Գրականություն 9

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝  

  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը նրա մասին է թե ինչպես է  Ամպրոպից հետո  բնությունը գեղեցկանում երկինքն ավելի կապույտ է լինում,  խոտերն ավելի կանաչ են լինում: Ճերմակ շուշանը ավելի ճերմակ է լինում, իսկ  կակաչն՝ ավելի կարմիր, մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Ամպրոպից հետո սարերն ավելի բարձր են երևում, ձորերն ավելի խոր են երևում, իսկ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ծառերն ավելի խոնարհ են լինում, հավքերն էլ մեր գլխավերևում իրար կանչում են ավելի սրտով:  Ամպրոպից հետո արևն ավելի բարի է լինում, և մենք ավելի սիրով ենք իրար բարի լույս ասում։ Ամպրոպից հետո աշխարհը և դու ավելի հասկանալի եք լինում:

  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

կանաչ խոտեր, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, բարի արև:

  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Կրկնվում են ամպրոպից հետո բառակապակցությունը և ավելի բառը: Դրանցով մենք հասկանում ենք ամպրոպից հետո ինչ է լինում, իսկ ավելի բառն ավելի է ընդգծում կատարվող գործողությունները:

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Իմ կարծիքով բանաստեղծության գլխավոր իմաստը այն է որ դժվար տխուր ու վատ օրերից հետո հաջորդում է լավը ու ուրախը։ իսկ այդ դժվարությունները քեզ դարձնում են ավելի ուժեղ և ինքդ քեզ հասկացող։

Գրականություն 9

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի: 

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
    Անտառն արևի բեկբեկուն մի շող
    Հովն ամպի թևից մի փետուր պոկել
  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
    Օրվա պահերից ամենաշատը սիրում եմ գիշերը, քանի որ երբեմն ունենում ենք վատ օրեր, ու գիշերը մնալով միայնակ անաղմուկ վայրում կարողանում եմ հանգստանալ ու հասկանալ ինքս ինձ նայելով մուգ կապույտ երկնքին։
Գրականություն 9

Այս իմ հրաշք աշխարհն է

Այս իմ հրաշք աշխարհն է

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Այս բանաստեղծության մեջ Տերյանը ներկայացնում է աշխարհը իր աչքերով, որտեղ ամեն ինչ գլխիվայր է ու իր պատկերացումներով հրաշալի։ Նա աշխարհի ուրիշ լինելը համեմատում է բնության երևույթների հետ, որտեղ ծառերն գլխիվայր են աճում,ջուր է խմում ձորը ձորից, Երկնքի մեջ արտ է ծլում։ Սակայն իր աշխարհում նա ոչ թե վատն էր փոխում դեպի լավը այլ ուղղակի փորձում էր իր երևակայության արդյունքում ամեն ինչ փոխել իր ուզած կերպով այսինքն հակառակ և գլխիվայր ամեն ինչ, որը իր աչքերով հրաշալի էր։ Եվ դա իր հրաշք աշխարհն էր, որտեղ շողքը տեր է, շվաքը հյուր։

Գրականություն 9

Տաղ անձնական (Չարենց)

Այս ստեղծագործության մեջ նկարագրված է Չարենցի ապրումները, իր հարազատ հողը լքելուց, նրա կարոտը դեպի իր սիրելի աղջիկ Կարինե Քոթանճյանը։ Ասում է որքան էլ դժվար լինի նա պարտավոր է լքի հանուն իր ապագայի ու երազանքների։ Նա իրեն զգում էր լիովին օտար վայրում, տեսնում էր անծանոթ դեմքեր ու ինքը իրեն հարցնում էր արդյոք դա այդ տեղն է որտեղ պետք է լիներ։ Կյանքը համարում էր գորշ, տաղտկալի ու խելագար երգ։ Ամենից շատը նա կարոտում էր և մտածում էր Կարինեյի մասին ու ասում էր՝ Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավ – մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Բանաստեղծությունը գրվել է 1919թ., երբ պատերազմի սարսափների միջով անցած բանաստեղծը վերադարձել էր Կարս, սակայն շուտով նորից պիտի հեռանար հայրենի քաղաքից և հրաժեշտ տար այնքան թանկ ու հարազատ ,վայրերին ու մարդկանց։Բանաստեղծը, առանց չարանալու, ձգտում է դեպի անհայտ հեռուները, դեպի «բարձր, հին ու աստղային երազների » ճանապարհը, «եզերքը Ամենտի», ուր հոգին կրկին պիտի վերածնվի գեղեցիկ ու նոր կյանքի համար:

