Իսպաներեն

Mi perro y yo

Mi perro se llama Tom. Tiene 3 años y es mi mejor amigo. Es un San Bernardo precioso, muy grande y con un pelo muy brillante. Tom siempre está feliz. Pero por las mañanas, yo me voy a trabajar y Tom llora un poco. No quiere estar solo. Yo también estoy un poco triste, pero Tom no puede ir a trabajar conmigo. Mi jefe es alérgico a los perros.

Tom siempre quiere jugar en el jardín. Todos los días llego a casa a las 6 de la tarde. Tom me ve y ladra porque quiere jugar. Pero yo a veces estoy cansado porque trabajo mucho. Entonces, Tom no dice nada. Se sienta en el sofá conmigo y vemos la televisión. Tom es muy inteligente y tiene un gran corazón

Por la noche vemos juntos la televisión. A Tom le gustan las películas de acción. A veces, una escena le gusta mucho y empieza a ladrar sin parar. Tom puede ladrar durante casi media hora. Entonces, mi vecino viene y dice “¡No puedo dormir! ¡Quiero dormir!”. Yo digo “Lo siento. Ahora mismo apago la televisión”. Mi pobre vecino tiene

Uncategorized

Երկու անհայտով առաջին աստիճանի երկու հավասարումների համակարգեր

1. Հանդիսանում է արդյո՞ք (2;1) թվազույգը հետևյալ համակարգի լուծում
{2x+11y=15,10x−11y=9:
10x−11y=9
2 • 2 + 11 • 1 = 15
2 • 10 — 11 • 1 = 9

2. Ընտրիր x+y=15 հավասարմանը բավարարող բնական թվերի զույգ:

  • (17;−2)
  • (0;15)
  • (−9;−6)
  • (−6;21)
  • (3;5)
  • (13;2)

3. Որոշիր երկու թիվ, որոնց գումարը հավասար լինի 29-ի, իսկ տարբերությունը՝ 17-ի:
x + y = 29
x — y = 17
x = 23, y = 6:

4. Համակարգի հավասաման մեջ անվանեք անհայտների գործակիցները և ազատ անդամները՝
{2x+3y+1=0, 3x−2y−4=0:

Անհայտների գործակիցներ՝ 2, 3
Ազատ անդամներ՝ 1, -4

Uncategorized

Զուգահեռագծի բարձրությունը

1․ Զուգահեռագծի մի կողմը 22 սմ է, իսկ մյուս կողմը 6 սմ-ով մեծ է նրանից: Հաշվիր զուգահեռագծի պարագիծը։
Պատասխան՝ պարագիծը հավասար է 100 սմ:

2. Զուգահեռագծի պարագիծը 70 մ է: Հայտնի է, որ նրա մի կողմը 6 անգամ մեծ է մյուսից: Հաշվիր զուգահեռագծի կողմերը:
Զուգահեռագծի փոքր կողմը՝  5 մ է:
Զուգահեռագծի մեծ կողմը՝  30 մ է:

3. Զուգահեռագծի մի անկյունը 4 անգամ մեծ է մյուս անկյունից: Հաշվիր զուգահեռագծի անկյունները:

paralelograms.jpg

∢A = 144°
∢B = 36°
∢C = 144°
∢D = 36°։

4. Տրված է՝
∢BCA=39°
∢BAC =27°

paralelograms UZD.jpg

Գտիր՝
∢BAD = 66°,      ∢B = 114°
∢BCD = 66°,      ∢D = 114°։

5. Զուգահեռագծի բարձրությունը կողմի հետ կազմում է 28°-ի անկյուն: Հաշվիր զուգահեռագծի բութ անկյան մեծությունը:
118°։

6. Տրված պնդումներից ընտրիր ճիշտ պնդումները զուգահեռագծերի վերաբերյալ:

  • Զուգահեռագծի անկյունների գումարը 540 աստիճան է:
  • Զուգահեռագծի անկյունների գումարը 180 աստիճան է:
  • Զուգահեռագծի անկյունների գումարը 360 աստիճան է:
Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ ,,Հրաշալի ձայնասկավառակը,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ 

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Ինչպիսինն էր պատմվածքի հերոսը։ 
Պատմվածքի հերոսը շատ խելացի էր, և բարի սիրտ ուներ ու իր համար իր մոր ուրախությունը արժեր ամեն ինչ։ Նա իր աշխատած գումարով գնել էր այն ինչ նա կարծում էր, որ անհրաժեշտ է։ Անցել էին շատ տարիներ բայց նա դեռ հիշում էր այդ դեպքը և հիանում։

3. Ի՞նչ ես կարծում , Վիլլին ճիշտ էր ծախսել իր փողերը։ 
Այո, քանի որ դա նրա աշխատած գումարն էր ու նա պետք է որոշի թե ինչ է իրեն հարկավոր, և որևէ մեկը չի կարող թույլ չտալ ու ասել, որ անիմաստ է ավելի լավ է հաց առնեյիր քանի որ նա ընդհամենը 13 տարեկան էր ու շատ փոքր էր աշխատելու համար։ Նա իր ծախսած գումարով ուրախացրեց և հաճույք պատճառեց ոչ միայն իրեն այլ նաև իր մայրիկին։

4. Մեկնաբանի՛ր միտքը․  Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:
Այս միտքը այն մասին է, որ մայրը վստահություն էր ձեռք բերել իր տղայի հանդեպ այն դեպքից հետո երբ տղան առավ այդ ձայնասկավառակը, դրանից հետո նա հասկացավ, որ տղան իր փողը անիմաստ չի ծախսում և հասկանում է թե ինչպես ծախսի իր փողը ճիշտ։

5. Երբևէ երաժշտությունը այսպիսի կախարդիչ աղդեցություն թողել է քեզ վրա, պատմի՛ր սիրելի երաժշտության, երգի մասին։ 
Իհարկե ունեմ սիրելի երգեր, որոնք անընհատ ցանկանում եմ լսել, սակայն չեմ կարող ասել, որ դրանք ինչ-որ կախարդական ազդեցություն են թողնում։

Uncategorized

Դասարանական աշխատանք

1. Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):

Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:

2. Պարզի՛ր, թե մեկ և մի բառերը ո´ր դեպքում են գործածվել որպես թվական, որտե՛ղ որպես անորոշ  դերանուն:

Յուրաքանչյուր համայնքից մի-անորոշ դերանուն ներկայացուցիչ էր եկել:
Խորշի լայնությունն ընդամենը մեկ-թվական մետր էր:
Մեկը-անորոշ դերանուն լիներ, որ պատասխան տար կուտակված հարցերին:
Մի-թվական մարդ նրա ականջին էր հասցրել, որ նոր արշավախումբ են ուղարկում` կիսատ թողած պեղումները շարունակելու:
Կյանքում ամեն ինչի հասել էր, բոլոր երազանքներն իրականացել էին, ու հիմա մի-թվական ցանկություն ուներ միայն:
Մեկն-անորոշ դերանուն էլ ասում էր, թե հենց իր նախնին է կառուցել այդ կամուրջը:

Կարդա՛ 

  Հայերենում տասը  խոսքի մաս կա, և բոլոր բառերը տեղավորվում են դրանց մեջ: Կան բառեր, որոնք կարող են պատկանել տարբեր խոսքի մասերի:
  Մի խոսքի մասի պատկանող բառը կարող  է գործածվել այլ խոսքի մասի իմաստով (օրինակ` կապույտը սիրել կապակցության մեջ կապույտ ածականը գործածվել է որպես գոյական` գոյականաբար):

Uncategorized

Հետազոտական աշխատանք Հայերը Ֆրանսիայում

Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ միջնադարում՝ 6-րդ դարում։ Նրանց թիվը աստիճանաբար ավելացել է հատկապես Կիլիկիայի հայկական պետության 14-րդ դարի անկումից հետո, ապա՝ 15-14-րդ դարերում, երբ հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին Մարսելում, Փարիզում և մի քանի այլ քաղաքներում։
Ֆրանսիայի ամենահայաշատ քաղաքներն են՝ Փարիզ, Մարսել, Վերսալ, Լիոն, Նիցցա, Պուատիե, Լա Ռոշել, Բորդո որտեղ հայերը հայտնվել են դեռ վաղ միջնադարում։

Ֆրանսիացիների և հայերի միջև ռազմական և առևտրական հարաբերությունները զարգացել են 11-14-րդ դարերում՝ խաչակրաց արշավանքների և Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում՝ մասնավորապես Լուսինյանների օրոք, երբ բազմաթիվ ռազմական, ինչպես նաև «ամուսնական դաշինքներ» են կնքվել հայ և ֆրանկ ազնվականների միջև։
Ֆրանսահայ համայնքը մասնավորապես ստվարացավ, երբ Մեծ եղեռնից փրկված արևմտահայ գաղթականների հազարավոր ընտանիքներ և որբեր հաստատվեցին Ֆրանսիայում։ 2003 թ.-ի ապրիլի 24-ին Փարիզի կենտրոնում տեղադրվեց Դավիթ Երևանցու՝ Կոմիտասի 4-մետրանոց բրոնզե արձանը՝ «Երգահան Կոմիտասի և 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1.5 միլիոն հայերի հիշատակին» մակագրությամբ։ Ներկայումս Ֆրանսիայում ապրող հայերի թիվը 900 հազար է։

Ֆրանսիայի շատ քաղաքներում փողոցները կրում են Հայաստանի աշխարհագրական վայրերի և նշանավոր հայերի անուններ։ Օրինակ՝ Լիոնում կա Հայաստան անունով, Վալանսում՝ Երևան անունով փողոցներ և այլն։ Մեծ թիվ են կազմում նաև Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքները, ինչպիսիք են Փարիզն ու Երևանը, Բանյոն ու Վանաձորը, Վալանսն ու Իջևանը և այլն։

Uncategorized

Հետազոտական աշխատանք Հայերը Գերմանիայում

Ինչպիսի ներդրում են ունեցել հայերը Գերմանիայում։

Image result for Գերմանիայում

Հայերի հետքերը Գերմանիայում գնում են մինչև վաղ քրիստոնեական ժամանակաշրջաններ։ Հայաստանում Քրիստոնեության ընդունումանը (301 թ.) հաջորդող տարիներին հայ-քրիստոնյա քարոզիչներ եկել են նաև Գերմանիայի ներկայ տարածքներ՝ քրիստոնեական կրոնը այստեղ քարոզելու և տարածելու մտադրությամբ։ Եվրոպայում և նաև Գերմանիայում ամենահայտնի հայկական ծագմամբ անձը Սուրբ Բարսեղն է կամ Վլասը՝ պատմական Փոքր Հայքի Սեբաստիա (Ներկայումս կոչվում է Սվազ և գտնվում է Թուրքիայի տարածքում) քաղաքից։ Ծնվել է 3-րդ դարի կեսերին սեբաստացի ունևոր հայ ընտանիքում։ Եղել է բժիշկ։ Հավանաբար դեռևս երիտասարդ տարիքում ընդունել է քրիստոնեություն և ապագայում դարձել Սեբաստիայի եպիսկոպոս։ Այդ ժամանակ Սեբաստիան մտնում էր Հռոմեական Կայսրության մեջ։ Նահատակվել է 316 թվականին Լիկինուս կայսեր ծավալած քրիստոնեական հալածանքների ժամանակ։ Հռոմեական զինվորների կողմից, որոնք ընդունել էին քրիստոնեությունը, նրա հարգանքը տարածվել է Եվրոպայում և նաև Գերմանիայում։ Հայտնի են անև այլ հայ քարոզիչների անուններ։ Հիշատակության է արժանի նաև Թեոֆանու կայսրուհին, ով ըստ որոշ հետազոտողների ծագում է բյուզանդական հայ ազնվական ընտանիքներից։ Գերմանիայում բնակություն հաստատած հայերի մասին պատմական վկայություններ գրեթե չկան և հստակ չէ, թե հայերը երբ են ոտք դրել այս տարածք։ կա սակայն արժեքավոր մի վկայություն Բավարիայի Պասաու քաղաքից։ 11-րդ դարում այստեղ է գործել և նաև մահացել Գրիգորիս արքեպիսկոպոսը, ով եկել է Հայաստանից։ Պասաու քաղաքի Նիդերնբուրգ վանքի վերանորոգության ժամանակ հայտնաբերվել է նրա դամբարանը։ 1982 թվականին հայկական ծեսով վերաթաղվել են նրա մասունքները նույն վանքում։ Գերմանիան առաջին պետություններից է, որ կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի հետ. Գերմանիայի Հայնրիխ 6-րդ կայսրն է ճանաչել Լեվոնին Կիլիկիայի թագավոր և թագ շնորհել նրան։ Գերմանիայի հետ է կապված նաև հայ ազատագրական շարժման գործիչ Իսրայել Օրու գործունեությունը[1]։ Գերմանիայի համալսարանական կենտրոններում են կրթություն ստացել Կոմիտասը, Ամենայն հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը, գրողներ Լևոն Շանթը և Ավետիք Իսահակյանը, գեղանկարիչներ Վարդգես Սուրենյանցը, Հակոբ Կոջոյանը և շատ այլ հայ գիտնականներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ։ Մոտավոր տվյալներով՝ այսօր Գերմանիայում ապրում է շուրջ 55-60 հազար հայ։ Համայնքում ազգային կյանքն առավելապես աշխուժացել է 1991 թվականից հետո, երբ Գերմանիայում ստեղծվեց Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմը` Քյոլն գտնվող Առաջնորդարանով։ Առաջին և ներկայիս առաջնորդն է Գարեգին արքեպիսկոպոս Բեկջյանը։ Թեմի կամ Առաջնորդարանի հովանու ներքո գործում են 15 համայնքներ, որոնցից միայն երեքն ունեն իրենց եկեղեցիները, իսկ մնացած համայնքներն իրենց արարողությունների համար հյուրընկալվում են գերմանական եկեղեցիներում։ Գերմանահայության հասարակական-քաղաքական կյանքում մեծ ներդրում ունեն «Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը», «Գերմանա-Հայկական Ընկերակցությունը», «Հայկական Հարցերի Հաստատությունը», «Ցեղասպանության ուսումնասիրման Կենտրոնը» և այլն։ Գործում են նաև մի շարք այլ հասարակական կազմակերպություններ՝ «Հայ Գործարարների Միությունը», «Հայ Բժիշկների և Բուժաշխատողների Միությունը», «Հայ Օգնության Միությունը», «Մեսրոպ – Հայագիտական Կենտրոնը», «Տեղեկատվական և Փաստագրական Կենտրոնը», «Ցեղասպանության Ճանաչման Հանձնախումբը» և այլն։ 1920 թվականից գործում է Բեռլինի Ազատ համալսարանի հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժինը, 1977 թվականից Մյունխենում՝ Հայկական հարցերի հաստատությունը, 1982 թվականից Ախենում՝ Հայկական ճարտարապետության հետազոտության կազմակերպությունը, 1985 թվականից Բեռլինում՝ Հայկական տեղեկատվության և փաստագրության, 1989 թվականից՝ Բոխումի համալսարանի հայկական ուսումնասիրությունների կենտրոնները։ Բեռլինի հայ համայնքն ունի իր ակումբը՝ Հայ տունը, քաղաքում կա «Հայկական» կոչվող փողոց։ Այս համայնքը մեծ օգնություն է ցույց տվել Հայաստանին՝ 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո դեղեր, բժշկական սարքեր ու սննդամթերք ուղարկելով աղետյալներին, իսկ գերմանական հայտնի «Բուրդա» ֆիրմայի մասնակցությամբ Գյումրիում կառուցվել է պոլիկլինիկա։ Շտուտգարտում տեղի հայերի ջանքերով քաղաքի գերեզմանատանը կանգնեցվել է հուշարձան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, որին ամեն տարի ապրիլի 24-ին այցի են գալիս հարյուրավոր գերմանահայեր։ 2008 թվականից սկսած՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը։ Գերմանիայի հայ համայնքն ունի նաև որոշակի դժվարություններ։ Համայնքում առկա են հաղորդակցման խնդիրը, ինչպես նաև տարբեր երկրներից Գերմանիա եկած հայերի մշակութային տարբերությունները։