Uncategorized

Տնային աշխատանք

Ընտրել Թումանյանի ստեղծագործություններից մեկը, սովորել անգիր:

ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
(Նմանություն)

Բաբելոնի գետեզերքին նըստել էին նրանք գերի,
Հիշում էին իրենց Սիոնն, Երուսաղեմն ու լալիս,
Կախել էին տավիղները վեր՝ ճյուղերին ծառերի,
Հիշում էին անցած փառքերն, անցած երգերն ու լալիս։

— Առե՛ք տավիղն, երգե՛ք, տեսնենք երգերը ձեր Սիոնի.
Ասում էին գերիչները Իսրայելի որբերին,
Ու՝ սըրբելով նըրանք լացը իրենց տխուր աչքերի՝
Տավիղ առած երգում էին օտար գետի ափերին։
— Ո՜վ սըրբազան Երուսաղեմ, ըսկիզբը մեր երգերի,

Եվ քեզ, Սիոն, մեր սըրբություն, թե մոռանանք մենք երբեք,
Թող մոռանա մեզ մեր աջը, հավետ մընանք մենք գերի,
Թող չըտեսնենք մենք հավիտյան ոչ խնդություն և ոչ երգ…
— Ո՜վ անօրեն դու Բաբելոն, երնեկ բազկին ոխառու,
Որ կըզարկի աչքիդ առաջ զավակներըդ քարերի,

Երնեկ օրին, երբ կըզարթնի Իսրայելի Եհովան
Ու կըլսի հառաչանքը մեր գերեվար քընարի…
Էսպես նըրանք երգում էին իրենց վըրեժն ահարկու,
Ու զարմանքով հարցնում էին գերիչները մեկմեկու.
— Մի՞թե դեռ էլ կենդանի է Իսրայելը աշխարհում,
Մի՞թե նըրան չըսպանեցինք պատերազմի դաշտերում…

Դիտել Թումանյանի մասին պատմող ֆիլմը, բլոգում նշումներ անել, հետաքրքիր փաստեր առանձնացնել:

Ես շատ մեծ հետաքրքրությամբ եմ նայել այս ֆիլմը ու իրոք ես շատ ու շատ նոր և հետաքրքիր բաներ իմացա որոնք մինչ օրս չգիտեի:
Ամենատպավորիչը դա այն էր որ Թումանյանը իր երազներում կարողանում էր զգալ իր հարազատների մահը և այն վատ բաները որոնք պետք է պատահեին իր հարազատներին և ընկերներին:
1923 թվականի, մարտի 23-ի առավոտյան Թումանյանն իր վերջին խոսքը ուղղել է իր երեխաներին՝ ,,Խոչաղ կացեք,,: Թումանյանը արտաքնապես շատ գեղեցիկ, բարձրահասակ և հմայիչ տղամարդ էր:Երկար բանակցություններից և խնդիրների պատճառով Թումանյանը բաց է թողնում դասերը: Իր հետաքրքրությունները այլ տեղեր էին, իսկ կրթական ծրագիրը չէր բավարարում նրան:

Uncategorized

Փետրվար ամսվա ամփոփում. Հայոց լեզու, Գրականություն

Դասարանական և տնային աշխատանքներ:
Հայոց լեզուhttps://elenavetisyan.wordpress.com/2022/02/01/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/07/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/08/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/10/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/14/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/15/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/17/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/21/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/22/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/24/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/28

Գրականությունhttps://elenavetisyan.wordpress.com/2022/02/02/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/07/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/14/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/15/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/21/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/23/

Նախագծեր, թարգմանություններ և ստեղծագործական աշխատանք:
Հայոց լեզու-https://elenavetisyan.wordpress.com/2022/02/01/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/05/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/05/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/12
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/12/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/20/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/21/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/22/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/25/

Գրականությունhttps://elenavetisyan.wordpress.com/2022/02/09/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/14
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/15/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/23/

Uncategorized

Վահանանց պատերազմ

1․ Ի՞նչ փաստեր են խոսում այն մասին, որ Ավարայրի ճակատամարտից հետո Պարսկաստանը հրաժարվեց հայերի բռնի կրոնափոխության մտադրությունից, սակայն շարունակեց այլ միջոցներով (ոչ բռնի) կրոնափոխության քաղաքականությունը։
Պարսկական բանակը նույնպես ձգտում էր վճռական խոշոր ճակատամարտի՝ հույս ունենալով կործանիչ հարված հասցնել ապստամբներին։ Երկու բանակներն իրար են հանդիպում 482 թ. մայիսին Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ՝ Ավարայրի դաշտից ոչ շատ հեռու:

2. Ի՞նչ փաստերի հիման վրա կարելի է պնդել որ Պարսկաստանը մեծ կարևորություն էր տալիս հայ և վրաց ժողովուրդների կրոնափոխությանը։
1. Պարսկաստանը իր ուժող հարձակվում է հայոց բանակի վրա:
2. Վրաստանից լուր է հասնում, որ պարսկական զորքերն Աղվանքից շարժվում են Վրաստան:

3. Ի՞նչ տարբերություններ կարելի է գտնել Ակոռիի, Ներսեհապատի և Ճարմանայի ճակատամարտերի միջև։
Ակոռիի ճակատամարտում զոհվեց ավելի քանի 7000 մարդ, բայց մյուս ճակատամարտների հետ համեմատած սա այդքան էլ մեծ մասշտամբներով չէր: Ներսեհապատի ճակատամարտը շատ թեժ էր և բարդ: Ճարմանայի ճակատամարտում պատերազմող զորքերը քիչ էին:

4. Նշի՛ր անձնային հատկանիշներ, որոնք բնութագրում են հանուն հավատի նահատակված Վարդենի-Շուշանիկին։ Կամ փորձի՛ր նկարել Վարդենի-Շուշանիկի դիմանկարը՝ բացատրելով, թե ինչու ես հենց այդպիսի դիմագծերով պատկերել նրան։

5. Ի՞նչ տպավորություններ ունես Նիխորի գործունեության և անձի վերաբերյալ: Կարո՞ղ ես պնդել, որ թեմայի տեքստը բավական է նրա անձի և գործունեության մասին տպավորություններդ ճշմարիտ համարելու համար։

6. Ի՞նչ նշանակություն ունեցավ Վարդանանց և Վահանանց պայքարը հայ ժողովրդի համար և ի՞նչ ազատություններ ապահովեց հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար։
Վարդանանց և Վահանանց պատերազմը պետք էր, որովհետև, եթե հայերը չմենամարտէին Պարսկաստանի հետ մենք հիմա Քրիստոնյա չէինք լինի

Uncategorized

հիդրա

Աղեխորշավորները հանդիսանում են պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ապրում են ծովերում, օվկիանոսներում, քաղցրահամ ջրերում։ Աղեխորշավորները առանձնահատուկ են նրանով, որ ունեն իսկական մասնագիտացված և տարբերակված բջիջներ։

Բջիջները խիստ տարբեր են կառուցվածքով և գործառույթով։ Աղեխորշավորների մոտ առկա է մասնագիտացված բջիջների համախմբում՝ կյանքի կազմավորման հյուսվածքային մակարդակի նախատիպով։ Աղեխորշավորներն ունեն առաջնային հյուսվածքներ։ Նրանց մարմինն ունի պարկի ձև, որի խոռոչում իրականանում է մարսողությունը, որի համար էլ ստացել են իրենց անվանումը։ Աղեխորշավորների նման մարմինը կոչվում է աղիքային խոռոչ, որը բազմաբջիջ օրգանիզմների կազմավորման և զարգացման կարևոր դրսևորում է։ Այսինքն՝ աղեխորշավորները մաշկամկանային պարկի ներսում ունեն աղիքային խոռոչ, որը հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ բերանային անցքի միջոցով։

Նրանց բերանային անցքի շուրջ շրջանաձև տեղակայված են երկար շոշափուկներ, որոնց և՛ շարժման, և՛ սննդառության դեր են կատարում։ Նրանց մարմինն ունի ճառագայթային համաչափություն, քանի որ հիմնականում պասիվ տեղաշարժվող և որոշակի տեղանքի հարմարված օրգանիզմներ են։ Աղեխորշավորներն ունեն 10 հազար տեսակ, որոնք հիմնականում հանդես են գալիս զանգերի, գնդերի և հովանոցների տեսքով։

Uncategorized

Դասարանական աշխատանք

1. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):

Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:

Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:
Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցած գյուղացու կողմից:

Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը։
Նրա ամբողջ մարմինը ծակծկվել էր սպիներով:

Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:
Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից:

Դահլիճը լավ կահավորել էին:
Դահլիճը լավ կահավորված էր:

Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:
Մշակույթային շատ արժեքներ են ստեղծվել մեր ժողովրդի կողմից:

Սահմանական եղանակ

1.Անկատար ներկա / Սահմանական ներկա/

2. Անցյալ անկատար

3. Վաղակատար ներկա / Սահմանական անցյալ

4. Անցյալ վաղակատար

5.Սահմանական ապառնի / ապակատար + ներկա

6. Անցյալ ապակատար

7. Անցյալ կատարյալ 

Խոնարհել երգել և խաղալ բայերը:

Uncategorized

Տնային աշխատանք

269.

ա) 4(1-a)2+3 (a+1)2=8-4a2+3a+6=a3
բ) 3(2-3m)2-3(2- 3m)(3m+2)=3(4-12m+9m2)-3(4-9m2)=12-36m+27m2-12+27m2=-36m54m2
գ) (a-b)2-(a+b)2=a2-2ab+b2-( a2+2ab+b2)=a2-2ab+b2-a2-2ab-b2=-4ab
դ) (a+b)2-(a-b)2=a2+2ab+b2-a2+2ab-b2=4ab

263.

ա) (a + 1)2-2(a + 1) + 1=a2 + 2a + 1-2a-2+1 = a2
բ) (m-n)2 + 2n (m-n) + n2 = m2 +2mn +n2 +2mn -2n2 +n2=m2
գ) (p-q)2 − 2 (p2-q2) + (p + q)2 = p2-2pq + q2-2p2 + 2q2 + p2 + 2pq + q2 = 4q2
դ) (x + 2y)2 + 2 (x2-4y2) + (2y − x)2 = x2 + 4xy + 4y2 + 2x2-8y2 + 4y2-4xy + x2=4x2

Uncategorized

Իսպանիա

Իսպանիայի 5 ամենատարածված ավանդույթները

  1. Աշխարհի մնացած մասի առջև կանգնած Իսպանիան մի երկիր է, որտեղ գերակշռում են երեկույթները, լավ սնունդը և հանգիստ ապրելակերպը: Նման բառերքունՊաելլա կամՑուլեր դրանք հայտնի են մոլորակի բոլոր անկյուններից: իսկ զբոսաշրջիկների անընդհատ հոսքը, որ ստանում են մեր սահմանները, վկայում են այն մասին, որ մեր ավանդույթներն իսկապես գրավիչ են:

2.Իսպանիայի ավանդույթներից մեկը, որն առավելապես գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը, տապաս գնալու ավանդույթն է: Սննդի այս ձևը տեղի է ունենում բացառապես Իսպանիայի սահմաններում: բայց նրա համբավը տարածվել է ամբողջ աշխարհում, և ավելի ու ավելի շատ այցելուներ են ցանկանում դա փորձել:

3. Անկասկած, Իսպանիայում ամենավիճահարույց ավանդույթներից մեկը ցլամարտն է: Մի քանի դար պատմություն ունենալով հարյուր հազարավոր հետևորդներ ՝ ցլամարտը, անկասկած, առաջին սովորույթներից մեկն է, որը մտքով անցնում է Իսպանիայի մասին մտածող յուրաքանչյուր մարդ:

4. Եթե ​​կա ինչ-որ բան, որը զարմացնում է ինչպես արտասահմանում ճանապարհորդող իսպանացիներին, այնպես էլ ժամանող այցելուներին, դա ժամանակացույցի տարբերությունն է մնացած Եվրոպայի և գործնականում ամբողջ աշխարհի հետ: Սա արտացոլվում է ինչպես ուտելու սովորությունների, այնպես էլ հանգստի սովորությունների մեջ:

5. Եվ եթե խոսենք ժամանցի ծրագրերի մասին, ապա Իսպանիայի այն ավանդույթներից մեկը, որն առավել շատ դուր է գալիս օտարերկրացիներին, կուսակցության մշակույթն է: Իսպանական գրեթե բոլոր մեծ քաղաքների գիշերային կյանքը լեգենդար է մնացած Եվրոպայում; այնքան, որ այնպիսի վայրեր, ինչպիսիք են Իբիցան կամ Բարսելոնան, դարձել են «մեխա» երիտասարդ եվրոպացիների համար:

Uncategorized

Տնային աշխատանք

1. Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:
Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է։ Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին։ Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում է որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, եւ օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

2. Բայերի ժամանակային խախտումները գտի՛ր և ուղղի՛ր: Ուղղումներդ փորձի՛ր հիմնավորել:
Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Մի ցատկով կտրում էր դռնից մինչև մահճակալս  ընկած տարածությունը և թռնում էր մահճակալիս:  Ի նշան ողջույնի` շտապ-շտապ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր, թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցնում էր հուզմունքից դողդողացող ձեռքով, մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի ֆռոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր հասնում մի երկար ընդմիջում: Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համոզվում էր, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձնում ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ:

3. Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն պիտի պահեր (պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա պիտի դներ (պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին (չեն,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին (խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարել էր (հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել: