Uncategorized

Ինքնաստուգում

1. Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքի ամենաերիտասարդ ոլորտն է.

1) արդյունաբերությունը 3) ծառայությունների ոլորտը

2) գյուղատնտեսությունը. 4) տեղեկատվական ոլորտը

2. Զարգացման ագրարային փուլում գտնվող երկրներ են.

1) Մոզամբիկը և Բանգլադեշը 3) Ֆրանսիան և Իտալիան

2) Թուրքիան և Իրանը 4) Բրազիլիան և Արգենտինան

3. «Արտադրանք — արդյունաբերության ճյուղ» զույգերից ընտրել սխալը.

1) տրիկոտաժ — թեթև արդյունաբերություն

2) պլաստմասսա — մեքենաշինություն

3) կաուչուկ — քիմիական արդյունաբերություն

4) պողպատ — մետաղաձուլություն

4. Ածխի արդյունահանմամբ առաջատար երկիրն է.
1) Ֆրանսիան

3) Ճապոնիան

2) Չինաստանը

4) Ավստրալիան

5. Էլեկտրաէներգիայի արտադրությամբ առաջատար երկիրն է.

● 1) Չինաստանը 3) ԱՄՆ–ը

● 2) Ճապոնիան 4) Գերմանիան

6. Համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեն.

1) ջէկերը

2) ջրէկերը

3) աէկերը

4) մէկերը

7. Ո՞ր պնդումն է սխալ.

● 1) Զարգացած երկրների արդյունաբերության առաջատար ճյուղը վառելիքային արդյունաբերությունն է:

2) Ներկայումս էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մեծանում է էներգիայի ոչ ավանդական աղբյուրների դերը:

● 3) Աշխարհում առաջին աէկը կառուցվել է Ռուսաստանում:

● 4) Աշխարհի խոշորագույն աէկը Ճապոնիայում է:

8. Ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Նավթի համաշխարհային պաշարների մոտ 9/10–ը կենտրոնացված է զարգացած երկրներում:

2) Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեն ատոմային էլեկտրակայանները:

3) Քիմիական արդյունաբերության գիտատար ճյուղերը տեղաբաշխված են զարգացող երկրներում:

4) Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 4/5–ը բաժին է ընկնում զարգացած երկրներին:

9. Ավտոմոբիլային ընկերություն — պետություն» սկզբունքով կազմված զույգերից ընտրել սխալը.

● 1) «ՏՈՅՈՏԱ» — Ճապոնիա 3) «ՖՈՐԴ» — ԱՄՆ

● 2) «ՊԵԺՈ» — Ֆրանսիա 4) «ՖԻԱՏ» — Իսպանիա

10. Բնութագրումով որոշել արդյունաբերության ճյուղը. Արդյունաբերության այս ճյուղն ունի լայն հումքային բազա. բնական հանքային հումք, արդյունաբերության այլ ճյուղերի թափոններ: Ո՞ր ճյուղն է.

1) քիմիական արդյունաբերությունը 3) մեքենաշինությունը

● 2) մետաղաձուլությունը 4) թեթև արդյունաբերությունը

11. «Արտադրանք — արդյունաբերության ճյուղ» զույգերից ընտրել ճիշտը.

● 1) հաստոց —մետաղաձուլություն

● 2) պլաստմասսա — մեքենաշինություն

3) տրիկոտաժ — թեթև արդյունաբերություն

● 4) սինթետիկ մանրաթել — թեթև արդյունաբերություն

12. «Բուսաբուծության ճյուղ — մշակաբույս» զույգերից ընտրել սխալը.

1) հացահատիկային — բրինձ

2) կերային — ցորեն

3) բանջարաբոստանային — կաղամբ

4) տեխնիկական — շաքարի ճակնդեղ

13. Ո՞ր պնդումն է սխալ.

1) Զարգացող երկրներին բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը:

2) Բրնձի ցանքատարածությունները մեծ տարածում ունեն մուսսոնային կլիմա ունեցող շրջաններում:

3) Զարգացած երկրների գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է

4) Խաղողագործության գծով մասնագիտացել են հատկապես Միջերկրական ծովի ավազանի երկրները:

14. Ընտրել «մշակաբույս — մշակաբույսի հայրենիք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

● 1․ թեյ ա. Հնդկաստան

● 2․ շաքարեղեգ բ. Եթովպիա

3․ եգիպտացորեն գ. Մեքսիկա

● 4․ սուրճ դ. Չինաստան

1) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ

2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ

3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա

4) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ

15. Թելատու տեխնիկական մշակաբույսեր են.

● 1) եգիպտացորենը և շաքարեղեգը 3) ծխախոտը և բամբակենին

2) ջուտը և վուշը 4) բրինձը և արևածաղիկը

16. Ձիթատու տեխնիկական մշակաբույսեր են.

1) բամբակենին և ցորենը

3) սոյան և արևածաղիկը

2) կարտոֆիլը և ձիթապտուղը

4) եգիպտացորենը և բրինձը

17. Ընտրել «մշակաբույս — բուսաբուծության ճյուղ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

● ծխախոտ ա. հացահատիկային

● գարի բ. տեխնիկական

● վարունգ գ. այգեգործություն

խնձոր դ. բանջարաբոստանային 1) 1–բ, 2–գ, 3–ա, 4–դ 2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ 3) 1–գ, 2–ա, 3–բ, 4–դ 4) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ

18. «Մշակաբույս — առաջատար երկիր» զույգերից

2. թեյ-հնդկաստան

Leave a comment