Uncategorized

Տնային աշխատանք

Ընտրել Թումանյանի ստեղծագործություններից մեկը, սովորել անգիր:

ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
(Նմանություն)

Բաբելոնի գետեզերքին նըստել էին նրանք գերի,
Հիշում էին իրենց Սիոնն, Երուսաղեմն ու լալիս,
Կախել էին տավիղները վեր՝ ճյուղերին ծառերի,
Հիշում էին անցած փառքերն, անցած երգերն ու լալիս։

— Առե՛ք տավիղն, երգե՛ք, տեսնենք երգերը ձեր Սիոնի.
Ասում էին գերիչները Իսրայելի որբերին,
Ու՝ սըրբելով նըրանք լացը իրենց տխուր աչքերի՝
Տավիղ առած երգում էին օտար գետի ափերին։
— Ո՜վ սըրբազան Երուսաղեմ, ըսկիզբը մեր երգերի,

Եվ քեզ, Սիոն, մեր սըրբություն, թե մոռանանք մենք երբեք,
Թող մոռանա մեզ մեր աջը, հավետ մընանք մենք գերի,
Թող չըտեսնենք մենք հավիտյան ոչ խնդություն և ոչ երգ…
— Ո՜վ անօրեն դու Բաբելոն, երնեկ բազկին ոխառու,
Որ կըզարկի աչքիդ առաջ զավակներըդ քարերի,

Երնեկ օրին, երբ կըզարթնի Իսրայելի Եհովան
Ու կըլսի հառաչանքը մեր գերեվար քընարի…
Էսպես նըրանք երգում էին իրենց վըրեժն ահարկու,
Ու զարմանքով հարցնում էին գերիչները մեկմեկու.
— Մի՞թե դեռ էլ կենդանի է Իսրայելը աշխարհում,
Մի՞թե նըրան չըսպանեցինք պատերազմի դաշտերում…

Դիտել Թումանյանի մասին պատմող ֆիլմը, բլոգում նշումներ անել, հետաքրքիր փաստեր առանձնացնել:

Ես շատ մեծ հետաքրքրությամբ եմ նայել այս ֆիլմը ու իրոք ես շատ ու շատ նոր և հետաքրքիր բաներ իմացա որոնք մինչ օրս չգիտեի:
Ամենատպավորիչը դա այն էր որ Թումանյանը իր երազներում կարողանում էր զգալ իր հարազատների մահը և այն վատ բաները որոնք պետք է պատահեին իր հարազատներին և ընկերներին:
1923 թվականի, մարտի 23-ի առավոտյան Թումանյանն իր վերջին խոսքը ուղղել է իր երեխաներին՝ ,,Խոչաղ կացեք,,: Թումանյանը արտաքնապես շատ գեղեցիկ, բարձրահասակ և հմայիչ տղամարդ էր:Երկար բանակցություններից և խնդիրների պատճառով Թումանյանը բաց է թողնում դասերը: Իր հետաքրքրությունները այլ տեղեր էին, իսկ կրթական ծրագիրը չէր բավարարում նրան:

Uncategorized

Փետրվար ամսվա ամփոփում. Հայոց լեզու, Գրականություն

Դասարանական և տնային աշխատանքներ:
Հայոց լեզուhttps://elenavetisyan.wordpress.com/2022/02/01/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/07/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/08/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/10/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/14/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/15/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/17/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/21/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/22/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/24/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/28

Գրականությունhttps://elenavetisyan.wordpress.com/2022/02/02/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/07/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/14/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/15/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/21/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/23/

Նախագծեր, թարգմանություններ և ստեղծագործական աշխատանք:
Հայոց լեզու-https://elenavetisyan.wordpress.com/2022/02/01/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/05/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/05/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/12
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/12/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/20/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/21/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/22/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/25/

Գրականությունhttps://elenavetisyan.wordpress.com/2022/02/09/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/14
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/15/
https://elenavetisyan.wordpress.com/2022/02/23/

Uncategorized

Վահանանց պատերազմ

1․ Ի՞նչ փաստեր են խոսում այն մասին, որ Ավարայրի ճակատամարտից հետո Պարսկաստանը հրաժարվեց հայերի բռնի կրոնափոխության մտադրությունից, սակայն շարունակեց այլ միջոցներով (ոչ բռնի) կրոնափոխության քաղաքականությունը։
Պարսկական բանակը նույնպես ձգտում էր վճռական խոշոր ճակատամարտի՝ հույս ունենալով կործանիչ հարված հասցնել ապստամբներին։ Երկու բանակներն իրար են հանդիպում 482 թ. մայիսին Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ՝ Ավարայրի դաշտից ոչ շատ հեռու:

2. Ի՞նչ փաստերի հիման վրա կարելի է պնդել որ Պարսկաստանը մեծ կարևորություն էր տալիս հայ և վրաց ժողովուրդների կրոնափոխությանը։
1. Պարսկաստանը իր ուժող հարձակվում է հայոց բանակի վրա:
2. Վրաստանից լուր է հասնում, որ պարսկական զորքերն Աղվանքից շարժվում են Վրաստան:

3. Ի՞նչ տարբերություններ կարելի է գտնել Ակոռիի, Ներսեհապատի և Ճարմանայի ճակատամարտերի միջև։
Ակոռիի ճակատամարտում զոհվեց ավելի քանի 7000 մարդ, բայց մյուս ճակատամարտների հետ համեմատած սա այդքան էլ մեծ մասշտամբներով չէր: Ներսեհապատի ճակատամարտը շատ թեժ էր և բարդ: Ճարմանայի ճակատամարտում պատերազմող զորքերը քիչ էին:

4. Նշի՛ր անձնային հատկանիշներ, որոնք բնութագրում են հանուն հավատի նահատակված Վարդենի-Շուշանիկին։ Կամ փորձի՛ր նկարել Վարդենի-Շուշանիկի դիմանկարը՝ բացատրելով, թե ինչու ես հենց այդպիսի դիմագծերով պատկերել նրան։

5. Ի՞նչ տպավորություններ ունես Նիխորի գործունեության և անձի վերաբերյալ: Կարո՞ղ ես պնդել, որ թեմայի տեքստը բավական է նրա անձի և գործունեության մասին տպավորություններդ ճշմարիտ համարելու համար։

6. Ի՞նչ նշանակություն ունեցավ Վարդանանց և Վահանանց պայքարը հայ ժողովրդի համար և ի՞նչ ազատություններ ապահովեց հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար։
Վարդանանց և Վահանանց պատերազմը պետք էր, որովհետև, եթե հայերը չմենամարտէին Պարսկաստանի հետ մենք հիմա Քրիստոնյա չէինք լինի

Uncategorized

հիդրա

Աղեխորշավորները հանդիսանում են պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ապրում են ծովերում, օվկիանոսներում, քաղցրահամ ջրերում։ Աղեխորշավորները առանձնահատուկ են նրանով, որ ունեն իսկական մասնագիտացված և տարբերակված բջիջներ։

Բջիջները խիստ տարբեր են կառուցվածքով և գործառույթով։ Աղեխորշավորների մոտ առկա է մասնագիտացված բջիջների համախմբում՝ կյանքի կազմավորման հյուսվածքային մակարդակի նախատիպով։ Աղեխորշավորներն ունեն առաջնային հյուսվածքներ։ Նրանց մարմինն ունի պարկի ձև, որի խոռոչում իրականանում է մարսողությունը, որի համար էլ ստացել են իրենց անվանումը։ Աղեխորշավորների նման մարմինը կոչվում է աղիքային խոռոչ, որը բազմաբջիջ օրգանիզմների կազմավորման և զարգացման կարևոր դրսևորում է։ Այսինքն՝ աղեխորշավորները մաշկամկանային պարկի ներսում ունեն աղիքային խոռոչ, որը հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ բերանային անցքի միջոցով։

Նրանց բերանային անցքի շուրջ շրջանաձև տեղակայված են երկար շոշափուկներ, որոնց և՛ շարժման, և՛ սննդառության դեր են կատարում։ Նրանց մարմինն ունի ճառագայթային համաչափություն, քանի որ հիմնականում պասիվ տեղաշարժվող և որոշակի տեղանքի հարմարված օրգանիզմներ են։ Աղեխորշավորներն ունեն 10 հազար տեսակ, որոնք հիմնականում հանդես են գալիս զանգերի, գնդերի և հովանոցների տեսքով։

Uncategorized

Դասարանական աշխատանք

1. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):

Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:

Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:
Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցած գյուղացու կողմից:

Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը։
Նրա ամբողջ մարմինը ծակծկվել էր սպիներով:

Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:
Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից:

Դահլիճը լավ կահավորել էին:
Դահլիճը լավ կահավորված էր:

Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:
Մշակույթային շատ արժեքներ են ստեղծվել մեր ժողովրդի կողմից:

Սահմանական եղանակ

1.Անկատար ներկա / Սահմանական ներկա/

2. Անցյալ անկատար

3. Վաղակատար ներկա / Սահմանական անցյալ

4. Անցյալ վաղակատար

5.Սահմանական ապառնի / ապակատար + ներկա

6. Անցյալ ապակատար

7. Անցյալ կատարյալ 

Խոնարհել երգել և խաղալ բայերը: