Uncategorized

Բացահայտելով Գյումրին

Հունվարի 25-27ը գնացել էինք Գյումրի ճամփորդության։ Դա իմ առաջին եռօրյա ճամփորդությունն էր և ես շատ տպավոված եմ քանի որ այս անգամ ես իրոք բացահայտեցի Գյումրին իր շքեղությամբ։
Գնալու ճանապարհին մենք մտանք Թալինի կաթողիկե եկեղեցին, շատ հին և հետաքրքիր եկեղեցի էր կիսակառույց էր ինչով տարբերվում էր մնացած բոլոր եկեղեցիներից և մարդիկ չեն ցանկանում վերանորոգել քանի որ կկորցնի իր հնությունը։

Թալինի Կաթողիկե եկեղեցի (մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է նաև որպես Թալինի մեծ տաճար), եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում։ Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուօրինակ զուգորդական նմուշ է։ Տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունը ենթադրել են տալիս, որ այն կառուցվել է 7-րդ դարի երկրորդ կեսին։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։

Առաջին օրը գնացինք Ձիթողցոնց տուն-թանգարան, Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան, որտեղ ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում։

Ամեն ինչ շատ գեղեցիկ էր ցուցազդրված առավել տպավորված եմ այս պատկերից։

Երկրորդ օրը մենք այցելեցինք Ամենափրկիչ եկեղեցի որը երկար ժամանակ փակ է եղել, և նոր է բացվել։ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է։ Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ Եկեղեցին մասամբ ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այն վերականգելու թույլատրությունը եղել է 1995 թվականին։

Հետո մենք գնացին յոթ վերք եկեղեցի։ Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Այնուհետև մենք այցելեցին <<Վառեմ-մարեմի>> հայտի պատշգամվը տեսնելու։ Դրա դիմաց կար պատ և մարդիկ մի հետաքրքիր գաղափար են ստեղծել, որ դա կարող են սարքել ոչ սովորական պատ այլ ամեն մարդ գնա ընտրի իր անվան տառերը և փաքցնի պատին, ես նույնպես փաքցրեցի իմ անունը այդ պատին։