Uncategorized

Դասարանական աշխատանք

Տերյանի ,,Մթնշաղի անուրջներ,,  ժողովածու

1. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

  • Բացատրի՛ր բառերը՝
    համրաքայլ – դանդաղաշարժ
    համր – անխոս։ 
  • Ներկայացրո՛ւ , թե ինչ տրամադրություն և հոգեվիճակ է արտահայտում բանաստեղծությունն։ 
    Այս բանաստեղծությունը սիրո մասին էր, երբ տեսնում ես մեկին ու սիրահարվում ես նա քեզ թվում է հարազատ սակայն անծանոթ է։
  • Առանձնացրո՛ւ ամենատպավորիչ կամ գեղեցիկ նկարագրությունը։ 
    Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
    Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

2. 

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

  • Բացատրի՛ր բառերը՝
    հեզ – հնազանդ
    գունատվող – սփրթնող
    սրտակտուր – սիրտ կտրտող
    անտրտում – վիշտ չունեցող
    կսկիծ – Ցավ
  • Ի՞նչ է զգում ստեղծագործություն քննարկան հերոսը։
    Ցավ է զգում քանի որ բաժանվել է իր սիրած էակից և ամեն մեկը գնացել է իր ճանապարհով։
  • Մեկ բառով գրի՛ր, թե ինչ է ներկայացնում բանաստեղծությունը։ 
    Բաժանում։

3. 

 ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

  • Բացատրի՛ր բառերը՝ խորունկ, տրտում, թովչանք, հանգրվան,
  • Ինչպիսինն էր բանաստեղծության մեջ ներկայացված աղջիկը,
  • Փորձի՛ր նկարագրել աղջկան։ 

Երեք բանաստեղծությունները կարդալուց հետո պատասխանի՛ր հարցերին։

  • Ի՞նչ ընդհանրություններ ունեին բանստեղծությունները, 
  • Կ՞ար հոգեվիճակի նմանություն բանաստեղծություններում, 
  • Ո՞ր բանաստեղծությունը քեզ ավելի դուր եկավ, ինչո՞ւ, 
  • Կարդա՛ այլ բանաստեղծություններ ,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից։ 

Leave a comment