Աշխարհագրություն 9

Օգտակար հանածոներ

Մակերևույթի ձևավորման երկրաբանական պայմանների և ընդերքի բարդ կառուցվածքի հետևանքով Հայաստանն աչքի է ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և նրանց շատ տեսակների պաշարների հարստությամբ։ Հայաստանում դեռևս հայտնաբերված չեն վառելիքային օգտակար հանածոների արդյունաբերական պաշարներ։ Մինչդեռ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոները ունեն խոշոր գործնական նշանակություն։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։

Պղինձ

Մետաղային օգտակար հանածոներՀայաստանում հայտնաբերվել են 30 տարբեր մետաղների ավելի քան 900 հանքավայրեր և երևակումներ։ Մետաղների բոլոր հիմնական խմբերըգունավոր, սև, ազնիվ մետաղները և հազվագյուտ ու ազնիվ տարրերը ունեն տարբեր տնտեսական արժեք։

Գունավոր մետաղներ Գունավոր մետաղներից Հայաստանը հարուստ է հատկապես պղնձի, կապարի, ցինկի, և ալյումինի հումքի պաշարներով։ՊղինձՊղինձՀանրապետության տարածքում հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակության տեսակետից առաջին տեղը պատկանում է պղնձին։ Երկրաբանական տվյալների համաձայն այն առաջինն է նաև իր տարածվածությամբ։ Հանրապետության տարածքում հայտնաբերված պղնձի պաշարների 80-90 %-ը կենտրոնացված են Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում։ Արդյունաբերական նշանակություն ունեցող պղնձի պաշարներով հաջորդ տեղը պատկանում է Հայաստանի հյուսիսային հատվածին։ Այստեղ հատկապես նշանավոր են Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը։ Վերջերս պղնձամոլիբդենային խոշոր հանքավայր է հայտնաբերվել Թեղուտ գյուղի մոտ։ Այս հանքավայրում պղնձի և մոլիբդենի պաշարները գնահատվում են 500 մլն տ։ Հանքավայրերում պղնձի պարունկությունը կազմում է 1.5-5 %, իսկ Կապանի հանքավայրի որոշ հատվածներում այն հասնում է 10-14 %-ի։

Օգտակար հանածոներ, միներալային հումք, երկրակեղևի անօրգանական և օրգանական բնական միներալային գոյացումներ, որոնք տնտեսության նյութ, արտադրության ոլորտի հիմքն են։ Ըստ ֆիզիկական վիճակի՝ օգտակար հանածոները լինում են պինդ (ածուխներ, մետաղային և ոչ մետաղային), հեղուկ (նավթ, հանքային ջրեր) և գազային (բնական այրվող և իներտ գազեր)։

Միներալներ

Օգտակար հանածոներն ընդունված է բաժանել 3 հիմնական խմբերի՝ վառելիքային մետաղային ոչ մետաղային Օգտակար հանածոները ձևավորվել են երկրակեղևի զարգացման ողջ պատմության ընթացքում՝ ներծին և արտածին շարժընթացների հետևանքով։ Օգտակար հանածոների ձևավորման համար անհրաժեշտ նյութերը տեղափոխվում են Երկրի վերին միջնապատյանից, երկրակեղևից և մակերևույթից՝ մագմայական հալոցքների, հեղուկ և գազանման լուծույթների միջոցով։

ՏարածվածությունՀայաստանի տարածքում առավել տարածված են մետաղային և ոչ մետաղային oգտակար հանածոները։ Մետաղային օգտակար հանածոների հանքավայրերը հիմնականում ջրաջերմային են․ առավել կարևոր են պղինձ-մոլիբդենային (Ագարակ, Քաջարան, Թեղուտ և այլն), պղնձի (Ալավերդի, Կապան, Շամլուղ և այլն), ոսկու (Սոթք, Լիճքվազ-Թեյ, Մեղրաձոր, Արմանիս և այլն), բազմամետաղային (Ախթալա, Գլաձոր, Կաքավասար, Մովսեսգեղ, Պրիվոլնոյե), երկաթի (Կապուտան, Հրագդան, Սվարանց և այլն) հանքավայրերը։ Կարևոր նշանակություն ունեն մագմայական (նեֆելինային սիենիտ, երկաթ, քրոմիտ) և փոխակերպային (մարմար, տիտան և այլն) հանքավայրերը։ Հայաստանի մետաղային հանքավայրերը պարունակում են նաև հազվագյուտ, ցրված և ազնիվ տարրեր (արծաթ, ռենիում, սելեն, թելուր, բիսմութ, կադմիում, ցերիում, լանթան և այլն)։ Համեմատաբար ոչ մեծ հանքավայրեր և հանքերևակումներ են առաջացնում քրոմը (Շորժա), մանգանը (Սևքար, Սարիգյուղ), ծարիրը (Ամասիա), սնդիկը (Խոսրով, Բահար) և այլ մետաղական տարրեր։Հայկական լեռնաշխարհը բացառիկ հարուստ է հրաբխային, նստվածքային և փոխակերպային ծագման ոչ մետաղային օգտակար հանածոներով։ Հայկական հրաբխային բարձրավանդակն առանձնանում է բնական շինանյութերով՝ տուֆ, բազալտ, անդեզիտ, բազալտային անդեզիտ, պեռլիտ, պեմզա, կրաքար, մարմար, տրավերտին, խարամ և այլն, լեռնաքիմիական հումքով և բնական սորբենտներով՝ քարաղ, բենթոնիտային կավ, ցեոլիթ, բարիտ, պիրիտ, գիպս և այլն, հրակայուն հումքով՝ կավ, քվարցիտ, մագնեզիտ և այլն, ձայնավերմամեկուսիչ, թթվա- և հիմնակայուն հումքով՝ դիատոմիտ, ասբեստ, քվարց, ագաթ և այլն։Հայաստանում կան թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, հանքային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք հիմնականում կապված են երկրակեղևի խախտման գծերի հետ։

Գրականություն 9

Դասարանական աշխատանք

 «Անկախությունը` ամենօրյա աշխատանք»

«Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ, որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրայեր և Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ, որ փեշերից կախվելով խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա` համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի»: Հրանտ Մաթևոսյան

«Այսպիսի հարց են տալիս հաճախ` մենք ի՞նչ ձեռք բերեցինք և ի՞նչ կորցրեցինք: Եղբա՛յր, անկախության ժամանակ կորցնել չի կարելի: Հակառակն ասեմ` անկախությունն է կորցնում: Մենք չենք կարողանում համապատասխանել անկախության բարոյականին` դրա համար պիտի լինես ազնվարյուն, ազնվատոհմ: Մենք երկար ժամանակ ստրկական վիճակի մեջ կորցրեցինք դա: Մեր առջև դուռ է, որի վրա գրված է անկախություն: Այդ դուռը պիտի կարողանանք լրիվ բացել, դեռ կիսաբաց է: Մեծ խնդիր ունենք` մեր ոգին անկախացնելու, մարդ դառնալու: Անկախությունը նույնիսկ խոսքուզրույցի առարկա չպետք է դառնա: Եթե մեկը դեմ է անկախությանը, ուրեմն, նա ստորագրել է իր մարդ չլինելու, գոյություն չունենալու տակ»: Աղասի  Այվազյան

«Անկախությունը տոն չէ և չպետք է մտածել, թե մենք ծաղիկներով, թմբուկներով, սրինգներով և փողերով պետք է նվաճանք այդ անկախությունը։ Ոչ, անկախությունը տքնաջան աշխատանք է, վճռական պայքար, և, դժբախտաբար, ուղեկցվում է կորուստներով։ Առանց կորուստների, առանց զոհերի դեռևս աշխարհում ոչ մի ժողովուրդ ձեռք չի բերել իր ցանկալի անկախությունն ու ազատությունը։ Անկախությունը նույնիսկ գոյության նպատակ չէ, որովհետև մարդու բնածին իրավունքը ազատությունն է։

Յուրաքանչյուր անհատ Աստծու կողմից ծնվում է որպես ազատ մարդ։ Եվ միայն ծնունդից հետո է, որ աշխարհի օրենքները նրան դնում են ստրկության մեջ։ Եվ ոչ մի անհատ չի կարող ազատ լինել, եթե ազատ չէ այդ անհատը ներկայացնող ազգը։ Ազգը բաղկացած է անհատներից և քանի դեռ ազգը ազատ չէ, այդ ազգը կազմող որևէ անհատ չի կարող լիակատար ազատություն ունենալ։ Իսկ ազատությունը միակ այն պայմանն է, որը ապահովում է ցանկացած անհատի, ցանկացած ժողովրդի երջանկությունը և բարօրությունը։ Մենք ձգտում ենք անկախության, գնում ենք դեպի անկախություն, պետք է պայքարենք այդ անկախության համար՝ հանուն ազատության, հանուն մեր ժողովրդի երջանկության և բարօրության։ Հայ ժողովուրդը իրավունք ունի երջանիկ լինելու և պե՛տք է լինի, և այդ իրավունքը կապացուցի աշխարհին և կստիպի, որ աշխարհը հարգի այդ իրավունքը։ Կեցցե՛ հայ ժողովուրդը»: Լևոն Տեր-Պետրոսյան, 1990

  1. Առանձնացրու քեզ դուր եկած մտքերը, իսկ կա՞ն մտքեր, որոնց հետ համաձայն չես, փորձիր հիմնավորել՝ ինչու:

    «Անկախությունը տոն չէ և չպետք է մտածել, թե մենք ծաղիկներով, թմբուկներով, սրինգներով և փողերով պետք է նվաճանք այդ անկախությունը։ – այս միտքը ինձ դուր եկավ, քանի որ կան շատ մարդիկ ովքեր իրոք մտածում են որ անկախությունը տոն է, իսկ այստեղ շատ գեղեցիկ և պարզ ձևով բացատրում է որ ոչ՝ այն տոն չէ։