Uncategorized

Գյումրու ճարտարապետական հետաքրքիր կառույցների ուսումնասիրություն

Հունվարի 25-ին ես և իմ ընկերները ուղեվորվելու ենք դեպի Գյումրի եռօրյա ճամփորդության։ Եվ ես կցանկանայի մի փոքր տեղեկություն տալ Գյումրու ճարտարապետական հետաքրքիր կառույցների մասին։

Գյումրին Հայաստանի այն բացառիկ բնակավայրերից է, որտեղ հին քաղաքը պահպանվել է գրեթե անխաթար: XIX-րդ դարում ձևավորված քաղաքային միջավայրը կարծես կենդանանում է և դառնում իրականություն, երբ քայլում ես պատմական թաղամասերի նեղլիկ փողոցներով:

Գյումրու ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանը կամ Ձիթողցյանների անվան ազգային ճարտարապետության թանգարանը Գյումրիի ամենահիասքանչ և ամենաշատ այցելվող թանգարանն է: Ժամանակին դա հայտնի Ձիթողցյաններ ընտանիքի տունն էր, որը կառուցվել էր 4 եղբայրների կողմից 1872 թ։ Այս շինությունը կառուցվել է կարմիր տուֆից, որն առանձնահատուկ տեսք է հաղորդում նրան:

Այստեղ ներկայացված է Գյումրու հասարակական կյանքը 19-րդ դարից սկսած մինչև 1920-ականները: Այն նաև ներկայացնում է քաղաքի մշակութային, ճարտարապետական ​​և կրոնական ասպեկտները և, իհարկե, քաղաքի “հպարտ” պատմությունը: Ամենահետաքրքիր փաստն այն է, որ շենքի ներսը զարդարված է հայկական ավանդական գորգերով և այլ դեկորներով:

Ձիթողցոնց տուն-թանգարանը բաժանված է երկու մասի. առաջինում կարող եք տեսնել գյումրեցի հայտնի գործիչների, ինչպես նաև այնպիսի հայտնի մարդկանց նկարներ, ինչպիսիք են Մարգարեթ Թետչերը, Ռոնալդ Ռեյգանը և Ժակ Կուստոն: Այստեղ կարելի է տեսնել նաև Ձիթողցյանների կահույքը, որը նույնությամբ բնօրինակի նման է: Ամենահետաքրքիրն այն դաշնամուրն է, որը բերվել է Իտալիայից և կահույքի այլ մասեր Եվրոպայից: Այդ մասում դուք կտեսնեք տեղացի նկարիչների ժամանակակից գործեր, ձեռագործ գորգեր ու կարպետներ: 
Երկրորդ մասում կտեսնեք Գյումրիի հին նկարները և Ալեքսանդրապոլի հին քարտեզը: Այս սենյակն առանձնահատուկ է տարբեր բանալիների հավաքածուով:

Յոթ Վերք եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր շինություն է: Գլխավոր խորանի երկու կողմերում գտնվում են ավանդատները: Հյուսիսային և արևմտյան պատերին կից են երեք աղոթասրահները: Եկեղեցու արևմտյան մուտքի դիմաց գտնվում է զանգակատունը: Եկեղեցին պսակում են մեկ գլխավոր և 4 լրացուցիչ գմբեթներ ավելի փոքր չափսի: Գմբեթներից երկուսը տուժել են 1988 թ. երկրաշարժից:

Յոթ Վերք եկեղեցու ներքին հարդարանքն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ: Այն միակ հայկական եկեղեցին է, որի խորանը ունի պատկերակալ: Սովորաբար հայկական եկեղեցիների ճգնավոր խորանները զուրկ են որևէ զարդարանքից: Պատկերակալը բնորոշ է ուղղափառ եկեղեցիներին: Ամենայն հավանակությամբ պատկերակալը հայտնվել է եկեղեցում ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, երբ Գյումրին (այն ժամանակ Ալեքսանդրապոլ) ռուսական բերդաքաղաք էր:

Սև բերդ

Սև բերդ, հուշարձան Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Կառուցվածք 1837 թվականին կառուցված Ալեքսանդրապոլի ամրոցն իրենից ներկայացնում է ռազմական, ճարտարապետական շինությունների համալիր։ Կենտրոնական մասում «Ալեքսանդրապոլ» ամրոցն է՝ 3 դարպասներով, կենտրոնում՝ Սուրբ Ալեքսանդրա եկեղեցու հատակագիծն է և Ալեքսանդրապոլի ընդհանուր պաշտպանական համալիր հանդիսացող հարավային և հյուսիսային բերդերը։ Հյուսիսային կողմում Կարմիր բերդն է։ Հին Ալեքսանդրապոլի հատվածում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան։ Նա նշում է, որ այս պատմական հուշարձանը Կումայրիի բաղկացուցիչ մասն է, որից քիչ հեռու գտնված է եղել հին բերդաամրոցը՝ VII դարի եկեղեցով։ Բերդն ունեցել է իր պարսպային մասերից անձրևներից պաշտպանող յուրահատուկ ջրահեռացման համակարգ։ Բերդի պաշտպանական համակարգի մեջ մտնում են փոքր բետոնյա ամրություններ, որոնք գնդացրային կետեր են։ Այն սկսվում է դրա շուրջ մեծ ու լայն փորված փորվածքով։ Միջնաբերդն ավելի բարձրադիր է և գտնվում է շինության կենտրոնում։ Միջնաբերդի պատերի վրա կան նեղ և բարձր բացվածքներ, որտեղից կարելի է հրացանային կրակ բացել հակառակորդի վրա։

Հառիճավանք

Հառիճավանք (նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։ Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թվականներին սովորել է Ավետիք Իսահակյանը։ Հառիճի վանքում դաստիարակվում և կրթվում են ապագա հոգևորականներ։ Ներկայումս բացի Հառիճից հոգևորականների դպրոցներ կան Վաղարշապատում և Սևանավանքում։