Կենսաբանություն 9

Բջջի օրգանական նյութեր, սպիտակուցներ, դրանց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, լիպիդներ. Դաս 2

Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:

Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները: Մազը, եղունգը, ճանկը, փետուրը, սմբակը համարյա ամբողջովին կազմված են սպիտակուցներից: Օրգանիզմում կարևոր դեր ունեն նաև ածխաջրերը: Ածխաջրերից են գլյուկոզը, սախարոզը, ցելյուլոզը: Ածխաջրերը օրգանիզմին էներգիայով են ապահովում:Օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի 30%–ն ապահովում են ճարպերը։ Դրանք որոշ կենդանիների օրգանիզմը պաշտպանում են նաև ջերմության կորստից։ Օրինակ՝ կետերի մարմնի ճարպային շերտի հաստությունը հասնում է 1 մետրի։ Արջերը նույնպես, ձմեռային:

Բջիջները լինում են բուսական և կենդանական: Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից

tmp873681822553210882.jpg

Բջջաթաղանթ՝

  • սահմանազատում է բջջին շրջակայից,
  • տալիս նրան որոշակի ձև,
  • պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
  • ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

Ցիտոպլազմա՝

  • մածուցիկ անգույն զանգված է,
  • լցնում է բջջի ամբողջ խոռոչը,
  • իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,
  • նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:

Կորիզ՝

  • պարունակում է բջջի ժառանգական նյութը,
  • նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

Օրգանոիդներ՝

  • ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:


Ածխաջրեր -սրանք նույնպես օրգանական նյութեր են, որոնք հանդիպում են և բուսական բջիջներում, և կենդանական բջիջներում, բաղկացած են ածխածնից, թթվածնից և ջրածնի ատոմներից։ Ըստ կառուցվածքի լինում են պարզ /մոնոսախարիդներ/ և բարդ / պոլիսախարիդներ/։ Պարզ միաշաքարներից են գլյուկոզա, ռիբոզա և ռեզօքսիռիբոզան։ Երկու միաշաքար միասին կազմում եմ երկշաքար, որոնցից է օրինակ կաթնաշաքարը և շաքարավազը, իսկ հատկություններից էլ կարող եմ նշել, որ քաղցր են և ջրում հեշտ լուծվող, անգույն։

Բարդ ածխաջրերը հանդիպում են և բուսական օրգանիզմներում, և կենդանակն օրգանիզմներում։ Բուսականում հանդիպում է օսլան և թաղանթանյութը, իսկ կենդանականում՝ գլիկոգենը։ Կարող եմ նաև նշել, որ գլիկոգենը պարունակվում է նաև սնկերում։ Ի տարբ. մոսախարիդների բարդերը քաղցր չեն։
Ինչպես սպիտակուցի դեպքւոմ, այդպես էլ ածխաջրի քայքայման դեպքքւմ առաջանում է 17,6կՋ էներգիա։
հաջորդ օրգանական կարևոր նյութերից են Լիպիդները, որոնք լինում են 2 տեսակ՝ յուղեր և ճարպեր։ Լիպիդները հիդրոֆոբ են, լուծվում են օրգանական այլ լուծիչներում՝ օրինակ սպիրտում։ ՈՒնեն կառուցողական և էներգիական ֆունկցիա, քայքայվելիս առաջացնում է ջուր և էներգիա։ Որոշ կենդանիների պարագայում կուտակվումէ օրգանիզմում ծառայելով որպես ջրի աղբյուր։
Լիպիդները մարդու համար կարևոր են, քանի որ մտնում են մի շարք վիտամինների, հորմոնների կազմի մեջ, բայց նրանք շատ քանակը բերում է կուտակմանը օրգանիզմում, անոթների պատի լուսանցքի նեղացման որը անմիջական վտանք է մարդու կյանքի համար։

Leave a comment