Առաջադրանք 1
1․ Սահմանել հեղափոխություն հասկացությունը։
Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում եւ տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ եւ առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում եւ սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։
2․ Անգլիական բուրժուական հեղափոխություն։
Անգլիական բուրժուական հեղափոխություն՝ 1640-1660 թվականներին, բուրժուական հեղափոխություն, որը հանգեցրեց ֆեոդալիզմի տապալմանը և կապիտալիստական կարգերի հաստատմանն Անգլիայում։ 17-րդ դարի կեսին Անգլիայի տնտ. առաջադիմության հիմքը կազմում էր կապիտալիստական մանուֆակտուրայի զարգացումը։ Սակայն, արդյունաբերական մենաշնորհները, համքարական կանոնները սահմանափակում էին մանուֆակտուրաների գործունեությունը։
Գյուղում դրամա-ապ֊րանքային հարաբերությունների վաղ ներթափանցման շնորհիվ զարգացավ կապիտալիստական վարձակալությունը։ Անգլիական ազնվականությունը տրոհվեց։ Մի մասը՝ «նոր ազնվականությունը», հարմարվելով կապիտալիստական արտադրության պայմաններին, դաշինքի մեջ մտավ բուրժուազիայի հետ։ Անգլիական բուրժուական հեղափոխության հասունացմանը նպաստեց երկրի առաջադեմ ուժերի ընդվզումը ֆեոդալական աբսոլյուտիզմի և տիրապետող անգլիկան եկեղեցու դեմ։ Անգլիական բուրժուական հեղափոխության հասունացման ազդակը հանդիսացավ նաև գյուղացիության և աշխատավոր այլ զանգվածների հակաֆեոդալական դասակարգային պայքարը։ Անգլիական բուրժուական հեղափոխությունը արտահայտվեց գաղափարական և կրոնական հոսանքների պայքարի ձևով։
- գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը։
XVII դարի անգլիական հեղափոխական գործիչ Օլիվեր Կրոմվելը ծնվել է 1599թ. ապրիլի 25-ին Անգլիայի Հանթինգտոն քաղաքում: Իր ստեղծած «երկաթակողերի բանակով» հաղթել է թագավորական զորքերին: 1649թ. Անգլիան հռչակել է հանրապետություն, իսկ 1653թ. ինքն իրեն հռչակել է ազգի հովանավոր (պրոտեկտոր):
Օլիվեր Կրոմվելը մեծացել է պուրիտանական (կրոնական ուղղություն Անգլիայում) ընտանիքում: Հոր մահից հետո մեկնել է Լոնդոն՝ իրավունք ուսումնասիրելու: Քաղաքական գործունեությունն սկսել է 1628թ., երբ առաջին անգամ ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր: 1640թ.-ից ընդդիմության գործիչներից էր: Ստյուարտների դեմ նրա ճառերն աչքի են ընկել բուրժուազիայի և նոր ազնվականության շահերի պաշտպանությամբ: Թագավորի դեմ քաղաքացիական պատերազմի ժամանակ Կրոմվելն ստեղծել է բանակի նոր տեսակ՝ «երկաթյա» կարգապահությամբ, որն ստացել է «երկաթակողերի բանակ» անվանումը և դարձել վերակազմված խորհրդարանական բանակի կորիզը։
1645թ.-ի հունիսի 14-ին Նեսբի գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջախջախել է Կարլոս I Ստյուարտի բանակը: 1650թ. Կրոմվելին պաշտոնապես նշանակվել է լորդ-գեներալ՝ հանրապետության բոլոր զինված ուժերի գլխավոր հրամանատար: 1649-1650թթ. անգլիական բանակը դաժանորեն ճնշել է դեռևս 1641թ. ծագած իռլանդական ազգային ապստամբությունը:
1650-1652թթ. Կրոմվելը հնազանդեցրել և Անգլիային է միացրել Շոտլանդիան: 1653թ.-ի դեկտեմբերի 16-ին Կրոմվելի և բանակի խորհրդի ձեռնարկած պետական հեղաշրջումը փաստորեն վերացրել է հանրապետությունը և հաստատել ռազմական բռնապետություն լորդ-պրոտեկտոր Օլիվեր Կրոմվելի միանձնյա իշխանությամբ:
Հատկապես ակտիվ են եղել Կրոմվելի գաղութակալական ձեռնարկումները: Կրոմվելի մահից կարճ ժամանակ անց վերացվել է պրոտեկտորատի վարչակարգը: Երկրում ստեղծվել է քաղաքական խառնակ իրավիճակ, ակտիվացել են ժողովրդական շարժումները:
Այս պայմաններում բուրժուաազնվականական շրջաններն անհրաժեշտ են համարել վերականգնել միապետությունը և Ստյուարտների գահը: 1660թ.-ի ապրիլին Լոնդոնում գումարված Սահմանադիր խորհրդարանը Կարլոս I-ի որդուն հռչակել է թագավոր:
3․ Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը։
Ամերիկայի հիմնական բնակիչները անգլիացիներն էին և Աֆրիկայից այստեղ բերված սևամորթ ստրուկները։ Ամերիկան ղեկավարում էր Անգլիայի միապետի կողմից նշանակված նահանգապետը։ 18-րդ դարի կեսերին անգլիացի ձեռներեցները այստեղ ստեղծեցին արդյունաբերական ձեռնարկություններ՝ զարկ տալով տնտեսությանը։ 18-րդ դարի 60-70-ականներին ամերիկացիների մոտ ծավալվեցին ազատագրական գաղափարներ և ամերիկացի ժողովուրդը համագործակցելով հարևան Կանադայի հետ դեմ ելան Անգլիայի տիրապետությանը։ 1775 թվականին սկսվեց ԱՄՆ-ի կողմից մղվող անկախության պատերազմը և ավարտվեց միայն 1783 թվականին։ 1783 թվականին կնքվեց հաշտության պայմանագիր, որով ԱՄՆ-ն և Կանադան ստանում էին դոմինիոնի՝ կիսագաղութի կարգավիճակ։
ԱՄՆ-ն լինելով Անգլիայի դոմինիոնը իրավունք ուներ ունենալու սեփական բանակը։ Բանակի հավաքման գործը իր վրա վերցրեց Ջորջ Վաշինգտոնը։ 1775 թվականին Ջորջ Վաշինգտոնը նշանակվում է ԱՄՆ-ի հրամանատար և ստեղծում ամերիկյան կանոնավոր բանակ։ Վախենալով այս ամենից Անգլիայի արքան ի վերջո ճանաչեց ԱՄՆ-ի անկախությունը։ 1776 թվականի հուլիսի 4-ին Անգլիական սենատը ընդունում է ԱՄՆ-ի անկախությունը։ Ամերիկացիները շատ անգամներ են տպավորիչ հաղթանակներ տարել անգլիացիների նկատմամբ։ ԱՄՆ-ն կարողացավ ստանալ իր անկախությունը եվրոպական մեծ տերությունների աջակցությամբ։
- Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում։
Ջորջ Վաշինգտոնն այն մարդն էր, ով ապահովեց անգլիական 13 գաղութի ազատագրական պատերազմի հաղթանակը: Լինելով կենտրոնացված իշխանության կողմնակից՝ 1787թ. ընտրվել է ԱՄՆ-ի սահմանադրությունը մշակող Սահմանադրական կոնվենտի (ժողով) նախագահ: 1789թ. Վաշինգտոնն ընտրվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ, 1792թ. վերընտրվել է 2-րդ անգամ, 3-րդ անգամ հրաժարվել է նախագահական ընտրություններին մասնակցելուց: Արտաքին քաղաքականության մեջ Վաշինգտոնը դեմ է եղել եվրոպական պետությունների հետ ԱՄՆ-ի` դաշինքներին և պատերազմներին մասնակցելուն: 1796թ. սեպտեմբերի 19-ին հրապարակվել է ամերիկացի ժողովրդին ուղղված նրա հրաժեշտի ուղերձը: Վաշինգտոնի անունով են կոչվել ԱՄՆ-ի մայրաքաղաքը, նահանգ, լիճ և կղզի, սար ու խնձահովիտ (կանյոն), բազմաթիվ բնակավայրեր, քոլեջներ ու համալսարաններ, փողոցներ և հրապարակներ:
Առաջադրանք 2.
1․ Ներկայացնել, համեմատել 18-րդ դարի իրադարձությւոնների ժամանակագրությունը
- 1625-1649թթ․ — Չարլզ I-ի գահակալումը
- 1640-1660թթ․ — Անգլիական բուրժուական հեղափոխությունը
- 1640թ․ — Երկարատև պառլամենտի հրավիրումը Անգլիայում
- 1760թ․Արդյունաբերական հեղաշրջման սկիզբը Անգլիայում։
- 1768թ․ Առաջին շոգեշարժիչի ստեղծումը։
- 1775-1786թթ․ Անկախության պատերազմը և ԱՄՆ-ի կազմավորումը։
- 1784թ․ Շոգեմեքենայի ստեղծումը։
- 1787թ․ ԱՄՆ-ի սահմանադրության ընդունումը։
- 1791թ․ Առաջին սահմանադրության ընդունումը Ֆրանսիայում։
2․ Ներկայացնել նոր հասկացությունների բացատրությունները/էջ 20-31/
Միահեծանությունը — Պետական համակարգ է, որը հաստատվել է նոր ժամանակների Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում:
Ազատախոհները — Հին Հունաստանում և Հին Հռոմում, Բյուզանդիայում, ինչպես նաև վաղ ֆեոդալական շրջանի Արևմտյան Եվրոպայի երկրներում, ազատ արձակված ստրուկներն են։
Ծայրահեղականներ — Մարդիկ, որոնք պահպանում են ծայրահեղ տեսակետների, գործողությունների մեթոդները