Գրականություն 9

Եղիշե Չարենց «Զարմանալի աշուն»

Եղիշե Չարենցը շատ գեղեցիկ կերպով ներկայացնում է աշունը, կարծես դու ապրես այդ պահին։ Աշունը ներկայացնում է որպես անձրևի թելեր, աշնանը նրա մոտ ավելի մեծ ցանկություն էր առաջացնում գործելու ու առաջ գնալու, և ոչ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում: Շատ պատկերավոր նաև ներկայացնում է թե ինչպես է աշունը դեղնավուն տերևներով նստել դռան վրա։

Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ պայքարի կանչեց – ապագայի համար։
Այս խոսքերը կարծես մի սկիզբ լինեն աշնան համար: Գիտենք, որ գարունն է բացում տարին։ Բայց ահա այս խոսքերը ապացուցում են, որ աշունն է մեկնարկը նոր կյանքի և պայքարի։ Ահա, թե ինչն է իմ կարծիքով աշունը դարձնում «զարմանալի»։

Գրականություն 9

Եղիշե Չարենց «Վահան Տերյանի հիշատակին»

Չարենցը պատմում էր որ Վահան Տերյանին տեսել է միայն մեկ անգամ 1917 թվականին Թիֆլիսում, այն ժամանակ գոյություն ունեցող “Чашка чаю” բարեգործական թեյատան մեջ։ Այդ ժամանակ պատմում է որ նրան մոտեցավ Կարա-Դարվիշը այն ժամանակ նրան անձամբ ծանոթ միակ հայ հեղինակը։ Նա նրան շատ նախանձեց քանի որ նրա համար Վահան Տերյանը բացի հանճարեղ լինելուց նաև միֆական անձնավորություն էր։ Նրա տպավորության մեջ Տերյանը մնաց թուխ, մի փոքր դեղնավուն, խիստ հայկական դեմքը և սև աչքերի խոնավ նայվածքը․ նրա դեմքին կարծես մշուշ կար և նրա աչքերը այդ մշուշի միջից նայում էին խոնավ նայվածքով․․․․։ Նա ասում էր դեմքը թեկուզ կոպիտ հայկական էր սակայն ում էր ծայր աստիճան կրթված, մտավոր աշխատանքով ապրող մարդու տպավորություն։ Դեմքի վրա կար հիվանդագին հոգնածության կնիք և նրա կերպարանքն ամբողջովին։

Գրականություն 9

Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը

«Եղիշե Չարենցի դիմանկարը», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1923 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: 1924 թվականին կտավը ցուցադրվել է Վենետիկյան 14-րդ միջազգային ցուցահանդեսում (բիենալե):Սարյանը Եղիշե Չարենցի կտավը ստեղծել է գաղափարական շեշտադրմամբ: Հետևի ֆոնի երկնագույն գլխաշորի վրա պատկերել է եգիպտական դիմակներից մեկը: Սարյանի արխիվում գտնվել է այն մետաքսե ծաղկազարդ գլխաշորը, որի ֆոնի վրա արված է Չարենցի դիմանկարը: Կտավի բնօրինակը իր տեղն է գտել Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մշտական (Երևան)|ցուցադրության մեջ:

1937 թվականին պատկերասրահի բակում այրում են Սարյանի վրձնած 12 դիմանկարները, որտեղ պատկերված էին «ժողովրդի թշնամի» հայտարարված հայ պետական գործիչներն ու մտավորականները: Այդ դիմանկարներից փրկվում է միայն «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը, որը գրականագետ, արվեստաբան Նշան Մուրադյանն ու Պարգևուհի Սիմոնյանը կտավը թաքցրել են չերևացող մի անկյունում: Ավելի ուշ, երբ պարզվում է իրողությունը, հուզված Սարյանը որոշում է նկարը` որպես պարգև նվիրել Նշան Մուրադյանին: Գրականագետը հրաժարվում է: