Uncategorized

Տնային աշխատանք

Ընտրել Թումանյանի ստեղծագործություններից մեկը, սովորել անգիր:

ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
(Նմանություն)

Բաբելոնի գետեզերքին նըստել էին նրանք գերի,
Հիշում էին իրենց Սիոնն, Երուսաղեմն ու լալիս,
Կախել էին տավիղները վեր՝ ճյուղերին ծառերի,
Հիշում էին անցած փառքերն, անցած երգերն ու լալիս։

— Առե՛ք տավիղն, երգե՛ք, տեսնենք երգերը ձեր Սիոնի.
Ասում էին գերիչները Իսրայելի որբերին,
Ու՝ սըրբելով նըրանք լացը իրենց տխուր աչքերի՝
Տավիղ առած երգում էին օտար գետի ափերին։
— Ո՜վ սըրբազան Երուսաղեմ, ըսկիզբը մեր երգերի,

Եվ քեզ, Սիոն, մեր սըրբություն, թե մոռանանք մենք երբեք,
Թող մոռանա մեզ մեր աջը, հավետ մընանք մենք գերի,
Թող չըտեսնենք մենք հավիտյան ոչ խնդություն և ոչ երգ…
— Ո՜վ անօրեն դու Բաբելոն, երնեկ բազկին ոխառու,
Որ կըզարկի աչքիդ առաջ զավակներըդ քարերի,

Երնեկ օրին, երբ կըզարթնի Իսրայելի Եհովան
Ու կըլսի հառաչանքը մեր գերեվար քընարի…
Էսպես նըրանք երգում էին իրենց վըրեժն ահարկու,
Ու զարմանքով հարցնում էին գերիչները մեկմեկու.
— Մի՞թե դեռ էլ կենդանի է Իսրայելը աշխարհում,
Մի՞թե նըրան չըսպանեցինք պատերազմի դաշտերում…

Դիտել Թումանյանի մասին պատմող ֆիլմը, բլոգում նշումներ անել, հետաքրքիր փաստեր առանձնացնել:

Ես շատ մեծ հետաքրքրությամբ եմ նայել այս ֆիլմը ու իրոք ես շատ ու շատ նոր և հետաքրքիր բաներ իմացա որոնք մինչ օրս չգիտեի:
Ամենատպավորիչը դա այն էր որ Թումանյանը իր երազներում կարողանում էր զգալ իր հարազատների մահը և այն վատ բաները որոնք պետք է պատահեին իր հարազատներին և ընկերներին:
1923 թվականի, մարտի 23-ի առավոտյան Թումանյանն իր վերջին խոսքը ուղղել է իր երեխաներին՝ ,,Խոչաղ կացեք,,: Թումանյանը արտաքնապես շատ գեղեցիկ, բարձրահասակ և հմայիչ տղամարդ էր:Երկար բանակցություններից և խնդիրների պատճառով Թումանյանը բաց է թողնում դասերը: Իր հետաքրքրությունները այլ տեղեր էին, իսկ կրթական ծրագիրը չէր բավարարում նրան:

Leave a comment