Uncategorized

Ինքնաստուգում

1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը։
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմբամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2. Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա։ Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը։
Այն բաժինը որը ուսումնասիրում մարմինների շարժումը առանց պատճառների քննարկման կոչվում է կինեմատիկա․ իսկ դինամիկան ուսումնասիրում է մարմինների շարժման պատճառները։

3. Ի՞նչն են անվանում նյութական կետ։
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել։

4. Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները )։
Այն գիծը որով շարժվում է մարմինը կոչվում է հետագիծ այն լինում է ուղղագիծ և կորագիծ։

5. Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Հետագծի այն տեղամասի երկարությունը որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում կոչվում է անցած ճանապարհ։

6. Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:
Հետագծով շարժվում է մարմինը իսկ անցած ճանապարհը դա որոշակի ժամանակամիջոցում մարմնի շարժման հետագծի որոշակի տեղամասի երկարությունն է։

7. Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:
Այն շարժումը որի ընթացքում մարմինը անցնում է հավասար ճանապարհ կոչվում է հավասարաչափ։Անհավասարաչափ շարժման ժամանակ անհավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ։

8. Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող։
Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող եթե նրա արագությունը հավասար ժամանակամիջոցում փոխվում է նույն չափով

9. Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման  արագացում։
Այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխութրան և ժամանակի որի ընթացքում տեղի է ունեցել փոփոխությունը հարաբերությանը կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում

10. Ի՞նչ է ցույց տալիս արագացումը:Գրել բանաձևը:
Արագացումը ցույց է տալիս թե մարմնի շարժման արագությունը որքանով է աճել կամ նվազել որոշակի ժամանակամիջոցում։
a = v / t

11․ Ո՞րն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:
Արագացման միավորը այնպիսի հավասարաչափ արագացող շարժման արագացումն է երբ այդ շարժման արագությունը յուրաքանչյուր 1 վայրկյանում փոխվում է 1մ/վ-ով այն նշանակվում է 1մ/վ²։

12. Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը։
Արագությունը: ճանապարհ/ժամանակամիջոց V= S / t:

13․ Ո՞ր շարժումն են անվանում ազատ անկում:
Մարմնի ազատ անկում են անվանում միայն երկրի ձգողության ազդեցությամբ։

14. Ի՞նչ է պտտման պարբերությունը:
Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը որի ընթացքում շրջանագծով շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ
T = t / N

15. Ի՞նչ է պտտման հաճախությունը, և որն է նրա միավորը:
Պտտման հաճախություն է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակում մարմնի կատարած պտույտների թվին: նշանակում են n տառով ;նրա միավորն է այն պտտման հաճածությունը որի դեպքում մարմինը 1վ-ում կատարում է 1 պտույտ 1վ-1
n = N / t

16. Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը։
Մարմինը պահպանում է իր արագությունը ոչ միայն այլ մարմինների ազդեցության բացակայության, այլ նաև դրանց հավասարակշռության դեպքում:

17. Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը, գրել բանաձևը։
Մարմնի վրա ազդող ուժի ազդեցությամբ նրա ձեռք բերած արագացումը հավասար է այդ ուժի և մարմնի զանգվածի հարաբերությանը:
a = F / m, որտեղ a-ն մարմնի արագացումն է, m-ը` նրա զանգվածը, F-ը՝ մարմնի վրա ազդող ուժը:

18. Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը, գրել բանաձևը։
Նյուտոնի երրորդ օրենքը ցույց է տալիս, որ մարմինների փոխազդեցության հետևանքով ուժերը միշտ հանդես են գալիս զույգերով: Եթե մի մարմինն ազդում է այլ մարմնի վրա, ապա վերջինս նրան հակազդում է նույնպիսի, բայց հակառակ կողմ ուղղված ուժով:
Նյուտոնի երրորդ օրենքը կիրառելիս միշտ պետք է հիշել, որ մարմինների փոխազդեցության ուժերը կիրառված են տարբեր մարմինների վրա, ուստի այդ ուժերը միմյանց հավասարակշռել չեն կարող:
Մաթեմատիկորեն Նյուտոնի երրորդ օրենքը ներկայացվում է այսպես՝
F→12=−F→21, որտեղ F→12-ը առաջին մարմնի վրա երկրորդի կողմից ազդող ուժն է, F→21-ը՝ երկրորդի վրա առաջինի կողմից ազդող ուժը: «−» նշանը ցույց է տալիս, որ այդ ուժերն ունեն հակադիր ուղղություններ:

19. Ո՞ր մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս, ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը,ի՞՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում։
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս․
P=mv
1 կգ · մ/վ։

20. Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ։
Մարմինների փակ համակարգ կոչվում է միայն միմյանց հետ փոխազդող մարմիններից կազմված համակարգը: Փակ համակարգ կազմող մարմինների իմպուլսների գումարը մնում է անփոփոխ:

21. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը։
Մասնավորապես, m1 և m2 զանգվածներով մարմինների փակ համակարգի համար իմպուլսի պահպանման օրենքն ունի հետևյալ տեսքը. m1v1→+m2v2→=m1v՛1→+m2v՛2−→,որտեղv1→ ևv2→ մարմինների արագություններն են մինչև դրանց փոխազդեցությունը,իսկv՛1→ևv՛2→ ՝ փոխազդեցությունից հետո։

22. Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ:
Ռեակտիվ շարժում  են անվանում այն շարժումը, որի դեպքում մարմնից որոշակի արագությամբ նրա մի մասի անջատման հետևանքով մնացած մասը շարժվում է հակառակ ուղղությամբ:

Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ ,,Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին,, պատմվածքը։ 

Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ Առանձնացրո՛ւ տողեր, որոնք կարևոր միտք են արտահայտում։ 
Այս ստեղծագործության ասելիքը կարծում եմ մարդկային արժեքների մասին է, խղճի մասին։ Որ եթե դու տենում ես փոքր երեխայի կամ կապ չունի որևէ մեկին, ով ունի օգնության կարիք ու դու ունես օգնելու հնարավորություն դու պետք է օգնես նրան։ Այս ստեղծագորրծության գլխավոր հերոսը շատ աղքատ էր ում մայրը նկուղում մահացել էր և նա անօգնական դուրսը վազում էր անծանոթ լինելով այդ փողոցներին, ու հարուստ մարդիկ նրան տեսնելով փոխանակ օգնեին դուրս շպրտեցին։

Uncategorized

Класная работа

Упражнение 23. Спишите текст, разделив его на предложе
ния. Поставьте нужные знаки препинания.

Холода наступили, стаи уток улетели в тëплые края. Осталась на реке
Серая Шейка. Это была молодая уточка, у неë было сломано крыло.

Упражнение 25. Спишите текст, ставя в конце каждого
предложения нужный знак препинания.

Во двор пришла семья лосей. Около них
собрались люди и увидели на задних ногах
лосихи раны. Животное мучилось от ран.
Иванов принëс марганцовку, йод, бинты и
стал обрабатывать раны, через три дня
семейство лосей покинуло гостеприимный
двор.

Упражнение 26. Спишите, отделяя предложения
знаками препинания. Озаглавьте текст.
Прошло жаркое лето.
Дни стали короче.
По небу поплыли серые облака.
Трава высохла, цветы завяли.
На поверхности луж уже плавают первые льдинки.
Хмуро темнеет из травы.
Муравьиная куча муравьи на-чали постепенно уходить под землю.
Недолго пришлось стоять на полянке грибам.
С ëлки заметила их шустрая белочка сорвала она их, и спрятала в дупле в кустах под деревом готовится.
К зиме колючий ëж, он натаскал в ямку сухую траву.
Птицы улетают стаями в тëплые края.

Uncategorized

Դասարանական աշխատանք

Գործնական քերականություն
Շաղկապ-իրար կապել, շաղկապել: Շաղկապները իրար են կապում նախադասությունները կամ նախադասության անդամները: 
Բաժանվում են երկու տեսակի
Համադասական՝ և, ու, բայց, իսկ, սակայն, այլ, կամ, էլ, նաև, այլև, ապա, այսինքն, ուրեմն  և այլն: (Կապում են նախադասության համազոր անդամներ կամ համազոր, համադաս նախադասություններ)
Օրինակ՝ Ահել ու ջահել իրարով անցան:
Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան:

Ստորադասական ՝ որ, թե, եթե, նախքան, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետև, մինչ, մինչև, մինչդեռ, քան և այլն: (Բարդ նախադասության մեջ ստորադաս ՝ երկրորդական նախադասությունը կապում են  գերադաս , գլխավոր նախադասությանը)
Օրինակ՝ Գևորգի առաջարկը նա ընդունեց, որովհետև հավատաց քաջությանը:

1. Փորձի՛ր բացատրել տրված խմբերի նախադասությունների տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու

 նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերությանը) և անվանի՛ր խմբերից յուրաքանչյուրը:

Ա. Շների ծառայությունների մասին կարելի է երկար գրել, կարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:
Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
Սիգը  դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել:
Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:
Համադասական 

Բ. Մ. թ. ա. IV ղարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորին, երբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:
Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում է, որ հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:
Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք 
Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:
Ստորադասական

դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:
Սևանում համեմատաբար բարվոք  է սիգ ձկան վիճակը, որը դրսից` ռուսական Լադոգա և Չադ լճերից է 

բերվել:

2.Տրված բարդ նախադասությունները երկու խմբի բաժանի՛ր` ըստ նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերության:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով – ստորադասական
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել – ստորադասական
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին – համադասական
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը – համադասական
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց – ստորադասական
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան – համադասական

3. Փորձի՛ր տրված նախադասությունները լրացնել:

1-ին վարժության բ խմբում բարդ ստորադասական նախադասություններ են. դրանց կազմի մեջ մտնող նախադասություններից մեկը գերադաս է, մյուսը`երկրորդական։
Ա խմբում բարդ համադասական նախադասություններ են, դրանց կազմի մեջ մտնող նախադասությունները համազոր։
 Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել համադասական շաղկապներով:
Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են ստորադասական շաղկապներով կամ հարաբերական դերանուններով: