Uncategorized

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Նախագծեր հայոց լեզվից

Ստեղծագործական աշխատանքներ

Նախագիծ անգլերենից

Uncategorized

Հայկական ամանորյա ավանդույթները

Ամանորը Հայաստանում, Հայաստանում ապրող հայերի կողմից Ամանորը նշելու կարգը։

Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ, հնագույն ժամանակներից արեգակնատենչիկ կոչվող հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։ Ամենևին էլ զարմանալի չէ, որ հայկական տոմարով բոլոր ամիսների առաջին օրը կոչվում էր Արեգ։

Հին ժամանակներում, երբ Սանտա Կլաուսն ու Ձմեռ պապը դեռեւս Հայաստան չէին հասել, մեր նախնիները Նոր տարվա տոնը մեր պես չէին նշում։ Սակայն, «օտար» ձմեռային հրաշագործների բացակայության պատճառով Հայաստանում ամենեւին էլ տխուր չի եղել։

Հին առասպելի համաձայն հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ նոր տարվա տոնն անուն է ստացել։ Հետաքրքիր է, որ խոստովանության հետ մեկտեղ Ամատուրն իր սիրելիին խնձոր է նվիրել։ Եւ, ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին միմյանց բոլոր վիրավորանքներն ու խնձոր էին նվիրում։ Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չեն զարդարել։

Ընդունված է եղել կլոր գաթա թխել, որի կենտրոնում զեյթունի ճյուղ էին ամրացնում ու վրան չրեր ու ընկույզ էին կախում։ Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջանում էին, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն էր կապում ու ճյուղը նետում էին թոնիրը, որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք։ Իսկ փայլերով զարդարված տոնածառի փոխարեն հայուհիները չորացած խոտերից ու բույսերից ավանդական ծառ էին սարքում։

Մեր նախնիները նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին։ Այդպիսի «գուշակությունների» համար հարցի օբյեկտի ձեւով հատուկ բլիթներ էին թխվում. եթե հերաքրքրում էր ֆինանսական հարցը, ապա բլիթը թխում էին քսակի տեսքով, եթե տնային կենդանու առողջության մասին՝ կովի տեսքով եւ այլն։ Եթե խմորը բարձրանում էր, նշանակում է տվյալ հարցում հաջողություն էր սպասվում։ Եւս մեկ հետաքրքիր հայկական սովորույթ էր սկսվում հունվարի մեկի գիշերը։ Տանտերը անտառից կոճղ էր բեերում տուն, եւ մինչեւ Սուրբ ծննունդ տուն եկած յուրաքանչյուր հյուրը կոճղից կարող էր մի կտոր պոկել, այն գցել կրակի մեջ ու երազանք պահել։

Uncategorized

Շառլ-Մորիս Թալեյրան

Դիմանկար

Դիվանագիտությունը պետության ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու արվեստ և պրակտիկա է։ Այն սովորաբար առնչվում է միջազգային դիվանագիտության հետ, ինչպես նաև մի շարք վիճահարույց խնդիրների շուրջ պրոֆեսիոնալ դիվանագետների միջնորդության միջոցով միջազգային հարաբերությունների վարմանը։ Միջազգային պայմանագրերը, նախքան ազգային քաղաքական գործիչների կողմից հաստատվելը, անցնում են բանակցությունների փուլով։ Դեյվիդ Սթիվենսոնը հաղորդում է, որ մինչև 1900 թվականը «դիվանագետ» հասկացություն ասելով հասկանում էին նաև դիվանագիտական ծառայություններ, հյուպատոսական ծառայություններ և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ։

Uncategorized

Գործնական քերականություն

Կապ1. Դուրս գրի՛ր կապերը: Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, հավանաբար,

 մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար,  կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:

2. Ընդգծի՛ր կապերը:
Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:
Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:

Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ սեղանի վրա-սեղանին
Չեն հոլովում, նախադասության անդամ չեն դառնում:

3.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):

Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին – այլ խոսքի մաս
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել – կապ
Սեղանի վրա  թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար – կապ
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ – այլ խոսքի մաս

Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածված այլ բառից առաջ կամ հետո. այդ պատճառով էլ կոչվում են նախադրություններ կամ հետադրություններ: Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապվող բառից և՛ առաջ, և՛ հետո, օրինակ՝ բացի Արամից, Արամից բացի….


4. 
Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ – հետադրություն
Ամպի տակից ջուր է գալիս… – հետադրոթյուն
Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ – նախադրություն

5. Ուղղի՛ր սխալները:

Նվագում է դաշնամուրի վրա:
Նվագում է դաշնամուր։

Այդ որոշման հետ բոլորը ծանոթացան:
Բոլորը ծանոթ էին այդ որոշմանը։

Կանգնել է մայթի վրա:
Կանգնել է մայթին։

Ինձ մոտ ոչ մի նորություն չկա:
Ոչ մի նորություն չունեմ։

6. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
Պարզ – առ, մեջ, դեմ, ըստ, մոտ
բարդ – հաշիվ, դեպի, նախքան, ընդդեմ, նկատմամբ, ի հաշիվ

7. Կետադրի՛ր նախադասությունները, ուշադրություն դարձրո՛ւ կապերի կետադրությանը:
Բացի Կարենից բոլորն ընդունեցին իրենց մեղքը:
Իբրև ճանաչված վիրաբույժ՝՝ Սուրենի քեռին մրցակից չուներ:
Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները՝ որպես անդավաճան եղբայրներ:
Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ՝ իր սրտի ուզածի համաձայն:

Uncategorized

Հենաշարժիչ համակարգ

Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`

  •  Հենարանային
  •  Պաշտպանական
  •  Տեղաշարժման
  •  Արյունաստեղծ
Anatomy.jpg

Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։

Ոսկրահյուսվածք

Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։

stroenie-kostei-cheloveka.jpg

Ոսկրերի կառուցվածքը և տեսակները

Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա:

Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա:

ա) գանգատուփ-պաշտպանում է ուղեղը

բ) ողնաշարային խողովակը-պաշտպանում է ողնուղեղի ոսկրապատյանը

գ) կրծքավանդակ-պաշտպանում է կենսածին օրգանները՝ սիրտ և թոքեր, ինչպես նաև խոշոր անոթները

դ) կոնք-պաշտպանում է սեռական, միզային համակարգերի օրգանները, ինչպես նաև մարսողական համակարգի որոշ օրգաններ

Իսկ մնացած օրգանները որոնք չեն գտնվում «տուփերում» ազատ են, այսինքն պարփակված չեն «տուփերի» մեջ:

  • Բոլոր ոսկրերը միացված են իրար անշարժ կամ շարժական:
  • Ոսկրերի միացումները կոչվում են հոդեր:
  • Հոդերը լինում են անշարժ, կիսաշարժ, շարժական:
  • Կմախքը բաղկացած է գանգից, իրանից, վերին ազատ վերջույթից, ստորին ազատ վերջույթից:
20131405232923236
  • Գանգը կազմված է երկու բաժիններից ա)ուղեղային կամ գանգատուփ, բ)դիմային:

ա) Գանգատուփի ոսկրերն են՝ ճակատոսկր-1 ոսկոր, գագաթոսկր-2 ոսկոր, ծոծրակոսկր-1 ոսկոր, քունքոսկր-2 ոսկոր: Այս ամենը միացված են անշարժ հոդերով:

բ) Դիմային բաժնի ոսկրերն են՝ այտոսկր, վերին ծնոտ, ստորին ծնոտ, քթոսկր, ակնակապիճ:

  • Իրանի կմախքը բաղկացած է ա)ողնաշարից, բ)կոնքից:

ա) Ողնաշարը կազմված է 7 պարանոցային ողից, 12 կրծքային ողից, 5 գոտկային ողերից, 5 սրբանային ողից, 3-4 երբեմն նաև 5 պոչուկային ողից:

Կրծքային կողերից սկսվում է զույգ 12(24) կողոսկրեր, որոնք միանում են առջևից կրծոսկրին և կազմում են կրծքավանդակը: Առջևից-կրծոսկր, կողքերից-կողեր, ետևից-կողոսկրեր՝ զույգ 12(24):

Կոնքը կազմված է 3 զույգ ոսկորներից՝ զստոսկր, նստոսկր, ցայլոսկր, որոնք անշարժ միացված են:

  • Վերջույթներ 2-ն են ա)վերին, բ)ստորին:

ա) Վերին ազատ վերջույթը բազկացած է 2 ձեռքից՝ աջ և ձախ:

Վերին վերջույթը բաղկացած է 2 բաժնից՝ ուսագոտի, ազատ վերջույթ:

Ուսագոտին 2 ոսկրերից է բաղկացած՝ անրակ(առջևից), թիակ(ետևից):

Ազատ վերջույթը բաղկացած է 3 բաժնից՝ բազուկ, նախաբազուկ, դաստակ: Բազուկի ոսկրը՝ բազուկոսկր, նախաբազուկը կազմված է ծղիկ(ճկույտ մատ), ճաճանչից(բութ մատ), դաստակը՝ ֆալանգներից;

բ) Ստորին ազատ վերջույթը բաղկացած է 3 մասից՝ ազդր, սրունք, թաթ: Ազդրը՝ ազդրոսկր, սրունքը՝ վոլոք, նրբոլոք, թաթը՝ ֆալանգներ, կրունկ:

Uncategorized

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում․ 8-րդ դասարան

  1. Ներկայացնե՜լ Արևմտյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Արևմտյան եվրոպա տարածաշրջան է ընդգրկում Եվրոպա աշխարհամասի ծայրամասը։

  1. Համեմատե՜լ Մեծ Բրիտանիայի և Գերմանաիայի տնտեսության զարգացման նախադրյալները։
  2. Բնութագրե՜լ Հարավային Եվրոպայի բնական պայմանների առանձնահատկությունները։
  3. Ներկայացնե՜լ Ֆրանսիայի բնակչությունը/ կրոն, ազգային կազմ, ուրբանիզացիայի մակարդակ, տարաբնակեցում/։

Ֆրանսիայի բնակչությունը Քրիստոնեա է։

  1. Բնութագրե՜՜լ Արևելյան Եվրոպայի տնտեսության ճյուղային կառուցվածքը։

Արևելյան տնտսության ճյուղային տնտեսությունը շատ զարգացած է։

Ներկայացնե՜լ ՌԴ-ի բնական ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկությունները։ Նշե՜լ բնական ռեսուրսների տարածման գլխավոր շրջանները։

ՌԴ – ի դաշնությունը բնական ռեսուրսները հավասարաչափ չեն տեղաբաշխված մեծ մասը արևելյան հատվածում է։

Uncategorized

Ամանորյա ամենատարօրինակ ավանդույթները

Երբ մեզանից շատերը մտածում են ամանորյա ավանդույթների մասին, մտքում աղմուկ են բարձրացնում, շամպայնը, գնդակը նետելը, րոպեները հետհաշվելը և այլն։ Հիմա մենք կներկայացնենք ամանորյա ամենատարորինակ ավանդույթները տարբեր երկրների։

  1. Հաջողության տասներկու խաղողները
    Իսպանիայում ամանորյա ավանդույթը 12 խաղող ուտելն է։ Դուք պետք է կեսգիշերին յուրաքանչյուր զանգի հարվածով մեկ խաղող ուտեք, մեկական խաղող գալիք տարվա յուրաքանչյուր ամսվա համար՝ բարեկեցություն ապահովելու համար: Նախընտրելի միջոցը կծելն է, այնուհետև խաղողի կեսը ամբողջությամբ կուլ տալն է:
  2. Հորդառատ կապար
    Գերմանիայում մարդիկ մոմի վրա գդալով հալեցնում են կապարի փոքր կտորները, ապա հեղուկը լցնում սառը ջրի մեջ։ Ենթադրվում է բացահայտել, թե ինչ է բերելու գալիք տարին։ Եթե կապարը գնդակ է կազմում, բախտը կգլորի մարդու ճանապարհը, իսկ թագի ձևը նշանակում է հարստություն. խաչը նշանակում է մահ, իսկ աստղը երջանկություն կբերի:
  3. Կլոր ամեն ինչ
    Ֆիլիպիններում նոր տարվա սկիզբը կապված է փողի հետ: Տեղացիները կարծում են, որ իրենց կլոր իրերով շրջապատելը փող կամ հարստություն կբերի։ Արդյունքում մաշվում են կետերով շորեր, ուտում կլոր կերակուր։ Ֆորտունային իսկապես մղելու համար մետաղադրամները պահվում են գրպաններում և անընդհատ խոժոռվում, ինչը, ենթադրաբար, պահում է փողի հոսքը:
  4. Շպրտվող կահույք Նեապոլցիներն իրենց պատշգամբներից շպրտում են ամեն ինչ՝ տոստերից մինչև սառնարան: Հին ունեցվածքից ազատվելը խորհրդանշում է նոր տարվա նոր սկիզբը։ Լուրջ վնասվածքները կանխելու համար տեղացիների մեծամասնությունը կպչում է փոքր և փափուկ առարկաներին՝ իրենց նետելու ավանդույթի համար, թեև դեռ լավ գաղափար է դիտել ձեր գլուխը, եթե մեկնեք Նեապոլ:
  5. Կենդանական ոգիներ
    Ռումինիան ավանդույթներով թաթախված երկիր է։ Հատկապես գյուղական վայրերում Ամանորի նախօրեին կարևոր իրադարձությունները ներառում են դիմակների պարեր և արարողություններ մահվան և վերածննդի մասին: Պարողները հագնվում են մորթիներով և փայտե դիմակներով, որոնց վրա պատկերված են այծեր, ձիեր կամ արջեր, ապա պարում են տնից տուն՝ չար ոգիներին հեռացնելու համար: Արջի պարն ամենասիրվածն է։ Ըստ նախաքրիստոնեական ժողովրդական բանահյուսության, եթե մարդը տանում է ինչ-որ մեկի տունը, այն բերում է բարգավաճում, առողջություն և բարգավաճում:

https://travel.earth/strange-new-years-eve-traditions-from-around-the-world/#:~:text=11%20Unusual%20New%20Year%E2%80%99s%20Eve%20Traditions%20From%20Around,Of%20The%20Window%20%E2%80%93%20Italy%20…%20More%20items

Uncategorized

Պրիզմա

Պրիզմա կոչվում է այն բազմանիստը, որի երկու նիստերը զուգահեռ հարթություններում ընկած հավասար բազմանկյուններ են, իսկ մնացած նիստերը զուգահեռագծեր են:

Զուգահեռ հարթություններում գտնվող հավասար նիստերը կոչվում են պրիզմայի հիմքեր, իսկ մնացած նիստերը՝ կողմնային նիստեր:

Հիմքերից կախված պրիզմաները լինում են եռանկյուն՝

trijstura prizma 1 - Copy.JPG

քառանկյուն՝

taisnstura prizma 1 - Copy.JPG
kubs.JPG

վեցանկյուն և այլն

se prizma bez diag.JPG

Եթե պրիզմայի կողմնային կողերը ուղղահայաց են հիմքերին, ապա այն կոչվում է ուղիղ պրիզմա: Այդպիսին են վերևի նկարներում ցուցադրված բոլոր պրիզմաները:

Հակառակ դեպքում, երբ կողմնային կողերը ուղղահայաց չեն հիմքերին, պրիզման կոչվում է թեք:

sl-½pa prizma - Copy.JPG

Պրիզման կոչվում է կանոնավոր, եթե նրա հիմքերը կանոնավոր բազմանկյուններ են:

Հիմքերի հեռավորությունը կոչվում է պրիզմայի բարձրություն:

Ուղիղ պրիզմայի բարձրությունը համընկնում է նրա կողմնային կողի հետ:

n-անկյուն պրիզման ունի 3n կող, 2n գագաթ, n+2 նիստ, ընդ որում՝ այդ նիստերից երկուսը նրա հիմքերն են, իսկ n-ը՝ կողմնային նիստերը։

Բուրգ

Բուրգն այն բազմանիստն է, որի նիստերից մեկը բազմանկյուն է, իսկ մյուս բոլոր նիստերն ընդհանուր գագաթով եռանկյուններ են:

p3.jpg

Բազմանկյունը կոչվում է բուրգի հիմք, իսկ նույն գագաթով եռանկյունները՝ կողմնային նիստեր: Բուրգի գագաթից հիմքի հարթությանն իջեցված ուղղահայացը կոչվում է բուրգի բարձրություն:

Եթե բուրգի հիմքը n-անկյուն բազմանկյուն է, ապա բուրգն անվանում են n-անկյուն բուրգ:

n-անկյուն բուրգն ունի 2n կող, որոնցից n-ը հիմքի կողերն են, իսկ n-ը՝ կողմնային կողերը:

n-անկյուն բուրգն ունի n+1 նիստ, որոնցից 1-ը հիմքն է, իսկ n-ը՝ կողմնային նիստերը:

n-անկյուն բուրգն ունի n+1 գագաթ, որոնցից 1-ը բուրգի գագաթն է, իսկ n-ը՝ հիմքի գագաթներն են:

Առաջադրանք՝ 91,92,98,102

Uncategorized

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

Ինչը կարող է անձնական շփումների պատճառ դառնալ

Անձնական շփումների պատճառ կարող են լինել ծանոթի միջոցով, աշխատավայրում, կամ դպրոցում։ Ինչու չէ նաև կարող է լինել պատահական հանդիպում դրսում որը առիթ դառնա անձնական շփման։ Շփում հասկացությունը կարծում եմ այլ բան է իսկ անձնական շփումը այլ։ Անձնականը դա հեռախոսային զանգի մոջոցով, տարբեր հանդիպումների միջոցով է արվում, իսկ սովորական շփում ասելով ես հասկանում եմ դպրոցում շփվոլ ընկերներիդ հետ կամ աշխատավայրում։ Անձնական շփամ պատճառ կարող է դառնալ նաև այն ժամանակ երբ երկուսն էլ ունենում են նույն հետաքրքրությունները, ու միմյանց իրար հետ հաճելի է լինել դա կարող է դառնալ պատճառ անձնական շփումների։

  • Ինչ է համակեցություն,համագործակցություն, Հաղորդակցություն

Համակեցությունը – համակեցությունը համագործակցման հակառակ գործողությունն է։ Եթե համագործակցության ժամանակ կողմերը գալիս են ընդհանուր հաշվին,ընդհանուր հայտարարին,ու մասամբ գոհ են շահավետ առաջարակներից,համակցության ժամանակ լինում է հետևյալը։

Հաղորդակցություն, համագործակցություն – համագործակցությունը դա այն է երբ մարդիկ զբաղվում են նույ գործով ունեն նույն նախասիրությունները, ապա նրանք կարող են միմիյան օգնել իրար հետ համագործակցելով։