Uncategorized

Դասարանական աշխատանք

Գործնական քերականություն
Որոշյալ դերանուններ՝ ամբողջ, ամեն, ամեն ինչ, ամենքը, բոլորը յուրաքանչյուրը, ողջը, համայն, ամենայն….
1. Դուրս գրի՛ր որոշյալ դերանունները, գրի՛ր հոլովը:
Աղջկա քնքուշ հոգին բոլորը գիտեն:
Ամենքից շատ նա էր սպասում դրան:
Յուրաքանչյուրն-ուղղական իր մասին էր մտածում:
Ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը:
Խոսեցին ամեն ինչից:

Անորոշ դերանուններ՝ ինչ-որ, ոմն, որևէ, ովևէ, մի քանիսը, այլ, ուրիշ, ոմն-ոմանք մի քանի…
2. Կազմի՛ր տրված անորոշ դերանունների սեռ. հոլովը՝ ուրիշ, մի քանիսը, այսինչ:
Ուրիշի, մի քանիսի, այսինչի
3. Գտի՛ր անորոշ դերանունները, որոշի՛ր պաշտոնը:
Ոմանք արդեն անուշ երազներ էին տեսնում:
Եվ ուրիշ է կարոտս հիմա:
Իմ հոգում ինչ-որ անհանգստություն կար:

Ուշադրություն դարձրո՛ւ ուղղագրությանը՝ ովևէ, երբևէ, որևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանուններ՝ ոչ ոք , ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
4. Կետերի փոխարեն դի՛ր ժխտական դերանուններ:
Ժխորի մեջ ….. ուշադրություն չէր դարձնում նրա վրա, …. մտքով չէր անցնում, որ տղայի սիրտը թրթռում էր:
Ամբողջը կավերեն, չի մնա…..:
Դեղին տերևն ընկավ քարին,…… շշուկ չլսվեց:
…… այնքան չի զարմանում, որքան այս մարդը:
Նա ….. ահ չուներ, բացի հորից:
Ամեն ինչ մոռացել է, ….. չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով:

Leave a comment