Երկրաչափություն 9

Թեմա՝ Կոորդինատային ուղղանկյուն համակարգ: Հատվածի միջնակետի կոորդինատները:

Տեսություն՝

Մեզ արդեն հայտնի է կոորդինատների ուղղանկյուն համակարգի հասկացությունը: Կոորդինատային ուղղանկյուն համակարգ ներմուծելու համար պետք է կատարել հետևյալը.

1. Տանել երկու փոխուղղահայաց ուղիղներ, որոնց վրա նշված են թվերի աճման ուղղությունները (սլաքի միջոցով):

Հորիզոնական ուղիղը կոչվում է աբսցիսների առանցք: Ուղղահայաց ուղիղը՝ օրդինատների:  

2. Ուղիղների հատման կետը կոչվում է կոորդինատային համակարգի սկզբնակետ: Սովորաբար այն նշանակում են O տառով:

3. Յուրաքանչյուր ուղղի վրա նշված է միավոր երկարությամբ հատված (մասշտաբ): 

Koord_plne_punkts.png

Հարթության յուրաքանչյուր կետ ունի երկու կոորդինատ՝ x և y (աբսցիսը և օրդինատը): A(xA;yA) կետի աբսցիսը և օրդինատը գտնելու համար այդ կետից իջեցնում ենք ուղղահայացներ՝ համապատասխանաբար աբսցիսների և օրդինատների առանցքների վրա:

Վերևի նկարի վրա ցուցադրված է A(2;4) կետը: A կետի աբսցիսը հավասար է 2-ի, իսկ օրդինատը՝ 4-ի:

Կոորդինատային յուրաքանչյուր առանցք հարթությունը տրոհում է երկու կիսահարթությունների, իսկ երկուսը միասին հարթությունը տրոհում են 4 քառորդի:

Կոորդինատային համակարգ կառուցելիս կարևոր է հիշել երկու հանգամանք:

1) Երկու կոորդինատային առանցքների վրա պետք է ընտրել նույն մասշտաբի միավորը:

2) Աբսցիսների առանցքի վրայով դեպի աջ շարժվելիս մեծանում է աբսցիսը, իսկ օրդինատների առանցքի վրայով դեպի վերև շարժվելիս՝ օրդինատը:

Դասարանական առաջադրանքներ՝ 1-ա; 3; 5; 7

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 1-բ; 2; 4; 8

0A=5
0B= 3

Պատ․՝ B(0,3)
A(5,0)
O (0,0)