Uncategorized

Տնային  աշխատանք

Կարդա՛ ստեղծագործությունը, կատարի՛ր առաջադրանքները։ 

Առաջադրանքներ


Ա․ Քննարկե՛ք հետևյալ հատվածները.

Պայքարեք՝մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Այս հատվածի ասելիքը այն է որ լինում են պահեր երբ պետք է թողնես քո եսը փորձես ավելի հանգիստ լուծես այդ խնդիրը առանց ներքին կատաղությամբ: Իմ կարծիքով ավելի լավ է պայքարես քո խոսքով այլ ոչ ուժ գործադրելով:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Բ․ Դո՛ւրս գրեք և մեկնաբանե՛ք այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչո՞ւ Օմարը չսպանեց թշնամուն:
-Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել:

Այս հատվածում ասվում է, որ Օմարը 30 տարի իր մեջ թշնամանք չի ունեցել և պայքարել է առանց կատախությամբ:

Գ․ Բացատրե՛ք ստեղծագոծության վերնագիրը։
Պայքար առանց կատաղության – Առանց ներքին զայրույթի պայքարել

Leave a comment