Uncategorized

Առաջադրանք , 7-րդ դասարան, հունվարի 31- փետրվարի 6-ը

Առաջադրանք 1.

Խաչակրաց արշավանք

  • Պատմել խաչակրաց արշավանքի  մասին –

Խաչակրաց արշավանքներ, 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի Արևելք՝ Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանքներ։ Իրենց համատեքստում խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես են գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և սուր ծայրով ուղղվել են արևելքի մուսուլմանական իշխանությունների դեմ։

Երբեմն «Խաչակրաց արշավանք» են անվանում նաև առանձին հեթանոս ժողովուրդների և որոշ հերետիկոսությունների դեմ պապական Հռոմի ձեռնարկած ռազմական արշավանքները, սակայն դրանք չպետք է շփոթել 11-13-րդ դարերի համանուն արշավանքների հետ։

Խաչակրաց արշավանքներում հատկապես մեծ դերակատարություն ունեցան Ֆրանսիայի թագավորությունն ու Սրբազան Հռոմեական կայսրությունը։ Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի 1095-1291 թվականներին։ Հետագայում՝ 15-րդ դարում այդպիսի արշավանքները շարունակվեցին Պիրենեյան թերակղզում և Արևելյան Եվրոպայում:Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների առանձնացումից հետո և Բողոքական բարեփոխումներից առաջ), ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որը գրավված էր դեռևս Արաբական խալիֆայության ժամանակներից։ Սակայն այդպիսի արշավանքները հետագայում շարունակվեցին հեթանոս սլավոններից և բալթիկ ժողովուրդների,հրեաների,ռուս ուղղափառ քրիստոնյաների, մոնղոների, աղանդավորների (կատարներ) և Հռոմի պապի այլ թշնամիների դեմ։

Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից, ինչպես նաև այն պատասխան էր Բյուզանդական կայսրության օգնթյան խնդրանքին ընդդեմ մուսուլման սելջուկ թուրքերի։ Այս եզրույթն օգտագործվում է նաև բնութագրելու 16-րդ Սուրբ Երկրից դուրս կատարվող կրոնական արշավանքները՝ սովորաբար հեթանոսների, հերետիկոսների և աղանդավորների դեմ։ Երբեմն խաչակիրներն ու մուսուլմանները դաշինք էին կնքում ընդդեմ ընդհանուր թշնամիների, օրինակ՝ Իկոնիայի սուլթանության և խաչակիրների դաշինքը հինգերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում։

  • Կազմել իրադարձությունների ժամանակագրությունը
  • Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին
  • Գրավոր ներկայացրու  քո մտորումները «Երեխաների խաչակրաց արշավանքը» երևույթի մասին

Միջնադարյան քաղաքներ /դիտում/

Դիտել  կամ կարդալ 10-15 նախադասությամբ ամփոփել/ընտրիր երկուսից մեկը/

Միջնադարյան քաղաքների մասին

Միջնադարյան քաղաքների մասին  

Uncategorized

Կանաչ Էվգելա

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։Արմատները սնվում են պատրաստի օրգանական նյութերով։Ամեոբան կեղծ ոտիկների օգնությամբ շրջապատում և կուլ է տալիս սսնդի մասնիկը։

Սննդառությունը

Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։ Եթե էվգլենային երկար ժամանակ տեղավորենք մթության մեջ, նրա քլորոֆիլը կանհետանա, նա կդառնա անգույն։

Շնչառությունը և արտազատումը

Այն տեղի է ունենում այնպես, ինչպես ամեոբայինը։ Կծկուն վակոուլը գտնվում է էվգլենայի մարմնի առջևի ծայրում։ Դրա միջոցով էվգլենայի օրգանիզմից հեռանում են ավելորդ ջուրն ու արտաթորության նյութերը։

Uncategorized

Ձմեռային ճամբարի ամփոփում

Այս ամսվա ընթացքում մենք հասցրեցինք անել շատ հետաքրքիր և ուսուցողական բաներ: Առաջին շաբաթվա ընթացքում մենք խաղացինք տարբեր ինտելեկտուալ խաղեր, աշխատեցինք սցենարի վրա,պատրաստեցինք սպաս https://haykaghlamazyan2.wordpress.com/2022/01/14/և գնացինք սահադաշտ չմուղկ քշելու: Երկրորդ շաբաթվա ընթացքում մենք ավարտեցինք սցենարը, գնացինք լեռնանիստ սահնակ քշելու https://haykaghlamazyan2.wordpress.com/2022/01/19/, հետո մենք ունեցանք մարդաբանության դաս, գնացինք քիմիայի դասի որտեղ մանրադիտակով ուսումնասիրեցինք մեղրը: Եվ վերջին շաբաթը մենք սկսեցինք ներկայացման փորձերով: Ամսի 26-ին վերջապես տեղի ունեցավ մեր ներկայացումը https://haykaghlamazyan2.wordpress.com/2022/01/26/ որտեղ ես պոչատ աղվեսի դերում էի իսկ ներկայացումից հետո մենք գնացինք սուպերմարկետ և գնեցինք պիցայի համար պարագաներ, հետո եկանք դպրոց և սկսեցինք պատրաստել պիցան, որը շատ համեղ ստացվեց: Այսպես անցավ մեր ճամբարային ամիսը:

Uncategorized

Ձմեռային ճամբար 2022. Երրորդ շաբաթվա ամփոփում

Շաբաթը սկսեցինք ներկայացման փորձերով, հետո հրավիրատոմսեր բաժանեցինք ուսուցիչներին : Չորեքշաբթի օրը վերջապես տեղի ունեցավ մեր ներկայացումը սակայն վերջում Հայկը շփոթվեց և չասաց իմ և Լինայի անունները: Բայց ընդհանուր ներկայացումը շատ լավ անցավ: Որից հետո մենք գնացինք սուպերմարկետ և գնեցինք պիցայի համար պարագաներ: Վերադարձանք դպրոց և սկսեցինք պատրաստել պիցան և շատ համեղ ստացվեց: Այսպես անցավ մեր ճամբարային վերջին շաբաթը:

Uncategorized

Ձմերային ճամբար 2022 Առաջին շաբաթվա ամփոփում.

Նախքան ճամբարը ես որպես ջոկատավար ընտրեցի ընկեր Տաթևին: Շաբաթը սկսեցինք շատ լավ սկզբում աշխատեցինք ներկայացման սցենարի վրա, հետո սեղանի խաղեր խաղացինք օրինակ մաֆիա, լրտես և այլն: Ամենատպավորիչը իմ համար սահադաշտն էր, և սպաս պատրաստելը, իդեպ առաջին անգամվա համար մեզ մոտ շատ համեղ ստացվեց: Ճամբարային այս շաբաթը իմ համար շատ լավ և հետաքրքիր անցավ: Կարծում եմ որ մյուս շաբաթ ավելի հետաքրքիր և ուսուցողական կանցնի:

Ձմեռային ճամբար 2022. երկրորդ շաբաթվա ամփոում

Այս շաբաթ մենք հասցրել ենք ավարտել ներկայացման սցենարը և գնալ Լեռնանիստ որտեղ մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք և վերադարձանք դպրոց : Նաև մենք արել ենք բեմականացման պորձեր և կամաց կամաց սկսել ենք դեկորներ պատրաստել : Կարծում եմ մյուս շաբաթ ևս կունենաք շատ լավ և հետաքրքիր օրեր:

Uncategorized

Հունվարի 13. Ճամբարի չորրորդ օրվա լուսաբանումը

Առավոտը սկսեցինք ընդհանուր պարապունքից 9:00-9:30: Հետո մենք գնացինք դասարան և սկսեցինք աշխատել մեր սցենարի վրա և ամեն մեկը կարդաց իր խոսքերը : Դրանից հետո մենք գնացինք սահադաշտ, որտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք և վերադարձանք դպրոց : Այնուհետև մենք հայկական պարեր պարեցինք, երգեր երգեցինք և վերադարձանք տուն: Այսօր շատ հետաքրքիր և բովանդակալից օր ունեցանք:

Uncategorized

Անվտանգության կանոնները սահադաշտում

  1. Հիշեք-չմուշկով սահելը տրավմատիկ գործունեություն է:
  2. Մինչև 12 տարեկան երեխաներին թույլատրվում է սահել միայն մեծահասակի ուղեկցությամբ։
  3. Հագեք թեթև տաք հագուստ, որը չի սահմանափակում շարժումները, բրդյա գուլպաներ, ձեռնոցներ կամ ձեռնոցներ:
  4. Տատանվող դահուկորդների համար խորհուրդ է տրվում օգտագործել պաշտպանող սաղավարտներ, արմունկների բարձիկներ, ծնկների բարձիկներ և դաստակներ:
  5. Պետք է զգուշորեն դուրս գալ սառույցի վրա կողքից բռնած։
  6. Պետք է պահպանել արագության սահմանաչափը մի վարեք մեծ արագությամբ և մի խանգարեք ուրիշներին։
  7. Նրանք, ովքեր լավ չեն սահում, պետք է լինեն կողքից մի ձեռքով բռնած եզրից։
  8. Ընկնելով սահադաշտի այլ այցելուների հետ բախումից խուսափելու համար մի պառկեք սառույցի վրա, այլ փորձեք ավելի արագ բարձրանալ։ Եթե ​​դուք չեք կարող ինքնուրույն բարձրանալ, գրավեք սահադաշտի այցելուների ուշադրությունը:
  9. Վարելիս արագությունն ու հեռավորությունը պետք է պահպանվեն այնպես, որ արտակարգ իրավիճակներում խուսափեն միմյանց հետ բախումներից։
  10. Սահադաշտում արգելվում է-Վազել, ցատկել, հրել, անձնատուր լինել, քշել մեծ արագությամբ, կատարել ցանկացած գործողություն, որը խանգարում է ուրիշներին:
Uncategorized

Պոչատ աղվեսի խոսքեր

Տատիկի կաթը խմել էի պոչս կտրել էր, ինչքան խնդրեցի պոչս տա ասեց գնա կաթ բեր կտամ: Գնացի կալվորի մոտ, խնդրեցի որ կուտ տա: Կալվորը խղճաց և մի բուռ կուտ տվեց: Կուտը տարա հավին տվեցի, հավը ձու տվեց, ձուն տարա չարչուն տվեցի, չարչին ուլունք տվեց, ուլունքը տարա աղջկան տվեցի, աղջիկը կուժ տվեց, կուժը տարա աղբյուրին տվեցի, աղբյուրը ջուր տվեց ջուրը տարա արտին տվեցի, արտը խոտ տվեց խոտը տարա կովին տվեցի, կովը կաթ տվեց, կաթը տարա պառավին տվեցի, պառավը պոչս տվեց, հիմա ուզում եմ կցեմ կցմցեմ գնամ ընկերներիս հասնեմ: