Uncategorized

Օքսիդացման աստիճան

Հոկտեմբերի 3-7

Քիմիայում առավել հաճախ օգտագործվում է  օքսիդացման աստիճան հասկացությունը: Որպեսզի հասկանանք այդ հասկացության իմաստը, համեմատենք լիցքերի առաջացումը նատրիումի քլորիդում` NaCI:

Նատրիումի քլորիդն առաջանալիս տեղի է ունենում էլեկտրոնի անցում նատրիումի ատոմից քլորի ատոմին, և առաջանում են լիցքավորված մասնիկներ`  Na+ևCl− , որոնք էլեկտրաստատիկ ձգողության ուժերով ձգում են միմյանց՝ առաջացնելով իոնային բյուրեղավանդակ:

Բյուրեղավանդակում Na+ևCl− իոնների թվի հարաբերությունը կազմում է  1:1, որի պատճառով նատրիումի քլորիդ նյութի համար ընդունված է  NaCI  բանաձևը, չնայած պինդ վիճակում այդպիսի մոլեկուլ գոյություն չունի:

Բոլոր իոնային միացությունները գրառում են այնպիսի քիմիական բանաձևերով, ինչպիսիք ընդունված են մոլեկուլային միացությունների համար:

Իոնային միացություններում տարրի վալենտականությունը հավասար է իոնի լիցքին:

Էլեկտրաբացասականությամբ միմյանցից տարբերվող ոչ մետաղների ատոմների միջև կովալենտային կապ առաջանալիս կապող վալենտային էլեկտրոնները մեծ մասամբ շեղվում են մի ատոմից դեպի մյուսը:

Մոլեկուլն առաջանալիս տեղի է ունենում ընդհանուր էլեկտրոնային զույգի շեղում դեպի էլեկտրաբացասական տարրի ատոմը, որի հետևանքով ատոմները ձեռք են բերում մասնակի դրական, կամ մասնակի բացասական լիցք:
Քիմիական միացություններում ատոմների նման վիճակը բնութագրելու համար ընդունված է այդ լիցքերը հաշվել ոչ թե մասնակի, այլ ամբողջական:
Որպեսզի պայմանական լիցքը չշփոթեն իոնի լիցքի հետ, այն անվանել են օքսիդացման աստիճան:
Տարրի օքսիդացման աստիճանը պայմանական այն լիցքն է, որը քիմիական միացության մոլեկուլում վերագրվում է ատոմին` ենթադրելով, թե միացությունը կազմված է միայն իոններից:
Օքսիդացման աստիճանը նշանակվում է արաբական թվանշանով, դրվում է քիմիական նշանի վերևում, ընդ որում սկզբից գրվում է նշանը (+ կամ –), ապա՝ լիցքի թվային արժեքը:
Օրինակ
Քլորաջրածնի մոլեկուլում ջրածին տարրի օքսիդացման աստիճանը +1 է, իսկ քլորինը` –1, որն էլ գրառվում է այսպես՝ H+1Cl−1:
Օքսիդացման աստիճանի մեծությունը որոշվում է միացության մոլեկուլում դեպի տվյալ ատոմը կամ տվյալ ատոմից շեղված էլեկտրոնների թվով:

Օքսիդացման աստիճանը կարող է ունենալ դրական, բացասական և զրոյական արժեքներ:
Եթե քլորաջրածնի մոլեկուլում տեղի ունենար ընդհանուր էլեկտրոնային զույգի լրիվ տեղաշարժ դեպի քլորի ատոմը, ապա ջրածնի ատոմը կլիցքավորվեր +1 լիցքով, իսկ քլորի ատոմը` –1 լիցքով:
Դրանք պայմանական լիցքեր են և անվանվում են օքսիդացման աստիճան:
Երբեմն օքսիդացման աստիճանը թվապես համընկնում է տվյալ միացության մոլեկուլում տարրի ատոմի վալենտականությանը:

Օրինակ
Ածխածնի (IV) օքսիդի մոլեկուլում CO2 բաղադրիչ քիմիական տարրերի` ածխածնի(C) և թթվածնի(O) ատոմների և’ վալենտականությունները, և’ օքսիդացման աստիճանները (բացարձակ արժեքով) համապատասխանաբար հավասար են՝ 4 և 2
Սակայն միշտ չէ, որ նշված մեծությունները համընկնում են: Պարզ նյութերի, օրգանական միացությունների մոլեկուլներում հիմնականում չեն համընկնում: Ազոտի N2 մոլեկուլում ազոտի ատոմի վալենտականությունը 3 է (N≡N), մինչդեռ օքսիդացման աստիճանը՝ զրո:
Միացությունում ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ քիմիական տարրի ատոմի օքսիդացման աստիճանը բացասական է, իսկ կապեր առաջացնող մյուս տարրերի ատոմներինը՝ դրական:
Օքսիդացման աստիճանը, ինչպես և վալենտականությունը կարող են լինել հաստատուն և փոփոխական:
Փոփոխական օքսիդացման աստիճանները միացություններում որոշվում են ըստ բանաձևի:

Տարրերի օքսիդացման աստիճանները որոշելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ սկզբունքները.

1. Պարզ նյութերի մոլեկուլներում տարրերի ատոմների օքսիդացման աստիճանները միշտ հավասար են 0-ի:
Օրինակ
H02,O02,Cl02,Zn0
2.Ոչ մետաղների հետ առաջացրած միացություններում ջրածնի օքսիդացման աստիճանը հիմնականում +1 է, ակտիվ մետաղների հետ առաջացրած միացություններում` հիդրիդներում −1 է:

3. Թթվածինը միացություններում հիմնականում դրսևորում է –2-ի հավասար օքսիդացման աստիճան, պերօքսիդներում` –1:
Օրինակ
H2O2 -ում թթվածնի օքսիդացման աստիճանը –1 է:
4. I,II,III խմբերի մետաղների օքսիդացման աստիճանները հավասար են խմբերի համարներին, բացառությամբ I խմբի երկրորդական ենթախմբի:

5. Միացություններում բոլոր ատոմների գումարային լիցքը հավասար է զրոյի:

Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի ,,Մաղադանոսի այգին,, պատմվածքը, պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ:
1. Բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը՝ մաղադանոս, հնոտիք, փողրակ, պեննի, սենթ:
2. Ի՞նչը մղեց Էլ Քոնդրաջին գողություն անել, արդարացնում եք այդ արարքը:
Նա տեսավ այդ մուրճը և դրան տիրանալու ուժեղ ցանկություն ունեցավ: Սակայն նրա արածը չի արդարացվում, քանի որ գողությունը մնում է գողություն ու կապ չունի, որ նա փող չուներ։

3. Ազատ արձակվելուց հետո ինչու՞ էր իրեն այդքան նվաստացած զգում Էլը:
Նա չեր ընդունում այն, որ գողություն է արել ու դրա դիմաց պետք է պատժվի, ու նա կարծում էր որ պետք է նրանց իրենց տեղը ցույց տար այպես նվաստացնելու համար։

4. Ինչու՞ էր Էլը ատում խանութի տիրոջը և աշխատողին:
Քանի որ նրան նվաստացրել էին և գող էին համարել։

5.  Ինչո՞ւ չցանկացավ աշխատել խանութում, քո վերաբերմունքը գրի՛ր Էլի՝ խանութում աշխատելու, մուրճը ստանալու և գումարը չվերցնելու վերաբերյալ։ 
Էլը ցանկանում էր այպես անել, որ իրեն այլևս նվաստացած չզգար ու նա գնաց այտեղ աշխատելու կարծում եմ նրա համար, որ բոլորին ապացուցի որ ինքը գող չի ու հասնի իր ուզածին, իսկ այն գումարը չվերցրեց, քանի որ ատում էր իրանց։

6. Բնութագրիր Էլի մորը:
Շատ աշխատասեր էր ու նա իր տղայի լավն էր ուզում, սակայն նա այդ սուս ասելու փոխարեն կարող է նստել և հանգիստ հետը խոսել բացատրելով, որ չի կարելի գողություն անել և պետք է ինքդ քո վաստակա գումարով գնալ և գնել այն ինչ ուզում ես։

7. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:
Կարծում եմ, որ ամեն մարդ պետք է սխալ գործելուց առաջ լավ մտածի ու հասկանա թե ինչ կլինի արդյունքում, կարող են քեզ այնպես նվաստացնեն որ դու ամբողջ գիշեր

Uncategorized

Դասարանական աշխատանք

1. Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:

Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն: 
Ուղիղ ձևով

Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ
Հոլովված

2. Տրված բառերի տրական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի´ր Ա  և Բ խմբերի բառերի տրական հոլովաձևերի տարբերությունը:

Ա Պատուհան – պատուհանի
մարդ – մարդուն
գարուն – գարնանը
գիշեր – գիշերվան
կին – կնոջը:

Բ. Տուն – տան
շուն-շանը,
գեղեցկություն-գեղեցկությանը,
հայր – հորը,
մայր-մորը
եղբայր-եղբորը:

3. Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:

Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ:

Ինչի՞ հնարավորություն ունենալ: – աշխատանքի, խաղի, հանգստի, գործելուն, խաղալուն, սովորելուն, հանգստանալուն։
Ինչի՞ հնարավորություն ընձեռել (տալ):
Ինչի՞ նպատակ ունենալ:

4. Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:

Միտք, ճնշում, ցավ, հեռանալ, առաջանալ, մոռանալ:
Դիմադրել ինչի՞ն:
Դիմանալ ինչի՞ն:

5. Բառակապակցություններ կազմի՛ր `  հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:

Կոիվ, հաշտություն, ձեռք մեկնել, փոխել, քննարկել, դիմագրավել:

Պատրաստ լինել ինչի՞(ն):
Պատրաստվել ինչի՞(ն):