Uncategorized

Մարտի 28-ապրիլի 7-ը, առաջադրանք, 7-րդ դասարան

Առաջադրանք 1

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Այս թեմայում՝
 Միջազգային դրությունը անկախության վերականգնման նախօրյակին:
 Բյուզանդիայի՝ ազգությամբ հայ կայսեր նամակը
Աշոտ I-ին:
 Աշոտ I-ի միավորիչ և խաղաղարար գործունեությունը:
 Խալիֆը թագ է ուղարկում Աշոտ I-ին:
 Պատմաբանի բառարան՝ բարիդրացիական,
սպարապետ, դավադրություն, վերնախավ,
աթոռանիստ:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ: ԱՇՈՏ I
Հայաստանի ներքին իրավիճակը և արտաքին հարաբերությունները անկախ թագավորության վերականգնման նախօրյակին
855 թ. Հայաստանից Բուղայի հեռանալուց հետո հայ
իշխանները փաստացի տնօրինում էին երկրի ներքին
կյանքը։ Հետզհետե հասունանում էր արաբական տիրապետությունից լիովին ազատվելու և անկախ թագավորությունը վերականգնելու գաղափարը։ Արաբական խալիֆայությունում գահակալական կռիվներ էին, բազմաթիվ
երկրամասեր ձգտում էին անկախանալ, ինչն անխուսափելիորեն բերում էր կայսրության թուլացմանը։ Հայաստանի ինքնավար դրության նկատմամբ բարեհաճ էր նաև Բյուզանդիայի վերաբերմունքը։ Բյուզանդիան, որ արդեն
ավելի քան երկու դար ծանր պայքարի մեջ էր արաբական
խալիֆայության հետ, շահագրգռված էր Հայաստանի
անկախացմամբ և այդպիսով՝ տարածաշրջանում արաբների դիրքերի թուլացմամբ։ Միաժամանակ՝ IX դարի երկրորդ կեսին բյուզանդական կայսրությունում իշխանության եկած՝ ծագումով հայ Վասիլ կայսրը բարիդրացիական հարաբերություններ հաստատեց Աշոտ  Բագրատունի իշխանի հետ։ Բարենպաստ հանգամանք էր նաև այն, որ հայ Բագրատունիների մի ճյուղը հաստատվել էր Վիրքում և այնտեղ հասել ռազմաքաղաքական գերիշխանության. IX դարի վերջում նրանք Վիրքում հիմնադրեցին համանուն արքայատոհմ, որը Վրաստանը կառավարեց երկար դարեր։
Այսպիսով, արտաքին իրադրությունը նպաստավոր էր հայոց անկախ թագավորության վերականգնման գործընթաց սկսելու առումով, սակայն դրա
համար հարկավոր էր նաև համախմբել հայ իշխաններին, վերացնել նրանց միջև առկա ներքին տարաձայնություններն ու վեճերը, ինչպես նաև հաղթահարել արաբների վերջին փորձերը՝ Հայաստանը պահել իրենց
պետության կազմում։


Աշոտ Խաղաղարար
Աշոտ Բագրատունին 855 թ. արաբական իշխանության կողմից ճանաչվեց հայոց իշխան և սպարապետ, իսկ 862 թ.՝ հայոց իշխանաց իշխան։ Արաբական իշխանությունները նրան հանձնեցին Հայաստանում հարկահանության իրավունքը։ Հարկերը պակասեցին երեք անգամ, ինչը շատ կարևոր էր ժողովրդի ընդհանուր վիճակի բարելավման համար։ Աշոտ Բագրատունին
սպարապետության պաշտոնը հանձնեց եղբորը՝ Աբասին, իսկ բանակի ընդհանուր թիվը հասավ 40000-ի։
Աշոտ իշխանաց իշխանը սկսեց հայ իշխաններին հաշտեցնելու և համախմբելու գործունեություն ծավալել։ Նա Զաքարիա կաթողիկոսի հետ մեկնեց Վասպուրական և հարթեց Արծրունի իշխանների միջև առկա
վեճերը։ Ամուսնական կապերի միջոցով ամրապնդեց
իր և Բագրատունի տոհմի բարեկամությունը նույն Արծրունի և Սյունի իշխանական տների հետ։ Աշոտ Բագրատունին միջամտեց նաև վրաց իշխանների վեճերին և նրանց նույնպես հաշտեցրեց։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։

Մեջբերված տեքստում ներկայացված է Աշոտ
իշխանաց իշխանի (ապագա հայոց թագավոր Աշոտ
Ա-ի) անձնային որակների և կենցաղի նկարագրությունը պատմիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու կողմից։
Իսկ երբ իր հոր՝ Սմբատի փոխարեն Աշոտն է տիրում
հայոց սպարապետությանը, իրենից առաջ եղողներից
գրեթե ամենաբարձրը ինքն է ճանաչվում, քանի որ ընդունելով մեծարանքներ՝ արհամարհում էր անարգանքը և
միշտ իրեն վարժեցնում էր բարի կրթության ու ուսման մեջ։
Նա իր հոգու վրա ազդում էր բարվոք կերպով՝ բոլորի հետ
հաստատելով սերտ սեր։ Թշնամիների դեմ հակառակություն կամ կռիվ չէր մղում, այլ բարի խոսքերի օգնությամբ
նրանց բերում էր ճիշտ ուղղության ու իր կողմը։ Իր սնոտի
շահը իրեն վնաս էր համարում և առատաձեռն գտնվելով
բոլորի նկատմամբ՝ սիրալիր սրտով շատերի միտքն իր
կողմն էր գրավում։ Եվ այդ ամենի համար բոլորը հավանում և սիրում էին նրան։
Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն
1. Թերևս հենց այսպիսի հատկանիշներ պետք է
ունենա յուրաքանչյուր առաջնորդ, որը ցանկանում է համախմբել տարբեր ուժեր կամ մի ամբողջ
ժողովրդի։
2. Փորձե՛ք ընտրել մեջբերված տեքստից տարբեր
մտքեր և մեկնաբանել ուսուցչի օգնությամբ։
Այսպիսի իրավիճակում, երբ հայ հասարակության
բոլոր խավերը միաբան էին Աշոտ իշխանին հայոց
թագավոր հռչակելու մտքի շուրջ, Զաքարիա Ձագեցի
կաթողիկոսը 869 թ հրավիրում է հայ իշխանների
հատուկ ժողով։ Այստեղ միահամուռ կերպով որոշվում
է Աշոտ Բագրատունուն հռչակել հայոց թագավոր։ Այս
որոշումից հետո հայ հոգևոր և քաղաքական վերնախավը դիմում է խալիֆին, որպեսզի վերջինս ճանաչի
Աշոտի թագավորական իշխանությունը։

Uncategorized

Տնային աշխատանք

Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով․

  • Անհրաժե՞շտ է ունենալ նպատակ կյանքում

Կյանքն առանց նպատակի կարծում եմ անիմաստ կլինի: Ամեն մարդ պետք է ունենա իր նպատակները երազանքները և ամեն օր պետք է գնա դրանց ետևից: Իսկ դրանց հասնելու համար պետք է ունենալ ձգտում, աշխատասիրություն և կամքի ուժ քանի որ ոչ մի բանի առանց դժվարության չես կարող հասնել և պետք է պայքարես դրանց դիմաց որպեսզի կարողանաս հաղթահարել: Ես նույնպես ունեմ շատ երազանքներ և նպատակներ որոնք ես ուզում եմ հասնել իմ կյանքի ընթացքում:

Uncategorized

Домашнее задание

Написать об изменениях, которые произошли в жизни с наступлением весны.

С наступлением весны я начинаю более активную жизнь. Я начинаю быть счастливее когда вижу на улице солнце. И еше изменилось то что чаще выхажу на улице и гуляю с мсими друзьями.

Uncategorized

Ինքնաստուգում

1. Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքի ամենաերիտասարդ ոլորտն է.

1) արդյունաբերությունը 3) ծառայությունների ոլորտը

2) գյուղատնտեսությունը. 4) տեղեկատվական ոլորտը

2. Զարգացման ագրարային փուլում գտնվող երկրներ են.

1) Մոզամբիկը և Բանգլադեշը 3) Ֆրանսիան և Իտալիան

2) Թուրքիան և Իրանը 4) Բրազիլիան և Արգենտինան

3. «Արտադրանք — արդյունաբերության ճյուղ» զույգերից ընտրել սխալը.

1) տրիկոտաժ — թեթև արդյունաբերություն

2) պլաստմասսա — մեքենաշինություն

3) կաուչուկ — քիմիական արդյունաբերություն

4) պողպատ — մետաղաձուլություն

4. Ածխի արդյունահանմամբ առաջատար երկիրն է.
1) Ֆրանսիան

3) Ճապոնիան

2) Չինաստանը

4) Ավստրալիան

5. Էլեկտրաէներգիայի արտադրությամբ առաջատար երկիրն է.

● 1) Չինաստանը 3) ԱՄՆ–ը

● 2) Ճապոնիան 4) Գերմանիան

6. Համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեն.

1) ջէկերը

2) ջրէկերը

3) աէկերը

4) մէկերը

7. Ո՞ր պնդումն է սխալ.

● 1) Զարգացած երկրների արդյունաբերության առաջատար ճյուղը վառելիքային արդյունաբերությունն է:

2) Ներկայումս էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մեծանում է էներգիայի ոչ ավանդական աղբյուրների դերը:

● 3) Աշխարհում առաջին աէկը կառուցվել է Ռուսաստանում:

● 4) Աշխարհի խոշորագույն աէկը Ճապոնիայում է:

8. Ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Նավթի համաշխարհային պաշարների մոտ 9/10–ը կենտրոնացված է զարգացած երկրներում:

2) Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեն ատոմային էլեկտրակայանները:

3) Քիմիական արդյունաբերության գիտատար ճյուղերը տեղաբաշխված են զարգացող երկրներում:

4) Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 4/5–ը բաժին է ընկնում զարգացած երկրներին:

9. Ավտոմոբիլային ընկերություն — պետություն» սկզբունքով կազմված զույգերից ընտրել սխալը.

● 1) «ՏՈՅՈՏԱ» — Ճապոնիա 3) «ՖՈՐԴ» — ԱՄՆ

● 2) «ՊԵԺՈ» — Ֆրանսիա 4) «ՖԻԱՏ» — Իսպանիա

10. Բնութագրումով որոշել արդյունաբերության ճյուղը. Արդյունաբերության այս ճյուղն ունի լայն հումքային բազա. բնական հանքային հումք, արդյունաբերության այլ ճյուղերի թափոններ: Ո՞ր ճյուղն է.

1) քիմիական արդյունաբերությունը 3) մեքենաշինությունը

● 2) մետաղաձուլությունը 4) թեթև արդյունաբերությունը

11. «Արտադրանք — արդյունաբերության ճյուղ» զույգերից ընտրել ճիշտը.

● 1) հաստոց —մետաղաձուլություն

● 2) պլաստմասսա — մեքենաշինություն

3) տրիկոտաժ — թեթև արդյունաբերություն

● 4) սինթետիկ մանրաթել — թեթև արդյունաբերություն

12. «Բուսաբուծության ճյուղ — մշակաբույս» զույգերից ընտրել սխալը.

1) հացահատիկային — բրինձ

2) կերային — ցորեն

3) բանջարաբոստանային — կաղամբ

4) տեխնիկական — շաքարի ճակնդեղ

13. Ո՞ր պնդումն է սխալ.

1) Զարգացող երկրներին բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը:

2) Բրնձի ցանքատարածությունները մեծ տարածում ունեն մուսսոնային կլիմա ունեցող շրջաններում:

3) Զարգացած երկրների գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է

4) Խաղողագործության գծով մասնագիտացել են հատկապես Միջերկրական ծովի ավազանի երկրները:

14. Ընտրել «մշակաբույս — մշակաբույսի հայրենիք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

● 1․ թեյ ա. Հնդկաստան

● 2․ շաքարեղեգ բ. Եթովպիա

3․ եգիպտացորեն գ. Մեքսիկա

● 4․ սուրճ դ. Չինաստան

1) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ

2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ

3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա

4) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ

15. Թելատու տեխնիկական մշակաբույսեր են.

● 1) եգիպտացորենը և շաքարեղեգը 3) ծխախոտը և բամբակենին

2) ջուտը և վուշը 4) բրինձը և արևածաղիկը

16. Ձիթատու տեխնիկական մշակաբույսեր են.

1) բամբակենին և ցորենը

3) սոյան և արևածաղիկը

2) կարտոֆիլը և ձիթապտուղը

4) եգիպտացորենը և բրինձը

17. Ընտրել «մշակաբույս — բուսաբուծության ճյուղ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

● ծխախոտ ա. հացահատիկային

● գարի բ. տեխնիկական

● վարունգ գ. այգեգործություն

խնձոր դ. բանջարաբոստանային 1) 1–բ, 2–գ, 3–ա, 4–դ 2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ 3) 1–գ, 2–ա, 3–բ, 4–դ 4) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ

18. «Մշակաբույս — առաջատար երկիր» զույգերից

2. թեյ-հնդկաստան

Uncategorized

Տնային  աշխատանք

Կարդա՛ ստեղծագործությունը, կատարի՛ր առաջադրանքները։ 

Առաջադրանքներ


Ա․ Քննարկե՛ք հետևյալ հատվածները.

Պայքարեք՝մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Այս հատվածի ասելիքը այն է որ լինում են պահեր երբ պետք է թողնես քո եսը փորձես ավելի հանգիստ լուծես այդ խնդիրը առանց ներքին կատաղությամբ: Իմ կարծիքով ավելի լավ է պայքարես քո խոսքով այլ ոչ ուժ գործադրելով:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Բ․ Դո՛ւրս գրեք և մեկնաբանե՛ք այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչո՞ւ Օմարը չսպանեց թշնամուն:
-Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել:

Այս հատվածում ասվում է, որ Օմարը 30 տարի իր մեջ թշնամանք չի ունեցել և պայքարել է առանց կատախությամբ:

Գ․ Բացատրե՛ք ստեղծագոծության վերնագիրը։
Պայքար առանց կատաղության – Առանց ներքին զայրույթի պայքարել

Uncategorized

Դասարանական աշխատանք

Հարակատար դերբայով կազմված ժամանակային ձևեր 

Հարակատար դերբայ + օժանդակ բայ : Հատուկ են միայն սահմանափակ թվով բայերի: 

Հարակատար ներկան ցույց է տալիս առարկայի դրությունը և վիճակը ներկայում՝

Քնած են, կարծես անսահման խաղաղություն է:

Հարակատար անցյալը ցույց է տալիս առարկայի դրությունը, վիճակը անցյալում ՝ խոսելու պահից առաջ: 

Կանգնած էր սեղանի մոտ և ինչ-որ բան էր մտորում: 

1. Փակագծերում եղած բայերը գործածիր հարակատար անցյալի համապատասխան թվով ու դեմքով: 

Դղյակի ուրիշ շատ սենյակների նման քարաշեն էր և այս առանձնարանը՝ միայն այն զանազանությամբ , որ սա կերտված էր գույնզգույն ընտիր քարերից: Պատերից յուրաքանչյուրը բաժանված էր չորս կամարամասի, որոնք հաստատված էին գոտեզարդ պատվանդանների վրա: Պատերի հարթ ու ողորկ մասերը շինված էին սպիտակ, սյուներն ու կամարները ՝ դեղնագույն քարից: 

Սահմանական ապառնի 

Կազմվում է ապակատար դերբայի և օժանդակ բայի ներկայի ձևերով: 

Ցույց է տալիս խոսելու պահից հետո կատարելի գործունեություն: 

2. Խոնարհի՛ր երգել, բարձրանալ բայերը:
երգել – երգելու եմ, երգելու ես, երգելու է ,երգելու ենք, երգելու եք, երգելու են

բարձրանալ- բարձրանալու եմ, բարձրանալու ես,բարձրանալու է, բարձրանալու ենք, բարձրանալու եք, բարձրանալու են

Uncategorized

Տնային աշխատանք

1. Տեքստն ավարտի՛ր նրան հաջորդող հետևություններից նրանցով, որոնք տեքստից են բխում:
Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: «Աստված վկա,- ասաց ինքն իրեն,- ես էլ պիտի այդպես շորորամ»: Փորձեց-փորձեց, տեսավ՝ չի ստացվում, ինքն աղավնու պես քայլել չի կարողանում: «Է՛հ,- ասաց,- ի՛նչ հիմարություն, ավելի լավ է՝ նորից պապերիս նման քայլեմ»: Փորձեց, տեսավ, որ պապերի քայլքն էլ է մոռացել: Այդ օրվանից ագռավը ո՛չ շորորալ է կարողանում, ո՛չ էլ ուղղակի քայլել, ցատկոտում է:
Հետևություն
ա) Մարդ թող չփորձի ուրիշների նման ապրել ու իր բնույթից չբխող բաներ անել, թե չէ անհարմար վիճակի մեջ կընկնի:
բ) Մարդը, որ ինչ-որ բան շատ ու սրտանց ցանկանա, անպայման ուզածին կհասնի:
գ)Ավելի լավը դառնալու համար մարդ պիտի անընդհատ շուրջը նայի, ուսումնասիրի ու սովորի:
դ) Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա:
ե) Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել:
զ) Մարդուն միշտ ուրիշի ունեցածն է ավելի լավը թվում: Փոխանակ իրեն ու իր մեջ նայի. մարդը աչքն անընդհատ ուրիշի ունեցածին է գցում:

2. Տեքստը փոխադրի՛ր  չորս-հինգ նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում, որոշեցին մրցել: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է, հույսը դնելով իր արավազության վրա նա պարկեց քնեց, որ հանգստանա: Կրիան հասկանալով, որ դանդաղավազ է, չէր հանգստանում, ալյ միայն վազնում էր: Այդպես նա անցավ քնաց նապաստակին և հաղթեց: Երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

3. Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:
Անցյալ դարի  վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ, և նրան հարկավոր էր գումար: Նա բոլորին հայտարարեց, որ վաճառում է նոր տիեզերական և երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ  ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով: