Գրականություն 9 · Uncategorized

ՍԵԲԱՍՏԻԱՅԻ Ս. ՆՇԱՆ ՎԱՆՔ

ՍԵԲԱՍՏԻԱՅԻ Ս. ՆՇԱՆ ՎԱՆՔ, Ս. Հովհաննես Ոսկեբերան վանք, Սեբաստիա (Սվազ) քաղաքից հյուսիս-արևելք, Մայրագոմ լեռան ստորոտին՝ սարավանդի վրա:

Ըստ XI դ. պատմիչ Արիստակես Լաստիվերցու, հիմնադրել է 1022-ին Բյուզանդական կայսրությունից իր երկրի փոխարեն Սեբաստիան և նրա շրջակայքը ստացած Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ-Հովհաննեսի որդի Ատոմը: Վանքում հաստատվել են Ս. Վարագավանքից իրենց գույքով և մատենադարանով այստեղ տեղափոխված միաբանները: 

Սեբաստիայի Ս.Նշան վանքում են պահվել Սենեքերիմ-Հովհաննեսի գահը և Վարագա Սուրբ Խաչը, որի անունով էլ կոչվել է նորակառույց վանքը:

Սեբաստիայի Ս.Նշան վանքի Ս. Աստվածածին եկեղեցու (XI դ. 1-ին կես) հորինվածքի համար նախատիպ է ծառայել Վարագավանքի՝ ՍենեքերիմՀովհաննեսի կառուցած Ս. Աստվածածին եկեղեցին: Քառակուսի հատակագծով քառախորան գմբեթավոր կառույց է, խորանների հատման անկյուններում ուղղանկյուն խորշերով, որոնցից արլ-ից մուտք է բացվում դեպի ավանդատները: Նրան կից Ս. Նշան եկեղեցին (XI դ., օծել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու աշակերտ, վանահայր Եղիշե եպիսկոպոսը) ունի մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք: Խորանի երկու կողմերում մատուռ-ավանդատներն են՝ նվիրված Պետրոս և Պողոս առաքյալներին: Եկեղեցու ներսակողմը, պատերի բարձրության կիսով չափ, երեսպատված է Քյոթահիայի (Կուտինա) հախճասալերով: Արտաքին ճակատներում ագուցված են խաչքարեր: Արմ. ճակատին կից գավիթը ծառայել է որպես վանքի առաջնորդների ու միաբանների տապանատուն: Վանքի երրորդ՝ Ս. Կարապետ եկեղեցին, ըստ ավանդության, հիմնել է Գրիգոր Ա Լուսավորիչը՝ որպես մատուռ: 1025-ին վախճանված Սենեքերիմ-Հովհաննեսի աճյունը և Վարագա Սուրբ Խաչը նրա որդիները տեղափոխել են Վարագավանք՝

Սեբաստիայի Ս.Նշան վանքում թողնելով Ս. Խաչի մասունքը: 1026-ին վանք են տեղափոխել Հովհան Ոսկեբերանի մարմարե տապանաքարը, որից հետո

Սեբաստիայի Ս.Նշան վանքը ստացել է իր երկրորդ՝ Ս. Հովհաննես Ոսկեբերան անվանումը: 1058-ին վանքի գերեզմանոցում է ամփոփվել Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի դին:

1178-ին վանահայր Պսակ եպիսկոպոսը մասնակցել է Հռոմկլայի ժողովին: 1198-ին Տարսոնում, Կիլիկիայի Հայկական թագավորության հռչակման և Լևոն Բ իշխանապետին Հայոց թագավոր օծելու տոնահանդեսին մասնակցել է Սեբաստիայի Ս.Նշան վանքի առաջնորդ Անանիա արքեպիսկոպոսը, որը 1203-ին Իկոնիայի սուլթանի հովանավորությամբ իր են կաթողիկոս է հռչակել և աթոռը հաստատել Սեբաստիայի Ս.Նշան վանքում: Անանիա հակաթոռ կաթողիկոսը 1207-ին վախճանվել է և թաղվել վանքի Ս. Նշան եկեղեցու կողքին:

1317-ին վանահայր Ստեփանոս եպիսկոպոսը մերժել է ընդունել Ադանայի ժողովի կաթոլիկամետ որոշումները, 1320-ին Կիլիկիայի հայոց Օշին Ա թագավորից ստացել է արքունի մատենադարանում պահվող կիսավարտ Ավետարան, որը նրա պատվերով ավարտել է Սարգիս Պիծակը:

1387-ին, Բուրհանադին ամիրայի հավատուրացման պահանջը մերժելով, նահատակվել է վանահայր Ստեփանոսը, իսկ վանքը կողոպտվել է. հափշտակել են սպասքը, խաչերը, գրքերը: XV դ. վանքը եղել է գրչության կենտրոն: 1533-ին, մերժելով հավատուրացումը, ողջակիզմամբ նահատակվել է վանքի միաբան Հայրապետ աբեղան, 1534-ին, քարկոծմամբ՝ Թադևոս քահանան:

Uncategorized

Տարագիծ վեկտորներ

Դասարանական առաջադրանքներ՝ 107; 108-ա,գ; 110; 112-ա,գ
Լրացուցիչ առաջադրանքներ՝ 108-բ,դ; 109; 111;112-բ,դ

Առաջադրանք 107․
→AB = →a
→AD = b
→AM : →MC = 4:1
→AD + →DC = →AC
→AD + →AB = →AC
→AC = a + b
→AM = 4/5 →AC = 4/5 (a + b):

Առաջադրանք 108․
ա․ 3a – xb = ya + b
x = -1
y = 3:

գ․ xa + 3b – yb = 0
x = 0
y = 3:

Uncategorized

Տարագիծ վեկտորներ

Դասարանական առաջադրանքներ՝ 103-ա,գ; 104-ա,գ,ե,է,թ; 105-ա
Լրացուցիչ առաջադրանքներ՝ 103-բ; 104-բ,դ,զ,ը; 105-բ

Առաջադրանք 103․
ա․ │m→│= 0,5 սմ, │n→│2 սմ _ k→ = ?
n→ = km→ => k→ = │n→│/│m→│= – 2/0,5 = -4
Պատ.՝ -4:

բ․ │m→│= 40 սմ, │n→│12 սմ _ k→ = ?
n→ = km→ => k→ = │n→│/│m→│= 40/12 = 10/3
Պատ.՝ 10/3:

գ) │m→│= 400 մմ,│n→│4 դմ _ k→ = ?
n→ = km→ =>k→ = -│n→│/│m→│= – 40/40 = -1
Պատ.՝ -1:

Առաջադրանք 104․
ա) AC→ = kAO→
AC→ = AO→ + AO→ = 2AO→
Պատ.՝ k→ = 2:

բ․ BO→ = kBD→│k = BO/BD = 0,5։

գ․ OC→ = kCA→
k→ = – OC→/CA→ = – 1/2 (- 0,5)
Պատ.՝ k→ = -1/2:

դ․ AB→ = kDC→│k = AB/DC = 1։

ե․ BC→ = kDA→
k→ = BC→/DA→ = -1
Պատ.՝ k→ = -1:

զ․ AM→ = kCA→│k = -AM/CA = -4։

ը․ AC→ = kCM→│k = -AC/CM = -4/3։

Առաջադրանք 105․
ա․ a→ + 3b→ և a→
Պատ․՝ Այո, համագիծ են։

բ․ b→ – 2a→ և a→
Պատ.՝ Այո, համագիծ են:

Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 4,5,6 մասերը:

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։ 

3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։ 
Ցոլակի աչքերի առաջ մթնել էր։ Գլխիվայր դառնում էին քարերը, գետափը, և թվում էր, թե գետափի փափուկ մամուռը կախվել է երկնքից։ Հաճելի էր ջրի մեջ և բնազդաբար կենդանին ավելի խորն էր թաղվում լպրծուն տիղմի և ջրային խոտերի մահիճում։ Իսկ վիզն ու գլուխը չէր բարձրացնում կապույտ քարերի բարձից։

4. 6-րդ հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նկարագրությունը։ 
Ցոլակի աչքերի առաջ մթնել էր։ Գլխիվայր դառնում էին քարերը, գետափը, և թվում էր, թե գետափի փափուկ մամուռը կախվել է երկնքից։ Հաճելի էր ջրի մեջ և բնազդաբար կենդանին ավելի խորն էր թաղվում լպրծուն տիղմի և ջրային խոտերի մահիճում։ Իսկ վիզն ու գլուխը չէր բարձրացնում կապույտ քարերի բարձից։ – Այս հատվածում պատկերավոր նկարագրված է Ցոլակի իրավիճակը թե նա ինչ է զգում։

5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։ 
Կարծում եմ Սիմոնը գտնվում էր անելանելի վիճակում ու միակ ելքը իր համար դա էր, քանի որ միայն դրանով կարող էր ազատել ձիուն։ Սակայն եթե նայենք երկրորդ տեսանկյունից Ցոլակի համար շատ ցավոտ էր այդ ամենը ու նրա համար ավելի ցավոտ էր երբ դա իր տերն է անում, ու կարծում եմ պետք է աներ մտածված և ոչ ամբողջությամբ վնասեր ոտքը, քանի որ դրանից հետո ձին կարող է չքայլել։

Uncategorized

Sights of Armenia

Source

Artsakh

Artsakh is an independent, state in Transcaucasia, which has historically been inhabited by Armenians. The capital is Stepanakert, and the cultural center is the fortified city of Shushi.

With its geographical and political location, it played an important role in Armenian history. During its existence, Artsakh has been the scene of many battles.

Artsakh is rich in high-value architectural monuments and beautiful places: Azok, Amaras, Bovurkhanavank, Gandzasar, Gtchavank, Dadivank, Lusavorich, Tsitsernavank, Kanach Zham, Kachaghakaberd, Handaberd, Ghazanchetsots, Mayraberd, Nngi, Nngidjan, Shoshka, Shushi, Shktorasheni Chinary, Togh, Avetaranox, Tigranakert, Jermajur, Handaberd and others.

Aragats

The highest point of the Republic of Armenia is Mount Aragats (4095 m). Karagat is the favorite mountain of this giant mountaineer and attracts many adventure lovers to its heights every year. The best stop on the way to the south peak is Kari Lake, located at an altitude of 3250 m. A particularly charming view opens from the top. On one side, the green valleys are outlined, on the other side, the eternal snow gives off white, in another place, the many large and small lakes of Aragats are silvered, and in the distant mist, the Biblical Ararat rises up on the edge of the Ararat valley.

Uncategorized

Ավստրալիա

Դասի հղում։

  1. Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:
    Աշխարհամասը գտնվում է միաժամանակ բոլոր 4 կիսագնդերում, քանի որ Օվկիանիայում գտնվող Կիրիբատի կղզին միակն է, որի տարածքով անցնում է և՛ հասարակածը, և՛ 180° միջօրեականը, իսկ մայրցամաքն ամբողջությամբ գտնվում է հարավային և արևելյան կիսագնդերում։Մայրցամաքին առավել մոտ է Ասիան, որից այն բաժանվում է մի խումբ կղզիներով և Թորրեսի նեղուցով:
  2. Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:
    Աշխարհամասը գտնվում է միաժամանակ բոլոր 4 կիսագնդերում, քանի որ Օվկիանիայում գտնվող Կիրիբատի կղզին միակն է, որի տարածքով անցնում է և՛ հասարակածը, և՛ 180° միջօրեականը, իսկ մայրցամաքն ամբողջությամբ գտնվում է հարավային և արևելյան կիսագնդերում։Մայրցամաքին առավել մոտ է Ասիան, որից այն բաժանվում է մի խումբ կղզիներով և Թորրեսի նեղուցով:
  3. Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:  
    Ավստրալիայում զարգացած է արդյունաբերությունը։ Տնտեսության մեջ զարգացած է նաև ծանր արդյունաբերությունը, հզոր էներգետիկ բազան և տեխնիկան։ Էներգետիկան հիմնված է՝ ածխի, նավթի և գազի վրա։Գյուղատնտեսությունը մեծ դեր է խաղում երկրի վրա, որին բնորոշ են՝ կապիտալիստական խոշոր հողատիրությունը և բազմաճյուղ կառուծվացքը։
  4. Առանձնացնել և դուրս գրել Ավստրալիայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր։
    1. Հին ժամանակներում Ավստրալիան ուներ ավելի քան 30,000 աբորիգեն մարդ:
    2. Ավստրալիայի կանանց մեծ մասն ապրում է 82 տարեկան:
    3. Ամենաշատ թունավոր կենդանիները հայտնաբերվել են Ավստրալիայում:
    4. Աշխարհի ամենամեծ արոտավայրը գտնվում է Ավստրալիայում:
    5. Ավստրալիան թարգմանվում է որպես «հարավի անհայտ երկիր»:
Uncategorized

Իսպանիայի տեսարժան վայրերը

Աղբյուր
Աղբյուր

Իսպանիան հաճելի անակնկալ է նրանց համար, ովքեր սիրում են կիզիչ արևը, հսկայական լողափերը, ցլամարտը և ֆլամենկոն: Երկրի տարածքում կան բազմաթիվ ամրոցներ, եզակի գյուղեր, իսկ Բարսելոնան և Մադրիդը կարելի է անվանել երկրի գլխավոր զբոսաշրջային մագնիսները

Բարսելոնան Իսպանիայի շատ գեղեցիկ քաղաքներից մեկն է, և ընդամենը մի քանի օրում այցելել քաղաքի տեսարժան վայրերը` ակումբներ, թանգարաններ, անհնար է: Նրանք, ովքեր պատրաստվում են ամառային հանգիստն անցկացնել հենց Բարսելոնայում, անհրաժեշտ է այցելել մշակութային ու շատ գեղեցիկ քաղաքի թոփ 5 տեսարժան հետևյալ վայրերը:


Ձեր առաջին այցելության վայրը պետք է լինի «Սագրադա Ֆամիլիա» տաճարը, Անտոնիո Գաուդիի հրաշք ստեղծագործությունը տեսնելը: Իր կյանքում մեծ քանդակագործն այդպես էլ չկարողացավ տեսնել այդ ստեղծագործությունը և դրա շինարարությունն այժմ էլ շարունակվում է և խոստանում են ավարտել 2026 թվականին:


Հաջորդը Բարսելոնայի հանրահայտ Գուել այգին է, որը նույնպես Գաուդիի ստեղծագործությունն է: Այգին լի է անհավանական գեղեցիկ ստեղծագործություններով: Այստեղ է նաև տունը, որտեղ ապրել է Գաուդին:


Իսպանական մյուս ստեղծագործությունը, որ արժե տեսնել Բարսելոնայում Մոնժուիկ մոգական շատրվանն է, որը նաև անվանում են երգող շատրվաններ, որոնք ջրի պարով ու երաժշտությամբ ցուցադրում է անհավանական շոու:

Uncategorized

Թթուներ

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:

Առավել հայտնի թթուներն են՝

աղաթթուն՝ HCl

ազոտական թթուն՝ HNO3

ծծմբական թթուն՝ H2SO4

ֆոսֆորական թթուն՝ H3PO4

Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: Քիմիական ռեակցիաների ընթացքում այդ ատոմները տեղակալվում են մետաղի ատոմներով: Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:

Օրինակ

քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:

Անվանումներից պարզ է դառնում, թե որտե՛ղ են այդ թթուները հանդիպում:

Որոշ թթուներ շատ թունավոր են: Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ HCN, պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝HF

Թթվի մոլեկուլում ջրածնի ատոմի (կամ ատոմների) հետ կապված այլ տարրերի ատոմները կամ ատոմների խմբերը, կոչվում են թթվային մնացորդ: