Uncategorized

Նյութի Զանգվածի Պահպանման Օրենքը

Քիմիական ռեակցիաների ժամանակ նյութերը փոխազդում են միմյանց հետ, որի հետևանքով այլ նյութեր են առաջանում:

Հարց է առաջանում. ռեակցիաների ընթացքում  արդյո՞ք տեղի է ունենում փոխազդող նյութերի ընդհանուր զանգվածի փոփոխություն: 

Այս հարցի վերաբերյալ գիտնականները տարբեր կարծիքներ ունեին: Օրինակ՝ Ռոբերտ Բոյլը (անգլիացի գիտնական), բաց անոթում տարբեր մետաղներ շիկացնելուց առաջ, և հետո դրանք կշռելով՝ նկատել է, որ մետաղների զանգվածները մեծանում են: Այդ փորձերի հիման վրա գիտնականը հանգել էր սխալ եզրակացության, ըստ որի՝ քիմիական ռեակցիայի ընթացքում ելանյութերի գումարային զանգվածը մեծանում է:

th (1).jpg
220px-Boyle_air_pump.jpg

     Ռոբերտ Բոյլ                                              Ռոբերտ Բոյլի  փորձը                                         

       (1627−1691)

Ի տարբերություն Բոյլի՝ ռուս մեծ գիտնական Միխայիլ Լոմոնոսովը նման փորձ իրականացրել է փակ անոթում ու հանգել այն եզրակացության, որ փոխազդող նյութերի գումարային զանգվածը շիկացումից առաջ ու հետո անփոփոխ է մնում:

Նյութերի զանգվածի պահպանման

օրենքի ցուցադրում

Փորձի հիման վրա նման եզրակացությանն եր հանգել նաև ֆրանսիացի գիտնական Լավուազիեն:

th.jpg

Միխայիլ Լոմոնոսով                           Անտուան Լավուազիե

    (1711−1765)                                             (1743−1794)            

Մ. Լոմոնոսովի և Ա. Լավուազիեի աշխատանքների հիման վրա ձևակերպվել է նյութի զանգվածի պահպահման օրենքը:

Քիմիական ռեկցիայի մեջ մտնող նյութերի զանգվածը հավասար է ռեակցիայի հետևանքով առաջացած նյութերի ընդհանուր զանգվածին: Այսինքն՝ սկզբնանյութերի և վերջնանյութերի զանգվածները հավասար են:   

Սկզբում օրենքն ընդունվեց անվստահությամբ, քանի որ շատ քիմիական ռեակցիաների ժամանակ արտաքնապես թվում էր, թե տեղի ունի զանգվածի փոփոխություն:

Օրինակ՝ փայտի այրումը, որի հետևանքով այն փոխարկվում է մոխրի:

th (4).jpg

Մեծ քանակով փայտ այրելիս մնում է քիչ քանակությամբ մոխիր, և թվում է, թե այրումից առաջացած նյութերն անհետ կորչում են:

Սակայն աստիճանաբար, ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունների հիման վրա գիտնականները եկան այն համոզման, որ օրենքը բոլոր դեպքերում ճիշտ է արտացոլում տեղի ունեցող քիմիական երևույթները:  

Ուշադրություն

Քիմիական ռեակցիայի համար նյութի զանգվածի պահպանման օրենքը լիովին կիրառելի է: Քիմիական ռեակցիաների ընթացքում տեղի է ունենում ատոմների վերադասավորում, իսկ ատոմների թիվը և յուրաքանչյուր ատոմի զանգվածը մնում են անփոփոխ: Եթե յուրաքանչյուր տարրի ատոմների թիվը և, հետևաբար, նրանց ընդհանուր զանգվածը չի  փոխվում, ապա

ելանյութերի զանգվածը պետք է միշտ հավասար լինի ռեակցիայի արդյունքում ստացված նյութերի ընդհանուր զանգվածին:

Քիմիական ռեակցիաների հավասարումների կազմումը և գործնական կարևոր հաշվարկների կատարումը հիմնված են զանգվածի պահպանման օրենքի վրա:

Uncategorized

Առաջադրանք , նոյեմբերի 28-ից դեկտեմբեի 2-ը, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Նապոլեոնի դարաշրջան

Նապոլեոն Բոնապարտ

  • Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:
    Նապոլեոնյան դարաշրջանում նվաճումները, բարեփոխումները բոլոր ոլորտներում ավելի շատ էր, բայց հետնապոլեոնյան դարաշրջանում:
  • Ներկայացնել Նապոլեոնի վարչակարգը, բարեփոխումները և հետևանքները:
    814-1815 թթ․ Վիեննայում Նապոլեոնին հաղթած պետությունները հրավիրեցին վեհաժողով։ Նպատակն էր ոչ միայն հաշտություն կնքել պարտված Ֆրանսիայի հետ, այլև Եվրոպայում հաստատել կայուն խաղաղություն։ Վեհաժողովում իրենց կամքն էին թելադրում Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան։ Հենց այդ երկրները վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի շահերը։ Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհաստանի տարածքը բաժանվեց Ռուսաաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։ Վեհաժողովի մասնակիցները կարծում էին, որ Մեծ հեղափոխությունը խախտել է Եվրոպայի բնականոն կյանքը։ Նրանք որոշեցին վերականգնել նախկին կարգը՝ իշխանությունը վերադարձնելով տապալված արքայատոհմերին ու իշխանական տներին։ Պայմանավորվեցին նաև համատեղ ուժերով պայքարել նոր հեղա փոխությունների դեմ։
  • Պատմիր Նապոլեոն Բոնապարտի կողմից վարած պատերազմների մասին:
  • Վերլուծիր Նապոլեոն Բոնապարտի ձախողման պատճառները:
  • Ներկայացրու Նապոլեոն Բոնապարտի մտքերից, ելնելով այդ մեջբերումներից փորձիր նկարագրել նրա տեսակը:

Uncategorized

Դասարանկան աշխատանք

1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական:

Մայրս այս պտուղները սիրում է – Մայրս այս պտուղները չի սիրում։
Նշանաբառը բոլորը գիտեն – Նշանաբառը ոչ ոք չգիտի։
Պարտեզում գեղեցիկ վարդ էր բացվել – Պարտեզում գեղեցիկ վարդ չեր բացվել։
Ես վաղուց փնտրում էի այս իրը – Ես երբեք չէի փնտրել այդ իրը։
Մի քանի երեխաներ խաղում էին բակում – Բակում ոչ մի երեխա չէր խաղում։
Ջրաղացը հին օրերի երգն էր երգում – Ջրաղացը հին օրերի երգը չէր երգում:
Կաթի ամբողջ սերը պահել էր միջնեկ որդուն – Կաթի սերը չեր պահել միջնեկ որդուն: