Uncategorized

Լսողական վերլուծիչ

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

Լսողական օրգանի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

image_1058.jpg

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

slide_4.jpg

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:

middle_ear_intro.jpg

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

Vnutrennee_uho(2).png

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

Ականջի կառուցվածքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար, դիտիր այս տեսանյութը:

Uncategorized

Առաջադրանք , դեկտեմբերի 7-12-ը, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Արևելքի ավանդական հասարակությունները

Տանը

  • Սահմանել  «Ավանդական հասարակություն» հասկացությունը, նրան առնչվող 10 հասկացություն

Ավանդական հասարակությունը դա այն հասարակությունն է, որտեղ առաջնորդվում են և շատ են կարևորում ավանդույթները, հին օրենքները:
1. Ավանդույթ – Պատմականորեն հաստատված կարգ, օրենքի ուժ ստացած սովորույթ, ավանդություն:
2. Մշակույթ – Որևէ ժողովրդի այդպիսի նվաճումների մակարդակը որոշակի դարաշրջանում:
3. Օրենք – Իրավաբանական իմաստով՝ պետական իշխանության գերագույն մարմնի՝ սահմանված կարգով հրապարակված և բարձրագույն իրավական ուժ ունեցող ակտ, որ արտահայտում է տիրող դասակարգի կամքը:

  • Ավանդականությունը Արևմուտք- Արևելք հակադրության մեջ

Արևելքի՝ որպես ավանդականության սկիզբը կրողի, և Արևմուտքի՝ որպես ժամանակակիցության, արդիապաշտության հասարակության ընկալման հետ: 

  • Կազմել  նոր ժամանակներ ի/ XVII-XX դարի սկիզբ/ Օսմանյան  Թուրքիայի,  շահական Իրանի ժամանակագրությունը:

1796թ․ – Իրանում Աղա Մահմեդ խանի հռչակվելը որպես շահ։
1789-1807թթ․ – Սելիմ 3 սուլթան անցկացրեց ռազմական, տնտեսական, վարբական հողային այլ բարեփոխումներ։
1808-1839թթ․ – Գործը շարունակեց Մահմուդ 2 սուլթանը։
1826թ․ – Մահմուդ 2 ոչնչացրեց ենիչերիների զորաբանակը։
1839 և 1856թթ․ – Աբդուլ Մեջիդ սուլթանի օրոք հրապարակվեցին հրովատարակներ բարենորոգումների մասին։
1863թ․ – Հայ գործիչները մշակեցին արևմտահայության ներքին կյանքը կարգավորող «Ազգային սահմանադրությունը»։

  • Համեմատել նոր ժամանակների Օսմանյան Թուրքիան և շահական Իրանը