Uncategorized

Ինքնաստուգւոմ

1) Որո՞նք են բնական գիտություններ։
Ֆիզիկա, քիմա, կենսաբանություն, բնագիտություն:

2)Ի՞նչ է ուսումնասիրում քիմիա գիտությունը։
Քիմիան ուսումնասիրում է նյութերի կառուցվածքը,հատկությունները և փոխանակումների մասին:

3)Նկարեք ձեր տանն օգտագործվող մի քանի փայտե իրեր։

4)Թվարկեք ձեզ ծանոթ մի քանի նյութ, որոնք նավթից են անջատվում։
Ջրածին, ածխածին:

5) Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա ու ստացվում է բնական հումքի վերամշակումից : 
ա) նավթ։
բ) ոսկի։
գ) ջուր։
դ) գինի

6) Հետևյալ նյութերից ո՞րը համ չունի ։
ա) մրգահյութ։
Բ) աղաջուր։
Գ) անձրևաջուր։
Դ) կաթ։

7) Հետևյալ եղանակներից ո՞րի օգտագործումն է անօգուտ `շրջապատող աշխարհը ճանաչել ցանկանալիս ։
ա) դիտում։
Բ) չափում
Գ) փորձ 
դ) բախտագուշակում

8) Հետևյալ նյութերից ո՞րն է հնարավոր տարբերել հոտով ։
ա)կերակրի աղ։
Բ) խմելու ջուր։
Գ) սուրճ։
Դ) ալյուր

9) Քիմիական լաբորատորիայում անծանոթ նյութը կարելի է 
ա) համտեսել։
Բ)լցնել ձեռքի ափին։
գ) դիտել `առանց սրվակը բացելու։
Դ) փորձանոթում տաքացնել

10) Հետևյալ նյութերից ո՞րն է արտադրվում քիմիայի օգնությամբ ա)ավազ։
Բ) ջուր։
Գ) փայտ։
Դ) օճառ

Uncategorized

Դասարանական աշխատանք

Կարդում ենք Չարենց, Թումանյան, Տերյան

  • Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
    Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։
    Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝
    Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։
    Եղիշե Չարենց
  • Դժկամ նայում են ժայռերը խոժոռ,
    Տխուր խաղում են ալիքները ժիր. —
    Ընդունիր հոգիս մոլոր, մենավոր,—
    Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր։
  • Օտար դաշտերի անանց մշուշում
    Վահան Տերյան

    Տըխուր լռության գիշերն է իջել —
    Իմ սիրտը հավետ թախիծն է մաշում,
    Մի լուսե երգ է իմ հոգում ննջել…
    Վահան Տերյան
  • Օ, նայիր ու տե՜ս, նայի՜ր ու ժպտա,
    Օ, նայի՜ր հեռուն.—
    Վառվել է ահա մի ոսկի շղթա
    Քրոջ աչքերում…
    Եղիշե Չարենց
  • Ամռան գիշերվա երկինքն աստղալի,
    Յուր հսկայական վըրանի ներքո
    Գրկած շարքերը բարձր լեռների,
    Պատմում է երկրին մեծությունն աստծո։
    Հովհաննես Թումանյան
  • Որպես դաշույն՝ օրերի հնամենի պատյանից
    Ելնում է, կարծր ու բոսոր, ու վառվում է ապագան.
    Եվ չի մտնի նա հնի փոշոտ պատյանը նորից,
    Ու չի թաղվի օրերում, որ վառվեցին ու չկան։
    Եղիշե Չարենց
  • Որպես երկաթե մի մրրկահավ՝
    Թռչում է կարմիր մեր կամքը հիմա
    Աշխարհի հեռուն—
     Ու շաչում է հաղթ, երկաթ թևերով
    Հեռու ու մոտիկ ռազմադաշտերում։
    Եղիշե Չարենց

Լուսնի շողերը թովիչ-խուսափող
Ստվերիդ նման և՛ հեռու, և՛ մոտ.
Ես մի լուսնահա՛ր, ես մի խենթ լուսնո՛տ,
Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող։
Վահան Տերյան

Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց
Երկար դարերով, ահեղ հարվածով,
Թեպետև էսպես ցրվեց, տարածեց,
Ձըգեց հողեհող, փըռեց ծովեծով,
Հովհաննես Թումանյան