Uncategorized

ՌԴ-ի ընդհանուր բնութագիրը,բնական պայմանները

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 852 դեպք | MedMedia

Դասի հղումը

Այլ հղումներ՝ 1․ , 2․

Ուսաստանի սահմանները։

  1. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում
    Ռուսաստանի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի զարգացման մեջ մեծ դեր ունեն: Ռուսաստանը իր բնական պայմաններով ու ռեսուրսներով աշխարհում առաջին տեղում է: Նախ ռուսաստանում շատ են արտահանվում օգտակար հանածոների պաշարները, որը ոչ միայն հենց Ռուսաստանին են օգուտ այլ նաև այլ շատ երկրների: Ռուսաստանը շատ հարուստ է երկաթի, ոսկու, գունավոր մետաղների, բնական ալմաստների, ածխի, նավթի… պաշարներով: Բացի դրանցից հարուստ է նաև կենդանական աշխարհը, որը նույնպես ազդեցություն ունի երկրի զարգացման վրա
  2. Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
  3. Ռուսաստանի հարևան պետություններն են՝Ուկրաինան, Բելառուսը, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Ղազախստանը, Մոնղոլիան, Վրաստանը, Թուրքիան։
  4. Ողողող ջրային ավազաներն են՝Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոսը, Խաղաղ Օվկիանոսը, Բարենցի ծովը, Կարայի ծովը, Լապտեվների ծովը, Արևելա-Սիբիրական ծովը, Բերինգի ծովը, Օխոտի ծովը, Վիլկիցկու նեղուցը, Բերինգի նեղուցը։

Լրացուցիչ աշխատանք

  • Գտնել տեղեկություններ և փաստեր  ՌԴ-ի մասին։
    1. Ռուսաստանում է գտնվում աշխարհի ամենամեծ ակտիվ հրաբուխը` Կլյուչեւյան լեռը: Նրա բարձրությունը 4 կմ 850 մետր է: Հրաբուխը մոխրի սյուները նետում է մինչեւ ութ կիլոմետր վերեւ: Յուրաքանչյուր ժայթքումից հետո այն դառնում է ավելի բարձր: Կլյուչեւյան հրաբուխը գործում է վերջին 7000 տարիների ընթացքում:
    2. 1. Ամբողջ աշխարհում Ռուսաստանը համարվում է եվրոպական երկիր, բայց դրա հետ մեկտեղ նրա տարածքի 2/3-ը գտնվում է Ասիայում:
    3. Ռուսաստանի Հանրային գրադարանն ամենամեծն է Եվրոպայում, իսկ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանից հետո այն երկրորդն է: Գրադարանը գտնվում է Մոսկվայում, այն հիմնադրվել է 1862 թվականին:
    4. Ռուսաստանում առնվազն 15 գաղտնի քաղաքներ կան: Դրանք չկան քարտեզների վրա, ճանապարհային նշաններն այնտեղ չեն ուղղորդում, իսկ օտարերկրացիներին նույնիսկ մոտ չեն թողնում:
    5. Ռուսաստանում ավելի քան 100 առողջարաններ կան: Գլխավոր ազգային առողջարաններից է Ղրիմը, Սոչին, Կովկասյան Հանքային ջրերի խումբը, Նալչիկը, Անապան, Սերգիեւյան հանքային ջրերը եւ Բելոկուրիխան:
  • Ներկայացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր բնույթը(քաղաքական, տնտեսական և սոցիալական առումով):
    Ռուսաստանն և Հայաստանը ունեն բարիդրացիական հարաբերություններ՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Շատ մթերթքներ, կոնֆետներ, անգամ ջուր Հայաստանին արտահանտվում է Ռուսաստան և Ռուսաստանից էլ Հայաստան։
Uncategorized

Ականջ

Ականջ, լսողության և հավասարակշռության օրգան, որի միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները և այնպիսի գրգիռներ, որոնք առաջանում են մարմնի դիրքի փոփոխության ժամանակ։ Կաթնասունների ականջների կառուցվածքը գրեթե միանման է։ Չնայած սողունները, երկկենցաղները և թռչունները նույնպես օժտված են գերազանց լսողությամբ, սակայն նրանց լսողության օրգանների կառուցվածքը տարբեր է։ Որոշ միջատների լսողության օրգանները տեղադրված են մարմնի կամ վերջույթների վրա։

Լսողության նշանակություն Լսողությունը կարևոր դեր ունի մարդու կյանքում։ Լսողությունը և խոսքը կազմում են մարդկանց փոխհարաբերությունների հիմքը, առանց որի անհնար կլիներ հաղորդակցվել աշխատանքային գործունեության ընթացքում և հասարակական կյանքում։ Լսողությամբ մարդն ընկալում է տարբեր ձայներ, որոնք ազդարարում են շրջապատող միջավայրում կատարվող իրադարձությունները. անտառի խշշոցը, ծովի ձայնը, թռչունների դայլայլը, և աշխարհի մասին մեր ընկալումը դառնում է ավելի պարզ և հարուստ։ Լսողության կորուստը կարող է առաջացնել փոփոխություններ մարդու վարքագծում։ Ականջի կառուցվածք և ֆունկցիաներ Մարդու լսողության օրգանը կազմված է երեք բաժիններից՝ արտաքին, միջին և ներքին ականջից։

Արտաքին ականջ Արտաքին ականջը ներառում է ականջախեցին և լսողական արտաքին անցուղին։ Խեցին մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ։ Շատ կենդանիների ականջախեցին շարժուն է և օգնում է որսալ նույնիսկ ամենացածր ձայնը։ Մարդկանց ականջախեցին ձայնային տատանումները հաղորդում է լսողության արտաքին անցուղուն, որն ունի 3 սմ երկարություն, պատված է մաշկով, որն ունի մազեր և ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր։ Արտաքին լսողական անցուղին լայն է, բայց մոտավորապես կենտրոնում բավականին նեղանում է և դառնում նեղուցանման։

Միջին ականջ Միջին ականջը օդակիր խոռոչների և խորշիկների համակարգ է, որը տեղավորված է քունքոսկրի հաստության մեջ։ Միջին ականջում գտնվում են լսողական ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը, որոնք թմբկաթաղանթի տատանումները հաղորդում են ներքին ականջին։ Միջին ականջի խոռոչը լսողական (եվստախյան) փողով հաղորդակցվում է քթըմպանի հետ։ Լսողական փողով թմբկաթաղանթի մեջ օդ է մտնում, որի շնորհիվ թմբկաթաղանթի վրա ընկնող ճնշումը հավասարվում է արտաքին լսանցքի ճնշմանը։ Եթե թաղանթի երկու կողմերում ճնշումների տարբերությունը մեծ է, թաղանթը կարող է պատռվել։ Խորհուրդ է տրվում պայթյունի, հրաձգության դեպքում բերանը բացել, որպեսզի լսողական փողով օդն անցնի թմբկախոռոչ և թմբկաթաղանթի երկու կողմերում ճնշումները հավասարվեն։ Միջին ականջը ներքին ականջից բաժանող թիթեղում գտնվում են նուրբ թաղանթով ձգված երկու պատուհան՝ կլոր և ձվաձև։ Ներքին ականջ Ներքին ականջ Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի բրգի հաստության մեջ և իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ՝ ոսկրային լաբիրինթոս։ Ներքին ականջը բաղկացած է անդաստակից, խխունջից և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից (հավասարակշռության օրգան)։ Խխունջը պարուրաձև ոսկրային խողովակ է, որի պարույրների թիվը մարդու մոտ 2,5 է։ Խխունջում տեղակայված են լսողական ընկալիչներ՝ մազակազմ էպիթելային բջիջներ, որոնց միջոցով ականջախեցին, լսողական անցուղին, թմբկաթաղանթը և լսողական ոսկրիկները փոխանցում են ձայնային ալիքները։ Այնուհետև ձայնային գրգիռները, վերափոխվելով նյարդային գրգիռների, լսողական նյարդով (բաղկացած ձայնազգաց բջիջների ելուստներից) հաղորդվում են գլխուղեղի կեղև, որտեղ տեղի է ունենում ձայների բարձրագույն վերլուծություն՝ լսողության զգացողություն։ Մարդու ականջն ընկալում է միայն 16-ից մինչև 20000 հց հաճախության տատանումներ՝ չնայած որոշ պայմաններում նաև գերձայնային հաճախությունները։ Քանի որ ձայնն արագ և բարձր է հասնում այն ականջին, որն ավելի մոտ է ձայնի աղբյուրին, ուստի հեշտ է որոշել դրա ուղղությունը։ Հավասարակշռության օրգանը (անդաստակային ապարատ) բաղկացած է տարբեր հարթություններում տեղակայված 3 կիսաշրջանաձև խողովակներից, ինչպես նաև 2 պարկիկից։ Խողովակներում և պարկիկներում կան նյարդային բջիջներ, որոնք գրգռվում են տարածության մեջ տեղաշարժվելիս, ինչպես նաև գլխի կտրուկ շարժումների ժամանակ։ Անդաստակային ապարատի վիճակը բնականոն պայմաններում տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Որոշ մարդկանց մոտ այն հեշտությամբ է գրգռվում, և նման դեպքում մարդը վատ է տանում ավտոմեքենայով երկարատև ճանապարհորդությունը կամ նավարկությունը։ Այլ դեպքերում, ինչպես նաև հատուկ մարզումների ժամանակ, անդաստակային ապարատը թույլ է ընկալում նույնիսկ այնպիսի ուժեղ գրգիռներ, որոնց ազդեցությանը ենթարկվում է օդաչուն ինքնաթիռում կամ տիեզերանավում։ Անդաստակային ապարատը կապված է աչքի շարժումներ, սրտի կծկումներ, քրտնարտադրություն և այլ ֆունկցիաներ կատարող նյարդերի հետ, ուստի ուժեղ գրգռման, օրինակ՝ ներքին ականջի բորբոքման, այսպես կոչված, լաբիրինթաբորբի ժամանակ կարող են առաջանալ անոթազարկի փոփոխություն, քրտնոտություն, սրտխառնոց, փսխում, աչքերի յուրօրինակ շարժում։ Ձայնի ընկալումը Արտաքին ականջին հասնող ձայնային ալիքներն անցնում լսողական անցուղով և առաջացնում թմբկաթաղանթի տատանումներ, որոնց հաճախականությունը կախված է ձայնի ուժգնությունից։ Որքան բարձր է ձայնը, այնքան մեծ է տատանումների հաճախականությունը։ Այդ տատանումները փոխանցվում են միջին ականջի լսողական ոսկրիկներին, որոնք 20 անգամ ուժեղացնում են այն, ապա հաղորդում ներքին ականջի ձվաձև պատուհանին։ Ձվաձև պատուհանի թաղանթի տատանումները փոխանցվում են խխունջը լցնող հեղուկին և հիմային թաղանթին, որոնք նույն հաճախությամբ սկսում են տատանվել և տատանման մեջ են դնում մազակազմ բջիջներին։ Խխունջում տեղավորված ծածկող թաղանթը, հպվելով մազակազմ բջիջներին, առաջ է բերում ընկալիչների դրդում և նյարդային ազդակների առաջացում։ Վերջիններս լսողական նյարդով հաղորդվում են մեծ կիսագնդերի կեղևի քունքային բլթում տեղակայված լսողության կենտրոնին, ուր կատարվում է ձայնի բնույթի, հաճախության և ուժգնության զանազում։