Կենսաբանություն 9

Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր: Դաս 1

Կենդանի օրգանիզմի բաղադրություն

Կենդանի օրգանիմներում գերակշռում են ազոտը, թթվածինը, ածխածինը և ջրածինը, որոնք միասին կազմում են օրգանիզմի մոտ 98%-ը և կոչվում են մակրոտարրեր: Օրգանիզմի շատ քիչ մաս են կազմում ֆոսֆորը, քլորը, կալցիումը, մագնեզիումը, կալիումը, նատրիումը, ծծումբը և երկաթը, որոնք միասին կազմում են օրգանիզմի 1.9%-ը, իսկ մնացած 0.1%-ը, որոնք էլ մտնում են օրգանական տարբեր միացությունների՝ վիտամինների, հորմոնների և ֆերմենտների կազմի մեջ: Կենդանական օրգանիզմների մեջ պարունակվում են շատ օրգանական նյութեր, որոնք բնորոշ են միայն այդ օրգանիզմներին:

օրգանական նյութեր

Օրգանական նյութեր են կոչվում այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:

անօրգանական նյութեր

Անօրգանական նյութեր, անօրգանական միացությունը քիմիական միացություն է, որը չունի ածխածին — ջրածին կապեր։ Այնուամենայնիվ, նյութերի տարբերակումը օրգանականի և անօրգանականի հստակ սահմանված և համաձայնեցված չէ։

հիդրոֆիլ

Հիդրոֆիլություն, ջրասիրություն, ջրի նկատմամբ նյութի խնամակցությանը բնորոշող հատկություն, որը պայմանավորված է նյութի և ջրի միջմոլեկուլային փոխազդեցության ուժերով։ Հիդրոֆիլությունը լիոֆիլության մասնավոր դեպք է։ Հիդրոֆիլության չափը մարմնի մակերևույթի և ջրի մոլեկուլների միջև կապի էներգիան է 

 հիդրոֆոբ նյութ

Հիդրոֆոբություն, ջրավախություն, ջրի նկատմամբ նյութի խնամակցությանը բնորոշող հատկություն է, պայմանավորված է նյութի և ջրի միջմոլեկուլային փոխազդեցության ուժերով։ Հիդրոֆոբութունը լիոֆոբության մասնավոր դեպք է։ Հիդրոֆոբության չափը մարմնի մակերևույթի և ջրի մոլեկուլների միջև կապի էներգիան է ։

Գրականություն 9

Հռչակագիր Հայաստանի անկախության մասին – 23 օգոստոս, 1990թ.

23 օգոստոս, 1990թ.

Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի ՙՀայկ. ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին՚ Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը.

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ դրույթներ կավելացնեիր այս հռչակագրում, իսկ ի՞նչը կհանեիր:
    Կարծում եմ այն հռչակագիրները որոնք կան այդպես կթողնեյի։Ինչը վերաբերվում է ավելացնելու մասին, կցանկանայի որպեսզի բարելավեյին կրթության և բժշկության մակարդակը ամեն ինչ տրվեր հավասար կապ չունենալով այդ անվճար է թե վճարովի, քանի որ կան շատ անապահով ընտանիքներ որոնց պետք է բուժօգնություն սակայն չունեն գումար։ Կամ պետությունը պետք է տրամադրի ամեն ինչ ապահով լինելու համար։ Կավելացնեյի նաև մեր շրջակա տարացքը ավելի մաքուր պահելու հռչակագիր՝ ու բոլորը պետք է իմանան որ աղբի տեղը աղբամանն է։
  2. Հռչակագրում կա՞ն դրույթներ, որոնք, քո կարծիքով, այսօր չեն գործում: Ի՞նչ ես կարծում՝  ինչո՞ւ չեն գործում:
    Հայաստանի ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները ժողովրդի սեփականությունն են: Դրանց տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի օրենքներով: