Uncategorized

Պարզ մեխանիզմներ: Լծակ: Լծակի կանոնը: Թեք հարթություն: Մեխանիզմի օգտակար գործողության գործակից: Ճախարակ

1. Որո՞նք են պարզ մեխանիզմները:
Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։

2. Ի՞նչ է լծակը:
Լծակը պարզ մեխանիզմ է։ Լծակը հնարավորություն է տալիս փոքր ուժերով մեծ ծանրություններ բարձրացնել։ Լծակով կարելի է կտրտել։ Կշեռքը նույնպես լծակ է։

3. Ի՞նչն են անվանում ուժի բազուկ:
Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

4. Ճախարակի ի՞նչ տեսակներ գիտենք:
Մենք գիտենք անշարժ ճախրակը, շարժական ճախրակը և բազմաճախրակը։

5. Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:
Եթե բեռը բարձրացնելիս ճախրակի առանցքը մնում է անշարժ, ուրեմն այն կոչվում է անշարժ ճախրակ։

6. Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:
Եթե բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախրակը, ուրեմն այն կոչում է շարժական ճախրակ։

7. Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:
Անշարժ ճախրակի միջոցով մենք բեռը բարձրացնում ենք վերև, բայց ուժի շահում չենք ունենում։

8. Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Շարժական ճախրակի միջոցով մենք շահում ենք 2 անգամ։

9. Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:
Բազմաճախրակը կազմված է երեք շարժական և երեք անշարժ ճախրակներից։ Մենք ուժի մեջ շահում ենք 6 անգամ։

10. Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

11. Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար:
Այն աշխատանքը, որը կատարվում է մեքենան բարձրացնելու համար կոչվում է օգտակար։

12. Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված:

13. Ինչո՞ւ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից:

14. Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից:
Այն ֆիզիակական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի, որ մասն է, կոչվում է ՕԳԳ։

15. Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>:
Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ։

16. Հնարավո՞ր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից:
Ոչ հնարավոր չէ:

Uncategorized

Տնային աշխատանք

 Կատարել  ,,Իմ Երևան,, և ,,Հայաստան իմ չքնաղ,, երգերի  առաջադրանքները։ 

Իմ Երևան

Իմ Երևան
Խոսք` Հովհաննես Ղուկասյան
Երաժշտություն` Կոնստանտին Օրբելյան

Քո երկինքը ծով Է կապուտակ,
Դու կանաչ ես ու ծաղկուն,
Ինձ ժպտում են արևաթագ
Քո շենքերը վարդագույն։
Քո գրկումն Է վարդը իմ բացվել,
Ա՜խ, քեզնից լավ վայր չկա,
Քո գրկումն եմ սիրտս բացել
Ու սիրել մի աղջկա։
— Սիրտս քեզ Է երգում,
դու սերն ես իմ անմար,
Սիրտս քե՛զ Է երգում
Եվ երգում Է միայն քեզ համար։
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Դու ժպտում ես, Երևա՛ն.
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Իմ սրտումն ես, Երևա՛ն։
Քո երգերը քաղցր են և անուշ.
Ա՜խ, քեզնից լավ վայր չկա,
Քո ցերեկն Է արևալույս,
Քո գիշերը՝ պարզկա։
Եվ քո սերն Է ինձ վառ կյանք տալիս,
Եվ գրկում լուռ գիշերվա
Քո լույսերն են երջանկալի
Ինձ ժպտում, իմ Երևա՛ն։
— Սիրտս քեզ Է երգում,
Դու սերն ես իմ անմար,
Սիրտս քե՛զ Է երգում
Եվ երգում Է միայն քեզ համար։
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Դու ժպտում ես, Երևա՛ն.
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Իմ սրտումն ես, Երևա՛ն։
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Իմ սրտումն ես, Երևա՛ն։
Իմ սրտումն ես, Երևա՛ն։

Առաջադրանքներ

1. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։
Կապուտակ, կանաչ, ծաղկուն, վարդագույն, անմար, անուշ, քաղցր, պարզկա:, երջանկալի, արևալույս:

2. Բացատրի՛ր բառերը՝ բուրաստան, անմար, երջանկալի, արևալույս։
Բուրաստան — Բուրավետ ծառերի ու ծաղիկների տնկարան, ծաղկոց:
Անմար — Չհանգչող:
Երջանկալի — Երջանկությամբ լցված:
Արևալույս — Արևով լուսավորված:

3. Առանձնացրո՛ւ կազմությամբ բարդ բառեր, բառակազմորեն վերլուծի՛ր։
Արևաթագ, արևալույս։

4. Ստեղծագործության մեջ ինչպե՞ս է բնութագրվում Երևանը։
Լցված քաղաքով, պարզ երկնքով, պարզկա գիշերով, վարդագույն շենքերով, սիրով:

Հայաստան իմ չքնաղ

Հայաստան իմ չքնաղ
Երաժշտություն` Արթուր Գրիգորյան
Խոսքեր` Մարիա Մինասյան

Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ,
Նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ,
Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում
Քաղաքներն ու գյուղերն հնադարյան։

Կրկներգ
Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված
Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ,
Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ,
Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։

Արագածն է հեռվից իր ձյունե գագաթով
Միշտ կանչում է անվերջ իր զեփյուռով
Միշտ եղի՛ր երջանիկ, դու` հզո՛ր մեր երկիր,
Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։

Կրկներգ
Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված
Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ,
Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ,
Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն, Հայաստա՛ն։

Առաջադրանքներ

1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ նրբագեղ, շքերթ, հնադարյան, չքնաղ, զմրուխտ, զեփյուռ։
Նրբագեղ — Նուրբ գեղեցկություն ունեցող:
Շքերթ — Հանդիսավոր երթ:
Հնադարյան — Հին դարերից եկած:
Չքնաղ — Շատ գեղեցիկ:
Զմրուխտ — Վառ կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար:
Զեփյուռ — Թեթև քամի:

2. ,,քո սարերն զմրուխտված,, ․ այստեղ ի՞նչ իմաստով է գործածվել զմրուխտ բառը։
Իմ կարծիքով, որպես կանգուն, հզոր սարեր:

3. Դուրս գրի՛ր հարակատար դերբայով արտահայված բառերը։
Պատված, հագած, սրբացած, զմրուխտված:

4. Առանձնացրո՛ւ փոխաբերաբար գործածաված նախադաասություններ։
Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ,
Նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ:

Uncategorized

Առաջադրանք 2

Նկարագրել , համեմատել Հայաստանի 11-րդ դարի և 21-րդ դարի

  • տնտեսությունը
  • անասնապահությունը
  • արհեստագործությունը
  • առևտուրը
  • պետական կառավարման համակարգը,
  • բանակը

9 ից 11-րդ դարերում  Բագրատունիների թագավորության ժամանակ Հայաստանի տնտեսությունը սկսեց զարգանալ։Սկսեցին շատանալ մշակելի հողերը,որովհետև ջրանցքներ և առուներ կառուցվեցին։Հողագործությամբ զբաղվում էին Արարատյան, Տարոնի,Բագրևանդի,Շիրակի,Բասենի,Վանանդի դաշտավայրերում,իսկ անասնապահությամբ զբաղվում էին լեռնային և նախալեռնային շրջաններում։Արհեստագործության զարգացման շնորհիվ մի քանի մասնագիտություններ առաջացան։Պղնձի մշակմամբ զբաղնում էին Տավուշի և Սյունիքի մարզերում։Դարբնեգործությունից առանձնացան պայտագործությունը, զինագործությունը ։Քաղաքը բաժանվել էր արհեստների թաղամասերի։ Հայաստանը միջազգային առևտրական կապերի մեջ էր Ռուսաստանի,Պարսկաստանի, Արաբական երկրների,Հնդկաստանի և Չինաստանի հետ։Նա երկրից արտահանում էր գործվածքներ,ներկեր,գորգեր,մետաղներ,Վանա լճի տառեխ ձուկը և գինի։Հայաստանով անցնում էր հյուսիսային և հարավային միջազգային նշանակության ճանապարհները։ Խոշոր քաղաքներն էին՝ Անին,Կարսը,Կարինը և Արծնը։

Այս ժամանակաշրջանում երկիրը միապետական էր, այն կառավարում էր թագավորը։Նրան էին ենթակվում երկրի մյուս թագավորներն ու իշխանները։Թագավորի նստավայրը Անին էր։Բոլոր խոշոր քաղաքները ունեին միջնաբերդեր,որը գտնվում էր կենտրոնում և պարիսպներով փակված էր։Նրանից դուրս գտնվում էին հարուստների խանութներն ու առևտրական շենքերը։Քաղաքի ծայրամասում ապրում էին արհեստավորներն ու առևտրականները։ Բագրատունիների ժամանակ հզորացավ նաև բանակը։Այն հասնում էր 80-100.000ի։Բանակի ղեկավարը Սպարապետն էր։Նրան էին ենթարկվում երկրի ռազմական ուժերը։Բանակը կազված էր արքունական և մարզպանական գնդերից։Մարզպանական գունդը կազմվում էր իշխանների զորքերից։ Մեծ դատավորի պաշտոնը զբաղեցնում էր հայոց կաթողիկոսը։

Uncategorized

Դասարանական աշխատանք

Դերանուն
Դերանուն-անվան դեր կատարող
Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինում են անվան դեր կատարող բառերով՝ դերանուններով:
Դերանունները լինում են ութ տեսակ

  • անձնական
  • ցուցական
  • փոխադարձ
  • հարցական
  • հարաբերական
  • որոշյալ
  • անորոշ
  • ժխտական

Անձնական դերանուններ մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանք անվանելու: 

Առաջին դեմք ՝ ես, ինքս,     մենք ինքներս

Երկրորդ դեմք՝ դու, ինքդ ,   դուք ինքներդ

Երրորդ դեմք՝ նա, ինքը,        նրանք, իրենք 

1. Ես ինքս եմ կազմել բոլոր այդ փաստաթղթերը: Ո՞րն է ընդգծված հատվածի դերը նախադասություն մեջ:
Իմաստը սաստկացվում և ավելի կոնկրետացնում է:

2. Հայտնի է, որ Դուք հարգարժան մարդ եք: Ինչո՞ւ է Դուքը մեծատառ գրված:
Երբ դիմում ենք հարգարժան մարդկանց, Դուքը գրվում է մեծատառ:

3. Դուրս գրե՛ք անձնական դերանունները՝ նշելով դեմքն ու թիվը:
Կես ժամ անց ես տնից դուրս եկա և քայլեցի ճանապարհով:
ես — առաջին դեմք, եզակի թիվ:

Երբ ես ներս մտա բակ, նա , պատշգամբում նստած, կարդում էր:
ես — առաջին դեմք, եզակի թիվ
նա — երրորդ դեմք, եզակի թիվ:

Մենք լուռ առաջ քայլեցինք:
մենք — առաջին դեմք, հոգնակի թիվ:

Նա առաջարկեց նստել:
նա — երրորդ դեմք, եզակի թիվ:

Ես լուռ էի, ոչինչ չունեի ասելու:
ես — առաջին դեմք, եզակի թիվ:

Քիչ անց մոտեցավ նա:
նա — երրորդ դեմք, եզակի թիվ:

4. Լրացրո՛ւ բաց թողնված անձնական դերանունները:
Տղան կքներ մինչև առավոտ, եթե դրսից եկող աղմուկը չարթնացներ (նրան):

Մարդիկ գիշերային անձրևից հետո դեռ դուրս չէին եկել (իրենց) տներից: (Նրանք) շատ մրսկան են:

(Նրանք) քայլում էին խիտ թավուտում:

Քիչ հետո (մենք) գետափին էինք:

Անձնական դերանունների հոլովումը:
Անձնական դերանունները և այլ դերանունների մի մասն ունեն առանձնահատուկ՝ գոյականից տարբերվող հոլովում:

Ուղղական    ես   դու    նա       ինքը     մենք    դուք   նրանք    իրենք
Սեռական    իմ     քո     նրա     իր          մեր       ձեր     նրանց    իրենց
Տրական     ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց
Հայցական
Բացառական
Գործիական
Ներգոյական:

5. Որեշել դերանունի պաշտոնը տվյալ նախադասություններում:
Ես նախանձում եմ աղջկան:
Ենթակա:

Հիմա տան տղամարդը դու ես:
Ստորոգյալ:

6. Նախադասություններից առանձնացնել անձնական դերանունները, գրել դեմքը, թիվը, հոլովը:
Դու միշտ սիրալիր ես:
դու — երկրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով:

Իրեն ուղեկցիր քո սենյակ:
Իրեն — երրորդ դեմք, եզակի թիվ, տրրական հոլով:

Ինձնից խորհուրդ հարցրու:
Ինձնից — առաջին դեմք, եզակի թիվ, բացառական հոլով: