Uncategorized

Թափոնների վերամշակման հիմնախնդիրը

Թափոնների կառավարման համակարգ, աղբի հավաքման, փոխադրման, վերամշակման, երկրորդային օգտագործման և ուտիլացմանն ուղղված միջոցառումների համալիր, ինչպես նաև վերահսկողություն տվյալ գործընթացների նկատմամբ։ Տվյալ դեպքում թափոն են համարվում այն թափոնները, որոնք ձևավորվում են մարդկային գործունեության ընթացքում։ Կառվարման տվյալ համակարգը նպատակաուղղված է մարդու կյանքի և շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ազդեցության նվազմանը՝ տնտեսական բնույթի պատճառներով պայմանավորված և հաշվի առնելով թափոնների մեծ մասին երկրորդային օգտագործման հնարավորությունը, ինչպես նաև գեղագիտական պատճառներով։

Թափոններ, նյութեր և առարկաներ, ձևավորված արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացում կամ սպառման ընթացքում, և նախատեսված հեռացման համար կամ ենթակա հեռացման։

Տարբերում են

  • կենցաղային,
  • արդյունաբերական
  • վտանգավոր թափոններ։

Առաջին երկուսից թափոններ առաջանում են արտադրության ընթացքում գոյացած հումքի, նյութերի և այլ արգասիքների, արտադրանքի կամ մթերքի մնացորդներից։

Վտանգավոր թափոններն իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով կարող են վտանգ ստեղծել մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար։

Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Իսահակյանի ,,Պատրանք,, պատմվածքը:
Ի՞նչ է նշանակում պատրանք, գրի՛ր հոմանիշները: – Հույս ներշնչում, բայց խաբուսիկ հույս, խաբկանք խաբեություն:

Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:
Մացառ- փշոտ թփաբույս
Հյուղակ- խրճիթ
Դեգերել- թափառել
Խորշ- փոս
:

Վերլուծի՛ր ստեղծագործությունը:
Այս պատմվածքը հետաքրքիր էր և ուներ իմաստ: Որ ամեն բանի ավարտ նոր բանի սկիզբ է: Երբեք պետք չէ հուսահատվել,քանի որ դրանից կարող է ավելի լավ բան լինել:

Գրի՛ր քո կարծիքը հարցադրումների վերաբերյալ՝ պատրանքը որպես ինքախաբեություն, պատրանքը՝ ուղղակի երազ , երազկոտություն:
Պատրանքը՝ որպես ինքնախաբեություն նշանակում է, որ դու ինքդ քեզ խաբում ես, հույս ես տալիս քեզ լավ իմանալով որ այդպես չի կարող լինել:
Պատրանքը՝  որպես ուղղակի երազ, երազկոտություն դա այն է, որ դու ապրում ես մտածելով որ այդ երազը իրականություն է:

Uncategorized

Դասարանական աշխատանք

Ցուցական դերանուններ. մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, գործողության տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:
Դա առաջին գրադարանն է Հայաստանում:
Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:
-Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում:

Սա, դա, նա ցուցական դերանունները գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն: 
Ցուցական դերանունների հոլովումը: 
Ուղղական   սա     սրանք    դա      դրանք    նա    նրանք
Սեռական    սրա   սրանց դրա դրանց նրա նրանց
Տրական      սրան    սրանց դրան դրանց նրանց
Հայցական սրան    սրանց    դրա      դրանց    նրա    նրանք
Բացառական սրանից սրանցից դրանից դրանցից նրանից նրանցից
Գործիական սրանով սրանցով դրանով դրանցով նրանով նրանցով
Ներգոյական սրանով սրանցով դրանով դրանցով նրանով նրանցով

Այլ ցուցական դերանուններ ՝ այս, այդ, այն, այստեղ, այդտեղ, այնտեղ….

Ցուցական դերանունները կազմությամբ լինում են պարզ, բարդ:
2. Նշել տրված ցուցական դերանունների կազմությունը՝  այսքան, սա, այսչափ, նույնտեղ, այն, դա, այսպես, այնտեղ,  այդ, սույն, մյուս, այնպիսի:
պարզ-
բարդ-

3. Սա ինձ համար ամբողջն է:  Գտի՛ր ենթական:
Բնակարանի տերերը սրանք են: Գտի՛ր ստորոգյալը:

4. Ընդգծե՛ք ցուցական երեք դերանուն․

Ա․ այս, ում, նույնքան, ձեզ, սույն, որևէ։ 

Բ․ իրենց, այդպիսի, քեզ, մեկը, միևնույն, նա,

Գ․ նույնպես, այսինչ, ամեն մեկը, այդ, սրանք, ինչպես։ 

Տնային աշխատանք

1. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով (տրական հոլովով):

Եղբոր խաղալիքն էր ջարդել:

Առանց եղբոր տեղ չէր գնում:
Ընկերոջ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:

2. Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:

Իմ, ինձ

քո, քեզ,

նրա, նրան,

իր, իրեն,

մեր, մեզ,

ձեր, ձեզ:

3. Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան,…:

4. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը  և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական-
Սեռական-
Տրական-
Բացառական-
Գործիական-
Ներգոյական-
Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:

Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին: