Uncategorized

Տնային աշխատանք

Գորժնական քերականություն

   1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույզ, հրաժեշտ, երբևէ, ընկույզ, պարտիզպան, վզկապ, հույզ, երթևեկել, ունևոր, թեթևություն, աղոթք, Ալվարդ, օրիորդ, կանթեղ։

2.       Բերված բառերից քանիսն են հոմանիշ թուխպ բառին։

Մշուշ, ամպ, մառախուղ։ 

3.  Ի՞նչ է նշանակում երախտագետ բառը։

Երախտապարտ, երախտամոռ, հմայիչ։

4.    Ընդգծե՛ք բացառական հոլովի հինգ ձև։

Հոգուց , ուղուց, սպիտակուց, գոտուց, նեղուց, էգուց, այտուց, դեղնուց, ոզնուց, ապակուց։

5.  Ընդգծե՛ք հինգ ածական։

Ամոթ, կաղ, առասպել, քաղցր, ամայի, գերան, բարձրագույն, ամբոխ, անիվ, գանգուր

Uncategorized

Դասարանական աշխատանք

Տերյանի ,,Մթնշաղի անուրջներ,,  ժողովածու

1. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

  • Բացատրի՛ր բառերը՝
    համրաքայլ – դանդաղաշարժ
    համր – անխոս։ 
  • Ներկայացրո՛ւ , թե ինչ տրամադրություն և հոգեվիճակ է արտահայտում բանաստեղծությունն։ 
    Այս բանաստեղծությունը սիրո մասին էր, երբ տեսնում ես մեկին ու սիրահարվում ես նա քեզ թվում է հարազատ սակայն անծանոթ է։
  • Առանձնացրո՛ւ ամենատպավորիչ կամ գեղեցիկ նկարագրությունը։ 
    Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
    Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

2. 

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

  • Բացատրի՛ր բառերը՝
    հեզ – հնազանդ
    գունատվող – սփրթնող
    սրտակտուր – սիրտ կտրտող
    անտրտում – վիշտ չունեցող
    կսկիծ – Ցավ
  • Ի՞նչ է զգում ստեղծագործություն քննարկան հերոսը։
    Ցավ է զգում քանի որ բաժանվել է իր սիրած էակից և ամեն մեկը գնացել է իր ճանապարհով։
  • Մեկ բառով գրի՛ր, թե ինչ է ներկայացնում բանաստեղծությունը։ 
    Բաժանում։

3. 

 ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

  • Բացատրի՛ր բառերը՝ խորունկ, տրտում, թովչանք, հանգրվան,
  • Ինչպիսինն էր բանաստեղծության մեջ ներկայացված աղջիկը,
  • Փորձի՛ր նկարագրել աղջկան։ 

Երեք բանաստեղծությունները կարդալուց հետո պատասխանի՛ր հարցերին։

  • Ի՞նչ ընդհանրություններ ունեին բանստեղծությունները, 
  • Կ՞ար հոգեվիճակի նմանություն բանաստեղծություններում, 
  • Ո՞ր բանաստեղծությունը քեզ ավելի դուր եկավ, ինչո՞ւ, 
  • Կարդա՛ այլ բանաստեղծություններ ,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից։ 
Իսպաներեն

Vocabularo de los animales

Tortuga – կրիա
caparazon – պատյան
conejo – նապաստակ
orejas – ականջ
cuello – վիզ
jirafa – ընձուխտ
camello – ուխտ
boske – անտառ
cuidado – զգուշացեք
perro – շուն
vaca – կով
hace – կով
rana – ասում է
insectos – միջատ
gato – կատու
verdad – ճիշտ է
vidas – ապրում է
pajaro – թռչուն
rana – գորտ
tigre – վագր
pez – ձուկ
raton – առնետ
serpiente – օձ
huevo – ձու
cola – պոչ
cerdo – խոզ
tierra – հատակ
mono – կապիկ
caballo – ձի
fruta – միրգ
oveja – ոչխար
trompa – կնճիռ
elefante – փիղ

Uncategorized

Ուսումնական ձմեռային ճամբար

Այս ձմեռային ճամբարի ընթացքում մենք հասցրեցինք անել շատ բաները։ Հասցրեցինք գնալ սահադաշտ, կազմակերպել մրցույթներ, նաև մասնակցեցինք մրցությի, արեցինք խոհանոցային աշխատանք։ Խաղացինք ինտելեկտուալ խաղեր, և ամենակարևորը գանցինք եռօրյա Գյումրի ճամփորդության։

Uncategorized

Բացահայտելով Գյումրին

Հունվարի 25-27ը գնացել էինք Գյումրի ճամփորդության։ Դա իմ առաջին եռօրյա ճամփորդությունն էր և ես շատ տպավոված եմ քանի որ այս անգամ ես իրոք բացահայտեցի Գյումրին իր շքեղությամբ։
Գնալու ճանապարհին մենք մտանք Թալինի կաթողիկե եկեղեցին, շատ հին և հետաքրքիր եկեղեցի էր կիսակառույց էր ինչով տարբերվում էր մնացած բոլոր եկեղեցիներից և մարդիկ չեն ցանկանում վերանորոգել քանի որ կկորցնի իր հնությունը։

Թալինի Կաթողիկե եկեղեցի (մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է նաև որպես Թալինի մեծ տաճար), եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում։ Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուօրինակ զուգորդական նմուշ է։ Տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունը ենթադրել են տալիս, որ այն կառուցվել է 7-րդ դարի երկրորդ կեսին։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։

Առաջին օրը գնացինք Ձիթողցոնց տուն-թանգարան, Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան, որտեղ ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում։

Ամեն ինչ շատ գեղեցիկ էր ցուցազդրված առավել տպավորված եմ այս պատկերից։

Երկրորդ օրը մենք այցելեցինք Ամենափրկիչ եկեղեցի որը երկար ժամանակ փակ է եղել, և նոր է բացվել։ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է։ Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ Եկեղեցին մասամբ ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այն վերականգելու թույլատրությունը եղել է 1995 թվականին։

Հետո մենք գնացին յոթ վերք եկեղեցի։ Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Այնուհետև մենք այցելեցին <<Վառեմ-մարեմի>> հայտի պատշգամվը տեսնելու։ Դրա դիմաց կար պատ և մարդիկ մի հետաքրքիր գաղափար են ստեղծել, որ դա կարող են սարքել ոչ սովորական պատ այլ ամեն մարդ գնա ընտրի իր անվան տառերը և փաքցնի պատին, ես նույնպես փաքցրեցի իմ անունը այդ պատին։

Uncategorized

Ձմեռային ճամբար. օր 11

Ճամբարի օրը սկսեցինք ընդհանուր պարապունքով։ Իսկ հետո մենք ունեցանք տեխնոլոգիայի դաս ընկեր Հասմիկի հետ։ Այսօր կարևոր օր էր քանի որ տեղի էր ունենալու շատ սպասված բառքամոցի մրցույթը , որի անհատական մրցույթի վարողներն էինք ես, Լինան և Անին, իսկ խմբակայինի վարողներն էին Մարին Հայկը և Կարապետը, մենք առավոտվանից կրկնում էինք մեր խոսքերը։ Եվ ժամը 11-ին տեղի ունեցավ խմբային բառքամոցի մրցույթը, հաղթեց << Its start with us>> թիմը քանի որ հավաքեց ամենաշատ միավորները։ Իսկ ժամը 12-ին տեղի ունեցավ անհատական բառքամոցի մրցույթը։

Պատրաստել ոինք մրցանակներ առաջին տեղը զբաղացրած մասնակիցների համար։

Նկարներ խմբակային մրցույթից։

Մրցույթից հետո մենք մի փոքր ընդմիջեցինք, և հետո գնացինք ֆիզկուլտուրայի։ Այսպիսով ավարտվեց մեր այսօրվա ճամբարային օրը, ունեցանք շատ լավ և հետաքրքիր օր։

Uncategorized

Գյումրու ճարտարապետական հետաքրքիր կառույցների ուսումնասիրություն

Հունվարի 25-ին ես և իմ ընկերները ուղեվորվելու ենք դեպի Գյումրի եռօրյա ճամփորդության։ Եվ ես կցանկանայի մի փոքր տեղեկություն տալ Գյումրու ճարտարապետական հետաքրքիր կառույցների մասին։

Գյումրին Հայաստանի այն բացառիկ բնակավայրերից է, որտեղ հին քաղաքը պահպանվել է գրեթե անխաթար: XIX-րդ դարում ձևավորված քաղաքային միջավայրը կարծես կենդանանում է և դառնում իրականություն, երբ քայլում ես պատմական թաղամասերի նեղլիկ փողոցներով:

Գյումրու ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանը կամ Ձիթողցյանների անվան ազգային ճարտարապետության թանգարանը Գյումրիի ամենահիասքանչ և ամենաշատ այցելվող թանգարանն է: Ժամանակին դա հայտնի Ձիթողցյաններ ընտանիքի տունն էր, որը կառուցվել էր 4 եղբայրների կողմից 1872 թ։ Այս շինությունը կառուցվել է կարմիր տուֆից, որն առանձնահատուկ տեսք է հաղորդում նրան:

Այստեղ ներկայացված է Գյումրու հասարակական կյանքը 19-րդ դարից սկսած մինչև 1920-ականները: Այն նաև ներկայացնում է քաղաքի մշակութային, ճարտարապետական ​​և կրոնական ասպեկտները և, իհարկե, քաղաքի “հպարտ” պատմությունը: Ամենահետաքրքիր փաստն այն է, որ շենքի ներսը զարդարված է հայկական ավանդական գորգերով և այլ դեկորներով:

Ձիթողցոնց տուն-թանգարանը բաժանված է երկու մասի. առաջինում կարող եք տեսնել գյումրեցի հայտնի գործիչների, ինչպես նաև այնպիսի հայտնի մարդկանց նկարներ, ինչպիսիք են Մարգարեթ Թետչերը, Ռոնալդ Ռեյգանը և Ժակ Կուստոն: Այստեղ կարելի է տեսնել նաև Ձիթողցյանների կահույքը, որը նույնությամբ բնօրինակի նման է: Ամենահետաքրքիրն այն դաշնամուրն է, որը բերվել է Իտալիայից և կահույքի այլ մասեր Եվրոպայից: Այդ մասում դուք կտեսնեք տեղացի նկարիչների ժամանակակից գործեր, ձեռագործ գորգեր ու կարպետներ: 
Երկրորդ մասում կտեսնեք Գյումրիի հին նկարները և Ալեքսանդրապոլի հին քարտեզը: Այս սենյակն առանձնահատուկ է տարբեր բանալիների հավաքածուով:

Յոթ Վերք եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր շինություն է: Գլխավոր խորանի երկու կողմերում գտնվում են ավանդատները: Հյուսիսային և արևմտյան պատերին կից են երեք աղոթասրահները: Եկեղեցու արևմտյան մուտքի դիմաց գտնվում է զանգակատունը: Եկեղեցին պսակում են մեկ գլխավոր և 4 լրացուցիչ գմբեթներ ավելի փոքր չափսի: Գմբեթներից երկուսը տուժել են 1988 թ. երկրաշարժից:

Յոթ Վերք եկեղեցու ներքին հարդարանքն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ: Այն միակ հայկական եկեղեցին է, որի խորանը ունի պատկերակալ: Սովորաբար հայկական եկեղեցիների ճգնավոր խորանները զուրկ են որևէ զարդարանքից: Պատկերակալը բնորոշ է ուղղափառ եկեղեցիներին: Ամենայն հավանակությամբ պատկերակալը հայտնվել է եկեղեցում ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, երբ Գյումրին (այն ժամանակ Ալեքսանդրապոլ) ռուսական բերդաքաղաք էր:

Սև բերդ

Սև բերդ, հուշարձան Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Կառուցվածք 1837 թվականին կառուցված Ալեքսանդրապոլի ամրոցն իրենից ներկայացնում է ռազմական, ճարտարապետական շինությունների համալիր։ Կենտրոնական մասում «Ալեքսանդրապոլ» ամրոցն է՝ 3 դարպասներով, կենտրոնում՝ Սուրբ Ալեքսանդրա եկեղեցու հատակագիծն է և Ալեքսանդրապոլի ընդհանուր պաշտպանական համալիր հանդիսացող հարավային և հյուսիսային բերդերը։ Հյուսիսային կողմում Կարմիր բերդն է։ Հին Ալեքսանդրապոլի հատվածում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան։ Նա նշում է, որ այս պատմական հուշարձանը Կումայրիի բաղկացուցիչ մասն է, որից քիչ հեռու գտնված է եղել հին բերդաամրոցը՝ VII դարի եկեղեցով։ Բերդն ունեցել է իր պարսպային մասերից անձրևներից պաշտպանող յուրահատուկ ջրահեռացման համակարգ։ Բերդի պաշտպանական համակարգի մեջ մտնում են փոքր բետոնյա ամրություններ, որոնք գնդացրային կետեր են։ Այն սկսվում է դրա շուրջ մեծ ու լայն փորված փորվածքով։ Միջնաբերդն ավելի բարձրադիր է և գտնվում է շինության կենտրոնում։ Միջնաբերդի պատերի վրա կան նեղ և բարձր բացվածքներ, որտեղից կարելի է հրացանային կրակ բացել հակառակորդի վրա։

Հառիճավանք

Հառիճավանք (նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։ Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թվականներին սովորել է Ավետիք Իսահակյանը։ Հառիճի վանքում դաստիարակվում և կրթվում են ապագա հոգևորականներ։ Ներկայումս բացի Հառիճից հոգևորականների դպրոցներ կան Վաղարշապատում և Սևանավանքում։