Քիմիա 9

Գործնական աշխատանք 2

  1. Ո՞րն է կոչվում նյութի հատկություն
    Այն հատկանիշներն են բնութագիրներն են որոնցով նյութերը նման են իրար կամ տարբերվում են իրարից։
    Նյութերի հատկություններից են օրինակ, ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, էլեկտրահաղորդականությունը, ջերմահաղորդականությունը, մագնիսական հատկությունը, ամրությունը ( պինդ նյութի դեպքում): Ի դեպ, սրանք բոլորը նյութի ֆիզիկական հատկություններն են, որոնք բացառապես կախված են նյութի կառուցվածքից:

  2. Ո՞րն է կոչվում նյութի ֆիզիկական հատկություն, սահմանել օրինակներ։
    Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում են առանց նոր նյութ ստանալու։
    Որոնցից են՝ Օրինակ, գույնը, հոտը, լուծելիությունը ջրում, խտությունը, պլաստիկություն ու մետաղական փայլը:
  3. Ո՞րն է նյութի քիմիական հատկությունները սահմանել օրինակներ։
    Նյութի քիմիական հատկությունները դա նյութի փոխազդեցությունն է այլ նյութերի հետ և նոր նյութերի առաջացում, քայքայումը և դիսոցումը։ Քիմիական տարրի հիմնարար քիմիական հատկություններից մեկը նրա էլեկտրաբացասականությունն է։ Ի տարբերություն ֆիզիկական հատկությունների, քիմիական հատկությունների դեպքում նյութերի ռեակցիոնունակությունը չի կարելի համեմատել որևէ չափելի մեծության հետ։
  4. Ո՞րն է կոչվում նյութի ֆիզիոլոգիական հատկությունները օրինակներ։
    Նյութի ֆիզիոլոգիական հատկություններն են այդ նյութի ազդեցութությունը կենդանի օրգանիզմների վրա, դրական կամ բացասական։

Leave a comment