Գրականություն 9

Թումանյանի կյանքի անսասան օրենքը

Առաջադրանքներ

5․ Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը:

  • Ո՞րն է քո կյանքի անսասան օրենքը:
    Իմ կյանքի անսասան օրենքը, անկախ ամեն ինչից միշտ հավատալ Աստծուն, ու որ կյանքում պատահականություններ չեն լինում, ամեն դժվարությունից հետո դու դառնում ես ավելի ուժեղ ու շարժվում ես առաջ։

  • «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ, վերջը դու ես յաղթելու»: 
  • Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:
    Հոգու խաղաղություն ասելով հասնակում եմ որբ անկախ ամեն ինչից դու մաքուր ես Աստծո առաջ ու միշտ հավատով ես։
  • Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին: Դո՞ւ էլ ես այդպես կարծում:
    «Ես ունէի այն, ինչ որ ամէնից էականն է — հոգու լիակատար հանգստութիւն, միշտ եւ անվերջ վստահութիւն ու համարձակութիւն, երբ գործ ունէի հետները։ Ես գիտէի, որ ոչ մի յանցանքի բնաւորութիւն ունեցող հանգամանք, թէկուզ ամենաչնչին, չեն կարող դէմս բերել. այնինչ ես նրանց առջեւ կը դնեմ անթիւ փաստեր, թէ ինչպէս եմ ես վարուել էն ժամանակ, երբ ամէն մարդ թողնուած էր իր խղճին ու իր հասկացողութեանը:Ես համարձակ կարողանում էի ասել ամէն բան, ինչ որ չի կարողասել մեղաւոր մարդը կամ չպէտք է ասի»
    Կարծում եմ որ Թումանյանը շատ ճիշտ է նկարագրել հոգու խաղաղությունը, քանի որ անկախ նրանից թե մարդիկ ինչ կխոսեյին ու ինչ սուտ բողոէներ կներկայացնեին իր դեմ, նա գիտեր բոլորին ինչպես պատասխանի քանի որ նա անմեղ էր, ու հավատով որ մի օր արդարությունը կտիրի աշխարհին։
  • Ինչպե՞ս էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը: Համամի՞տ ես նրա հետ:

    «Էդպէս անաստուած կերպով զրպարտութեան ենթարկուել էն մարդկանց կողմից, որոնց նկատմամբ դու բարերար ես եղել — դրա մէջ տանջանքի հետ միասին կայ նաեւ ինչ-որ մխիթարութիւն, եւ ես նոյնիսկ ոչ մի չարութիւն չեմ զգում էդ դժբախտների հանդէպ։ Աստուած նրանց հետ»։

    «Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»։

    Համաձայն եմ քանի որ աշխարհում կան տարբեր մարդիկ լավ և վատ, ու նույնիսկ քո լավությունը կարող են վատով ընդունել, սակայն Թումանյանը դրանցից չի նեղվում։ Ու սխալ արարքները չեն պատժվում, արդարությունը շատ դեպքերում չի հաղթում և ինչ-որ ժամանակ էլ լավությունն է պատժվում։
  • Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:
    Հովհաննես Թումանյանը հայրենիքը գնահատող, չկոտրվող տեսակ էր, հավատով լի ու արդարության կողմի մարդ, նա ներում էր բոլոր այն մարդկանց որոնք իր հանդեպ սխալ վարվեցին , որտեղից էլ պարզ է դառնում որ մեծ սրտով մարդ էր։
  • Բնութագրիր ինքդ քեզ:
    Կարծում եմ բնավորությամբ էմոցիոնալ չեմ, ու որքան էլ ներսս ցավա երբեք ցույց չեմ տա դա, քանի որ չեմ սիրում երբ մարդիկ տեսնում են իմ այդքան դժվար եկող արցունքները։
Գրականություն 9

Թմկաբերդի առումը

Թմկաբերդի առումը թափառական աշուղ է որը, կոչ է անում ականջ դնել իր երգին: Այստեղ ասվում է որ Մարդը անցավոր հյուր է կյանքում իր ծննդյան փուչ օրից: Ու անցողիկ են սերը, խնդությունը, գեղեցկությունը: Միայն մարդու գործն է անմահ: Որպես իր իմաստուն խոսքերի պատկերավոր ապացույց աշուղը երգում է հետևյալ պատմությունը:

Նադիր Շահը զորք է հավաքում և պաշարում է Թըմկա բերդը: Ձայն է տալիս Թըմկա տիրոջը՝ Թաթուլին, և ասում, որ բերել է նրա մահը: Թաթուլն առնում է իր քաջերին, նստում է ձին և իջնում է արյան դաշտը: Քառասուն օր ու գիշեր կանգուն է Թըմկա բերդը: Թուրանցին կգա, թե իրանցին, միշտ հաղթանակով է Թաթուլը: Միշտ վերադառնում է իր բերդը, որտեղ նրան սպասում է երիտասարդ կինը:

Այդ կնոջ սիրո մեջ է Թաթուլի անպարտելիության գաղտնիքը, քանզի, ինչպես աշուղն է ասում, ով այդ տեսակ կին ունենար, առանց զենքի էլ դուրս կգար շահերի դեմ: Շահին հայտնում են այն մասին, որ Ջավախքի դուստրն է Թաթուլի հոգին, նրա ժպիտն է քաջին ուժ տալիս, որ սա առյուծի նման իջնում է կռվի դաշտ: Աշուղը հիշեցնում է դեռ Ֆիրդուսու շուրթերից հնչած իմաստուն խոսքը. «Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին, Թե չըլինին կինն ու գինին»: Շահը Թըմկա տիրուհու մոտ է ուղարկում իր երգչին և պատվիրում է երգել իր փառքը, հարստությունը… Թըմկա տիրուհին լսելով երգը տակնուվրա է լինում դավաճանության ամոթի մասին և Շահի հարստության մասին մտքերից:

Կռվից վերադարձած Թաթուլի և նրա զորքի համար Թըմկա տիրուհին ճոխ խնջույք է կազմակերպում: Խավար գիշերով գինին հոսում է արյան նման: Ինքը անում է իր Թաթուլի սրի գովքը և կոչ է անում հյուրերին ուրախ խմել: Քնով են անցնում: Թաթուլը երազում տեսնում է, որ եկել է վիշապ օձը և փաթաթվում է իր բերդին: Իբրև թե նա քնած է՝ կնոջ գլուխն իր կրծքին, իսկ երբ բացում է աչքերը, տեսնում է իր կրծքին վիշապ օձի գլուխը:

Գիշերով դավանենգ թշնամին բացում է բերդի դարբասները և ներս խուժում: Թաթուլի քնած զորքը այդպես էլ քնած է մնում՝ ցավին և դավին անտարբեր: Հաղթական Շահը երեկոյան նստած է խնջույքի սեղանի առաջ: Մտքով անցնում է աշխարհի բանը: Հաստատուն ոչինչ չկա աշխարհում: Ոչնչի և ոչ ոքի չի կարելի հավատալ. ո´չ սեփական փառքին, ո´չ հարստությանը, ոչ էլ կնոջ տված բաժակին: Թըմկա տիրուհուն բերել է տալիս իր մոտ և հարցնում է նրան, մի՞թե քաջ և սիրուն չէր Թաթուլը: Սևաչյա կինը պատասխանում է, որ քաջ ու սիրուն էր, Շահից էլ առավել և բացի այդ կնոջ միջոցով խաբեությամբ բերդեր չէր առնում: Կատաղած Շահը սրահ է կանչում դահճին և հրամայում ցած նետել Թըմկա տիրուհուն ժայռից:

Աշուղն ավարտում է իր երգը.

Գրականություն 9

Կարդում ենք Թումանյան 

Բալլադ– Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

Պոեմ– Պոեմ, չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։

«Փարվանա արքան մի աղջիկ ուներ», չնաշխարհիկ, աննման գեղեցկությամբ մի աղջիկ։ Նրա ցանկությամբ արքան հրավիրում է Կովկասի բոլոր կտրիճներին՝ մրցությամբ իրենց ուժն ու շնորքը փորձելու աղջկա ներկայությամբ, որպեսզի տեսնի, թե նրանցից ով կարող է արժանի լինել իր աղջկա սիրուն։ Աղջիկը, սակայն, ճարպկության մրցությունն էլ չի համարում ճիշտ միջոց իրեն անկեղծորեն սիրող երիտասարդ գտնելու, ընտրելու համար։ Մրցության եկած կտրիճներն աղջկան առաջարկում են «գանձ, ոսկի, արծաթ, անգին քարեր ու գոհարներ»: Բայց աղջիկը նման ոչ մի պայման չի ընդունում։ Իր ապագա կողակցից նա պահանջում է գտնել ու բերել սիրո անշեջ հուրը և այդ պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհի չորս կողմը՝ փնտրելու և բերելու այն։ Աղջիկը սպասում է կարոտով, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել երջանիկ սիրո անշեջ հուրը։

Այսպես երկար սպասելով՝ աղջկա հույսը մարում է, նա սկսում է լաց լինել, և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ, բայց անմիջապես ոչնչանում են։

Գրականություն 9

Թումանյանը և Արցախը

unnamed

Թումանյանը և Արցախը

Այստեղ խոսվում է որ Թումանյանը նպաստել էր հայերի ինքնապաշտպանության կազմակերպմանը, առանձնահատուկ հետևել Ղարաբաղի ուժեղացմանը` այն համարելով էական խնդիր: Թումանյանն արդարացիորեն բարձրացնում էր Արցախի պաշտպանության, հայ ժողովրդի հետ նրա համատեղ կյանքի ապահովման հարցերը։

lԱյն տարիներին, երբ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանում ամեն գնով ձգտում էին Ղարաբաղը պոկել Հայաստանից, բանաստեղծը վրդովվել էր:

1919 թ. Լենինի զինակից Ա. Միկոյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պիտի լինի, իսկ Թումանյանը Թիֆլիսում կազմակերպել էր ցույցեր ու ազգահավաքներ` Ղարաբաղը Հայաստանից խլելու անարդարացի քաղաքականության դեմ:

Համբերության այս սահմանից էլ հնչել է հանճարեղ արվեստագետի վճռական խոսքը. «Հայաստանը պետք է խոսի վերջապես: Եվ պետք է խոսի էնքան լուրջ ու զգաստ, որ ինչքան լուրջ ու զգաստ է լինելու ամենից մեծ վշտավորն ու ամենից շատ վտանգվածը ժողովուրդների մեջ, այլև էնքան հաստատուն կարող է խոսել մի ժողովուրդ, որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով և ամեն ինչ տվել է ու կտա ազատ կյանքի համար»։

Հովհ. Թումանյանը շատ է երազել, որ հայ ժողովուրդն ունենա համալսարան: Արդ, Երևանի պետական համալսարանին զուգահեռ, մեր ժողովուրդն ունի իր երկրորդ համալսարանը Արցախում: Եվ կրկնակի խորհրդանշական ու այժմեական է հնչում 1918 թվականին Շուշիում Ղարաբաղի Հայոց թեմական հոգևոր դպրոցի հիմնադրման 75-ամյա հոբելյանի առթիվ Մեծ բանաստեղծի հղած հեռագիրը. «Այսօր, երբ պատմական Ղարաբաղը հայրենի բարձունքներում այնպես ուժգնորեն ամրացնում է իր հոգևոր կրթության միջնաբերդը՝ տոնելով նրա գոյության 75-ամյակը, ես հրճվում եմ: Թող նրա որդիները լինեն բարձր ու անսասան, ինչպես նրա սեգ լեռներն են»

Գրականություն 9

Կարդում ենք Տերյան

Եղիշե Չարենց «Վահան Տերյանի հիշատակին»

Վահան Տերյան – Մթնշաղի անուրջներ

Վահան Տերյանը՝ գրական հայերենի հիմնադիր

Վահան Տերյանը՝ հասարակական-քաղաքական գործիչ

Վահան Տերյան ջան…

Վահան Տերյան ․․․

Վահան Տերյան (Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում)

Գրականություն 9

Վահան Տերյան – Մթնշաղի անուրջներ

ԿԱՐՈՏ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

անկարծ – անսպասելի
խնդության – Ուրախություն
դժկամ – դժգոհ

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

անվախճան – Անվերջ

ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

Տրտում – Տխուր

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,—
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող։

Ւնձ փաթաթիր որպես ամպ՝
Մութ աչքերըդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,
Անցավ կյանքըս խորտակիր…

Արյունոտիր շուրթերն իմ,
Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.
Թ՛ող աչքերս հեզ մեռնին,
Կյանքս մարիր ու փախիր։

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող, —
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո գռութող…

մոգական – Կախարդական
դյութեղ – գրավիչ




Գրականություն 9

Վահան Տերյան ․․․

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նման.
— Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում…

Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել…

Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել…

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նման.
Այս բանաստեղծությունը անվերջ սիրո մասին է որտեղ, Տերյանը նկարագրում է իր հոգևիճակը, որ չնայած բաժանումից հետո նրա սրտում իր սրելին դեռ չի մեռել, ու շարունակելու է սիրել նրան։ — Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում… այս տողերից հասկացա որ նա սիրո ազդեցության տակ կարծում էր որ այդ աղջիկը և իր հետ անցկացրած ժամանակը ուղղակի երազ էր որը շուտ վերջացավ սակայն միշտ նա կհիշի նրան։

Գրականություն 9

Վահան Տերյանը՝ գրական հայերենի հիմնադիր

1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը:



Այն ինչ հասցրել է անել Տերյանը իր կյանքի տարիների ընթացքում մինչև հիմա չի հնացել։ Նույն թարմությունն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրենց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները:
Վահան Տերյանը հեղափոխեց հայ պոեզիան և տաղաչափությունը: Հայտնի է, որ հայոց համարյա բոլոր բառերի շեշտն ընկնում է վերջին վանկի վրա, ինչը խիստ սահմանափակում է տաղաչափության հնարավորությունները:
Մինչև օրս ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել և կատարելագործել գրական հայոց լեզուն, որն այսօր էլ էտալոնի դեր է կատարում բոլոր նոր սերունդների համար:
Կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն էին ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին: