Uncategorized

Մայիս ամսվա կենսաբանության ամփուփումը

  1. Ներկայացնեկ սողունների մասին բլոգային աշխատանքները:
    https://elenavetisyan.wordpress.com/2022/04/29/
    https://elenavetisyan.wordpress.com/2022/04/29/ – տեսանյութ

2. Համացանցում կատարել ուսումնասիրություն և դուրս բերել հետաքրքիր փաստեր սողունների մասին:
1. Աշխարհում գոյություն ունի սողունների ավելի քան 8000 տեսակ:
2. Նրանք բնակվում եմ յուրաքանչյուր մայրցամաքում, բայցի Անտարկտիկայից (այնտեղ չափազանց ցուրտ է):
3. Կոկորդիլոսի երախից ազատվելու համար պետք է բթամատերով ուժգին սեղմել նրա աչքերի վրա:

4.Օձը տեղաշարժվում է հողին հենելով փորի վրա եղած թեփուկները, որոնց վրա ներսից տարբեր թեքությամբ ճնշում են կողոսկրերի ծայրերը: Եթե թեփուկները հենարան չունենան, օձը չի կարողանա շարժվել: Օրինակ նա կարող է արագ բարձրանալ ծառն ի վեր, սակայն ապակե մակերևույթին օձն անօգնական է:
5. Օձերի   մաշկածածկույթի   տակ   կա   մի   շերտ`  միջնաշերտ,  որը   դատարկ  տարածություն   է   և   կատարում   է   ջերմամեկուսիչ   օդային   բարձիկի   դեր, երբ  նրանք   հպվում  են  շիկացած  քարերին:
6. Կոկորդիլոսի երախից ազատվելու համար պետք է բթամատերով ուժգին սեղմել նրա աչքերի վրա:

3. Ներկայացնել սողունների բազմացումը:

4. Ներկայացնել թռչունների մասին բլոգային աշխատասնքները։

5. համացանցում կատարել ուսումնասիրություն և դուրս բերել հետաքրքիր փաստեր մասինթռչունների մասին։

6. թռչունների բազմացում և ձվի կառուցվածք։

7. Ներկայացնել կաթնասունների մասին բլոգային աշխատասնքները։

8. համացանցում կատարել ուսումնասիրություն և դուրս բերել հետաքրքիր փաստեր սողունների մասին։

9. Ինչպես են բազմանում կաթնասունները և ինչպես են խնամում իրեն ձագերին։

10. Ներկայացնել կաթնասունների ներքին օրգանները։

Uncategorized

Դասարանական աշխատանք

Գործնական քերականություն
Որոշյալ դերանուններ՝ ամբողջ, ամեն, ամեն ինչ, ամենքը, բոլորը յուրաքանչյուրը, ողջը, համայն, ամենայն….
1. Դուրս գրի՛ր որոշյալ դերանունները, գրի՛ր հոլովը:
Աղջկա քնքուշ հոգին բոլորը գիտեն:
Ամենքից շատ նա էր սպասում դրան:
Յուրաքանչյուրն-ուղղական իր մասին էր մտածում:
Ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը:
Խոսեցին ամեն ինչից:

Անորոշ դերանուններ՝ ինչ-որ, ոմն, որևէ, ովևէ, մի քանիսը, այլ, ուրիշ, ոմն-ոմանք մի քանի…
2. Կազմի՛ր տրված անորոշ դերանունների սեռ. հոլովը՝ ուրիշ, մի քանիսը, այսինչ:
Ուրիշի, մի քանիսի, այսինչի
3. Գտի՛ր անորոշ դերանունները, որոշի՛ր պաշտոնը:
Ոմանք արդեն անուշ երազներ էին տեսնում:
Եվ ուրիշ է կարոտս հիմա:
Իմ հոգում ինչ-որ անհանգստություն կար:

Ուշադրություն դարձրո՛ւ ուղղագրությանը՝ ովևէ, երբևէ, որևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանուններ՝ ոչ ոք , ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
4. Կետերի փոխարեն դի՛ր ժխտական դերանուններ:
Ժխորի մեջ ….. ուշադրություն չէր դարձնում նրա վրա, …. մտքով չէր անցնում, որ տղայի սիրտը թրթռում էր:
Ամբողջը կավերեն, չի մնա…..:
Դեղին տերևն ընկավ քարին,…… շշուկ չլսվեց:
…… այնքան չի զարմանում, որքան այս մարդը:
Նա ….. ահ չուներ, բացի հորից:
Ամեն ինչ մոռացել է, ….. չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով:

Uncategorized

Նախագծեր

Փետրվար
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/05/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/05
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/12/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/12/

Մարտ
https://elenavetisyan.wordpress.com/2022/03/25/
https://elenavetisyan.wordpress.com/2022/03/23

Ապրիլ
https://elenavetisyan.wordpress.com/2022/04/30/
https://elenavetisyan.wordpress.com/2022/04/29/
https://elenavetisyan.wordpress.com/2022/04/23/
https://elenavetisyan.wordpress.com/2022/04/15/
https://elenavetisyan.wordpress.com/2022/04/10/
https://elenavetisyan.wordpress.com/2022/04/03/

Մայիս
https://elenavetisyan.wordpress.com/2022/05/14/
https://elenavetisyan.wordpress.com/2022/05/09/

Uncategorized

Տնային աշխատանք

Ետ մի՛ շրջվիր
Ետ մի շրջվիր: Այս խոսքերը սակայն կարճ են, բայց ունեն մեծ իմաստ: Երբ մենք անցյալում ունենք թողած շատ ցավոտ հիշողություններ և դժվարություններ ապա երբեք չպետք ետ շրջվել և վերհիշել այդ ամենը, պետք է ուղղակի մոռանալ և անցնել առաջ: Երբ ցանկանում ես նոր էջից ամեն ինչ սկսել պետք է մոռանալ անցյալը, փակել այդ էջերը և ամեն ինչ թողնել անցյալում: Ետ նայելով մենք վերհիշում ենք մեր անցյալը և նորից անցնում դրա միջով:

Uncategorized

Հայ ժողովրդի պայքարն Հայ նվաճողների դեմ

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:

Սելջուկները ռազմատենչ ցեղեր էին, հարձակումներ էին գործում հարևան ժողովուրդների վրա, ավերում ու կողոպտում էին իրենց ճանապարհին ընկած շեն բնակավայրերը, դաժան ու անխնա կոտորում խաղաղ բնակչությանը։ Սելջուկները գրեթե անարգել հասան Հայաստանի կենտրոնական գավառներ և, զորքը բաժանելով մասերի, սկսեցին ասպատակել երկիրը։ 1054 թ․ սելջուկյան հերթական արշավանքը գլխավորեց նրանց պետության առաջնորդ Տուղրիլը։ Այս անգամ ահեղ թշնամուն դիմադրելու համար հայերը նախապատրաստական աշխատանք էին տարել։ Թյուրք սելջուկները համառ դիմադրության հանդիպեցին Կարին քաղաքում և ստիպված եղան դադարեցնել քաղաքի պաշարումը։ Նրանք փորձեցին գրավել Կարսը, բայց այստեղ էլ թշնամին անակնկալի եկավ հանդիպելով կարսեցիների համառ դիմադրությանը։

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:

կայսրությունը շարունակեց հայկական հողերը զավթելու, երկիրը թուլացնելու, հայ իշխաններին Հայաստանից հեռացնելու, հայերի զինական ուժերը ցիրուցան անելու իր անհեռատես:

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը:

Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայկական անկախ պետականությունը չվերացավ: Բազմաթիվ թագավորություններ շարունակեցին պահպանել իրենց գոյությունը: Այդ կազմավորումները հնարավորություն տվեցին երկրի տարբեր շրջաններում շարունակել պայքարը Բյուզանդիայի և Թյուրք քոչվոր սելջուկների զավթողական քաղաքականության դեմ: Հայկական անկախ պետականության համար պայքարում կրկին կարևոր դեր ունեին Բագրատունիները: Բյուզանդացիների կողմոց Անիի զավթումից հետո նրանք շարունակում էին իշխել հարևան Վանանդում և Տաշիր-Ձորագետում: Կարսի թագավորության ազդեցիկ դիրքը պահպանվեց Գագիկ Աբասյանի օրոք: Նա կարողացավ ուժեղ կապեր հաստատել վրաց Բագրատունիների հետ, Տուղրիլ բեկի հրոսակների հարձակումներից անառիկ պահել Կարս մայրաքաղաքը: Պատահական չէ, որ Անիի Բագրատունիներից հետո շահնշահի տիտղոսն անցել էր Գագիկ Աբասյանին: Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունն ուներ ընդարձակ տարածքներ և նույնիսկ հաջողության պայքար էր մղում բյուզանդացիների զավթողական քաղաքականության դեմ: Կյուրիկյանները ջանքեր գործադրեցին նաև Անիի բյուզանդացիներից ազատագրելու և միասնական թագավորությունը վերականգնելու համար: Այդ պայքարը հաջողություն չունեցավ սելջուկների պատճառով: Հայկական կազմնավորումները 11դարի երկրորդ կեսին և  XII դարի համառ պայքար էին մղում մուսուլմանական զանազան իշխանությունների դեմ: 

Հայ-վրացական զինակցությունն ավելի խորացավ XII դարի երկրորդ կեսին: Վրաց Թամար թագուհին սերտորեն համագործակցեց հայերի հետ: Թագուհին 1185թ Սարգիս Զաքարյանին վստահեց սպարապետի ամիրսպասալարի պաշտոնը: Նրանից հետո այդ պաշտոնն անցավ ավագ որդուն Զագարե Զագարյանին: Վերջինիս կրտսեր եղբայր Հովհաննեսը դարձավ աթաբեկ՝թագաժառանգի խնամակալ: Թամարի բանակում զգալիորեն աճեց հայ զինվորական թիվը: XII դարի վերջին Զաքարեի գլխավորված հայ-վրացական զորքերը թշնամուց ազատագրեցին Հյուսիսային Հայաստանի բազմաթիվ շրջաններ: XIII դարի սկզբին հայկական հողերի ազատագրման գործը նոր թափ ստացավ, սելջուկները վտարվեցին նաև Հայաստանի կենտրոնական գավառներից, հայ-վրացական ուժերը մոտեցան Վանա լճի հյուսիսային ափերին: