Uncategorized

Երկրաչափություն․ տնային աշխատանք

Առաջադրանք 15․
ա․ Քանի որ ∢BAC = ∢ACD հետևաբար AB և CD զուգահեռ են, քանի որ ∢BCA = ∢DAC հետևաբար BC և AD զուգահեռ են հետևաբար քառանկյունը զուգահեռագիծ է։

բ․ Քանի որ AB և CD զուգահեռ են հետևաբար BC և AD զուգահեռ են ∢A = ∢C հետևաբար քառանկյունը զուգահեռագիծ է։

Առաջադրանք 16․
ա․ 48 / 4 = 12
12 — 1.5 = 10.5
12 + 1.5 = 13.5։

բ․ 48 / 4 = 12
12 + 3.5 = 15.5
12 — 3.5 = 8.5։

գ․ 48 / 2 = 24
24 / 3 = 8
24 — 8 = 16։

Առաջադրանք 17․
Քանի որ, BH ընկած է 30 աստիճանի ակյան դիմաց, ապա հավասար է՝ ներքնագծի կեսին․
BC = BH • 2 = 13
AD = BC = 13
AB = CD = ( 50 — 2 • 13 ) / 2 = 12։

Առաջադրանք 18․
∡1 = 40, ապա ∡3 = 40
∡1 + ∡2 = 180
∡2 = 180 — 40 = 140
∡2 = ∡4 = 140։

Uncategorized

Տնային աշխատանք

Կոմիտասյան օրեր

1. Դիտել տեսանյութը։

2. Կարդացե՛ք Կոմիտասի բանաստեղծությունները, ընտրե՛ք մեկը, գրավոր մեկնաբանեք բլոգում։ 

ՔՈ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…
Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն:8
Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավոր ձորեն քաղել ու բերել:
Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝արեւծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերեւ ծիրան-գոտին փունջ արել

Այս ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ, քանի որ այս բանաստեղծությունը նվիրված է Կոմիտասի սիրելի աղջկան։ Որ իր երազում տեսել է միմյան ծովի ափին։ Նրանց սերը սար է դարձել։

Uncategorized

Աշխարհը լի է գեղեցկությամբ

Աշխարհում կան շատ գեղեցկություններ, սակայն մենք տեսնում ենք միայն վատը, տգեղը, չարը։ Եթե բացենք մեր աչքերը կհասկանանք, որ աշխարհում կան շատ ավելի գեղեցիկ բաներ, քան մենք պատկերացնում ենք։ Օրինակ ՝ երբ մենք գնում ենք ճամփորդությունների, մենք տեսնում ենք շատ գեղեցիկ կառույցներ, գեղեցիկ բնություն ու զարմանում ենք, որ մենք ունենք այդպիսի հրաշագեղ բնություն։ Աշխարհի գեղեցկությունը փչացնում են մարդիկ՝ իրենց նախանձով ու իրենց չարությամբ։ Եթե մենք շատ ճամփորդենք, ապա մենք կհասկանանք, թե որն է աշխարհի իրական գեղեցկությունը։

Uncategorized

Գործնական աշխատանք

Առաջադրանք 1. Եվրոպայի ուրվագծային քարտեզի վրա պատկերել Եվրոպայի 2 տարածաշրջանները ( (Արևմտյան Եվրոպա և Հվ․ Եվրոպա) իրենց համապատասխան պետություններով և մայրաքաղաքներով:

Արևմտյան Եվրոպա – Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Չեխիա, Ավսրիա,Լեհաստան

Հարավային Եվրոպա -Իսպանի, Իտալիա, Հունաստան

Առաջադրանք 2. Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա առանձնացնել ՀՆԱ առավել բարձր ցուցանիշ ունեցող երկրները:

Առաջադրանք 3․ Ընդհանուր կողմերով տվեք Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:

Եվրոպան տարածքով ամենափոքր աշխարհամասն է։ Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության, մարդկության առաջընթացի գործում: Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական, ֆինանսական շատ բարդ մարմին է։

Առաջադրանք 4․ Թվարկել Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները։

Մեծ Բրիտանիայի ռելիեֆը հիմնականում հարթ է, իսկ հյուսիսի, Շոտլանդիայի ոչ բարձր լեռները չեն խոչընդոտում տնտեսական զարգացմանը։ Մեծ Բրիտանիան ողջ Եվրոպայի այն եզակի երկրներից է, որը նավթով, գազով և քարածխով կարող է բավարարել սեփական պահանջները։ Նավթի և գազի մեծ պաշարներ կան Հյուսիսային Ծովի ծանծաղուտի բրիտանական հատվածում։

Առաջադրանք 5. Գնահատեք Արևմտյան Եվրոպայի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման բնական նախադրյալները:

Առաջադրանք 6․ Առանձնացնել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայիս բնակչության ձևավորման գործընթացները։ Մեկնաբանել սեռատարիքային կազմի առանձնահատկությունները։

Առաջադրանք 7. Համեմատել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի տրանսպորտի զարգացման առանձնահատկությունները։

 Առաջադրանք 8. Թվարկել և ուրվագծային քարտեզի վրա նշել, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի խոշոր քաղաքները։