Ուղղորդող հարցադրումներ.
- Թթվածնի ենթախմբի ընդհանուր բնութագիրը, թթվածնի դիրքը պարբերական համակարգում(ո՞ր պարբերության, ո՞ր խմբի տարր է), թթվածնի իզոտոպների բաղադրությունը(պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների քանակը իզոտոպներում)
Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը 8 է, միջուկի լիցքը՝ +8: Թթվածնի ատոմում առկա 8 էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6: 6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:Իզոտոպներն են 16O, 17O, 18O: Թթվածինը միացություններում երկվալենտ է: - Թթվածնի տարածվածությունը Երկրագնդի վրա
Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը 47,2 % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է երեք կայուն իզոտոպների ձևով` 016(99,8%), 017 և 018: - Թթվածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում, գրեք օրինակներ
Թթվածնի(O) ատոմների և’ վալենտականությունները, և’ օքսիդացման աստիճանները (բացարձակ արժեքով) համապատասխանաբար հավասար են՝ 4 և 2: - Թթվածնի ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական հատկությունները
Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է: Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝100 ծավալ սառցաջրում (0°C) 5 ծավալ թթվածին է լուծվում: Թթվածնի խտությունը 0°C-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը եռում է −183°C-ում, իսկ պնդանում է −219°C-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ: - Ինչպիսի՞ ռեակցիաների օգնությամբ են ստանում թթվածինը լաբորատորիայում և արդյունաբերության մեջ
Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից.
Կալիումի պերմանգանատը (KMnO4) տաքացնելիս քայքայվում է՝ անգույն գազի (թթվածնի) անջատմամբ.
Ստացված թթվածինը կարելի է հավաքել օդը դուրս մղելու եղանակով, քանի որ թթվածնի խտությունը մեծ է օդի խտությունից։
Ջրածնի պերօքսիդով (H2O2) լցված փորձանոթը նույնիսկ ձեռքով տաքացնելիս այդ նյութը քայքայվում է.
Այս ռեակցիան ավելի արագ է ընթանում մանգանի (IV) օքսիդ (MnO2) նյութի ներկայությամբ, որն անվանվում է կատալիզատոր (կատալիզորդ)։
քանի մետր խորանարդ թթվածին կա քիմիայի լաբորոտորիայում տանը հաշվել մեր բնակարանում
երկրարություն 10 մետր
բարձրություն 3մետր
լայնք 6 մետր
որոշել քանի մետր թթվածին է պարունակում իմ բնակարանում