Իրավագիտություն 9

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Օրենքը

Կամավորության ինստիտուտի կայացման համար անհրաժեշտ պայմաններ ու մեխանիզմներ կներդրվեն 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/05/16/1341527/

Կառավարության նիստը կամավորության մասին

Հարցեր՝

Ինչ է կամավորությունը
Կամավորությունն առանց վարձատրության բարի նպատակներով կատարվող աշխատանքն է, ոչ պարտադիր կամ ոչ հարկադիր կատարվող աշխատանք է։

  • Կամավորի և կազմակերպություն միջև պայմանագիր կնքվում է
  • կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը՝ քաղաքացիական-իրավական բնույթի պայմանագիր: . Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով:
  • Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը՝
  • 1) կնքվում է գրավոր, երկու օրինակից՝ կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի հետ կնքվող պայմանագրի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը Կազմակերպությունը հանձնում է
  • կամավորին, իսկ մինչև տասնչորս տարեկան կամավորի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին. Պայմանագիրը կարող է նաև կնքվել էլեկտրոնային ստորագրությամբ և էլեկտրոնային եղանակով փոխանցվել կամավորին, իսկ մինչև 14 տարեկան կամավորի դեպքում ծնողներից մեկին կամ խնամակալին։
  • Կամավորի աշխատանքը վարձատրվում է
    Կամավորի աշխատանքը չի վարձատրվում,Կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ ծախսերի իրականացման նպատակով կամավորին ֆինանսական կամ գույքային միջոցները տրամադրվում են նախապես՝ Կազմակերպության կողմից, իսկ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերը փոխհատուցվում են այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում՝ այդ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա 15-ը: 

  • Անչափահասը ինչպես կարող է կատարել կամավորություն

    Հայաստանի Հանրապետությունում կամավոր աշխատանք կարող է կատարել տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր ոք:
  • Երբ է հնարավոր լուծել կամավորության մասին պայմնագիրը

    1. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում:
  • Ով կարող է ներգրավել կամավոր
  • 1) կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, առողջապահական, բնապահպանական և այլ հանրային նշանակության խնդիրների լուծմանն աջակցելը.
  • 2) անձի անկախ կյանքի հմտությունների ձեռքբերմանն ու զարգացմանը, սոցիալական ներառմանն աջակցելը.
  • 3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) այդ վիճակից դուրս բերելուն աջակցելը.
  • 4) անձի մասնագիտական կողմնորոշմանը կամ կարիերայի պլանավորմանը, աշխատաշուկայում մրցունակությանն ուղղված զբաղունակության կամ առանցքային (փափուկ) հմտությունների զարգացմանն աջակցելը.
  • Որն է կամավոր աշխատանքի սկզբունքները
  • 1) կամավորի կամքի ազատությունը.
  • 2) կամավոր աշխատանքի անհատուցելիությունը.
  • 3) կամավոր աշխատանքի սուբյեկտների իրավահավասարությունը.
  • 4) կամավոր աշխատանքում խտրականության արգելքը.
  • 5) մարդասիրությունը.
  • 6) մարդու իրավունքների ու ազատությունների հարգումը.
  • 7) ազգային, տարածաշրջանային կամ միջազգային համագործակցությունը:
  • Որոնք են կամավոր աշխատանքի նպատակները
  • 1) կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, առողջապահական, բնապահպանական և այլ հանրային նշանակության խնդիրների լուծմանն աջակցելը.
  • 2) անձի անկախ կյանքի հմտությունների ձեռքբերմանն ու զարգացմանը, սոցիալական ներառմանն աջակցելը.
  • 3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) այդ վիճակից դուրս բերելուն աջակցելը.
  • 4) անձի մասնագիտական կողմնորոշմանը կամ կարիերայի պլանավորմանը, աշխատաշուկայում մրցունակությանն ուղղված զբաղունակության կամ առանցքային (փափուկ) հմտությունների զարգացմանն աջակցելը.
  • 5) ոչ ֆորմալ կամ ինֆորմալ կրթությամբ նոր գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների, կարողությունների, հմտությունների պահպանմանն աջակցելը.
  • 6) «Կրթություն-աշխատաշուկա» արդյունավետ փոխառնչությանը, որակյալ աշխատուժի ձևավորմանը կամ աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը նպաստելը, ինչպես նաև երիտասարդներին կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող այլ անձանց՝ աշխատաշուկայի միտումներին ծանոթանալուն և աշխատաշուկայում ինտեգրվելուն աջակցելը.

Առաջադրանք՝

  • Կամավոր աշխատողի առնվազն 3 իրավունք
  • 1. Կամավորն իրավունք ունի՝
  • 1)  Կազմակերպությունից ստանալու կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվություն, խորհրդատվություն կամ աջակցություն.
  • 2) Կազմակերպության հետ փոխադարձ համաձայնությամբ մասնակցելու Կազմակերպության կամավորական կամ այլ ծրագրերի մշակմանը կամ իրականացմանը.
  • 3) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում եւ կարգով Կազմակերպությունից ստանալու կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ միջոցներ, իր կատարած կամավոր աշխատանքից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցում, ինչպես նաեւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում եւ կարգով ծախսերի հատուցում.
  • 4) ստանալու վնասի հատուցում.
  • Կամավոր աշխատողի առնվազն 3 պարտականություն
  • 1. Կամավորը պարտավոր է՝
  • 1) չտարածել կամ չհրապարակել կամավոր աշխատանքը կատարելու ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական տվյալների կամ պետական, բանկային, ապահովագրական, առեւտրային, բժշկական, փաստաբանական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող այլ տեղեկություններ,
  • 2) կամավոր աշխատանքը կատարել առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան,
  • 3) հատուցել կամավոր աշխատանք կատարելիս իր գործողության կամ անգործության հետեւանքով Կազմակերպությանը պատճառած նյութական վնասը,
  • Կազմակերպության առնվազն 3 իրավունք
  • 1) մշակելու կամ իրականացնելու կամավորական ծրագրեր.
  • 2) սույն օրենքով սահմանված կարգով ներգրավելու կամավորների.
  • 3) կամավորից ստանալու տեղեկատվություն՝ կատարված կամավոր աշխատանքների վերաբերյալ.
  • Կազմակերպության առնվազն 3 պարտականություն
  • 1) մինչեւ կամավոր ներգրավելը սույն օրենքով սահմանված կարգով կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր,
  • 2) կամավորին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն կամ աջակցություն, ինչպես նաեւ նրա կամավոր աշխատանքին առնչվող տեղեկատվություն,
  • 3) կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելուց առաջ պահանջել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող համապատասխան լիցենզիա կամ կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին փաստաթուղթ, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ (նեղ մասնագիտական) գիտելիքներ պահանջող բնագավառում,
Իրավագիտություն 9

ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ԱՏՁՄ) հասարակական կազմակերպություն (ՀԿ)

Ընդհանուր գործունեություն

Աջակցություն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացմանը:
Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) և բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտի ձեռնարկությունների տնտեսական շահերի պաշտպանություն, աջակցություն ՀՀ տնտեսության, ռազմարդյունաբերության, գիտատեխնիկական կրթական համակարգի զարգացմանը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գրասենյակը տեղափոխվել է «Մերիդիան»-ի տարածք (Երևան, Ոսկերիչների, 1)։ Գրասենյակի տեղափոխման նորամուտի միջոցառմանը հյուրընկալվել է տեխնոլոգիական ոլորտի 20-ից ավելի ընկերություն, ԱՏՁՄ վարչության անդամներ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության ներկայացուցիչներ, լրագրողներ, տեխնոլոգիաներով հետաքրքրված հյուրեր։ 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։ Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ։ ԱՏՁՄ-ն սերտ գործակցում է Հայաստանի կառավարության և մասնավոր, միջազգային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ կենտրոնանալով կրթության, հասարակության թվայնացման, հայկական տեխնոլոգիաների առաջմղման առաջատար ծրագրերի վրա, ինչպիսիք են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, DigiTec էքսպոն, «Իրական դպրոց»-ը,« ԻննոԻջևան» նորարարական կենտրոնը։

Նորամուտի միջոցառմանը նախորդել է նաև սարքավորումներ մշակող (hardware) ընկերությունների փակ քննարկում։ Տեխնոլոգիական համայնքի հետ քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։ 

Իրավագիտություն 9

Հասարակական և պետական կազմակերպություններ

Առաջադրանք՝

Հասարակական կազմակերպության անդամները ըստ դրա կանոնադրության վճարում են անդամավճար։ Հասարակական կազմակերպություն, իրավական կազմակերպություն, որը ստեղծված է անձանց կամ կազմակերպությունների կողմից առանց որևէ կառավարության մասնակցության։ Այս տեսակի կազմակերպությունները նաև կոչվում են լայն տարածում գտած Ոչ կառավարական կազմակերպություն եզրով և ավելի մեծ տարածում գտած ՀԿ հապավմամբ։

Անհատ ձեռնարկատերը դա՝ ֆիզիկական անձ է, որն իր անունից որպես զբաղմունք կանոնավոր կերպով իրականացնում է տնտեսական գործունեություն, մատուցում է ծառայություններ և կատարում աշխատանքներ։
Իսկ իրավաբանական անձը դա՝ կազմակերպություն է, որը ունի անուն, լոգո, աշխատանքային տարածք, վճարում է պետությանը հարկ և գրանցված է որպես կազմակերպություն։
Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է
այո

Իրավագիտություն 9

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

Հոդված 3.
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
1) Կրթություն՝ անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության
գործընթաց, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար.
Կրթությունը մեր ժամանակներում շատ ավելի զարգացած է և ավելի արդիական է սովորել ու գիտելիք ձեռք բերել քան մեր ծնողների ժամանակ, քանի որ նրանք ասում են որ այն ժամանակ սովորելը հատկապես տղաների մոտ ամոթ է։

1.1) ուսուցում՝ կրթական ծրագրով իրականացվող գործընթաց, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն
նպատակաուղղված է անձի ուսումնառության կազմակերպմանը, իրականացմանը կամ դրա օժանդակմանը.
Կարծում եմ որ ուսոմ

4.1) ռազմաուսումնական հաստատություն՝ հանրակրթական կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն և
հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն, որն ապահովում է
սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը ռազմական կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան.

Այս հոդվածում շատ ստույգ նկարագրված է կրթության ճյուղերի մասին, որոնց մեջ ամեն ինչ կարծում եմ շատ ճիշտ և հասկանալի է բացատրված։

Հոդված 7. Ուսուցման լեզունՈւսուցման լեզուն
Հայաստանի Հանրապետությունում կրթությունն իրականացվում է «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի պահանջներին համապատասխան:
Այստեղ ներկայացված է որ Հայաստանում ուսուցման լեզուն հայերենն է,սակայն դպրոցներում անցնում են նաև օտար լեզու անգլերեն, ռուսերեն։

Հոդված 4. Կրթության բնագավառում պետական քաղաքականությունը
Հոդվածում ներկայաց

Իրավագիտություն 9

Երեխայի իրավունքների և պարտականությունների մասին

  1. Երեխան ունի ազատ կարծիք հայտնելու ազատ իրավունք։
  2. Երեխան ունի սեփական տեսակետ ու նա ունի իրավունք առաջ տանի իր տեսակետը և բարձրաձայնի։
  3. Երեխան ունի իրավունք ուղղել դասատույի սխալը և բարձրաձայնել այն։
  4. Իրավունք ունի դասի ժամանակ ընկերոջը օգնելու եթե տեսնում է, որ ընկերը դժվարանում է։
  5. Իրավունք ունի չմասնակցել ֆիզկուլտուրային եթե պատճառը ֆիզիկական վնասվածքն է։
  6. Աշակերտը ունի իրավունք արտահայտել կարծիքը ուսուցչի մոտ և ուսուցիչը պարտավոր է լսել և ընդունել այդ կարծիքը, սխալ լինելու դեպքում բացատրել։

    Սովորողի պարտականությունը

    1. Երեխան պարտավոր է հարգել ուսուցչուն և հարգել նրա կարծիքը։
    2. Պարտավոր է չուշանալ դասին և ճիշտ ժամանակին ներկայանալ։
    3. Պարտավոր է սովորել և մասնակցել դասին։
    4. Հարգել դասընկերոջ կարծիքը։
    5. Դպրոցի գույքի հետ վարվել լավ։
    6. Կատարել հանձնարարած տնայինը։
    7. չաղտոտել դպրոցի տարածքը

    Կետեր, որոնք ես գրել եմ, բայց չկան հոդված 20-ում.

    Պարտավոր է չուշանալ դասին և ճիշտ ժամանակին ներկայանալ։
    Քանի որ բացակա ստանալու դեպքում մեղավորությունը լինելու է ձերը և ոչ թե ուսուցչինը։

    Դպրոցի գույքի հետ վարվել լավ։
    Քանի որ այդ գույքը մեր սեփականը չի ու բացի մեզնից դեռ շատերը պետք է օգտվեն դրանից։

    Չաղտոտել դպրոցի տարածքը