Uncategorized

Հայաստանը և մոնղոլները

1. Ներկայացրու հայերի  դրությունը, իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:
Մոնղոլական նվաճումներն ու տիրապետությունը մեծագույն չարիք էին հայերի համար, քանի որ նրանց պատճառով երկրին մարդկային հսկայական կորուստ ու նյութական վնաս հասցրեցին: Ավերվեցին բազմաթիվ բնակավայրեր, տնտեսությունը խսիտ հետադիմեց: Նյութական ծանր պայմանների և կյանքի ու գույքի անապահովության հետևանքով  սկսվեց բնակչության արտագաղթը:

2. Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:
Հաճախ պատմաբանները հիշատակում են մոնղոլ տղամարդկանց հզոր նվաճողներ լինելու փաստի մասին ու անտեսում կանանց: Սա իսկապես անարդարացի է, քանի որ մոնղոլների քաղաքակրթության մեջ հենց կանայք էին, որ կարևոր որոշումներ էին կայացնում: Մինչ տղամարդիկ զբաղված էին պատերազմներ մղելով ու նվաճողական արշավանքներ իրականացնելով` կանայք, այդ ընթացքում կարևոր դիրքեր զբաղեցնելով, հետևում էին տնտեսության զարգացմանն ու նաև շամանական կրոնով զբաղվում: Սա մոնղոլ կանանց այնպիսի դիրք էր տալիս, որի մասին Եվրոպայում կանայք կարող էին միայն երազել:
Կանայք ոչ միայն կառավարում էին տնտեսությունն ու կրոնը, այլև երբեմն ամբողջ ժողովրդին: Ավելին

3. Չինգիզ խանի ութ կանոնները   /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ/
Ի

Uncategorized

Կիլիկյան Հայաստան

1. Բնութագրել 11-րդ դարի վերջին Կիլիկիայի բնակչության էթնիկ կազմը, քաղաքական իրադրությունը:
Արդեն 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկայում, որտեղ ապրում էին հույներ, ասորիներ, արաբներ և հրեաներ:

2. Ներկայացնել Ռուբինյան իշխանության կազմավորման , ընթացքը, արդյունքները:
1080թ հայ իշխան Ռուբենը լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան: Նա ապստամբություն բարձացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրվեց Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբեն 1-ին հաջորդեց նրա որդի Կոստանդինը, նա ազատեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:

3. Բնութագրել Ռուբինյան իշխաններ Թորոս Առա Արդեն 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկայում, ուր ապրում էին հույներ, ասորիներ, արաբներ և հրեաներ:ջինի, Լևոն Առաջինի, Թորոս Երկրորդի, Մլեխհի քաղաքականությունը:
Կոնստատինին հաջորդեց նրա որդի Թորոս 1-ը: Նա Կիլիկյան Հայաստանի սահմաններն ընդարձակեց դեպի հարավ, գրավեց Սիս և Անավարզա քաղաքները՝վերջինս մայրաքաղաք դարձնելուց: Թորոսին հաջորդեց նրա եղբայր Լևոն 1-ը: Նա վճռեց տիրել Դաշտային Կիլիկյային: Լևոնը բյուզանդացիներից խլեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հասան Միջերկրական ծով: Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս: Լևոնին հաջորդեց Թորոս 2-ը: Իր շուրջը համախմբված հայկական զորախմբով պայքար ծավալեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա կրկին տեր դարձավ Վահկային, Անավարզային, Մսիսին և Տարսոնին: Կիլիկիա մտած բյուզանդական մի մեծ բանակ պաշարեց Մսիս քաղաքը: Նա հարձակման անցավ և ջախջախեց բյուզանդական զորքերը: Թորոս 2-ին հաջորդեց նրա եղբայր Մլեհը: Մլեհը դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ: Նա խաչակիրներից հետ վերցրեց Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները, Բյուզանդիայից հետ գրավեց Դաշտային Կիլիկիայի քաղաքները և ծովափնյա շրջանները: Մլեհը բարեկարգեց Սիսը և դարձրեց երկրի մայրաքաղաք:

Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի նամակը դստերը:

Ի՞նչ խորհուրդներ տվեց հայրը դստերը:
Հայրիկը նրարն խորհուրդ էր տալիս չմտածել ապագայի, կամ անցյալի մասին: Ուրիշների կարծիքը հաշվի չառնել Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Եվ շատ այլ խորհւրդների մասին:

Գրի՛ր ամենալավ խորհուրդը կամ խորհուրդները, որ ասել են քեզ ծնողներդ:
Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես:

Ի՞նչն է կարևոր, ինչի՞ մասին պետք է մտածել /քո կարծիքով/:
Կարծում եմ պետք է մտածել առաջինը մեր մասին մեր առողջության և այս պահին կատարվողի մասին և ամենակարևորներից մեկը դա ուսումն է:

Նամակից դուրս գրի՛ր քեզ դուր եկած միտքը և մեկնաբանիր:
Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Ինձ դուր եկան այս երկու միտքը, առաջինում ասվում է, որ պետք չէ մտածել ապագայի մասին և ժամանակից առաջ ընկնել չի կարելի քանի որ մենք նույնիսկ չգիտենք ինչ կլինի մեր հետ վաղը իսկ անցյալը պետք է ուղղակի մոռանալ: Իսկ երկրորդում ասվում է, որ պետք է թքած ունենալ հասարակության կարծիքին, և անել այն ինչ մեզ է դուր գալիս:

Ի՞նչ է նշանակում ողջախոհ լինել:
Առողջ կերպով մտածել:

Uncategorized

Թռչուններ-կաթնասուններ

  1. Թռչունների արտաքին կառուցվածքը և տարածվածությունը:
  2. Վերցնել մի թռչուն և ներկայացնել նրա ներքին օրգանները և բազմացումը:
  3. Համացանցում անել ուսումնասիրություններ և դուրս բերել 10 հետաքրքիր փաստ թռչունների մասին:
  4. Կաթնասունների արտաքին կառուցվածքը և տարածվածությունը:
  5. Վերցնել մեկ կաթնասուն և ներկայացնել նրա ներքին օրգանները և բազմացումը:
Uncategorized

Դասարանական աշխատանք

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

1. Ընդգծի՛ր փոխադարձ դերանունները, որոշի՛ր դրանց հոլովը:
Մեզ կյանքը նետեց միմյանցից-ումից հեռու: Բացառական
Մենք չուզեցինք մեկմեկու-ուն կանչել: Սեռական
Ընտանիքի անդամները հպարտանում էին իրարով-ումով: Գործիական

Հարցական դերանունները արտահայտում են հարցում :
Միայն ո՞վ դերանունն է, որ գոյականից տարբեր հոլովում ունի: Նայի՛ր հոլովման աղյուսակին և ասա ինչով է տարբերվում գոյականի հոլովումից:
Ուղղ. ո՞վ
Սեռ. ո՞ւմ
Տր.  ո՞ւմ
Հայց. ո՞ւմ
Բաց. ո՞ւմից
Գործ. ո՞ւմով

Գրի՛ր ո՞վ դերանվան հոգնակին: – ովքեր
Գրի՛ր ե՞րբ դերանվան սեռական և բացառական հոլովները: – Երբվա երբվանիից
Գրի՛ր ո՞ր դերանվան հոգնակին: – որոնք
Ո՞վ կլուծի այս հարցը: Գրի՛ր ո՞վ հարցական դերանվան պաշտոնը: – ենթակա
Քո ուզածն ի՞նչ է : Գտի՛ր նախադասության ստորոգյալը: – Ստորոգյալ

Հարցական դերանունները արտասանվում են հարցական առոգանությամբ և կազմում են հարցական նախադասություններ: Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա դրվում է հարցական նշան՝ ո՞վ, ե՞րբ ինչպիսի՞ և այլն: Բացառություն են ի՞նչը, ո՞րը, քանի՞երորդ, ո՞րերորդ, քանի՞սը: 
2. Կետադրի՛ր նախադասությունները, ընդգծի՛ր հարցական դերանունները:
Ինչու՞ են քանդվում մարդկանց իրար միացնող կամուրջները:
Ինչի՞ց փշրվեց այն կարևոր թելը, որ պահում էր մեզ:
Ո՞վ կահասկանա ինձ:
Դու կռվել ես նրա հետ, ինչի՞ համար:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասության կապը, հարաբերվելը մյուսին:
Օր՝. Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ով աշխատի, նա կուտի:
Հարաբերական դերանունները հոլովվում են հարցական դերանունների պես և նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները:

Uncategorized

Թռչյուններ

Արտաքին կառուցվածք

Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը, որը լավ է զարգացած հատկապես ջրալող թռչունների մոտ։ Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվում։ Ծնոտները ձևափոխվել են եղջերավոր կտուցի, որ կազմված է վերնակտուցից և ենթակտուցից։ Կտուցի ձևը և մեծությունը տարբեր թռչունների մոտ տարբեր է և համապատասխանում է նրանց սնման առանձնահատկություններին։ Կտուցի միջոցով թռչունները կեր են հայթայթում, բույն կառուցում, պաշտպանվում են թշնամիներից։ Վերնակտուցի հիմքում գտնվում են քթանցքերը։ Թռչուններն ատամներ չունեն, որը թեթևանցնում է գլուխը և նպաստում է թռիչքին, բայց կան որոշ գիշատիչ տեսակներ որոնք իրենց վերնակտուցում ունեն մեկ ատամ, որը նրանց օգնում է սնունդը պատառոտել։ Գլխի կողքերին տեղավորված են խոշոր աչքերը։ Աչքերը, բացի վերին և ստորին կոպերից, ունեն նաև երրորդ կոպ՝ թարթող թաղանթ։ Գլխի վրա են գտնվում նաև լսողական անցքերը։ Թռչունների մարմինը ծածկված է փետուրներով, իսկ ոտքի ստորին մասը՝ կրնկաթաթը և մատները, զուրկ են փետուրներից, ծածկված են եղջերային թեփուկներով, մատների ծայրերն ունեն ճանկեր։

Փետուրներն ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի բազմազան են։ Տարբերում են ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլ։

Թռչունները բաժանասեռ կենդանիներ են։ Լավ է արտահայտված սեռական դիմորֆիզմը, արուներն ավելի խոշոր են և ունեն վառ գունավորում։ Արուների սեռական համակարգը կազմված է սերմնարաններից և սերմնատարներից, որոնք բացվում են կոյանոցի մեջ։ Էգերի սեռական համակարգը կազմված է ձախ ձվարանից և ձվատարից։ Աջ ձվարանը և ձվատարը զարգացած չեն, ինչը թեթևացնում է թռչունների մարմինը և նպաստում թռիչքին։ Ձվադրման շրջանում բոլոր ձվերը միաժամանակ չեն հասունանում։

Թռչունների բեղմնավորումը ներքին է։ Այն տեղի է ունենում ձվատարի սկզբնամասում։ Բեղմնավորված ձվաբջիջն ընկնում է ձվատարի մեջ և ձվատարի պատերի կծկումների շնորհիվ շարժվում է դեպի կոյանոց։ Ձվատարի պատերը հարուստ են գեղձերով։ Դրանով անցնող ձուն ծածկվում է սպիտակուցի հաստ շերտով և այլ թաղանթներով։ Բեղմնավորումից հետո սկսվում է սաղմի զարգացումը։ Ձվի կենտրոնում գտնվում է դեղնուցը։ Դեղնուցի վերին մասում գտնվում է սաղմնային սկավառակը։ Դեղնուցը ձվի թաղանթին ամրացած է կախաններով։ Դեղնուցի ստորին մասն ավելի ծանր է և կախանների մասնակցությամբ սաղմնային սկավառակը միշտ գտնվում է վերևում։ Դեղնուցն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ պաշարանյութեր, որոնք անհրաժեշտ են սաղմի զարգացման համար։ Դեղնուցին շրջապատում է սպիտակուցի հաստ շերտ, որը ծածկված է ենթակճեպային թաղանթով և կրային կճեպով։ Ենթակճեպային թաղանթը ձվի բութ մասում կճեպից մասամբ հեռացած է և առաջացնում է օդախորշ։ Սպիտակուցային թաղանթը պաշտպանում է սաղմը և համարվում է ջրի պաշար։ Կճեպը ծակոտկեն է, որի միջով տեղի է ունենում գազափոխանակություն սաղմի և միջավայրի միջև։ Կճեպն արտաքինից ծածկված է նուրբ վերկճեպային թաղանթով, որը ձուն պաշտպանում է մանրէների թափանցումից։ Ձվադրումից առաջ շատ թռչունների ձվեր ձվատար խողովակում ծածկված են ներկանյութով։ Թռչունների ձվերի գույնը բազմազան է։

Uncategorized

Домашнее задание

Чтение и пересказ текста “ Волшебные краски”, упр. 10 ( сл. 97).

1. Этот пейзаж красивый.
Этот пейзаж ещё красивей.
А вот этот пейзаж самый красивый
.

2. Эта река длинная.
Это река ещё длиннее.
А вот эта река самая длинная.

3. Это дерево высокое.
Это дерево ещё выше.
А вот этот дерево самое высокое.

4. Это здание большое.
Это здание ещё больше.
А вот это здание самое большое.

5. Эта улица широкая.
Это улица ещё шире.
А вот эта улица самая широкая.

Uncategorized

Տնային աշխատանք

1. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով (տրական հոլովով):
Եղբոր խաղալիքն էր ջարդել:
Իմ խաղալիքն էր ջարդել:
Քո խաղալիքն էր ջարդել:
Մեր խաղալիքն էր ջարդել:
Ձեր խաղալիքն էր ջարդել:

Առանց եղբոր տեղ չէր գնում:
Առանց ինձ տեղ չէր գնում:
Առանց քեզ տեղ չէր գնում:
Առանց նրա տեղ չէր գնում:
Առանց մեզ տեղ չէր գնում:
Առանց ձեզ տեղ չէր գնում:
Առանց նրանց տեղ չէր գնում:

Ընկերոջ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Իմ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Քո ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Մեր ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Ձեր ճառելն առաջին անգամ էր տեսնում:

Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Հանուն ինձ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Հանուն քեզ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Հանուն մեզ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Հանուն ձեզ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:

2. Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:
Իմ, ինձ
քո, քեզ,
նրա, նրան,
իր, իրեն,
մեր, մեզ,
ձեր, ձեզ:

Կարմիր գույնով նշվածները տրական հոլով են, իսկ կանաչ գույնով նշվածները սեռական հոլով են:

3. Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:
Իմ,  քո,  նրա, իր,  մեր,  ձեր:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան::

Իմ շունը շատ հավատարիմ է:
Քո մայրիկը շատ հոգատար է:
Նրա եղբայրը շատ գեղեցիկ ձայն ունի:

4. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը  և պատասխանի՛ր հարցերին:
Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:
Ուղղական — ես   դու    նա       ինքը     մենք    դուք   նրանք    իրենք
Սեռական — իմ     քո     նրա     իր          մեր       ձեր     նրանց    իրենց
Տրական — ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց
Հայցական — ինձ    քեզ   նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց
Բացառական — ինձնից, քեզնից, նրանից, իրենից մեզնից, ձեզնից, նրանցից, իրենցից
Գործիական — ինձնով, քեզնով, նրանով, իրենով, մերով, ձերով, նրանցով, իրենցով
Ներգոյական — ինձնում, քեզնում, նրանում, իրենում, մերում, ձերում, նրանցում, իրենցում:

Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:
Հայցական:

Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին:
Ուղղական:

Uncategorized

Թափոնների վերամշակման հիմնախնդիրը

Թափոնների կառավարման համակարգ, աղբի հավաքման, փոխադրման, վերամշակման, երկրորդային օգտագործման և ուտիլացմանն ուղղված միջոցառումների համալիր, ինչպես նաև վերահսկողություն տվյալ գործընթացների նկատմամբ։ Տվյալ դեպքում թափոն են համարվում այն թափոնները, որոնք ձևավորվում են մարդկային գործունեության ընթացքում։ Կառվարման տվյալ համակարգը նպատակաուղղված է մարդու կյանքի և շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ազդեցության նվազմանը՝ տնտեսական բնույթի պատճառներով պայմանավորված և հաշվի առնելով թափոնների մեծ մասին երկրորդային օգտագործման հնարավորությունը, ինչպես նաև գեղագիտական պատճառներով։

Թափոններ, նյութեր և առարկաներ, ձևավորված արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացում կամ սպառման ընթացքում, և նախատեսված հեռացման համար կամ ենթակա հեռացման։

Տարբերում են

  • կենցաղային,
  • արդյունաբերական
  • վտանգավոր թափոններ։

Առաջին երկուսից թափոններ առաջանում են արտադրության ընթացքում գոյացած հումքի, նյութերի և այլ արգասիքների, արտադրանքի կամ մթերքի մնացորդներից։

Վտանգավոր թափոններն իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով կարող են վտանգ ստեղծել մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար։