Uncategorized

Ամփոփում Բագրատունյաց արքայատոհմ (885-1045)

1.Ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին։
Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը դրվել է 1990 թվականին։855թ․ Հայաստանը ձեռք բերեց փաստական անկախություն․ սկսվեց պայքար Բագրատունիների ստեղծած պետականության միջազգային ճանաչման համար։

 2.Պատմիր Աշոտ Երկաթի օրոք արաբների դեմ պայքարի մասին
Արաբական զավթիչների դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարն այնուհետև գլխավորեցին Սմբատ I-ի որդիներըա Աշոտ II Երկաթ արքան 914-929 թվականներից և Աբաս սպարապետը: Երկարատև և համառ կռիվներով այդ հետևանքներից հետո նրանք ազատագրեցին Հայաստանի մեծ մասը, նույնիսկ հասան Թբիլիսի և ջախջախեցին այնտեղ հաստատված արաբական զորքերին: Աշոտ II-ը հաջողությամբ սանձեց նաև Արցախի և Ուտիքի իշխանական տների ըմբոստությունները, նա սաստեց իր հորեղբորորդի Աշոտ սպարապետին, որին խալիֆայությունը հռչակել էր Հայոց թագավոր: 

3.Համեմատել Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին, ներքին քաղաքականությունը։

Աշոտ 3-ը թագավորել է 953–977 թվականններին։Նա իր բարի գործերի համար և աղքատներին օգնելու համար ստացել է Աշոտ Ողորմած անունը։ Նա ավելի ուժեղացրեց բանակը և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։ Աշոտ երրորդը Կարսից մայրաքաղաքը տեղափոխել է Անի:

Գագիկ Ա-ն գահակալել է 990–1020 թվականներին։ Գագիկ առաջինի ժամանակ Անին կառուցումը ավարտին հասավ: Նա ավելի մեծ ուշադրությունն էր դարձնում արտաքին քաղաքականությանը քանի, որ նրա օրոք տեղի ունեցան բավականին մեծ ճակարտամարտեր:Գագիկի առաջինի շնորհիվ Բագրատունյաց թագավորության հզորությունը,իսկապես հասել էր իր գագաթնակետին:Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։Մինչև նրա գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Նա էլ կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկը կրում էր շահնշահ հայոց տիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Գագիկի օրոք կարճ ժամանակով խախտվեց
երկրի խաղաղությունը։ 998 թ. Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան։ Թագավորը հայոց
սպարապետ, նշանավոր զորավար Վահրամ Պահլավունու հետ Ապահունիք գավառում կանգնեցրեց
թշնամուն։ Հայկական զորքին միացան նաև վրացիները։ Ճակատամարտը տեղի ունեցավ Ապահունիքի Ծումբ գյուղի մոտ։ Եվ հայ–վրացական զորքերը հաղթեցին։ Նրանք եկել էին Չինաստանից

4.Անիի թագավորության անկման պատճառները։

Անի թագավորության անկման պատճառները տարբեր էին:Գագիկի չվերադառնալը հայրենիք:1045թ. բյուզանդամետ իշխանները թշնամու առջև բացեցին Անիի դարպասները:Անիի Բագրատունիներին, սակայն չհաջողվեց ստեղծել կենտրոնացված միասնական պետություն:Բագրատունիների շառավիղներն իրենց իշխանությունն էին ստեղծել նաև Տարոնում: Այս իշխանությունը դարձավ Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության առաջին զոհը: Եվ հենց Սելջուկ-թուրքերի հարձակումներ: Նրանք եկել էին Չինաստանից, եվ ճանապարհին ավերելով բոլոր ժողովրդներին հասել էին Հայաստան:Բյուզանդիան ամեն կերպ նեղելով ու խանգարելով Հայաստանին՝ փորձում էր գրավեր Անին։ Սելջուկ-թուրքերի Բյուզանիայի վրա հարձակումից առաջ ընթացքում և հետո, երբ գրեթե լրիվ ավերել էին Բյուզանդիանիան, նրանք շարունակում էին ճնշել Հայաստանը, մինչև Հայաստանը ևմիացավ Վրաստանին, որտեղ դեռ կառավարում էին Բագրատունիները։

5.Ինչ քայլեր կձեռնարկեիր Բագրատունյաց թագավորությունը անկումից փրկելու համար։
Ավելի լուրջ կնայեի իրավիճակին հասկանալով, որ դա իմ երկրի ապագան է և ես ամեն ինչ պետք է անեմ այն ամուր և ապահով պահելու համար: Առաջին հերթին կուժեղացնեի բանակը: Թույլ չեի տա պատերազմներ լիներ իմ երկրում: