Հայոց լեզու 9

Դասարանական աշխատանք

  1. Յոթանասուն միլիոն-թիվ,հովիվ-գոյական, եզակի
  2. Տաս-թիվ, բացել-բայ, տուփ-գոյական, եզակի
  3. Հովիվ-գոյական, երեսուն-երեսունհինգ, երեք-թիվ, բայ-պահում եզակի
  4. Հիսուներկու, տասներեք-թիվ, բայ-կառուցվել է, գոյական-շենք
  5. Տասներկու-թիվ, գոյական-նա, բայ-բացվեց,մնաց
  6. Չորս-թիվ, գոյական-ծառ, եզակի
  7. Յոթանասուն-թիվ, եզակի, բայ-խոսում, գոյական-մարդիկ

ա) առաջին դեմք
բ) եկրորդ դեմք
գ) երրորդ դեմք

Ժամանակին մի վարժապետ կար: Վարժապետը շատ էր սիրում, որ մարդիկ իրեն մեծարեն: Մի վարժապետ իրեն մեծարելու հատուկ ծեսեր էր մշակել սաների համար: Օրինակ՝ երբ փռշտում էր, երեխաները ոտքի էին ելնում ու, ամեն վանկի վրա ծափ զարկելով, միաբերան վանկարկում. — Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե՜տ… Վարժապետը երեխաներին քաղաքից դուրս էր տարել: Մի խարխուլ ջրհոր գտան: Մի անգամ այս վարժապետը պարանը փաթաթեց մեջքին ու իջավ ջրհորը, որ ծարավ երեխաների համար ջուր հանի:Պարանի ծայրն ասատիճանաբար բաց էին թողնում: Շուտով ջրհորի սառն օդն ու պատերի թացությունը վարժապետի քիթը մտան: Պարանն էլ երեխաներն էին բռնել: Հանկարծ նա փռշտաց: Երեխաները տեղնուտեղը բաց թողեցին պարանն ու միաբերան վանկարկեցին. -Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե՜տ… Վարժապետը չհասցրեց շնորհակալություն հայտնել:

Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
Թեյըտանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալիս առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Մեղր ուտելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

Ես էլենն եմ, 14 տարեկան։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ունեմ երկու շուն որոնց շատ-շատ եմ սիրում։ Երկու տարի առաջ ավարտել եմ նկարչությունը, ու ազատ ժամանակ սիրում եմ նկարել կտավների վրա։ Սիրում եմ ընթերցել և իմ ամենասիրելի գրողը դա Ագաթա Քրսիտին է, ինպես արդեն հասկացաք գրքի իմ սիրելի ժանրը դա դետեկտիվն է։ Ազատ ժամանակ նաև սիրում եմ ժամանակ անկացնել ընկերներիս հետ՝ ման գալով և բակում խաղալով։

Անարվեստ, անդեմ, անդուռ, անսիրտ, անահ, անմահ, դժգոհ, դժբախտ, դժկամ, ապարդյուն, ապերախտ, ապաշնորհ, տկար, տհաճ, տգեղ, չտես, չկամ։

  • Ա.Մի խեղճ գյուղացի ծերացած և ուժատ եզ ունի ու չգիտի, թե ինչպես ազատվի բեռ դարձած անասունից: Որոշում է տանել շուկա, ծախել: Եվ քանի որ առևտրի փորձ չունիդիմում է իր դրացուն.
  • — Եզս հալից ընկել է. ի՞նչ կլինի՝ օգնիր, տանենք շուկա, ծախենք:
  • Աչքիս վրա.- պատասխանում է դրացին:
  • Դրացին խոսքաշեն ու լեզվանի մարդ է, շուկայում սկսում է գովաբանել եզին.
  • — Մ՛յ եզը. լա՜վ եզը. Է՛ս կողմն եկեք, մի էստե՛ղ նայեցեք: Հո եզ չէ, Աստված վկա, գոմե՛շ է, գոմե՜շ…
  • Բ.Հավաքվում են մարդիկ, ու սա շարունակում է.
  • — Գիտե՞ք՝ ի՜նչ ուժեղ է. առանց զույգի գութան է քաշում: Էնքան խելոք է ու հեզ, որ կարող եք հա՛մ բարձել, հա՛մ լծել:
  • Մարդիկ լսում են, քննարկում, ձեռք տալիս եզանը, բայց ամենից ուշադիր եզան տերն է լսում: Լսում, լսում է, մեկ էլ դառնում դրացուն ու ասում.
  • — Չէ, ախպե՛ր, ես իմ ապրանքը չեմ ծախում: Որ էդքան լավն է, ես կբանեցնեմ, էլի՜:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել: — Արքաի դեմքը տեսնելու պատճառով էր այդքան մեծ ճանապարհ անցել։

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո՝ շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում: — Փոքրիկները իրենց համար խաղում էին, հետո՝ շրջվում, իրենք իրենց ծափահարում և զվարճանում, շատ ուրախանում։

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը: — Լույսը ընկնում էր լեռան հետեվից ելնում է արեգակը։

Մի գարնան իրիկուն դռանը նստած գրույց էինք անում: — Մի գարնանային երեկո դռանը նստած զրուցում էինք։

«Թե ուզում եք, որ չմեռնեմ.- ասում է թագավորը,- գնացեք ու անմահական ջուրը բերեք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս»: — Եթե ցանկանում եք՝ չմահանամ․ — ասում է արքան, — գնացեք և անմահարար ջուրը այստեղ հասցրեք, որ ըմպեմ և ելնեմ իմ տեղից։

Մարդկությունը մինչև հիմա ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին: Այս պահին հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ, գտնում են բույսերի ու կենդանիների նոր տեսակներ:

Բրյուելի (Բելգիայի մայրաքաղաքն է) օդերևութաբանական ինստիտուտում հանկարծ տագնապ հնչեցրին: Սարքերն ասում էին. որ ուր որ է պիտի ուժեղ երկրաշարժ լիներ: Մարդիկ ավելի ուշ իմացան, որ այդ ժամանակ ինստիտուտից հինգ կիլոմետր հեոու մի դահլիճում հոլանդական նշանավոր մի ռոք խումբ էր համերգ տալիս:

«Սեպտեմբեր»,«հոկտեմբեր»,«նոյեմբեր»,«դեկտեմբեր» ամիսների անուններն արդեն իրականությանը չեն համապատասխանում. որովհետև նշանակում են յոթերորդ, ութերորդ. իններորդ, տասներորդ, իսկ իրականում դրանք իննից տասներկուերորդ ամիսներն են: Այդ անհամապատասխանաթյունն առաջացավ այն ժամանակ երբ մարդիկ հրաժարվեցին այն օրացույցից (հռոմեական), որտեղ տարվա առաջին ամիսը մարտն էր:

Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ, մեղեդային երաժշտություն:

ճապոնական մի ընկերություն մոտ ժամանակներս սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրության:

Մնացած բառեր — «Հիմա, ինչ-որ ժամանակ, այսօր»

Իրավագիտություն 9

Երեխայի իրավունքների և պարտականությունների մասին

  1. Երեխան ունի ազատ կարծիք հայտնելու ազատ իրավունք։
  2. Երեխան ունի սեփական տեսակետ ու նա ունի իրավունք առաջ տանի իր տեսակետը և բարձրաձայնի։
  3. Երեխան ունի իրավունք ուղղել դասատույի սխալը և բարձրաձայնել այն։
  4. Իրավունք ունի դասի ժամանակ ընկերոջը օգնելու եթե տեսնում է, որ ընկերը դժվարանում է։
  5. Իրավունք ունի չմասնակցել ֆիզկուլտուրային եթե պատճառը ֆիզիկական վնասվածքն է։
  6. Աշակերտը ունի իրավունք արտահայտել կարծիքը ուսուցչի մոտ և ուսուցիչը պարտավոր է լսել և ընդունել այդ կարծիքը, սխալ լինելու դեպքում բացատրել։

    Սովորողի պարտականությունը

    1. Երեխան պարտավոր է հարգել ուսուցչուն և հարգել նրա կարծիքը։
    2. Պարտավոր է չուշանալ դասին և ճիշտ ժամանակին ներկայանալ։
    3. Պարտավոր է սովորել և մասնակցել դասին։
    4. Հարգել դասընկերոջ կարծիքը։
    5. Դպրոցի գույքի հետ վարվել լավ։
    6. Կատարել հանձնարարած տնայինը։
    7. չաղտոտել դպրոցի տարածքը

    Կետեր, որոնք ես գրել եմ, բայց չկան հոդված 20-ում.

    Պարտավոր է չուշանալ դասին և ճիշտ ժամանակին ներկայանալ։
    Քանի որ բացակա ստանալու դեպքում մեղավորությունը լինելու է ձերը և ոչ թե ուսուցչինը։

    Դպրոցի գույքի հետ վարվել լավ։
    Քանի որ այդ գույքը մեր սեփականը չի ու բացի մեզնից դեռ շատերը պետք է օգտվեն դրանից։

    Չաղտոտել դպրոցի տարածքը






Քիմիա 9

Գործնական աշխատանք 2

  1. Ո՞րն է կոչվում նյութի հատկություն
    Այն հատկանիշներն են բնութագիրներն են որոնցով նյութերը նման են իրար կամ տարբերվում են իրարից։
    Նյութերի հատկություններից են օրինակ, ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, էլեկտրահաղորդականությունը, ջերմահաղորդականությունը, մագնիսական հատկությունը, ամրությունը ( պինդ նյութի դեպքում): Ի դեպ, սրանք բոլորը նյութի ֆիզիկական հատկություններն են, որոնք բացառապես կախված են նյութի կառուցվածքից:

  2. Ո՞րն է կոչվում նյութի ֆիզիկական հատկություն, սահմանել օրինակներ։
    Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում են առանց նոր նյութ ստանալու։
    Որոնցից են՝ Օրինակ, գույնը, հոտը, լուծելիությունը ջրում, խտությունը, պլաստիկություն ու մետաղական փայլը:
  3. Ո՞րն է նյութի քիմիական հատկությունները սահմանել օրինակներ։
    Նյութի քիմիական հատկությունները դա նյութի փոխազդեցությունն է այլ նյութերի հետ և նոր նյութերի առաջացում, քայքայումը և դիսոցումը։ Քիմիական տարրի հիմնարար քիմիական հատկություններից մեկը նրա էլեկտրաբացասականությունն է։ Ի տարբերություն ֆիզիկական հատկությունների, քիմիական հատկությունների դեպքում նյութերի ռեակցիոնունակությունը չի կարելի համեմատել որևէ չափելի մեծության հետ։
  4. Ո՞րն է կոչվում նյութի ֆիզիոլոգիական հատկությունները օրինակներ։
    Նյութի ֆիզիոլոգիական հատկություններն են այդ նյութի ազդեցութությունը կենդանի օրգանիզմների վրա, դրական կամ բացասական։
Քիմիա 9

Դասարանական աշխատանք

1.Որ՞ն է կոչվում ֆիզիկական մարմին
Մեզ շրջապատող բոլոր առարկաները անվանում են ֆիզիկական մարմիններ, ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ ավելի նյութերից։ Ֆիզիկական են կոչվում այն մարմինները, որոնց կարելի է տեսնել և շոշափել։ Ֆիզիկական մարմինը ունի զանգված(m/կգ) և ծավալ(v/մ2)։ Նյութը որից պատրաստված է մարմինը բաղկացած է առանձին մասնիկներից և դրանց միջև կան ազատ տարածություններ, դրա մասին ենթադրություններ են արել Հին Հունաստանի գիտնականները դեռ 2500թ․։

2.Որ՞ն է կոչվում նյութ, պարզ և բարդ, սահմանել, գրել օրինակներ
Այն, ինչից կազմված են բոլոր ֆիզիակական մարմինները, կոչվում է նյութ։ Նյութը որոշակի զանգված և ճավալ ունեցող փոքրագույն մասնիկների (ատոմ, մոլեկուլ, իոն) փոխազդեցության արդյունքն է իրեն բնորոշ բաղադրությամբ?, կառուցվածքով?, հատկություններով օժտված։

3.Որ՞ն է կոչվում նյութի հատկություն (ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական)
Ֆիզիկական են այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում: Օրինակ՝
Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:  
Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:
Նյութի ֆիզիոլոգիական հատկություններն են այդ նյութի ազդեցութությունը կենդանի օրգանիզմների վրա:

4.Երևույթներ (Ֆիզիկական և քիմիական)
Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:

Գրականություն 9

Կոմիտաս “Այդ հացը գնահատանք չէ”

Ես կարդացի, “Այդ հացը գնահատանք չէ” որտեղ ասվում էր որ՝ Փարիզի Խնամատար մարմինը, որ տարիներ ի վեր շալկած է հէք վարդապետին ապրուստի հոգը, Յունիս 28-ը «Կոմիտասի օր» հռչակած է:

Չկարծէք թէ այս կարգադրութիւնը եղած է պանծացնելու համար անոր լուսեղէն հանճարը, կամ առիթ տալու որ հայ ժողովուրդը տարիներ վերջ վերապրի Սահմանադրութեան շրջանի օրերը, երբ վարդապետը իր անունը կը պանծացնէր օտար հիացիկ ականջներու առջեւ եւ խստադատ երաժիշտներու զարմացական ակնարկներու տակ:

Ո՛չ, այդ «օր»էն նպաստի հոտ կու գայ, նուաստացուցիչՙ ենթակային, եւ մանաւանդ հանրութեան համար: Ճիշդ ինչպէս, էր երբեմն ներկայացումներ կը տրուէին դերասաններու համար, բայց կը տիտղոսուէին «ի պատիւ»ով, փոխանակ «ի նպաստ»ի…:

Նախաձեռնողին անունը ինքնին պերճախօս ցուցանիշ է: Վարդապետին աշակերտները կամ երաժիշտ հիացողները չեն որ «Յունիս 28»ը յայտարարած են, այլ Խնամատար մարմինը: Եւ բացառապէս մէ՛կ նպատակովՙ չոր հացի կրամ մը ճարել…:

Ի՜նչ հեգնանք: Լալկան կոչերով «հանապազօրեայ հաց»ը կ՛ուզուի այն մարդուն համար, որ «Հայր մեր»ով այդ կոչը թնդացուց կամարներու տակ եւ հազարաւորներու ներկայութեան, բայց ի խնդիր ո՛չ թէ ստամոքսի, այլ հոգեկան գոհացումի, երաժշտական անճառ վայելքի, ցեղային եսի գգուումին, ազգային արժանապատուութեան բարձրացման…

Գրականություն 9

Կոմիտաս

Կոմիտասի երգչախմբի` 1908 թվականի համերգը Երևանում

Ես կարդացի Կոմիտասի երգչախմբի 1908 թվականի համերգը Երևանում։ Կոմիտասը կարողանում է ճեմարանի երգչախմբի կատարողական մակարդակը հասցնել այնպիսի բարձր վարպետության, որ 1900-ական թվականների սկզբից երգչախումբը սկսում է արդեն համերգներով հանդես գալ Անդրկովկասի հայաշատ քաղաքներում: Կոմիտասի՝ փայլուն երաժշտի ու երգահանի համբավն ու ժողովրդականությունը գնալով տարածվում է ամենուր: Կազմակերպչական առումով այդ համերգների ընթացքը նորարական էր հայ իրականության համար: Համերգի սկզբնամասում Կոմիտասը նախ դասախոսություն էր կարդում հայկական ժողովրդական երաժշտության մասին, ապա երգչախումբը Կոմիտասի երաժշտավարությամբ կատարում էր մեծ երգահանի կողմից պատմական Հայաստանի տարբեր շրջաններում հավաքագրած ժողովրդական երգերը: Համերգին առանձին երգերի կատարումներով հանդես էր գալիս նաև ինքը՝ Կոմիտասը:

Համերգների այս շարքում Կոմիտասն իր երգչախմբով ելույթ ունեցավ նաև Երևանում: Մեծ երգահանի կյանքի ժամանակագրությունը վկայում է, որ այդ համերգը կայացել է 1908 թվականի փետրվարի 22-ին, և այն դարձավ Երևանի պատմության համար դարասկզբի ամենավառ մշակութային էջերից մեկը: Համերգը տրվեց Ջանփոլադյանի թատրոնի շենքում: Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող այդ շինությունը ներկայումս չի պահպանվել՝ խորհրդային տարիներին այն հայտնի էր որպես «Սպայի տուն» կամ Կլուբի թատրոն (քանդվել է 2005-ին)։

Կոմիտաս «Բժշկություն երաժշտությամբ»

Հատվածը՝  Ա. Շահնազարյանի «Խազերի կոմիտասյան վերծանության հայտնությունը» գրքից:

Ես կարդացի Կոմիտասը <<բժշկության երաժշտությամբ>>, որտեղ ասվում էր որ, Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտությամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրենց ժամանակի երաժշտությունը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել:

Գրականություն 9

Կոմիտաս Վարդապետ

Սողոմոն Սողոմոնյան, ծնվել է 1869թ․ Քյոթահիա քաղաքում։ Կոմիտասին իրենց թաղում անվանում էին <<Թափառական փոքրիկ երգիչ>>։ Նա նիհար, և վտիտ երիտասարդ էր։ Հայրը Գևորգ սողոմոնյանը կոշկակար էր։ Կոմիտասի մայրը մահանում էր երբ նա դեռ չկար մեկ տարեկան, իսկ հայրը մահանում է երբ նա տասնմեկ տարեկան էր, և նրա խնամքը մնում է իր տատիկի ձեռքը։ Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով: