Ֆիզիկա 9

Ատոմների կառուցվածքը: Էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը։Էլեկտրական հաղորդիչներ և անհաղորդիչներ: Էլեկտրական դաշտ։

Էլեկտրական երևույթները բացատրելու համար անհրաժեշտ է պարզել ատոմի կառուցվածքը: Այդ ուղղությամբ առաջին հայտնագործությունը կատարեց անգլիացի գիտնական Ջ.  Թոմսոնը: 1898 թվականին նա հայտնաբերեց ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը՝ էլեկտրոնը:

Էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից, որը միշտ միևնույն արժեքն ունի: Տարբեր քիմիական տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր թվով էլեկտրոններ: Շարունակելով ատոմի կառուցվածքի բացահայտման հատուկ փորձերը, անգլիացի գիտնական Էռնեստ Ռեզերֆորդը 1911թ.-ին ներկայացրեց ատոմի կառուցվածքի վերաբերյալ իր մոդելը, որն անվանեցին մոլորակային:

Ըստ Ռեզերֆորդի նյութի՝ յուրաքանչյուր ատոմ կարծես փոքրիկ Արեգակնային համակարգ է, որի կենտրոնում դրականապես լիցքավորված միջուկն  է: Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը նրա չափերից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, ինչպես մոլորակները Արեգակի շուրջը:

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 

Screenshot_2.png

Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում տարրերի կարգաթիվը՝ Z-ը, համընկնում է սովորական վիճակում տվյալ տարրերի ատոմի մեջ պարունակվող էլեկտրոննեի թվի հետ, հետևաբար էլեկտրոնների գումարային լիցքը ատոմում հավասար է՝

qէլ.=−Z⋅e

Միջուկի լիցքը կլինի՝

qմիջ.=+Z⋅e

Ատոմի միջուկը ևս բարդ կառուցվածք ունի. նրա կազմության մեջ մտնում են տարրական դրական լիցք կրող մարմիններ՝ պրոտոններ:

qp=e=1,6⋅10−19կլ

Պրոտոնի զանգվածը մոտ 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից: Դատելով միջուկի լիցքից կարելի է պնդել.

Ատոմի միջուկում պրոտոնների թիվը հավասար է տվյալ քիմիական տարրի կարգահամարին՝ Z-ին:

Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, բացի պրոտոններից միջուկի պարունակում է նաև չեզոք մասնիկներ, որոնց անվանում են նեյտրոններ:

 Նեյտրոնի զանգվածը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով: 

Միջուկի պրոտոնների՝  Z թվի և նեյտրոնների N թվի գումարին անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:

A=Z+N, որտեղից՝ N=A−Z

A-ն կարելի է որոշել Մենդելեևի աղյուսակից՝ կլորացնելով տրված տարրի հարաբերական ատոմային զանգվածը մինչև ամբողջ թիվ:

Այսպիսով, ատոմի կենտրոնում դրական լիցք ունեցող միջուկն է, որը կազմված է Z պրոտոնից և N նեյտրոնից, իսկ միջուկի շուրջը, եթե ատոմը չեզոք է, պտտվում են Z Էլեկտրոններ:

Որոշ դեպքերում ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ: Այդպիսի ատոմն այլևս չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն: Հակառակ դեպքում, երբ ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք է բերում բացասական լիցք և վեր է ածվում բացասական իոնի:

p-08a-2.gif

Էլեկտրական դաշտ

Լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ներկայացնող փորձերից երևում է, որ նրանք ի վիճակի են միմյանց վրա ազդել տարածության վրա: Ընդ որում, որքան մոտիկ են էլեկտրականացված մարմիններն, այնքան ուժեղ է նրանց միջև փոխազդեցությունը:

Screenshot_5.png

Նմանատիպ փորձեր կատարելով անօդ տարածության մեջ, երբ պոմպի միջոցով անոթի միջից օդը դուրս էր մղված, գիտնականները համոզվեցին, որ էլեկտրական փոխազդեցություն հաղորդելու գործին օդը չի մասնակցում:

Screenshot_6.png

Լիցքավորված մարմինների փոխազդեցության մեխանիզմն իրենց գիտական աշխատանքներում ներկայացրեցին անգլիացի գիտնականներՄ. Ֆարադեյը և Ջ. Մաքսվելլը: Նրանց ուսմունքի՝ մերձազդեցության տեսության համաձայն, լիցքավորված մարմիններն իրենց շուրջը ստեղծում են էլեկտրական դաշտ, որի միջոցով էլ իրագործվում է էլեկտրական փոխազդեցությունը:

Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

Մեր զգայարանների վրա այն չի ազդում, հայտնաբերվում է հատուկ սարքերի օգնությամբ:

Էլեկտրական դաշտի հիմնական հատկություններն են.

1. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:

zar1.gif
zar2.gif

2. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է: 

images.jpg

Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ՝Fէլ:

Այդ ուժի ազդեցության տակ էլեկտրական դաշտում հայտնված լիցքավորված մասնիկը ձեռք է բերում արագացում, որն ըստ ՆյուտոնիII օրենքի հավասար է a=Fէլm, որտեղ m−ը մասնիկի զանգվածն է:

Էլեկտրական դաշտը կարելի է գրաֆիկորեն պատկերել ուժագծերի օգնությամբ:

Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:

silovielinii2.jpg
electric-field.jpg
image002.png

Նկարում պատկերված են կետային լիցքերի և լիցքավորված թիթեղների էլեկտրական դաշտի ուժագծերը:

Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի: Իսկ եթե մասնիկի լիցքը բացասական է, ապա նրա արագությունը կաճի ուժագծերին հակառակ շարժման դեպքում:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

Բերե°ք հաղորդիչների օրինակներ։

Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ

Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը

Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։

Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։

Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։

Ո՞ր լիցքն են անվանում տարրական։

Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։

Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;

Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։

Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։

Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։

Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։

Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։

Ինչպե՞ս են դրանք առաջանում։

Ի՞նչ է էլեկտրական դաշտը։

Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։

Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։

Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։

Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։

Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։

Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։

Տանը՝  Գրել էջ 14 հարցեր՝ 1-6, էջ 16 հարցեր՝ 1-5, էջ 20 հարցեր՝ 1-6։ Աշխատանքները հրապարակել անհատական բլոգներում և հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։

Ֆիզիկա 9

Ֆիզիկական մեծություններ

1. Բերեք ֆիզիկական մեծությունների օրինակներ:
Արագությունը, բարձրությունը, ժամանակը և զանգվածը ֆիզիկական մեծություններ են:

2. Ի՞նչ է նշանակում չափել ֆիզիկական մեծությունը:
Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր: Օրինակ՝ ֆիզիկական մեծություն է երկարությունը, որի համար որպես չափման միավոր ընդունել են պլաձյումից և իլիձյումից պատրաստված ձողի լայնքով իրարից որոշակի հեռավորության վրա արված երկու խազերի միջև եղած տարածքում:

3. Ինչ ֆիզիկական սարքեր գիտեք:
Քանոնը, չափագլան, վարկյանաչափ, չապերիզ և ջերմաչափ։

4. Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակը:
Յուրաքանչյուր սարքի սանդղակի վրա տեղադրված են հավասարաչափ բաշխված գծիկներ և թվեր, որոնք ճշգրիտ կամ մոտավոր ցույց են տալիս ֆիզիկական մեծության չափը:

5. Ի՞նչն են անվանում սանդղակի բաժանման արժեք:
Երկու հարևան գծիկների միջև ընկած հեռավորությանը անվանում են բաժանման արժեք:

Հայոց լեզու 9

Դասարանական աշխատանք

Արի Արի տանեմ քեզ մեր այգին ցույց տամ։
Արի տղան պաշտպանեց աղջկան։
Սեր – Աշխարհը շատ սիրո կարիք ունի։
Միշտ տանել չեմ կարողացել կաթի վրայի սերը։
Հոտ – Կակաչից շատ անուշ հոտ էր գալիս։
Ճանապարհին ոչխարների հոտ էր անցնում։
Հոր – ոտքս պատահական մտավ հորի մեջ։
Հորս խորհուրդը ընդունեցի և ճիշտ ճանապարհով առաջ շարժվեցի։

Կցանկանայի գնալ ապագա այն շրջանը երբ արդեն կլինեյի հասուն կայացած աղջիկ, կունենայի մասնագիտություն կաշխատեյի իմ մասնագիտությամբ, և ճամփորդել ամբողջ աշխարհով։ Ապագայի հետ կապված շատ նպատակներ ունեմ ու կուզեմ հայտնվեմ էն կետում երբ այդ ամենը արդեն ի կատար կածեյի։

1. կոպիտ – անարվեստ
կոպիտ – անքաղաքավարի
կոպիտ – տգեղ

2. կոչել-անվանել
կոչում-համարել

3. կատարում էր – իրագործում էր
կատարում էր – վերջացնում էր
չկատարեցի – չարեցի

Ա․ Հայոց լեզվի դասագիրք, հեռագրային հաղորդում, Կանաչ արոտավայր,հաստ լրագիր, բարձր ծառաբուն, քաղցր մրգաջուր, համեղ մրջնաբույն, գեղեցիկ ծաղկեփունջ,

Բ․ հին վիպագիր, շքեղ մեծատուն, արի զինակիր, կոտրված ժամացույց, փոքր կողմնացույց, հայտնի երգահան, աշխատասեր քարհատ, խելացի պատմագիր, տաղանդավոր քանդակագործ

Ա․ ա) Հողմը մռնչաց, գալարվեց և խառնեց ծովի ալիքները։
Հողմը մռնչաց, գալարվեց, և ծովի ալիքները լեռնացան։

բ) Դեմքը խաղաղ էր ու ողողվել էր մի զարմանալի լույսով։
Դեմքը խաղաղ էր, ու աչքերում մի զարմանալի լույս էր ցոլում։

գ) Մայորն անձամբ ցույց կտա կղզին կամ իր թիկնապահին կուղարկի ինձ զեկուցելու։
Մայորն անձամբ ցույց կտա կղզին, կամ նրա թիկնապահը կուղեկցի ինձ։

Բոլոր տեղերում դրվում է երկու ստորակետ, քանի որ ենթական փոխվում է։

Բ․ ա) Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին։
Արևը ժպտաց, և ծաղիկներն արթնացան։

բ) Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս է տիրական շեշտ։
Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով, ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ։

գ) Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ ինքն ու Ջերալդը հետ միանգամից գնա հրավերքի սրահը։
Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում, կամ ինքն ու Ջերալդը միանգամից գնան հրավերքի սրահը։

Ա․ Հեռագիր – հեռագրեր, արոտավայր-արոտավայրեր, լրագիր-լրագրեր, ծառաբուն-ծառաբներ, մրգաջուր – մրգաջրեր, մրջնաբույն – մրջնաբներ, ծաղկեփունջ – ծաղկեփնջեր, միջնապատ – միջնապատեր

Բ․ Մեծատուն – մեծատներ, զինակիր – զինակրեր, ժամացույց-ժամացույցեր, կողմնացույց-կողմնացույցեր, երգահան – երգահաններմ քարհատ – քարհատներ, պատմագիր, պատմագրեր, քանդակագործ- քանդակագործեր

Ն դրվում էր այն ժամանակ երբ ենթակայից հետո գալիս էր ստորոգյալը։ Երբ գործողությունը կատարում է գոյականը և շեշտը դրված է հենց գոյականի վրա և այն գտնվում է նախադասության սկզբում, ապա այն գրվում է ը-ով։

Արագիլը մեկ ոտքը բարձրացնում է, որպեսզի երկրի հոգսը թեթևացնի։ Համաձայն չեմ այս մտքին, քանի որ մեկ ոտքը բարձրացնելով ոչինչ չի թեթևանա նույնիսկ ամեն ինչ ավելի կծանրանա, այդ իսկ պատճառով մենք պետք է մեր երկու ոտքերը օգտագործենք այնպես որ կարողանանք մի օգուտ տալ մեր երկրին։

Ոսկեշար — ոսկեգույն
բազմազբաղ — բազմազան
բազկատարած — բազկաթոռ
գնդացիր — գնդակ
ստրկահոգի — ստրկական
սիրահոժար — սիրահարված
մեղմանվագ — մեղմօրոր
սառցալեռ — սառցաբեկոր
բանաձև — բանասեր
գաղտագողի — գաղտնի։