ավարտել 2026 թվականին:


Հաջորդը Բարսելոնայի հանրահայտ Գուել այգին է, որը նույնպես Գաուդիի ստեղծագործությունն է: Այգին լի է անհավանական գեղեցիկ ստեղծագործություններով: Այստեղ է նաև տունը, որտեղ ապրել է Գաուդին:


Իսպանական մյուս ստեղծագործությունը, որ արժե տեսնել Բարսելոնայում Մոնժուիկ մոգական շատրվանն է, որը նաև անվանում են երգող շատրվաններ, որոնք ջրի պարով ու երաժշտությամբ ցուցադրում է անհավանական շոու:

Uncategorized

Թթուներ

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:

Առավել հայտնի թթուներն են՝

աղաթթուն՝ HCl

ազոտական թթուն՝ HNO3

ծծմբական թթուն՝ H2SO4

ֆոսֆորական թթուն՝ H3PO4

Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: Քիմիական ռեակցիաների ընթացքում այդ ատոմները տեղակալվում են մետաղի ատոմներով: Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:

Օրինակ

քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:

Անվանումներից պարզ է դառնում, թե որտե՛ղ են այդ թթուները հանդիպում:

Որոշ թթուներ շատ թունավոր են: Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ HCN, պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝HF

Թթվի մոլեկուլում ջրածնի ատոմի (կամ ատոմների) հետ կապված այլ տարրերի ատոմները կամ ատոմների խմբերը, կոչվում են թթվային մնացորդ:

Uncategorized

Հայ մշակույթի վերելքը։ Կրթություն

Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին:
Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ շրջափուլում մեծ վերելք ապրեց, Արևելյան Հայաստանի միավորումը Ռուսաստանին ուժեղացրեց և ամրապնդեց ռուս-հայկական մշակութային կապերը։ Զարգացավ ժամանակի պայմաններով և հարստացավ ու ձեռք բերեց նոր ձեռքբերումներ: Հայկական մշակույթը բաժանվում է երկու մասի՝ արևելահայերի և արևմտահայերի: Այդ ժամանակ հայերի մեծամասնությունը գնում էին արտասահման ոսում ստանալու։

Հետազոտական աշխատանք/ Այս աշխատանքը ներկայացնել յուրովի ՝ տեսանյութ, հետազոտական, մեկ անհատի ուսումնասիրություն, վերլուծություն,…/

Սահմանել մշակույթ հասկացությունը:
Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Մշակույթն ընդգրկում է ոչ միայն մարդկանց գործունեության առարկայական արդյունքները , այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ։

Ներկայացնել կրթական համակարգը, համեմատել արդի շրջանի հետ:

Գիտության զարգացումը – Երևանում բացվեցին իգական դպրոցներ: Ավելացավ երկու տեսակ դպրոցներ՝ նախակրթական, դա տարրական դպրոցներն էին և երկրորդական , դա էլ միջնակարգ դպրոցներն էին:Հայոց եկեղեցու տնօրինման ներքո գործող ծխական տարրական դպրոցներում դասավանդում էին՝ կրոն, հայերեն, ռուսերեն, վայելչություն։

Հայագիտություն – Նիկողայոս Մառ–կովկասագետ, ով զբաղվել է Անիի պեղումներով, հայագիտական ուսումնասիրությունները ամփոփել է <<Անի>> աշխատությունում: Մկրտիչ Էմին–Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանիչ, հայ ազգագրության և հավատալիքների հետազոտող։

Գրականություն և մամուլ – քանի որ այդ ժամանակ տնօրինում էր հայոց եկեղեցին, այդ պատճառով նրանք անցնում եին գրափարով։ Միքայել Նալբանդյանը հիմք դրեց գրական քննադատությանը՝ զարգացնելով կյանքի ճշմարիտ արտացոլման սկզբունքը։

Արվեստ և ճարտարապետություն – Հայկական արվեստ, վերջին հինգ հազարամյակում ձևավորված արվեստի եզակի ձև, որի ընթացքում հայ ժողովուրդն ապրել է Հայկական լեռնաշխարհում։ Հայկական արվեստում գերիշխել են ճարտարապետությունն ու մանրանկարչությունը և դարեր շարունակ զարգացել են։ Հայկական արվեստը ներառում է քանդակ, որմնանկար, խճանկար, խեցեգործություն, մետաղից պատրաստված իրեր, փորագրություն և տեքստիլ, հատկապես հայկական գորգեր։

Առաջադրանք 2

 Հայկական գաղթավայրերը նոր շրջանում:

1.Ներկայացնել հիմնական գաղթավայրերը:

2.Հիմնավորել գաղթավայրերի դերը հայապահպանության գործում:

Գրել ապրիլ ամսվա ամփոփումը, տեղադրել հղումները,

 գրել 

ա.ինչ թեմար ենք ուսումնասիրել

բ. գրել եզրակացություն այդ ժամանակաշրջանի մասին

Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սիտակ ձին »պատմվածքի 1, 2, 3 մասերը:

Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և  «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :

«քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» Այսինքն նա շատ ծանր էր տանում այդ փաստը, և հոգում ուներ մի քարացած և ծանրացած սիրտ։ Կարծես սիրտը քարացել էր և այդ ցավից ոչինչ չեր զգում։

Uncategorized

Դասարանական աշխատանք

Ուսումնական պլանի ընթերցում, քննարկում։ 

Հարցման լրացում։ 

Գործնական քերականություն

1. Նախադասություններին ավելացրու ինչո՞ւ (ինչի՞ համար) հարցին պատասխանող բառ, բառակապակցություն, նախադասություն, կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Նա ձայն տվեց-կանչեց իր քաջերին: – Նա ձայն տվեց-կանչեց իր քաջերին կռվելու: Նա ձայն տվեց-կանչեց իր քաջերին` անծանոթ աշխարհի հրաշքները տեսնելու: Նա ձայն տվեց-կանչեց իր քաջերին, որպեսզի միասին ափին մոտեցնեն նավը:

Քարացած կանգնեց քաղաքի հրապարակում:
Քարացած կանգնեց քաղաքի հրապարակում զանգից։
Քարացած կանգնեց քաղաքի հրապարակում՝ հեռախոսի զանգից:
Քարացած կանգնեց քաղաքի հրապարակում, որպեսզի պատասխանի հեռախոսը զանգին։

Հայացքը հառել էր անթափանց խավարին:
Հայացքը հառել էր անթափանց խավարին ուսումնասիրելու։
Հայացքը հառել էր անթափանց խավարին՝ դիմացը չտեսնելով։
Հայացքը հառել էր անթափանց խավարին, որպեսզի հասկանանք թե որտեղից է խավարը։

Վերջին այցելուն ուշադիր նայում էր այդ նկարին:
Վերջին այցելուն ուշադիր նայում էր այդ նկարին հիանալու։
Վերջին այցելուն ուշադիր նայում էր այդ նկարին՝ աչքերը փայլելով։
Վերջին այցելուն ուշադիր նայում էր այդ նկարին, որպեսզի հասկանա ում աշխատանքն է։

2. Ընդգծված երկրորդական նախադասություններն արտահայտի՛ր համապատասխան բառակապակցություններով (դերբայական դարձվածներով):

Պահպանված կենդանիների մեջ կան տեսակներ, որոնք աննշան թիվ են կազմում:
Պահպանված կենդանիների մեջ կան աննշան թիվ կազմող տեսակներ։

Նա վերջին տիրակալն էր, որ իր երկրի անտառներում խոշոր կենդանիներ տեսավ:
Նա իր երկրի անտառներում խոշոր կենդանիներ տեսած վերջին տիրակալն էր։

Որքա՜ն զարմացավ նա, երբ բոլոր կողմերից գյուղերով շրջապատված անտառում եղջերուներ տեսավ:
Որքա՜ն զարմացավ բոլոր կողմերով շրջապատված անտառում եղջերուներ տեսնելով։

Նա հույս ուներ, որ թեկուզ հեռվից կտեսնի արջին:
Նա թեկուզ հեռվից արջին տեսնելու հույս ուներ ։

Եթե կրկին անդրադառնանք ոչնչացված կենդանիների ցուցակին, կնկատենք առանձնապես տագնապալի մի հանգամանք:
Կրկին անդրադառնալով ոչնչացված կենդանիների ցուցակին, կնկատենք առանձնապես տագնապալի մի հանգամանք: