Uncategorized

Առաջադրանք, հոկտեմբերի 10-17, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1. դասարանական

Լուսավորության դարաշրջանը

Տանը

1.Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ; Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քեզ դուր եկած հատվածները: Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728

1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի: – այս միտքը շատ կարևոր է իմ համար, քանի որ ամեն մարդ սովորում է իր անցած փորձություններից ու սխալներից։
4. Գոյություն ունեն իրերի առաջնային (առարկայական) ու երկրորդական (ենթակայական) որակներ: – այս միտքը ուզում է ասի այն, որ ամեն իր ունի իր դերը։

2.Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/
Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

Ես համամիտ եմ այս մտքի հետ, քանի որ մարդ իրեն երջանիկ է զգում միայն ազատության մեջ, սակայն պետությունը ստեղծում է այնպիսի օրենքներ որոնք կապված են ազատության հետ, և եթե նրանք ինչ-որ օրենքն են ստեղծում ապա պետք է հետևեն որպեսզի դրանք հուսալի կերպով երաշխավորվեն։

3․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո /Էմիլ կամ դաստիարակության մասին/, Մարի Ֆրանսուա Վոլտեր

ա.Գրիր տաս կետից բաղկացած  քո տեսակետը դաստիարակության մասին։
1. Դաստիարակությունը առաջնահերդ գալիս է ընտանիքից, ինչպես ասում են երեխան իր ընտանիքի հայլին է, այսինքն երեխան իր ընտանիքում ինչ տեսնում այն էլ սովորում է։
2. Նաև դա կարող է կախված լինել շրջապատից եթե դու վատ շրջապատ ես ընկնում ապա միանշանակ քո դաստիարակությունը փոխվում է դեպի վատը։
3. Մարդուն առաջին հայացքից կարող ես հասկանալ թե նա ինչ դաստիարակություն ունի։
4. Դաստիարակությունը իմ համար ամենագլխավոր կետն է։

բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է քո պատկերացրած տեսակետին։/հիմնավորիր գրավոր/
Շատ համաձայն եմ նրա մտածելակերպի հետ, որ երեխաները պետք է ունենան ամոթի զգացում, նրանց պետք է սովորեն այն ամենը ինչ իրենց է դուր գալիս այլ ոչ այն ամենը ինր ծնողներն են ցանկանում։ Նաև հետաքրքիր էր այն մոտեցումը, երբ երեխաները ինչ-որ հարցեր են տալիս մեծերին ու նրանք չգիտեն ճիշտ ասեն թե խաբեն։ Ու այնտեղ ասվոում է, որ նախ եւ առաջ, այդ հետաքրքրությունը նրանց մեջ չի զարթնի, եթե դուք առիթ չտաք։ Պետք է, ուրեմն, այնպես անել, որ այդ հարցերում հետաքրքրասեր չլինեն։

4.Շառլ Մոնտեսքյու. ստորև տեղադրված նյութին ծանոթանալուց հետո, 3-5 նախադասությամբ հայտնիր քո տեսակետը/գրավոր:
Մոնտեսքյուի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։

5․ Հյուսիսային Ամերիկա-Բենջամին ՖրանկլինԹոմաս Ջեֆերսոն:Ներկայացրու առանձին -առանձին , համեմատիր իրենց հայացքները:

Բենջամին Ֆրանկլինը ծնվել է 1706 թվականի հունվարի 7–ին Բոստոնում։ 15 րդ երեխան էր ընտանիքում։ Հայրը Անգլիայից գաղթած արհեստավոր Ջոզայն Ֆրանկլինն էր, ով զբաղվում էր օճառի և մոմերի պատրաստմամբ։ Ուսում ստացել է ինքնուրույն։ Հայրը շատ էր ցանկանում, որ Ֆրանկլինը դպրոց հաճախի, սակայն գումարը բավականացրեց միայն երկու տարվա համար։

1728 թ. Բենջամին Ֆրանկլինը հիմնում է Ֆիլադելֆիական արհեստավորների և առևտրականների բանավեճի խմբակ, որը 1743 թ. վերածվել է ամերիկյան փիլիսոփայության կենտրոնի, որի անդամները 1770 թվականից մինչև 1860 թվականը ընտրվել են 24 ռուս գիտնականներ։ 1731 թվականին ստեղծել է Ամերիկայում առաջին հասարակական գրադարանը, 1743 թվականին` ամերիկյան փիլիսոփայության կենտրոնը, 1751 թվականին` Ֆիլադելֆիայի ակադեմիան, որը հիմքն է Փենսիլվանիայի համալսարանի։

Թոմաս Ջեֆերսոնն ստացել է բազմակողմանի կրթություն, խորապես ուսումնասիրել է Ջոն Լոկի, Շառլ Մոնտեսքյուի, Ժան-Ժակ Ռուսսոյի և ուրիշների աշխատությունները: 1769–74 թթ-ին եղել է Վիրջինիայի նահանգի Օրենսդրական ժողովի պատգամավոր: 1775 թ-ին ընտրվել է Անգլիայից հյուսիսամերիկյան գաղութների անկախացման որոշում ընդունած Մայրցամաքային կոնգրեսի պատգամավոր: 1776 թ-ին պատրաստել է Անկախության հռչակագիրը, որը Կոնգրեսն ընդունել է նույն տարվա հուլիսի 4-ին, և ԱՄՆ-ն անկախացել է Անգլիայից: Կարլ Մարքսն այն անվանել է «մարդու իրավունքների առաջին հռչակագիր»: Ջեֆերսոնը XVIII դարի Լուսավորականության ձախ հեղափոխական թևի ականավոր ներկայացուցիչներից է, հասարակական հարաբերություններում ընդունել է բնական իրավունքի տեսությունը: Կարծում էր, որ մարդիկ ծնվում են իրավահավասար, պետություններն ստեղծվում են մարդկանց «կյանքի ազատության և երջանկության ձգտման» անկապտելի իրավունքն ապահովելու համար:

Օժանդակ աղբյուրներ

Բենջամին Ֆրանկլին 1

Բենջամին Ֆրանկլին 2

Թոմաս Ջեֆերսոն 1

Թոմաս Ջեֆերսոն 2

6.Լուսավորական շարժումը- ամփոփիր մեկ նախադասությամբ;
17-18 դարերում Արևմտյան Եվրոպայի երկրներում առաջացավ մի շարժում, որն անվանեցին Լուսավորական շարժում։Ինձ համար շատ հետքրքիր թեմա էր, քանի որ ես այստեղից շատ բաներ սովորեցի։

Uncategorized

Հետաքրքիր խնդիրներ

1.Արմենը տանից մինչև հարևան գյուղում բնակվող տատիկի տուն հեծանվով գնաց 2 ժամ 45 րոպե ավելի արագ, քան նույն ճանապարհը ոտքով գնաց նրա եղբայր Սուրենը: Ինչքա՞ն է երկու տների միջև եղած հեռավորությունը, եթե Արմենի արագությունը հեծանվով 15կմ/ժ է, իսկ Սուրենինը ոտքով՝ 4կմ/ժ:

2. AB հատվածի երկարությունը 4սմ է: AB հատվածի վրա տրված են C և D կետերն այնպես, որ AC:CD=1:2, CD:DB=2:3: Գտնել CD հատվածի երկարությունը:

3. Գտնել այն բոլոր եռանիշ թվերը, որոնց երկրորդ թվանշանը ջնջելուց հետո ստացված երկնիշ թիվը 12 անգամ փոքր է, քան սկզբնական եռանիշ թիվը: 4. Տաքսին տեղափոխում էր երեք ուղևոր: Պարզվեց, որ վարորդը ճանաչում է բոլորին, սակայն այդ չորսի մեջ չկան այնպիսի երեքը, ովքեր փոխադարձ ճանաչեին մեկը մյուսին: Ապացուցեք, որ ուղևորներից ոչ մի երկուսը չեն կարող ճանաչել իրար (եթե Ա-ն ճանաչում է Բ-ին, ապա Բ-ն ճանաչում է Ա-ին):

5. Գտնել 1*7* տեսքի բոլոր քառանիշ թվերը, որոնք առանց մնացորդի բաժանվում են 12-ի:

6. Հաշվել՝ (1+2+…+2014+2015):2015:

7. Լողավազանը լցվում է 4 ծորակներով: Առաջին ծորակը լողավազանը լցնում է 1 օրում, երկրորդը՝ 2 օրում, երրորդը՝ 3 օրում, չորրորդը՝ 4 օրում: Ինչքա՞ն ժամանակում կլցվի լողավազանը, եթե միաժամանակ բացեն բոլոր 4 ծորակները:

Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի ,,Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են,, ստեղծագործությունը։ 

Ստեղծագործական աշխատանք ՝
Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ ամենահյուրասերն են ու ունեն մեծ սիրտ։ Այնտեղ մարդիկ կարողանում են անցնել բոլոր դժվարությունների միջով ու կանգուն մնան։ Որտեղ ես ծնվել եմ այնտեղ մարդիկ տեսել են շատ պատերազմներ, շատ ցավ են ապրել, բայց չէն կոտրվել և շարունակում են պայքարել հանուն հայրենիքի։ Սակայն կա նաև այս ամենի մյուս վատ կողմը, որտեղ ես ծնվել եմ մարդկանցից շատերը լցվածա չարությամբ ու նախանձով։ Եվ ես կուզեմ, որ մարդիկ լինեն համխմբված, հարգեն ու սիրեն միմյանց։

Uncategorized

Классная работа

Задание 11. Переведите на русский язык данные предложения.


1. Երեկոյան ես նամակ էի գրում: 2. Երեկ մենք ճաշում
էինք միասին: 3. Առաջ դու հաճախ էիր նկարում, իսկ հիմա`
շատ հազվադեպ: 4. Հիմա ես մի քիչ հասկանում եմ ռուսերեն,
իսկ առաջ չէի հասկանում: 5. Ուսուցչուհին բացատրում էր
դասը, բայց Սերգեյը չէր լսում: 6. Երեկ երեկոյան մենք միասին
ընթրում էինք ու դիտում հեռուստացույց: 7. Երեկ երեկոյան
լսում էի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: 8. Անուշի
դերերգը կատարում էր Հայկանուշ Դանիելյանը: 9. Առաջ
նրանց ընտանիքը ապրում էր այստեղ: 10. Երեկ երեկոյան
ես գիրք էի կարդում, իսկ հիմա կրկնում եմ քերականությունը:
11. Ես չգիտեմ՝ ինչ է քո քրոջ անունը:

1. Вечером я писал письмо. 2. Мы вчера обедали вместе 3. Раньше ты часто рисовал, а теперь очень редко. 4. Теперь я немного понимаю по русски, а раньше не понимал. 5. Учитель объяснял урок, но Сергей не слушал. 6. Прошлой ночью мы вместе ужинали и смотрели телевизор. 7. Вчера вечером Я слушал оперу Армена Тиграняна «Ануш». 8. Песню Ануша исполнила Айкануш Даниелян. 9. Раньше их семья жила здесь. 10. Вчера вечером я читал книгу, а теперь я повтаряю грамматику. 11. Я не знаю, имя твоей сестры.

Задание 4. Вместо точек вставьте нужные глаголы.
1. Я часто писал письма домой. (писать-написать)
2. Мой папа всегда утром читает газеты. (читать-прочитать)
3. Каждый день утром я пью кофе. (пить-выпить)
4. Обычно я обедаю дома. (обедать-пообедать)
5. Мой брат редко смотрет телевизор. (смотреть-посмотреть)
6. Я всегда делаю домашнее задание. (делать-сделать)

Uncategorized

Դասարանական աշխատանք

Հաղթել սեփական  «ես»-ին

Ամեն մարդ ունի բնավորության մի վատ գիծ։ Ես ունեմ մի բնավորություն, որ միշտ իմ եսը պետք է առաջ տանեմ ու միշտ պետք է իմ ասածով լինի։ Շատերին դուր չի գալիս էտ բնավորության գիծը, սակայն կարծում եմ որ դա ճիշտ է։ Իհարկե լինում են դեպքեր, երբ պետք է դու քո եսը մի կողմ դնես ու շարժվես մեկ ուրիշի ասածով, գուցե և ինքն էլ է ճիշտ։ Եթե ես տեսնում եմ, որ ես ճիշտ եմ ապա միայն այդ դեպքում եմ ես իմ եսը առաջ տանում, եթե ես հասկանամ որ սխալ եմ, ապա չեմ շարունակում։ Միշտ պետք է վերլուծել ու հասկանալ քո մեջ որն է սխալը և որն է ճիշտը։