Uncategorized

Հենաշարժիչ համակարգ

Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`

  •  Հենարանային
  •  Պաշտպանական
  •  Տեղաշարժման
  •  Արյունաստեղծ
Anatomy.jpg

Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։

Ոսկրահյուսվածք

Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։

stroenie-kostei-cheloveka.jpg

Ոսկրերի կառուցվածքը և տեսակները

Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա:

Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա:

ա) գանգատուփ-պաշտպանում է ուղեղը

բ) ողնաշարային խողովակը-պաշտպանում է ողնուղեղի ոսկրապատյանը

գ) կրծքավանդակ-պաշտպանում է կենսածին օրգանները՝ սիրտ և թոքեր, ինչպես նաև խոշոր անոթները

դ) կոնք-պաշտպանում է սեռական, միզային համակարգերի օրգանները, ինչպես նաև մարսողական համակարգի որոշ օրգաններ

Իսկ մնացած օրգանները որոնք չեն գտնվում «տուփերում» ազատ են, այսինքն պարփակված չեն «տուփերի» մեջ:

  • Բոլոր ոսկրերը միացված են իրար անշարժ կամ շարժական:
  • Ոսկրերի միացումները կոչվում են հոդեր:
  • Հոդերը լինում են անշարժ, կիսաշարժ, շարժական:
  • Կմախքը բաղկացած է գանգից, իրանից, վերին ազատ վերջույթից, ստորին ազատ վերջույթից:
20131405232923236
  • Գանգը կազմված է երկու բաժիններից ա)ուղեղային կամ գանգատուփ, բ)դիմային:

ա) Գանգատուփի ոսկրերն են՝ ճակատոսկր-1 ոսկոր, գագաթոսկր-2 ոսկոր, ծոծրակոսկր-1 ոսկոր, քունքոսկր-2 ոսկոր: Այս ամենը միացված են անշարժ հոդերով:

բ) Դիմային բաժնի ոսկրերն են՝ այտոսկր, վերին ծնոտ, ստորին ծնոտ, քթոսկր, ակնակապիճ:

  • Իրանի կմախքը բաղկացած է ա)ողնաշարից, բ)կոնքից:

ա) Ողնաշարը կազմված է 7 պարանոցային ողից, 12 կրծքային ողից, 5 գոտկային ողերից, 5 սրբանային ողից, 3-4 երբեմն նաև 5 պոչուկային ողից:

Կրծքային կողերից սկսվում է զույգ 12(24) կողոսկրեր, որոնք միանում են առջևից կրծոսկրին և կազմում են կրծքավանդակը: Առջևից-կրծոսկր, կողքերից-կողեր, ետևից-կողոսկրեր՝ զույգ 12(24):

Կոնքը կազմված է 3 զույգ ոսկորներից՝ զստոսկր, նստոսկր, ցայլոսկր, որոնք անշարժ միացված են:

  • Վերջույթներ 2-ն են ա)վերին, բ)ստորին:

ա) Վերին ազատ վերջույթը բազկացած է 2 ձեռքից՝ աջ և ձախ:

Վերին վերջույթը բաղկացած է 2 բաժնից՝ ուսագոտի, ազատ վերջույթ:

Ուսագոտին 2 ոսկրերից է բաղկացած՝ անրակ(առջևից), թիակ(ետևից):

Ազատ վերջույթը բաղկացած է 3 բաժնից՝ բազուկ, նախաբազուկ, դաստակ: Բազուկի ոսկրը՝ բազուկոսկր, նախաբազուկը կազմված է ծղիկ(ճկույտ մատ), ճաճանչից(բութ մատ), դաստակը՝ ֆալանգներից;

բ) Ստորին ազատ վերջույթը բաղկացած է 3 մասից՝ ազդր, սրունք, թաթ: Ազդրը՝ ազդրոսկր, սրունքը՝ վոլոք, նրբոլոք, թաթը՝ ֆալանգներ, կրունկ:

Leave a comment