Գրականություն 9

Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը

«Եղիշե Չարենցի դիմանկարը», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1923 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: 1924 թվականին կտավը ցուցադրվել է Վենետիկյան 14-րդ միջազգային ցուցահանդեսում (բիենալե):Սարյանը Եղիշե Չարենցի կտավը ստեղծել է գաղափարական շեշտադրմամբ: Հետևի ֆոնի երկնագույն գլխաշորի վրա պատկերել է եգիպտական դիմակներից մեկը: Սարյանի արխիվում գտնվել է այն մետաքսե ծաղկազարդ գլխաշորը, որի ֆոնի վրա արված է Չարենցի դիմանկարը: Կտավի բնօրինակը իր տեղն է գտել Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մշտական (Երևան)|ցուցադրության մեջ:

1937 թվականին պատկերասրահի բակում այրում են Սարյանի վրձնած 12 դիմանկարները, որտեղ պատկերված էին «ժողովրդի թշնամի» հայտարարված հայ պետական գործիչներն ու մտավորականները: Այդ դիմանկարներից փրկվում է միայն «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը, որը գրականագետ, արվեստաբան Նշան Մուրադյանն ու Պարգևուհի Սիմոնյանը կտավը թաքցրել են չերևացող մի անկյունում: Ավելի ուշ, երբ պարզվում է իրողությունը, հուզված Սարյանը որոշում է նկարը` որպես պարգև նվիրել Նշան Մուրադյանին: Գրականագետը հրաժարվում է:

Leave a comment