Գրականություն 9

Կոմիտաս Վարդապետ

Սողոմոն Սողոմոնյան, ծնվել է 1869թ․ Քյոթահիա քաղաքում։ Կոմիտասին իրենց թաղում անվանում էին <<Թափառական փոքրիկ երգիչ>>։ Նա նիհար, և վտիտ երիտասարդ էր։ Հայրը Գևորգ սողոմոնյանը կոշկակար էր։ Կոմիտասի մայրը մահանում էր երբ նա դեռ չկար մեկ տարեկան, իսկ հայրը մահանում է երբ նա տասնմեկ տարեկան էր, և նրա խնամքը մնում է իր տատիկի ձեռքը։ Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

Leave a comment