Uncategorized

Գեղձերի տեսակները

Գեղձերի տեսակներ Մակուղեղ Մակուղեղը գտնվում է գլխուղեղի ստորին մասում, միացած է ենթատեսաթմբին։ Այն ձվաձև, սիսեռի մեծության 0,5-0,7 գ զանգվածով մարմին է։ Բաղկացած է 3 բլթերից, որոնք արտադրում են տարբեր հորմոններ։ Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի աշխատանքը, հսկում է մեզի գոյացման գործընթացը, օրգանիզմի աճը ու ֆիզիկական զարգացման գործընթացները, սեռական հասունացումը, նյութափոխանակությունը, նյարդային ու մտավոր ունակությունները, կապակցում օրգանների ու նրանց համակարգերի գործունեությունը և մաշկի գունավորումը։ Մակուղեղի հորմոններից են աճի հորմոնը,որը կարգավորում է օրգանների ու հյուսվածքների աճը։ Մակուղեղում սինթեզվում են նաև որոշ ներզատական գեղձերի գործունեությունը կարգավորող հորմոններ։ 3. Վահանագեղձ  Վահանագեղձը տեղադրված է վահանաճառի առջևի մասում, որի պատճառով էլ ստացել է համապատասխան անվանումը։ Այն բաղկացած է երկու բլթերից և նրանց միացնող նեղուցից։ Վահանագեղձի հորմոններից է թիրօքսինը, որի կազմի մեջ մտնում է յոդ։ Վահանագեղձի հորմոններն ապահովում է օրգանիզմի բնական նյութափոխանակությունը, աճը, զարգացումը, էներգափոխանակությունը, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը։ Այս գեղձը ներզատում է նաև արյան մեջ կալցիումի քանակը կարգավորող հորմոն, որը դրա ավելցուկը կուտակում է ոսկրային հյուսվածքում։ 4. Ենթաստամոքսային գեղձ  Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է։ Այն կատարում է արտազատական ու ներզատական ֆունկցիա։ Ներզատական ֆունկցիան իրականացնում են նրա կղզյակներում սինթեզվող հորմոնները։ Դրանցից գլխավորը սպիտակուցային կառուցվածք ունեցող ինսուլինն է։ Այն նպաստում է հյուսվածքների կողմից ածխաջրերի յուրացմանը,լյարդում արյան գլյուկոզից կենդանական շաքարի՝ գլիկոգենի սինթեզին ու պահեստավորմանը։ Նույն գեղձի մյուս հորմոն գլյուկագոնն ունի հակառակ ազդեցություն՝ արյան մեջ շատացնում է գլյուկոզը՝ ի հաշիվ լյարդի գլիկոգենի ճեղքման։ Մակերիկամներ Մակերիկամները զույգ ներզատական գեղձեր են, տեղավորված երիկամների վերին բևեռներում։ Մակերիկամները բաղկացած են կեղևային ու միջուկային շերտերից։ Կեղևային շերտը ներզատում է հանքային փոխանակությունը կարգավորող հորմոններ։ Միջուկային շերտը ներզատում է ադրենալին,որն արագացնում է սրտի աշխատանքը, սեղմում արյունատար անոթների մի մասը, բարձրացնում արյան ճնշումը, շատացնում արյան մեջ շաքարի քանակը, արգելակում ստամոքս-աղիքային ուղու գործունեությունը, լայնացնում բրոնխները, վեր բարձրացնում մաշկիմազերը։ Այս հորմոնը վերականգնում և ուժեղացնում է մկանային գործունեությունը։

Uncategorized

Դասարանական աշխատանք

Կարդա՛ Վ․ Բորխերտի ,,Խոհանոցի ժամացույցը,, ստեղծագործությունը։ 

Առաջադրանքներ

Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Երիտասարդը,  որ  ծերունու  նման  էր,  ձեռքին  պահել  էր  խոհանոցի  ժամացույցի  սպիտակ  շրջանակը  և  մատներով  շոշափում  էր  կապույտ  ներկված  թվերը:
-Ա՜խ,  Դուք  նկատի  ունեք  ծնողների՞ս:  Հա՜:  Նրանք  էլ  են  կորած:  Ամեն  ինչ  կորած  է:  Պատկերացնո՞ւմ  եք՝  ամեն  ինչ:  Ամեեեն  իիինչ  կորաաած  է:
Նա շփոթված ծիծաղեց՝ նայելով մյուսներին: Բայց նրանք իրեն չէին նայում: Ժամացույցը կրկին ձեռքն առավ և դարձյալ ծիծաղեց: Ծիծաղեց.

Այստեղ նրա ցավը շատ մեծ է սակայն նա այդ ցավը թաքցնում էր ծիծաղելով։

Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։

-Իսկ  հիմա՞:

Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:

Այդ պահին աշխարհն իրենն էր, և նա զգում էր նրան դրախտում, քանի որ նրա մայրը ողջ էր։

Uncategorized

Դասարանական աշխատանք

Կարդա՛ Ավ․ Իսահակյանի ,,Սիրահար քամին,, արձակ բանաստեղծությունը, պատասխանի՛ր հրացերին։ 

Հարցեր և առաջադրանքներ

1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Դեգերել – թափառել
Դեղձան – բաց դեղնագույն
Հորձանուտ – ալեկոծ
Խոնջ – հոգնած
Շափյուղա – կանաչ կամ կապույտ թանկագին քար։

2․ Օգտվելով պատմվածքի պատկերներից նկարագրի՛ր
ա) քամուն
Զայրացող, սիրահար։

բ) արմավենուն
Անտարբեր, եսասեր, քամուն միշտ արհամարհող,։

գ) Նեղոսին
Հզոր։

Քամուն բնութագրի՛ր

ա) ըստ քամու
Աշխարհի անսանձ և ըմբոստոգին, հզոր, անհաղթ ոգին, որ շառաչելով Հիմալայան երկնասույզ ժայռերի վրա, մի թափով թռչում է` քերելով պարթևական Դեմավենտի ճակատը պողպատյա և մրրկվելով Արարատյան գոհարակերտ գագաթին` հասնում է մինչև բարձունքները Ատլասի: Ղողանջելով Քաշմիրի զմրուխտյա հովիտներում, սլանում է իրար խճճելու հսկայական Ամազոնի նախաստեղծ և անթափանց անտառները:

բ) ըստ արմավենու
Անպատկառ, անտուն, անհայր, թափառական, մոլորաշրջիկ, վայում է ավերակների մեջ և ամայի ուղիների վրա ունայն դեգերում. ամեն դուռ փակ է նրա առջև: Նա նախանձից տների ճրագներն է մարում, որովհետև տուն չունի, թավշյա տերևներն է փոշոտում ու վանում ցանուցիր, որովհետև չար է ու խանդոտ, մերկ ու աղքատ:

Քամուն

ա) մեղադրի՛ր
Քամին գոռոզ էր,նա չէր նկատում իր թերությունները,շատ ինքնահավան էր: Նա չմտա/եց արմավենու զգացմունքների մասին, և իր շահի համար պոկեց և տարավ արմավենուն:

բ) արդարացրո՛ւ
Քամին սիրահարված էր, և ոչինչ չէր տեսնում, և չէր հասկանում ինչ է կատարվում:

գ) բնութագրի՛ր
Քամին իր համար ամենահզորն էր։

Արմավենուն

ա. մեղադրի՛ր
Արմավենին շատ գոռոզ էր, եսասեր։

բ. արդարացրո՛ւ
Արմավենին սիրում էր Նեղոսին։

գ. բնութագրի՛ր
Դեռատի, գեղեցիկ և նուրբ իրանով, նաև գոռոզ և ինքնահավան:

3․ Ո՞ւմ կողմն է քո համակրանքը: Ինչո՞ւ:
Իմ կարծիքով երկուսնել սխալ էին, սակայն ավելի շատ քամու կողմից եմ քանի որ նա սիրահարված էր, և հանուն իր սիրո ամեն ինչի պատրաստ էր։

4․ Ինչո՞ւ է այս ստեղծագործությունը համարվում արձակ բանաստեղծություն:
Ստեղծագործությունը արձակ է, որովհետև գրված է ազատ ոճով և ընդարձակ։