Uncategorized

Ամփոփելով 2022-ը

2022ը շատ հիշարժան տարի էր ինձ համար։ Այս տարի հասցրեցի անել շատ ու շատ բաներ, կարողացա ճամփորդել Հայասանի տարբեր գեղեցիկ և հիշարժան վայրերով, ավելի լավ ծանոթացա իմ մշակույթի և իմ երկրի գեղեցկության հետ։ Այս տարի լավ պահերը ավելի շատ էին քան վատերը սակայն միևնույն է չես կարող խուսափել վատից։ Այս տարի կարևորագույն իրադարձությունը որը արեցի, դա կարդալ այն բոլոր գրքերը որոնք նախատեսել էի այս տարվա համար։ Այս տարվան մնացել է շատ քիչ օրեր բայց դեռ կհասցնեմ տարին ամփոփել շատ գեղեցիկ ձևով, ճամփորդել երկրից դուրս և ամանորը նշել հարազատներիս հետ։ Կարծում եմ շատ հագեցած և հետաքրքիր տարի եմ ունեցել։ 2022-ի ձմեռը իմ համար յուրահատուկ էր քանի որ մանկական եվրատեսիլը տեղի ունեցավ հենց Հայաստանում և ես շատ ոգևորված էի դրա կապակցությամբ։ Նոր ծանոթություններ եմ ձեռք բերել 2022 թվականին ու ուզում եմ այն մարդիկ ովքեր իմ հետ են եղել այս տարի գան ինձ հետ 2023 թվական։