Uncategorized

Հայ ժողովրդի պայքարն Հայ նվաճողների դեմ

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:

Սելջուկները ռազմատենչ ցեղեր էին, հարձակումներ էին գործում հարևան ժողովուրդների վրա, ավերում ու կողոպտում էին իրենց ճանապարհին ընկած շեն բնակավայրերը, դաժան ու անխնա կոտորում խաղաղ բնակչությանը։ Սելջուկները գրեթե անարգել հասան Հայաստանի կենտրոնական գավառներ և, զորքը բաժանելով մասերի, սկսեցին ասպատակել երկիրը։ 1054 թ․ սելջուկյան հերթական արշավանքը գլխավորեց նրանց պետության առաջնորդ Տուղրիլը։ Այս անգամ ահեղ թշնամուն դիմադրելու համար հայերը նախապատրաստական աշխատանք էին տարել։ Թյուրք սելջուկները համառ դիմադրության հանդիպեցին Կարին քաղաքում և ստիպված եղան դադարեցնել քաղաքի պաշարումը։ Նրանք փորձեցին գրավել Կարսը, բայց այստեղ էլ թշնամին անակնկալի եկավ հանդիպելով կարսեցիների համառ դիմադրությանը։

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:

կայսրությունը շարունակեց հայկական հողերը զավթելու, երկիրը թուլացնելու, հայ իշխաններին Հայաստանից հեռացնելու, հայերի զինական ուժերը ցիրուցան անելու իր անհեռատես:

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը:

Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայկական անկախ պետականությունը չվերացավ: Բազմաթիվ թագավորություններ շարունակեցին պահպանել իրենց գոյությունը: Այդ կազմավորումները հնարավորություն տվեցին երկրի տարբեր շրջաններում շարունակել պայքարը Բյուզանդիայի և Թյուրք քոչվոր սելջուկների զավթողական քաղաքականության դեմ: Հայկական անկախ պետականության համար պայքարում կրկին կարևոր դեր ունեին Բագրատունիները: Բյուզանդացիների կողմոց Անիի զավթումից հետո նրանք շարունակում էին իշխել հարևան Վանանդում և Տաշիր-Ձորագետում: Կարսի թագավորության ազդեցիկ դիրքը պահպանվեց Գագիկ Աբասյանի օրոք: Նա կարողացավ ուժեղ կապեր հաստատել վրաց Բագրատունիների հետ, Տուղրիլ բեկի հրոսակների հարձակումներից անառիկ պահել Կարս մայրաքաղաքը: Պատահական չէ, որ Անիի Բագրատունիներից հետո շահնշահի տիտղոսն անցել էր Գագիկ Աբասյանին: Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունն ուներ ընդարձակ տարածքներ և նույնիսկ հաջողության պայքար էր մղում բյուզանդացիների զավթողական քաղաքականության դեմ: Կյուրիկյանները ջանքեր գործադրեցին նաև Անիի բյուզանդացիներից ազատագրելու և միասնական թագավորությունը վերականգնելու համար: Այդ պայքարը հաջողություն չունեցավ սելջուկների պատճառով: Հայկական կազմնավորումները 11դարի երկրորդ կեսին և  XII դարի համառ պայքար էին մղում մուսուլմանական զանազան իշխանությունների դեմ: 

Հայ-վրացական զինակցությունն ավելի խորացավ XII դարի երկրորդ կեսին: Վրաց Թամար թագուհին սերտորեն համագործակցեց հայերի հետ: Թագուհին 1185թ Սարգիս Զաքարյանին վստահեց սպարապետի ամիրսպասալարի պաշտոնը: Նրանից հետո այդ պաշտոնն անցավ ավագ որդուն Զագարե Զագարյանին: Վերջինիս կրտսեր եղբայր Հովհաննեսը դարձավ աթաբեկ՝թագաժառանգի խնամակալ: Թամարի բանակում զգալիորեն աճեց հայ զինվորական թիվը: XII դարի վերջին Զաքարեի գլխավորված հայ-վրացական զորքերը թշնամուց ազատագրեցին Հյուսիսային Հայաստանի բազմաթիվ շրջաններ: XIII դարի սկզբին հայկական հողերի ազատագրման գործը նոր թափ ստացավ, սելջուկները վտարվեցին նաև Հայաստանի կենտրոնական գավառներից, հայ-վրացական ուժերը մոտեցան Վանա լճի հյուսիսային ափերին: 

Leave a comment