Uncategorized

My way as a sebastaci

Im sebastaci since last year. I come from 181N school. I liked this school very much then last school. This school is very interesting, and so different then other schools. My way at this school is hard because my parents didnt agree. I love spainish and voleyball, but i dont like common practice.

Uncategorized

Առաջադրանք , հոկտեմբերի 17-23, 8-րդ դասարան

Առաջադրանք 1
1․ Սահմանել հեղափոխություն հասկացությունը։
Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում եւ տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ եւ առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում եւ սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։

2․ Անգլիական բուրժուական հեղափոխություն։
Անգլիական բուրժուական հեղափոխություն՝ 1640-1660 թվականներին, բուրժուական հեղափոխություն, որը հանգեցրեց ֆեոդալիզմի տապալմանը և կապիտալիստական կարգերի հաստատմանն Անգլիայում։ 17-րդ դարի կեսին Անգլիայի տնտ. առաջադիմության հիմքը կազմում էր կապիտալիստական մանուֆակտուրայի զարգացումը։ Սակայն, արդյունաբերական մենաշնորհները, համքարական կանոնները սահմանափակում էին մանուֆակտուրաների գործունեությունը։

Գյուղում դրամա-ապ֊րանքային հարաբերությունների վաղ ներթափանցման շնորհիվ զարգացավ կապիտալիստական վարձակալությունը։ Անգլիական ազնվականությունը տրոհվեց։ Մի մասը՝ «նոր ազնվականությունը», հարմարվելով կապիտալիստական արտադրության պայմաններին, դաշինքի մեջ մտավ բուրժուազիայի հետ։ Անգլիական բուրժուական հեղափոխության հասունացմանը նպաստեց երկրի առաջադեմ ուժերի ընդվզումը ֆեոդալական աբսոլյուտիզմի և տիրապետող անգլիկան եկեղեցու դեմ։ Անգլիական բուրժուական հեղափոխության հասունացման ազդակը հանդիսացավ նաև գյուղացիության և աշխատավոր այլ զանգվածների հակաֆեոդալական դասակարգային պայքարը։ Անգլիական բուրժուական հեղափոխությունը արտահայտվեց գաղափարական և կրոնական հոսանքների պայքարի ձևով։

  • գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը։

XVII դա­րի անգ­լի­ա­կան հե­ղա­փո­խական գոր­ծիչ Օլի­վեր Կրոմ­վե­լը ծնվել է 1599թ. ապրիլի 25-ին Անգլիայի Հան­թինգ­տոն քաղաքում: Իր ստեղ­ծած «եր­կա­թա­կո­ղե­րի բա­նա­կով» հաղ­թել է թա­գա­վո­րա­կան զոր­քե­րին: 1649թ. Անգ­լի­ան հռչակ­ել է հան­րա­պե­տու­թյուն, իսկ 1653թ. ինքն իրեն հռչա­կել է ազ­գի հովա­նա­վոր (պրո­տեկ­տոր):

Օլի­վե­ր Կրոմվելը մե­ծա­ցել է պու­րի­տա­նա­կան (կրո­նա­կան ուղ­ղու­թյուն Անգ­լի­ա­յում) ըն­տա­նի­քում: Հոր մա­հից հե­տո մեկ­նել է Լոն­դոն՝ իրա­վունք ու­սում­նա­սի­րե­լու: Քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյունն սկսել է 1628թ., երբ ա­ռա­ջին ան­գամ ընտր­վել է Հա­մայնք­նե­րի պա­լա­տի պատ­գա­մա­վոր: 1640թ.-ից ընդ­դի­մու­թյան գոր­ծիչ­նե­րից էր: Ստյո­ւարտ­նե­րի դեմ  նրա ճա­ռերն աչ­քի են ըն­կել բուր­ժո­ւա­զիա­յի և նոր ազն­վա­կա­նու­թյան շա­հե­րի պաշտ­պա­նու­թյամբ: Թա­գա­վո­րի դեմ քաղաքացիական պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Կրոմ­վելն ստեղ­ծել է բա­նա­կի նոր տե­սակ՝ «երկաթյա» կար­գա­պա­հու­թյամբ, որն ստա­ցել է «եր­կա­թա­կո­ղե­րի բա­նակ» անվանումը և դար­ձել վե­րա­կազմ­ված խորհր­դա­րա­նա­կան բա­նա­կի կորիզը։

1645թ.-ի հու­նի­սի 14-ին Նես­բի գյու­ղի մոտ տե­ղի ու­նե­ցած ճա­կա­տա­մար­տում ջախ­ջա­խել է Կար­լոս I Ստյո­ւար­տի բա­նա­կը: 1650թ. Կրոմ­վե­լին պաշ­տո­նա­պես նշա­նա­կվել է լորդ-­գե­նե­րալ՝ հան­րա­պե­տու­թյան բո­լոր զին­ված ու­ժե­րի գլխա­վոր հրամանատար: 1649-1650թթ. անգ­լի­ա­կան բա­նա­կը դա­ժա­նո­րեն ճնշել է դեռևս 1641թ. ծա­գած իռ­լան­դա­կան ազ­գա­յին ապստամբությունը:

1650-1652թթ. Կրոմ­վե­լը հնա­զան­դեց­րել և Անգ­լի­ա­յին է մի­աց­րել Շոտլանդի­ան: 1653թ.-ի դեկ­տեմ­բե­րի 16-ին Կրոմ­վե­լի և բա­նա­կի խորհր­դի ձեռ­նար­կած պե­տա­կան հե­ղաշր­ջու­մը փաս­տո­րեն վե­րաց­րել է հան­րա­պե­տու­թյու­նը և հաս­տա­տել ռազ­մա­կան բռնա­պե­տու­թյուն լորդ-պրո­տեկ­տոր Օլի­վեր Կրոմ­վե­լի մի­անձ­նյա իշ­խա­նու­թյամբ:

Հատ­կա­պես ակ­տիվ են եղել Կրոմ­վե­լի գա­ղու­թա­կա­լա­կան ձեռ­նար­կում­նե­րը: Կրոմ­վե­լի մա­հից կարճ ժա­մա­նակ անց վե­րաց­վել է պրո­տեկ­տո­րա­տի վար­չա­կար­գը: Երկ­րում ստեղծ­վել է քա­ղա­քա­կան խառ­նակ իրա­վի­ճակ, ակ­տիվացել են ժո­ղովր­դա­կան շար­ժում­նե­րը:

Այս պայ­ման­նե­րում բուր­ժու­ա­ազն­վա­կա­նա­կան շրջան­ներն ան­հրա­ժեշտ են հա­մա­րել վե­րա­կանգ­նել մի­ա­պե­տու­թյու­նը և Ստյո­ւարտ­նե­րի գա­հը: 1660թ.-ի ապ­րի­լին Լոն­դո­նում գու­մար­ված Սահ­մա­նա­դիր խորհր­դա­րա­նը Կարլոս I-ի որ­դուն հռչա­կել է թա­գա­վոր:

3․ Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը։
Ամերիկայի հիմնական բնակիչները անգլիացիներն էին և Աֆրիկայից այստեղ բերված սևամորթ ստրուկները։ Ամերիկան ղեկավարում էր Անգլիայի միապետի կողմից նշանակված նահանգապետը։ 18-րդ դարի կեսերին անգլիացի ձեռներեցները այստեղ ստեղծեցին արդյունաբերական ձեռնարկություններ՝ զարկ տալով տնտեսությանը։ 18-րդ դարի 60-70-ականներին ամերիկացիների մոտ ծավալվեցին ազատագրական գաղափարներ և ամերիկացի ժողովուրդը համագործակցելով հարևան Կանադայի հետ դեմ ելան Անգլիայի տիրապետությանը։ 1775 թվականին սկսվեց ԱՄՆ-ի կողմից մղվող անկախության պատերազմը և ավարտվեց միայն 1783 թվականին։ 1783 թվականին կնքվեց հաշտության պայմանագիր, որով ԱՄՆ-ն և Կանադան ստանում էին դոմինիոնի՝ կիսագաղութի կարգավիճակ։

ԱՄՆ-ն լինելով Անգլիայի դոմինիոնը իրավունք ուներ ունենալու սեփական բանակը։ Բանակի հավաքման գործը իր վրա վերցրեց Ջորջ Վաշինգտոնը։ 1775 թվականին Ջորջ Վաշինգտոնը նշանակվում է ԱՄՆ-ի հրամանատար և ստեղծում ամերիկյան կանոնավոր բանակ։ Վախենալով այս ամենից Անգլիայի արքան ի վերջո ճանաչեց ԱՄՆ-ի անկախությունը։ 1776 թվականի հուլիսի 4-ին Անգլիական սենատը ընդունում է ԱՄՆ-ի անկախությունը։ Ամերիկացիները շատ անգամներ են տպավորիչ հաղթանակներ տարել անգլիացիների նկատմամբ։ ԱՄՆ-ն կարողացավ ստանալ իր անկախությունը եվրոպական մեծ տերությունների աջակցությամբ։

  • Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում։

Ջորջ Վաշինգտոնն այն մարդն էր, ով ապահովեց անգլիական 13 գաղութի ազատագրական պատերազմի հաղթանակը: Լինելով կենտրոնացված իշխանության կողմնակից՝ 1787թ. ընտրվել է ԱՄՆ-ի սահմանադրությունը մշակող Սահմանադրական կոնվենտի (ժողով) նախագահ: 1789թ. Վաշինգտոնն ընտրվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ, 1792թ. վերընտրվել է 2-րդ անգամ, 3-րդ անգամ հրաժարվել է նախագահական ընտրություններին մասնակցելուց: Արտաքին քաղաքականության մեջ Վաշինգտոնը դեմ է եղել եվրոպական պետությունների հետ ԱՄՆ-ի`   դաշինքներին  և պատերազմներին մասնակցելուն: 1796թ. սեպտեմբերի 19-ին հրապարակվել է ամերիկացի ժողովրդին ուղղված նրա հրաժեշտի ուղերձը: Վաշինգտոնի անունով են կոչվել ԱՄՆ-ի մայրաքաղաքը, նահանգ, լիճ և կղզի, սար ու խնձահովիտ (կանյոն), բազմաթիվ բնակավայրեր, քոլեջներ ու համալսարաններ, փողոցներ և հրապարակներ:

Առաջադրանք 2.

1․ Ներկայացնել, համեմատել  18-րդ դարի իրադարձությւոնների  ժամանակագրությունը

  • 1625-1649թթ․ — Չարլզ I-ի գահակալումը
  • 1640-1660թթ․ — Անգլիական բուրժուական հեղափոխությունը
  • 1640թ․ — Երկարատև պառլամենտի հրավիրումը Անգլիայում
  • 1760թ․Արդյունաբերական հեղաշրջման սկիզբը Անգլիայում։
  • 1768թ․ Առաջին շոգեշարժիչի ստեղծումը։
  • 1775-1786թթ․ Անկախության պատերազմը և ԱՄՆ-ի կազմավորումը։
  • 1784թ․ Շոգեմեքենայի ստեղծումը։
  • 1787թ․ ԱՄՆ-ի սահմանադրության ընդունումը։
  • 1791թ․ Առաջին սահմանադրության ընդունումը Ֆրանսիայում։

2․ Ներկայացնել նոր հասկացությունների բացատրությունները/էջ 20-31/
Միահեծանությունը — Պետական ​​համակարգ է, որը հաստատվել է նոր ժամանակների Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում:

Ազատախոհները — Հին Հունաստանում և Հին Հռոմում, Բյուզանդիայում, ինչպես նաև վաղ ֆեոդալական շրջանի Արևմտյան Եվրոպայի երկրներում, ազատ արձակված ստրուկներն են։

Ծայրահեղականներ — Մարդիկ, որոնք պահպանում են ծայրահեղ տեսակետների, գործողությունների մեթոդները

Uncategorized

Մայրաքաղաք Անի

Անի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք, որը ներկայումս գտնվում է հայ-թուրքական շփման գծի անմիջապես կողքին՝ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նորշեն և Անիավան գյուղերի դիմաց։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին` եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին[1]։ Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։ Զարգացած միջնադարում՝ 961-1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Վերջինիս սահմաններում ընդգրկված էին Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր գավառները՝ Սևանա, Վանա և Ուրմիո լճերի միջև։ 13-րդ դարի պատմիչ Սիբթ իբն ալ-Ջաուզին հայտնում է, որ նախքան սելջուկների կողմից Հայաստանի գրավումը (Մանազկերտի ճակատամարտ), հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերի են վերցվում[2]։ Ավելի ուշ շրջանում, կապված Վրաց թագավորության զորեղացման հետ, Արևելյան Հայաստանում ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի կենտրոնը նորից դառնում է Անին[3]։ Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը[4]։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ աշխարհում կային մի քանի խոշոր քաղաքներ՝ Բաղդադը (Միջագետք), Դամասկոսը (Սիրիա), Կոստանդնուպոլիսը (Բյուզանդական կայսրություն), Կորդովան (Արաբական Իսպանիա)։ Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Հայերը գաղթավայրեր են հիմնել հայրենիքի սահմաններից դուրս՝ Ղրիմում, Բալկանյան թերակղզում, Հյուսիսային Կովկասում և այլուր։ Ղրիմից մի մասը տեղափոխվել է Կ. Պոլիս, Գալիցիա ու Լեհաստան, մի այլ խումբ՝ ավելի ուշ Դոն գետի ափին հիմնել է Նոր Նախիջևան քաղաքը։ Ավանդությունը Անի քաղաքի վերջնական ամայացումը կապում է 1319 թվականի երկրաշարժի հետ, սակայն Երևանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը 1364 թվականին անիծում է Անին քանդողներին։ 14-15-րդ դարերում կտրված դրամները նույնպես ապացուցում են, որ կյանքը քաղաքում շարունակվել է։ 16-րդ դարում Անին արդեն փոքրիկ գյուղ էր։ Ըստ երևույթին, քաղաքին մեծ հարված էին հասցրել Լենկթեմուրի արշավանքները։ 18-րդ դարում Անին ավերակների կույտ էր և պատկանում էր թուրք բեկերին։ 1878 թվականին այն անցավ Ռուսաստանին։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրով ՀՀ Դաշնակցական կառավարությունը հանձնեց Թուրքիային։ 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում[5][6]։ Անիի անունն է կրում աստերոիդների հիմնական գոտու 791-րդ աստղակերպը։ Անվանում Մեծ Հայքի թագավորության արևմուտքում գտնվում էր Բարձր Հայք նահանգ-աշխարհը։ Այն իր անունը վաստակել էր ոչ թե բարձր աշխարհագրական դիրքի, այլ հայկական հեթանոսական դիցարանի բոլոր աստվածների տաճարների սրբավայր լինելու պատճառով։ Նրա ամրոցներից առավել հայտնի էր «Անի-Կամախ» բերդաքաղաքը, որը գտնվում էր Դարանաղի գավառում։ Այստեղ կառուցվել է գլխավոր աստծու՝ Արամազդի տաճարը։ Անի քաղաքի անվանումը գալիս է այս ամրոցից[7]։ Անիի անվանումը կապվում է նաև հայկական դիցարանի գլխավոր՝ մայրության ու պտղաբերության աստվածուհի Անահիտի հետ։ Անի էր կոչվում նաև հայկական հեթանոսական տոմարի ամիսների յուրաքանչյուր 12-րդ օրը, որը նույնպես կապված էր Անի-Կամախ բերդաքաղաքի հետ։

Uncategorized

Գլխուղեղ

Գլխուղեղ, օրգան, նյարդային համակարգի կենտրոն ողնաշարավորների և անողնաշարավորների մեծ մասի մոտ։ Միայն որոշ անողնաշարավորներ, ինչպիսիք են, օրինակ, սպունգները, մեդուզաները, ասցիդաները և ծովաստղերը, չունեն գլխուղեղ, փոխարենն ունեն ցրված կամ կենտրոնացած նյարդային հանգույցներ։ Գլխուղեղը գտնվում է գլխում, սովորաբար առաջնային զգայական օրգանների՝ տեսողության, լսողության, հավասարակշռության, համի և հոտառության օրգանների մոտ։ Գլխուղեղը ողնաշարավորների մարմնի ամենաբարդ օրգանն է։ Մարդու մոտ, օրինակ, գլխուղեղի կեղևը կազմված է 15-33 միլիարդ նեյրոններից, որոնցից յուրաքանչյուրը սինապսներով կապված է հազարավոր այլ նեյրոնների հետ։ Այս նեյրոնները միմյանց հետ կապվում են աքսոններով, որոնցով ազդակները՝ գործողության պոտենցիալները, փոխանցվում են գլխուղեղի կամ մարմնի տարբեր հատվածներ։ Ֆիզիոլոգիական տեսակետից գլխուղեղի ֆունկցիան օրգանիզմի օրգանների կենտրոնացված կառավարումն է։ Գլխուղեղն իր գործունեությունն իրականացնում է մկանային ակտիվության կառավարմամբ և քիմիական հատուկ միացությունների՝ հորմոնների սինթեզով։ Այս կենտրոնացված կառավարումը թույլ է տալիս առաջացնել արագ և համակարգված պատասխաններ՝ արտաքին միջավայրի փոփոխություններին համապատասխան։ Պատասխան ռեակցիայի ավելի պարզ տեսակները, օրինակ, ռեֆլեքսները կարող են միջնորդավորվել ողնուղեղով կամ ծայրամասային հանգույցներով, բայց ավելի նպատակային վարքային կառավարման համար անհրաժեշտ է կենտրոնացված կառավարում՝ հիմնված զգայական համակարգերի տվյալների վրա, որն ապահովում է գլխուղեղը։ Գլխուղեղի բջիջների աշխատանքը որպես առանձին միավորներ լավ ուսումնասիրված է, սակայն թե ինչպես են նրանք համակարգված ձևով աշխատում միլիոններով, դեռևս հստակ պարզ չէ[3]։ Ժամանակակակից նյարդաբանության վերջին մոդելները գլխուղեղին վերաբերում են ինչպես կենսաբանական համակարգչի, որը չնայած էլեկտրոնային համակարգչից տարբեր է իր մեխանիզմով, բայց նման է այն առումով, որ այն տեղեկատվություն է հավաքում արտաքին աշխարհի մասին, պահպանում և մշակում այն տարբեր եղանակներով՝ էլեկտրական համակարգչի կենտրոնական պրոցեսորի համանմանությամբ (CPU)։

Uncategorized

Իտալիա

Դասի հղումը։

Flag_of_Italy.svg

1․ Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Տեղակայված է Հարավային Եվրոպայում, զբաղեցնում է Ապենինյան թերակղզին։ Այլ պետությունների հետ սահմանակցում է միայն հյուսիսում. Ֆրանսիային սահմանակցում է հյուսիս-արևելքից, հյուսիսում՝ Շվեյցարիային և Ավստրիային, Սլովենիայի հետ՝ հյուսիս-արևելքում։

Իտալիայի տարածքում են գտնվում անկլավ երկրներ Սան Մարինոն և կրոնավարական միապետություն Վատիկանը։ Ֆրանսիայի ափերը ողողում են արևելքից՝ Ադրատիկ, արևմուտքից՝ Տիրենյան, հարավում՝ Հոնիական ծովերի ջրերը։

2․ Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:
Իտալիան գտնվում է Միջերկրական ծովի մեջտեղում, և շատ ելք ունի դեպի ծով, բարեխառն է, որը լավ է ազդում բնության գյուղատնտեսության վրա։ Միջերկրածովյան մերձարևադարձային է: Ալպերը երկիրը պաշտպանում է հյուսիսային քամիներից: Այդ պատճառով էլ Իտալիայի մեծ մասում ձմեռը մեղմ է, իսկ ամռանն ուժեղ շոգեր չեն լինում: Հարավում նույնիսկ ձմռանը ցուրտ չէ:

3․ Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:
Ներկայումս Իտալիայի տնտեսությունը երրորդ ամենամեծն է Եվրոգոտում և ութերորդը` աշխարհում: Այն ունի մադու զարգացվածության բարձր աստիճան և երկրում մարդու կյանքի միջին տևաողությամբ վեցերորդն է աշխարհում: Երկիրը մեծ դեր ունի տարածաշրջանի տնտեսական, ռազմական, մշակութային, դիվանագիտական զարգացվածության հարցում

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:

Իտալիա
Ավստրիա
Ֆրանսիա
Սլովենիա
Շվեցարիա